16:24 13.05.2020
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական առաջին նիստը հետաձգվել է հայցվոր կողմի բացակայության պատճառով: Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը՝ Գևորգ Գյոզալյանը, պնդել է, որ այսկերպ հայցվոր կողմը մտադիր է անհարկի ձգձգել դատական պրոցեսը: Դատավորն էլ նշել է՝ հաշվի առնելով, որ այսօր առաջին նախնական նիստն է, պետք է հետաձգել այն և հնարավորություն տալ […]
16:15 13.05.2020
Հրատապ որոշում Լիբանանում: Կառավարությունը չորս օրով ամբողջապես փակում է երկիրը: Հայտարարվել է պարետային ժամ: Թեմայի շուրջ է քննարկումը Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
15:45 13.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է պաշտպանական ոլորտի բարեփոխումների մասին։ «Իմ խոսքը Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստին»,- կից գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/738142903589002/
15:03 13.05.2020
«Մեկ տարի առաջ վարչապետը կոշտ քննադատություն հնչեցրեց դատական համակարգի հասցեին, մեկ տարի անց նույն դատական համակարգն է, որտեղ հեղափոխություն չի մտել, իշխանությունն ինչպես է կյանքի կոչելու ապօրինի գույքի բռնագանձման ծրագիրը»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ լրագրողներն այսպիսի հարցով դիմեցին իմքայլական պատգամավորներին: Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ կա համատեքստ՝ ստեղծել քաոսի տպավորություն, բռնության մթնոլորտ: «Այո, մենք բազմիցս […]
14:00 13.05.2020
Կենտրոնական բանկի մոտ այսօր շարունակվել է բողոքի ակցիան, մի խումբ քաղաքացիներ դժգոհել են վարկային կազմակերպություններից, քանի որ համոզված են, թե դրանք անհիմն բարձրացրել են վարկերի տոկոսները: Ակցիայի մասնակիցներից մեկին ոստիկանությունն ուղեկցել է բաժին: Մանրամասները՝ տեսանյութում:
13:35 13.05.2020
Բելգիայի հայ համայնքի ակտիվ գործիչ Յանիկ Քալանթարյանը Վրաստանում դիվանագիտական բարձր պաշտոնի է նշանակվել: Ազգությամբ հայ օտարերկրացին պատմության մեջ առաջին անգամ է ԱԳ նախարարության համակարգում պաշտոն ստանում: Ի՞նչ նշանակում է ստացել մեր հայրենակիցը: Այս և այլ հարցերի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
13:02 13.05.2020
ԱԺ միջանցքում այսօր բանավեճի էին բռնվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Սիմոնյանը Մարուքյանին ցույց էր տալիս ֆեյսբուքյան էջում՝ «Ելք» դաշինքի խմբում արված մի գրառում, ապա խոստանում այն հրապարակային դարձնել: «Ահա այն խնդրանքը, որով ես դիմում էի «Ելք» խմբի անդամներին, որ իրենք դուրս գան փողոց և կանգնեն մեր կողքին, իրենք […]
12:53 13.05.2020
Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը ի՞նչ քաղաքական դրդապատճառներ ուներ, բռնության կիրառումը սադրանքի հետևա՞նք էր. հարցերն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողներն ուղղել են 3 խմբակցություններին: Մանրամասները՝ տեսանյութում:
12:43 13.05.2020
Կորոնավիրուսային համավարակը իր հետևից հարուցելու է հումանիտար աղետ և միլիոնավոր մարդկանց սով ամբողջ աշխարհում։ Այս եզրակացությանն են եկել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մասնագետները։ Այս մասին հայտնում է կազմակերպության թվիթերյան էջը։ Մասնագետների հաշվարկի համաձայն՝ հենց այս տարի համավարակի պատճառով արդեն մոտ 250 միլիոն մարդ մատնվելու է սովի։ Սրա դեմ պայքարելու համար Պարենի համաշխարհային ծրագիրը պարենային մթերքների […]
12:00 13.05.2020
Ի՞նչ մեթոդներով է մանկահասակ երեխան ստանալու սեռական դաստիարակություն. հարցն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողներն ուղղել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Մարիա Կարապետյանը պատասխանել է. «Սեռական շահագործման կամ մանկապղծության դեմ կոնվեցիայի դրույթներից մեկը վերաբերում է կրթությանը։ Այն խրախուսում է երկրներին իրենց կրթական գործընթացում սեռական անձեռնմխելիության վտանգների ու ռիսկերի առաջին ազդանշանները ճանաչելու և ինքնապաշտպանվելու ունակություններ տալ։ Սա […]
11:41 13.05.2020
Հայաստանում կորոնավիրուսի հակաճգնաժամային միջոցառումնրի շրջանակում արդեն ծախսվել է 73 միլիարդ դրամ, որից օգտվել է 1,1 միլիոն մարդ։ Այս մասին այսօրվա ուղիղ միացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, սակայն, նշեց, որ կորոնավիրուսը թափ է հավաքում Հայաստանում, և եթե այդպես շարունակվի, ապա ստիպված են լինելու կրկին սահմանափակումներ մտցնել։ Փաշինյանն ասաց, որ դա ոչ ոքի սրտով չէ, […]
11:30 13.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է հակահամաճարակային պահանջների կատարման վիճակից։ Այս մասին նա այսօր հայտնեց իր ուղիղ միացման ժամանակ։ Փաշինյանը նշեց, որ պետք է պահպանվեն սոցիալական հեռավորության և ձեռքերը պարբերաբար ախտահանելու պահանջները։ Ըստ Փաշինյանի՝ կորոնավիրուսն առնվազն 1 տարի լինելու է մեզ հետ, և պետք է սովորել ապրել դրան զուգահեռ։ Սակայն վարչապետը հիշեցրեց, որ դա չի նշանակում, […]
21:01 12.05.2020
Իսպանիայում նույնպես մեղմացումներ են, սակյան այստեղ իշխանությունները երկարաձգել են արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 20-ը: Վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել մարդկանց պահպանել սոցիալական հեռավորություն, կրել բժշկական դիմակ: Նա ասել է, որ երկրի առողջապահական համակարգը կարող է չդիմանալ վարակի երկրորդ ալիքին:
20:47 12.05.2020
Դատաիրավական ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվում է ավելի քան 1 տարի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վեթինիգի մասին առաջին անգամ խոսել է 2019 թվականի մայիսին: Այս ընթացքում մասնագիտական շրջանակներում բուռն քննարկումներ էին ընթանում գործընթացի մոտեցումների շուրջ: Երեկ վեթինիգի և ապօրինի գույքի բռնագանձման հարցերի շուրջ վարչապետը քննարկում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:15 12.05.2020
ԱԺ-ն այսօր աշխատանքները շարունակել է դարձյալ առանց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայության: Խորհրդարանը նախ ընդունել է երեկ քննարկված երկու նախագծերը, որից հետո շարունակել է Մարդու իրավունքների պաշտպանի 2019-ի զեկույցի քննարկումը: Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են ոչ միայն զեկույցին վերաբերող, այլև ներքաղաքական օրակարգի այլ խնդիրների: Մանրամասները՝ տեսանյութում։
19:26 12.05.2020
Կենտրոնական բանկի մոտ այսօր մի խումբ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են արտահայտել մի շարք վարկային կազմակերպությունների գործունեության դեմ: Ըստ նրանց՝ այդ կազմակերպությունները անհիմն բարձրացրել են վարկերի տոկոսադրույքները: Մանրամասները՝ տեսանյութում:
18:33 12.05.2020
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։ Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։ Այն իրենից ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։ Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն […]
17:21 12.05.2020
Մայիսի լույս 10-ի գիշերը, ժամը 2.40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ ստացվեց։ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ նրբանցքի իր տանը 30-ամյա տղամարդ էր սպանվել։ Դիակի զննությամբ հրազենային վնասվածք հայտնաբերվեց, ննջարանում՝ 16 մմ տրամաչափի պարկուճի պլաստմասսայե խից։ Պարզ դարձավ, որ լուսամուտով տուն մտած անձը հրազենով կրակել էր քնած երիտասարդի վրա, ապա դռնով փախել։ Կրակոցի ձայնից արթնացած […]
16:42 12.05.2020
Ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը Instagram-ի իր էջում մարզումների դրվագներից կազմված տեսանյութ է հրապարակել: Վերջերս լեգենդար բռնցքամարտիկը հայտարարել էր, որ պատրաստ է ռինգ վերադառնալ ցուցադրական մենամարտերում մասնակցելու համար: «Ես վերադառնում եմ»,- տեսանյութի վերջում ասում է նա: Посмотреть эту публикацию в Instagram Anything is possible when you are smart […]
16:06 12.05.2020
«Վեթինգ» բառից իշխանությունը չի հրաժարվել, ուղղակի հասկանալ է պետք, թե այդ բառը ինչ տարբեր իմաստներ ունի տարբեր երկրների օրենսդրությամբ սահմանված: Այդ մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հետ հեռավար զրույցի ժամանակ: «Վարչապետի հետ քննարկմանը մենք անդրադարձել ենք այն հարցին, որ այն մոդելը, որով իրականացվում է վեթինգը Հայաստանում, հիմնված […]
15:44 12.05.2020
Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս վերացված չեն վերացված, և նախկինում նշանակված սահմանափակումները շարունակում են մնալ ուժի մեջ: Բացի դրանից՝ պետությունը սկսել է սոցիալական աջակցության նոր ծրագրերի ներդրման գործընթաց:
15:33 12.05.2020
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն անցումային արդարադատության գործիք չէ, այլ իրավական համակարգերում ներդրվում է մշտական: Կիրառվում է, օրինակ` Բուլղարիայում, Սլովենիայում, Մեծ Բրիտանիայում: Այդ մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարը «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:
15:18 12.05.2020
Ինչպե՞ս է Ռուստամ Բադասյանը վերաբերվում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում որոշակի վերապահումներին. «Հեռանկար» հաղորդաշարի հեղինակ Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարը պատասխանել է, որ ցանկացած նմանատիպ նոր գործիքի կիրառումը, բնականաբար, կարող է որոշակի հարցադրումներ առաջացնել, և նա դրան նորմալ է վերաբերվում: «Այն, ինչն ընդգծված է նախագահի կողմից տարածված հայտարարությունում, ես կարող […]
15:14 12.05.2020
Արամ Աբրահամյանի այն հարցին, թե արդյոք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հնարավոր է՝ կիրառվի որպես քաղաքական գործիք, Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախ՝ պետք է պարզել, արդյո՞ք կա ապօրինի գույք: «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց գործնականում կարծում ենք, որ մենք նմանատիպ ապօրինությունների, քաղաքական հետապնդումների էջը մեր երկրում փակել ենք»:
13:30 12.05.2020
Ռուսաստանը համաձայնել է բանակցություններ սկսել Ղրղզստանի հետ՝ այդ երկրին մատակարարվող գազի սակագինը իջեցնելու թեմայով: Նույն այդ խնդրանքով Մոսկվային դիմել է նաև Երևանը: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
13:11 12.05.2020
Մարդու իրավունքների պաշտպանի դերում Արման Թաթոյանի գործունեությունը միշտ է եղել անկաշկանդ, ազատ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ինքը՝ Թաթոյանը։ Նա դրանով պատասխանեց պատգամավորներից մեկի պնդմանը, թե հեղափոխությունից հետո ՄԻՊ-ը սկսել է գործել ազատ։ Թաթոյանը բացատրեց, որ տարբերությունն այն է, որ 2018 թվականի ապրիլ-մայիսից սկսած իրենց աշխատանքը սկսեց ավելի շատ նկատվել, և մարդիկ էլ սկսեցին […]
12:57 12.05.2020
Մարդու իրավունքների պաշտպանը տեղին չի համարում, որ անդրադառնար քաղաքական միջադեպերին։ Այս մասին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ։ Նա բացատրեց, որ ՄԻՊ-ը պաշտպանում է ոչ թե պետությանը քաղաքացուց, այլ քաղաքացուն՝ պետությունից։ Սա պատասխանն էր հատկապես իմքայլական մի քանի պատգամավորների այն պնդումների, թե մարդու իրավունքների պաշտպանը խտրական վերաբերմունք ունի և չի պաշտպանել իրենց […]
12:50 12.05.2020
Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը չի հասկանում, թե ինչ խնդիր կա, որ տարբեր խմբեր ընդդիմանում են Լանզարոտի կոնվենցիային։ Նա պնդում է, որ այդ կոնվենցիան և ընդհանրապես եվրոպական իրավական համակարգը հիմնված է քրիստոնեական արժեքների վրա։ Վարդանյանի խոսքով՝ այդ կոնվենցիան վավերացրել են և՛ կաթոլիկ, և՛ ուղղափառ քրիստոնեություն դավանող երկրները, և՛ նույնիսկ մահմեդական երկրները, նույնիսկ Ադրբեջանը։ Պատգամավորի բնորոշմամբ՝ մարդիկ […]
12:30 12.05.2020
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին զարմացրել է, որ երբ խորհրդարանում միտք է հնչել, թե կանանց պետք է բացատրել, որ իրավատեր են, որոշ պատգամավորներ ընդդիմացել են, թե դա նվաստացուցիչ է։ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ նա հարց տվեց՝ Հայաստանում չկա՞ն կանայք, որոնց պետք է բացատրել, որ իրավատեր են։ Ինքն էլ պատասխանեց ու օրինակ բերեց ընտանեկան […]