23:35 18.04.2020
Հոլանդացի զբոսաշրջիկը սեփական լոգարանում ձևացրել է իբր թռչում է ինքնաթիռի բիզնես դասով: Սոցցանցերում տեղադրված տեսանյութը ներկայացրել է Daily Mail- ը: Կադրերում երևում է, որ տղամարդը, իբր նստած է ինքնաթիռում և խմիչքը ձեռքին դուրս է նայում պատուհանից: Այնուհետև, երբ տեսախցիկը հեռանում է, պարզ է դառնում, որ իրականում նա նստած է հատակին՝ լվացքի մեքենայի մոտ: Հրապարակման համաձայն, […]
22:45 18.04.2020
Հանրահայտ բլոգերը դստեր վարսերը հարդարել է մատիտի միջոցով: Նա ընթացքը նկարահանել է: TikTok-ում հրապարակված հոլովակը հայտնվել է The Sun-ի լրագորղների ուշադրության կենտրոնում: Ամերիկուհի Բրիտանի Քսավիեն ցույց է տվել փոքրիկ խոպոպներ ստեղծելու հնարամիտ տարբերակ: Դրա համար պետք է միայն վարսերը հարթեցնող սարք ու մատիտ: Կինը խորհուրդ է տալիս մազերի բարակ փունջ վերցնել, փաթաթել այն մատիտի վրա […]
22:41 18.04.2020
ԱՄՆ Նյու Յորքից բուժքույրը հղել է հուզիչ տեսաուղերձ, որում նա խոսել է COVID-19 ունեցող հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում աշխատելու մասին: Տեսանյութը հրապարակել է Daily Mail- ը: Այսպիսով, շտապօգնության 35-ամյա բուժքույր Դենիել Շմոլլը երկար հերթափոխից հետո հյուրանոցի իր համարում տեսանյութ է նկարել: «Այսօր ծանր օր էր, իսկապես ծանր օր: Ոչ ոք չի կարող դիմանալ դրան: Ես […]
22:22 18.04.2020
Մեկ աշխարհ. բոլորս #Մնանք տանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առցանց արշավ է սկսել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:35 18.04.2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի իր միջոցներն է ցուցադրել հարևան Իրանը: Այստեղ բանակի օրվա կապակցությամբ զորահանդեսը վերածվել է բժշկական շքահանդեսի: Փողոցում ցուցադրվել է ախտահանիչ մեքենաների, շարժական հիվանդանոցների և այլ բժշկական սարքավորումների աշխատանքը: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
19:52 18.04.2020
Այսօր՝ ժամը 13:18-ին, Ամասիայի հրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ համայնքի հարակից խոտածածկ տարածքն այրվում է: Ահազանգով դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները պարզվել են, որ այրվում է Ամասիայի Սնխի հանդամասի չոր խոտածածկ տարածքը: «Թե ինչից էր բռնկվել հրդեհը, դեռ հայտնի չէ, կրակը մեծ արագությամբ էր տարածվում, ինչին նպաստում էր նաև քամին: Վտանգ […]
19:41 18.04.2020
Ավելի վաղ հայտնել էինք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Երուսաղեմում Ավագ շաբաթ օրը Հարության տաճարում Կենարար լույսի դուրսբերման արարողակարգում փոփոխություններ են մտցվել: Արարողությունն անցկացվել է առանց ուխտավորների՝ սահմանափակ թվով հոգևորականների մասնակցությամբ։ Այս թեմայի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:
19:31 18.04.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ծագումով հայ ռուս հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը: 72-ամյա գիտնականը հոսպիտալացվել էր իր կնոջ՝ պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանի հետ: Մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սերինե Ղազարյանը՝ Միշիկ Ղազարյանի դուստրը, պատմել է այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին ողբերգական հետևանքներին։ Նա հերքել է որոշ ԶԼՄ-ների տարածած լուրերը, որ իբր իր […]
18:24 18.04.2020
ՀՀ կառավարությունը բացառիկ հարցազրույց է արել ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:39 18.04.2020
Մարալիկի առողջության կենտրոնի կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը հասել է 18-ի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստը դրական էր եղել, որին հաջորդել էր առողջության կենտրոնի ևս 20 աշխատակցի թեստավորումը։ Արդյունքում կորոնավիրուս էր հաստատվել նրանցից 9-ի մոտ։ Դրան […]
17:22 18.04.2020
Ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այսօր SHANTNEWS-ի եթերում պատմել է կորոնավիրուսի դեմ իր ստեղծած պատվաստանյութի փորձարկումների ու հնարավոր ազդեցության մասին: Հայտնի է, որ այն արդեն 50 մարդու վրա փորձարկվում է: «Մի քանի շաբաթ հետևելու ենք արդյունքները, թերևս մի քանի շաբաթեն առաջին քայլերը բացահայտ կըլլան»: Աֆեյանը խոսել է նաև այն մասին, […]
17:20 18.04.2020
Բարսելոնի բնակիչներն ուրբաթ օրը իրենց պատշգամբներում երեկույթ են կազմակերպել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ժամանակ «մարտական ոգին» բարձացնելու նպատակով: Արդեն երեք շաբաթ է՝ բազմաբնակարան շենքում հարևանները պատշգամբ են դուրս գալիս` պարելու, երգելու և ուրախանալու:
17:10 18.04.2020
SHANTNEWS-ի հետ զրույցում ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը պատմել է իր ընկերության ստեղծած պատվաստանյութի մասին, անդրադարձել նաև հարցին, թե ինչպես է փոխվելու աշխարհը կորոնավիրուսից հետո, երբ բոլոր առումներով նոր իրավիճակ է ստեղծվում: Իր խոսքում նա ասել է. «Այս համաճարակը թե՛ կազդե մեր մարմիններուն, թե՛ միտքին, որովհետև ընդհանրապես աշխարհին և ազգերուն […]
17:00 18.04.2020
Եվրոպական հանձնաժողովը, սերտորեն համագործակցելով ԵՄ անդամ պետությունների հետ, կիրականացնի համաեվրոպական հաքաթոն` միավորելու քաղաքացիական հասարակությանը, նորարարներին, գործընկերներին և ներդրողներին՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերներին ուղղված նորարարական լուծումներ զարգացնելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ ֆեյսբուքյան էջը: https://www.facebook.com/eudelegationtoarmenia/videos/vb.302970569756879/721127912048109/?type=2&theater EUvsVirus հաքաթոնը, որը կանցկացվի ապրիլի 24-ից 26-ը, գործողությունների կոչ է բոլորին՝ մասնակցելու կորոնավիրուսի դեմ պայքարին։
16:00 18.04.2020
Լոնդոնում մարդիկ ծափահարում են կարանտինի ևս երեք շաբաթների կապակցությամբ, հայտնում է RT-ն: Մանրամասները՝ տեսանյութում:
15:02 18.04.2020
Հանրապետությունում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ, մասնավորապես, արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ-փրկարարները ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես և շրջաններում, մշտապես կատարում են ախտահանման աշխատանքներ:
14:58 18.04.2020
Ապրիլի 17-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում՝ հայտնաբերվել է երթևեկության մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող 8 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Մեկ տրանսպորտային միջոց գտնվել է հետախուզման մեջ, իսկ 2 մոտոցիկլետի վարորդներ թաքցրել է համարանիշը, վարել […]
14:38 18.04.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վեդիի ջրամբարի շինհրապարակում ծանոթանում է շինարարական աշխատանքներին: «Այս տարի պետք է փորձենք աշխատանքները մոտեցնել կուլմինացիային»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
14:30 18.04.2020
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Երուսաղեմում Ավագ շաբաթ օրը Հարության տաճարում Կենարար լույսի դուրսբերման արարողակարգում փոփոխություններ են մտցվել: Արարողությունը կանցկացվի առանց ուխտավորների՝ սահմանափակ թվով հոգևորականների մասնակցությամբ։ Լուսահանության արարողությանը կարող եք հետևել ուղիղ միացմամբ։
13:45 18.04.2020
RT հեռուստաալիքը ուղիղ միացմամբ ներկայացրել է Մոսկվայում տիրող իրավիճակը ինքնամեկուսացման ռեժիմի ընթացքում, երբ տեղաշարժը թույլատրվում է միայն հատուկ անցաթղթերով: Ինչպես երևում է տեսանյութում, փողոցները դատարկ են. ոչ միայն մարդիկ չեն երևում, այլև մեքենաների թիվն է զգալի քիչ: https://www.facebook.com/RTRussian/videos/685930061949455/
12:55 18.04.2020
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են աշխատակիցները աղբամանից հանում անվադողերը: «Սեբաստիա փողոցի հարգելի բնակիչներ, սա կենցաղային աղբի համար նախատեսված աղբաման է։ Խնդրո՛ւմ ենք, մի՛ կոտրեք ձեր իսկ սեփականություն հանդիսացող գույքը»,- ասված է կից հրապարակված լուսանկարում:
23:37 17.04.2020
Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը տեսախցիկի առջև կրտսեր որդու հետ պատրաստել է իր սիրած ուտեստը՝ ըստ իր ռուս տատիկի բաղադրատոմսի: Աստղը տեսանյութը տեղադրել է Instagram- ի իր էջում: Այդ մասին հայտնում է Корреспондент-ը: Տեսանյութում Սթոունը իր խոհանոցում է: Դերասանուհին պատրաստում է իր սիրելի միսը` ստրոգանյան ձևով: «Գաղտնիքն այստեղ մի փոքր շոկոլադ ավելացնելն է», – խոստովանել է 62-ամյա աստղը: […]
22:44 17.04.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, 2020 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարված՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Արտակարգ դրության ժամկետը լրանում էր ապրիլի 14-ին, բայց մենք ստիպված եղանք ևս մեկ ամսով երկարացնել այն, որովհետև, ցավոք, ճգնաժամը հաղթահարված չէ ոչ […]
22:33 17.04.2020
Թբիլիսիում խստորեն պահպանում են կարանտինի կանոնները՝ շրջում դիմակով ու ձեռնոցով։ Փողոցում մեքենաներ չկան կամ գրեթե չկան. եղած հատուկենտ մեքենաները կառավարական են կամ ոստիկանական։ SHANTNEWS-ը ներկայացնում է կադրեր Թբիլիսիի կենտրոնական հատվածից։
21:59 17.04.2020
Այսօր իր ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այս ընթացքում ընդունված հակաճգնաժամային 13 միջոցառումներին: Նրա խոսքերով՝ քննարկումները շարունակվում են, և առաջիկայում տնտեսական բնույթի այլ ծրագրեր ևս ընդունվելու են: Մեկ առ մեկ ներկայացնելով բոլոր ծրագրերը՝ նա ընդգծեց այս ընթացքում դրանցից օգտված շահառուների թիվն ու տրամադրված օգնության չափը: Վարչապետը նկատեց նաև. «Այսօրվա դրությամբ՝ բանկերն ու վարկային […]
21:54 17.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու. «Ունենալու ենք վարակված քաղաքացիներ: Մեր ռազմավարական խնդիրը հետևյալն է՝ այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ ու առողջապահական համակարգի համար հնարավորինս տանելի»: Նա նշեց, որ պետք է կարողանանք ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, դրա հետ համատեղ. «Արտակարգ դրության առաջիկա ժամանակահատվածը մենք պետք […]
21:50 17.04.2020
Ինչպե՞ս են Երևանում այս օրերին պահպանվում տեղաշարժի սահմանափակման խստացման կանոնները։ Արդյո՞ք քաղաքացիները միայն աշխատանքի գնալու պատճառով կամ խիստ անհրաժեշտության դեպքում են տանից դուրս գալիս։ Շանթյուզի նկարահանող խումբը դարձյալ շրջել է մայրաքաղաքի փողոցներով և արձանագրել տարբեր իրավիճակներ։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/554092078817986/
21:47 17.04.2020
ԱԺ-ի լիագումար նիստում ամբողջությամբ ընդունվել է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը: Դա նշանակում է, որ 2022-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը: Պատգամավորներն այսօր ընտրել են նաև Կենտրոնական բանկի նոր նախագահին: