TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

17:21 25.03.2024

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հարգելի՛ ներկաներ, Ուրախ եմ առաջին անգամ Հայաստանում հյուրընկալել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ցանկանում եմ մեկ անգամ ևս՝ արդեն դեմ առ […]

̰
Օվեչկինը ևս 2 տափօղակով մոտեցավ լեգենդար Գրեցկիի ռեկորդին

17:05 25.03.2024

«Վաշինգտոն Քեփիթալսի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը դուբլի հեղինակ է դարձել և օգնել իր թիմին Հոկեյի ազգային լիգայի (NHL) հերթական տուրում 3-0 հաշվով հաղթել կանադական «Վինիպեգ Ջեթսին»։ 38-ամյա ռուս հոկեյիստը NHL-ի ընթացիկ մրցաշրջանում 58 խաղում խփել է 26 գոլ, կատարել 32 գոլային փոխանցում։ Օվեչկինը NHL-ում խփել է կարիերայի 848-րդ գոլը և այժմ ռեկորդակիր Ուեյն Գրեցկիին զիջում է […]

̰
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի հանգամանքները պարզվում են քննությամբ

14:11 23.03.2024

2024թ․ մարտի 22-ին` ժամը 18․05-ի սահմաններում, Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «BMW», «Ford», «Volkswagen» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները բուժօգնության են տեղափոխվել «Աբովյան» ԲԿ, իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար […]

̰
Մոսկվան համառորեն Հայաստանին պատերազմի մեջ է ներքաշում. զրույց Լևոն Շիրինյանի հետ

21:44 22.03.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել վերջին ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումներին, ընդդիմությունից իշխանությունների հասցեին հնչեցվող մեղադրանքներին, հայ-ռուսական հարաբերություններին և այլն: «Մոսկվան համառորեն Հայաստանին պատերազմի մեջ է ներքաշում: Ես ինչքան հասկանում եմ, հիմա մեր բանակը վերակառուցման լավ ընթացքի մեջ է: Զենքի մատակարարումներ կան, դաշնակիցներ կան, ժամանակ պետք է ձգենք, […]

̰
Բնության հրաշք: Նման բան առաջին անգամ եմ տեսնում. Սուրենյան

19:27 22.03.2024

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Բնության հրաշք: Նման բան առաջին անգամ եմ տեսնում: Գարնանային Երևան»,-գրել է նա և տեսանյութ հրապարակել:

̰
Ինչո՞ւ է Ռուսաստանի ԿԸՀ նախագահը դասել Հայաստանը Մոսկվայի «ամենաոչ բարեկամական» պետությունների շարքին

22:36 21.03.2024

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր պաշտոնապես հրապարակել է նախագահական ընտրությունների  արդյունքները:  Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,28% -ը, երկրորդ տեղը զբաղեցրած Կոմկուսի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովին ձայն է տվել ընտրողների 4,31% տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը մամլո ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանում բացված տեղամասերում արձանագրված արդյունքներին: Ինչո՞ւ է Պամֆիլովան հատուկ հիշատակել Հայաստանի մասին, և որքա՞ն ձայն […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

19:51 21.03.2024

Մարտի 21-ին Մոնտեվիդեոյում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որին մասնակցել են հանձնաժողովի նախագահ Խոսե Կառլոս Մահյանը, հանձնաժողովի՝ տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող անդամներ, ինչպես նաև Հայաստան-Ուրուգվայ խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։ Անդրադառնալով Հայաստանի և Ուրուգվայի միջև երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են երկար […]

̰
Հայաստանն ակնկալում է ԵՄ շարունակական և առավել ակտիվ մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում. Սարգիս Խանդանյան

16:12 21.03.2024

Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում: «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք շնորհավորել մեր ուկրաինացի եւ մոլդովացի գործընկերներին` ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշման, ինչպես նաեւ մեր վրացի գործընկերներին` ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Վերջին որոշումը, անկասկած, մոտեցնում է […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

16:06 21.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Կրեմլում կարծում են, որ Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությանը հրավիրել է միակողմանիորեն՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կարծիքը

23:08 20.03.2024

ՀՀ Ազգային ժողովը ձայների 57 կողմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ձեռնպահ են  քվեարկել։ Այդ փաստաթղթով կարգավորվում են դիտորդական առաքելության գործառույթները, դիտորդներին անձեռնմխելիություն է տրամադրվում։ Համաձայանգիրը ներկայացնող փոխարտգործնախարարը հայտարարել է, որ եվրոպական առաքելության տեղակայումը Հայաստանում միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն […]

̰
Շատ շուտ է խոսել, որ Հայաստանը կարող է մոտենալ ՆԱՏՕ-ի դռանը. Արմինե Մարգարյան

22:25 20.03.2024

Հարավային Կովկասում նոր զարգացումներ են տեղի ունենում: Եվրամիությունը կարծես թե ակտիվացնում է իր քայլերը՝ հայտարարելով, որ Հայաստանը կարող է Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել: Դրան հաջորդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցը, որը տեղի է ունենում Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին և Տավուշի շուրջ ստեղծված բարդ իրավիճակում: Թեմայի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է ռազմաքաղաքական հարցերով […]

̰
Ինչո՞ւ են հայկական բանկերը հրաժարվել ռուսաստանյան «Միր» վճարային քարտերի սպասարկումից

22:16 19.03.2024

Մարտի 30-ից գրեթե բոլոր հայկական բանկերը դադարեցնելու են ռուսասնանյան «Միր» վճարային համակարգի թողարկած քարտերի սպասարկումը: Քարտերը չեն գործի բանկոմատներում ու POS-տերմինալներում:  Ինչո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «ՀՀ Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ այդ որոշումը կայացրել են կոմերցիոն բանկերը, և որ պետությունն այստեղ որևէ դեր չունի, բայց ռուսաստանյան «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը, հակառակ […]

̰
Ի՞նչ շեշտադրումներ արեց վարչապետը Տավուշում

17:43 19.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել է Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:26 19.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Մեծամորի ոստիկանները նախ հայտնաբերել են հետախուզվողին, հետո` թմրամիջոց

17:11 19.03.2024

Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվողի թաքնվելու վայրի մասին տեղեկությունը համատեղ իրացրին ոստիկանության Արմավիրի վարչության, Մեծամորի և Արմավիրի բաժինների ծառայողները: Մարտի 1-ին, ժամը 22.20-ին, Ծաղկաձորում գտնվող մի բենզալցակայանում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Մեծամորի բաժին տեղափոխվեց սպանության փորձի մեղադրանքով փետրվարի 1-ից հետախուզվող, Սարդարապատ գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդը: Դեպքը տեղի էր ունեցել այս տարվա հունվարի 17-ի գիշերը: Ժամը […]

̰
Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը

16:42 19.03.2024

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվում է 1988 թվականին ծնված Տարոն Ավետիսյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Նոր Նորքի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

̰
Որոնվում է տեսագրությունում երևացող անձը

16:11 19.03.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Կենտրոնականի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

̰
Ի տարբերություն Բաքվի, Երևանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանության նախարարի հետ չի հանդիպի

22:07 18.03.2024

Շարունակվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս: Երեկ Յենս Ստոլտենբերգը Բաքվում էր: Այսօր նա ժամանել է Թբիլիսի:  Նշանակություն ունի՞ այն փաստը, որ Ստոլտենբերգն առաջինը հենց Բաքու է այցելել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական մամուլը՝ հատկապես իշխանամետ, գրում է, որ Յենս Ստոլտենբերգի այցը վկայում է այն կարևոր նշանակության մասին, որ Արևմուտքը […]

̰
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ

18:55 18.03.2024

Ոստիկանությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման գործընթացը` հիմնական շեշտը դնելով բացատրական աշխատանքի վրա: Քարոզչության հիմքում այն դրույթն է, որ կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Նման բացատրական աշխատանք են սկսել իրականացնել նաև ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները: Մարտի 6-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացել […]

̰
Հայաստանի և Ղազախստանի համար նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է և կարևոր. Միրզոյան

18:36 18.03.2024

Հայաստանի և Ղազախստանի համար նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է և կարևոր. Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ ունեցած համատեղ ասուլիսին ասել է Արարատ Միրզոյանը: Հայ և ղազախ գործընկերների հանդիպման կարևոր շեշտադրումների մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
Ադամյանի առաջին գոլն ու «Քյոլնի» խոշոր հաշվով պարտությունը

17:16 18.03.2024

Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրի մեկնարկային խաղում «Քյոլնն» ընդունել էր «Լայպցիգին» և պարտվել է 1-5 հաշվով: «Քյոլնից» 18-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավել է հայ հարձակվող Սարգիս Ադամյանը, որն առաջին գոլն է խփել Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: 30-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մեկ գոլ էլ խփել է Գերմանիայի գավաթի խաղարկությունում: Ադամյանը «Լայպցիգի» դեմ խաղում փոխարինվել է 80-րդ րոպեին: «Լայպցիգն» […]

̰
Ի՞նչ առավելություններ և վտանգներ կարող են լինել ԵՄ-ին անդամակցելու դեպքում. զրույց Ստեփան Գրիգորյանի հետ

22:38 15.03.2024

Մարտի 13-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով ԵՄ գործադիր մարմնին կոչ է անում դիտարկել Հայաստանին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը՝ ընդգծելով նաև վիզաների ազատականացման շուրջ քննարկումների մեկնարկի անհրաժեշտությունը: Այդ բանաձևը դարձյալ վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու իր պահանջը։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար […]

̰
Կանեփի ջերմոց-լաբորատորիա, մեթամֆետամին ու մարիխուանա. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

19:06 15.03.2024

Վաղարշապատի քրեական հետախույզները փետրվարի 19-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածն քաղաքի Արագածի զանգվածում բնակվող երկու եղբայր Արմավիրի մարզում և Երևանում «Տելեգրամ» հավելվածի միջոցով տարբեր վայրերում տեղադրելով` իրացնում են մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ: Նաև տվյալ կար, որ ավագ եղբայրը մարիխուանան պատրաստում է հորեղբոր որդու տանն ու օժանդակ շինություններում աճեցրած կանեփից: Սկսվեց տեղեկությունները ստուգելու և […]

̰
Թուրքիայում խոսում են արտահերթ նախագահական ընտրությունների հավանականության մասին

22:30 14.03.2024

Էրդողանը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է երրորդ անգամ առաջադրել: Այդ մասին երեկ հայտարարել են Թուրքիայում իշխող կուցակցության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սահմանադրությունը թույլ տալի՞ս է, որ նույն անձը երրորդ անգամ առաջադրվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսկապես, սահմանադրության մեջ հստակ է ասվում այն մասին, որ նույն անձը ավելի քան երկու անգամ առաջադրվելու […]

̰
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր հարևանին, որը մահացել էր

19:27 14.03.2024

Մարտի 13-ի ժամը 18.58-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Գյումրու շտապօգնությունից հայտնել էին, որ կանչով մեկնել են Տիմիրազևի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 50-60 տարեկան տղամարդու դիակ՝ մարմնին դանակահարության հետքեր: ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը նշված տան բնակիչ, 1963 թ. ծնված Կարապետ Խ.-ն է: Մուշի բաժնի քրեական հետախույզները […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երկու բեռնատար

19:09 14.03.2024

Մարտի 14-ին, ժամը 16:57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասարի գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է ցեխի մեջ և խոչընդոտում է երթևեկությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակել են 2 բեռնատար ավտոմեքենա (մոտ 15 մ), որոնք շարունակել են ընթացքը:  

̰
Մամիկոնյանց փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

18:26 14.03.2024

Մարտի 12-ին, ժամը 12.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին «Ուիգմոր քլինիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյանց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 17-ամյա Ռաֆիկ Հ.-ին: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստանալու հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և Արաբկիրի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:08 14.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Երևանի պարեկների ծառայության երեք դրվագ. հայտնաբերվել են թմրանյութ և սառը զենքեր

16:53 14.03.2024

Մարտի 8-ին՝ ցերեկվա ժամը 1-ին, Գայի պողոտայում ծառայող մայրաքաղաքի պարեկները, սառը զենք և թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Ռուբինյանց փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Մեթադոն» գրառմամբ լուծույթի երեք տարա, վեց դեղահաբ և դանակ: Ըստ նրա` լուծույթը վերցրել էր ընկերոջից: Հանգամանքները պարզվում են: […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

16:06 14.03.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել վարչական դատարանի դատավոր Նարեկ Գասպարյանի, սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեվոսյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:  

̰
BACK_TO_TOP