16:00 02.03.2024
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային մատչելիության ծրագրի և արցախցիներին ուղղված պետական այլ ծրագրերում իրականացված վերջին փոփոխությունների մասին մանրամասներ են ներկայացվել «Հումանիտար կենտրոն»-ում: Մանրամասները՝ տեսանյութում:
15:53 02.03.2024
Մարտի 1-ին՝ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, ՆԳՆ Փրկարար ծառայությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացրեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, կատարելագործել Պոլիտեխնիկական համալսարանի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում նրանց հմտությունները: Միջոցառմանը ներգրավվել էին […]
14:25 02.03.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովին: ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանում տեխնոլոգիական թռիչքաձեւ զարգացման հնարավորություններին. «Դրա մասին տարիներ շարունակ մենք բազմիցս քննարկել ենք, եւ տարբեր երկրներ այդ թռիչքը կարողացել են ապահովել. դա անհնարին բան չէ: Կարծում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք Հայաստանի համար նման թռիչք […]
14:16 02.03.2024
Այս տարվա փետրվար ամսին հանրապետության տարածքում հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 218 միավոր զենք: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:
13:07 02.03.2024
ՆԳ նախարարությունը 2024 թվականը հայտարարվել է ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի։ Միայն այս տարվա փետրվարին պարեկները հանրապետության ամբողջ տարածքում կազմել են հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 3895 և չամրակապված վարելու 12258 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Եվ, այդուհանդերձ, որոշ քաղաքացիների վարքը շարունակում է մնալ անուղղելի, վտանգավոր ոչ միայն իրենց, այլև երթևեկության մյուս մասնակիցների համար։ Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ, […]
22:43 01.03.2024
Պաշտոնական այցով Բաքվում է Էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Քադրի Սիմփսոնը: Նա նոր համաձայնություններ է ձեռք բերել Եվրամիության ու Ադրբեջանի միջև համագործակցությունը զարգացնելու հեռանկարների մասին: Ինչի՞ մասին է վկայում հանձնակատարի այցը Բաքու. արդյո՞ք նա արհամարում է Եվրախորհրդարանի որոշումը, ինչպե՞ս դա հասկանալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել «Հարավային գազային […]
18:57 01.03.2024
Փետրվարի 20-ին կայացել է Համայնքային ոստիկանության հայեցակարգին նվիրված հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Քննարկմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների հարցերի վարչության պատասխանատու Իրֆան Սաիդը (առցանց ձևաչափով), ԵԱՀԿ Ոստիկանության հարցերով/Համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Նինա Լինդհե Թելը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, ՄԱԶԾ ներկայացուցիչներ, ՆԳ նախարարության և հասարակական […]
17:40 01.03.2024
«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության 22-րդ տուրում ընդունեց «Ալ Խաեմին» և ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 4-4: «Ալ Նասրի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Անդերսոն Տալիսկան, մեկ գոլ էլ խփեց սենեգալցի Սադիո Մանեն: Փոխչեմպիոնի կազմում խաղին չմասնակցեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, 39-ամյա պորտուգալացին որակազրկված էր: «Ալ Նասրը» 53 միավորով երկրորդն է, 6 […]
18:30 29.02.2024
«ՄՏՍ Հայաստան»-ի 20 տոկոսը փոխանցվել է Կառավարությանը: Մարտի 1-ից ևս 470 անվանում դեղորայք դուրս կգրվի էլեկտրոնային եղանակով: Միջազգային փառատոնների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ ռեպորտաժում:
18:18 29.02.2024
Փետրվարի 28-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Կառավարման պրակտիկայի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ներկաներին՝ փոխնախարար Սարգսյանը կարևորել է ՆԳ նախարարության և Համաշխարհային բանկի սերտ փոխգործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։ Արփինե Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է Համաշխարհային բանկի հետ գործընկերության շրջանակներում արդեն իսկ ընթացող […]
16:12 29.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ժամանել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ, որտեղ հանդիպումներ կունենա Քուրդիստան շրջանի նախագահ Նեչիրվան Բարզանիի և բարձր ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ։
12:43 29.02.2024
Դրամական խրախուսում կսահմանվի մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար: Նախագիծն այսօրվա կառավարության նիստում հավանության է արժանացել: Մանրամասները՝ տեսանյութում:
17:23 28.02.2024
«Հյուսիս-հարավ» մայրուղու Լանջիկ-Գյումրի հատվածի վերակառուցման աշխատանքների շարունակությունն ապահովելու համար կառավարությունը Շիրակի մարզի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում է կայացրել։ Արդյունքում Անի համայնքի Լանջիկ, Ձորակապ, Մարալիկ և Արթիկ համայնքի Հայրենյաց, Լուսակերտ, Հոռոմ բնակավայրերում գտնվող թվով 127 հողամաս կօտարվի։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
17:11 28.02.2024
Փետրվարի 28-ին Բեռլինում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման […]
22:29 27.02.2024
Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել երկրի տարածքից բենզինի արտահանումը: Հիշեցնեմ՝ Հայաստանը բենզին է ներկրում հիմնականում հենց Ռուսաստանից: Ինչի՞ հետ է կապված այդ որոշումը, և ինչպե՞ս այն կազդի Հայաստանի վրա: Թեմային «Հորիզոնի» եթերում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կառավարության որոշում դեռևս չկա, բայց ամենայն հավանականությամբ այն շուտով կկայացվի և արդեն մարտի 1-ից Ռուսաստանից այլ երկրներ բենզին արտահանելն […]
17:24 27.02.2024
Պաշտոնական այցով Իրաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդն իրենց առանձնազրույցի և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպման արդյունքներն ամփոփել են լրատվամիջոցների համար հայտարարություններով: Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է. «Մեծ ուրախությամբ այսօր գտնվում եմ Բաղդադում՝ բարեկամ Իրաքի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության նախագահի կատարած առաջին պաշտոնական և դրանով իսկ պատմական […]
17:09 27.02.2024
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։55-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև վանական համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկակական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Dongfeng» մակնիշի ավտոցիստեռնը (վարորդ՝ […]
16:40 27.02.2024
ՀՀ նախագահը պաշտոնական այցով Իրաքում է: Այսօր տեղի է ունեցել նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Երկու երկրների նախագահները բանակցություններից հետո նաև հայտարարություններով են հանդես եկել: Հանրապետության նախագահի այցը Իրաքից լուսաբանում է նաև Շանթնյուզի նկարահանող խումբը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:35 27.02.2024
Ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին. ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀԱՊԿ-ին տրված այդ մեկ հարցն այդպես էլ անպատասխան է մնացել: ԱԺ նախագահը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև գերիների թվին, խոսել նրանց վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքի և այն մասին, թե արդյո՞ք հնարավոր է նոր պատերազմ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:12 27.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]
16:06 27.02.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետի հետ: «Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ նախ ունեցանք առանձնազրույց, այնուհետեւ բանակցությունները շարունակեցինք ընդլայնված կազմերով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:
21:48 26.02.2024
Հայաստանում կալանավորվել է մի անձ, որը գտնվում է Ռուսաստանի կողմից հայտարարված միջազգային հետախուզման մեջ: Դեռևս պարզ չէ, թե արյոք նա կարտահանձնվի Ռուսաստանի իրավապահներին: Ի՞նչ է արել այդ անձը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր հայտնի դարձավ, որ 31-ամյա այդ քաղաքացին կալանավորվել է Երևանի Շահամիրյանների փողոցում գտնվող մի տնից: Նա 2019թ.-ի ապրիլից Ռուսաստանի կողմից […]
19:55 26.02.2024
Վերջին օրերն աչքի են ընկում Հայաստանի շուրջ ակտիվ իրադարձություններով: Այսօր հայտնի դարձավ առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպման մասին: Դրան նախորդեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցն ու զենքի առաջին խմբաքանակի մատակարարումը: Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ում իր անդամակցության գործնականում սառեցված լինելու մասին: Այս ամենի ամբողջ համատեքստին անդրադարձել է վերլուծաբան Ռոբերտ Ղևոնդյանը՝ «Հորիզոնի» հետ զրույցում: […]
18:36 26.02.2024
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող կասկածելի առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ հանգամանքները պարզվում են: Հիշեցնենք, որ այսօր սև տոպրակով կասկածելի իրի վերաբերյալ ահազանգ էր ստացվել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են, դրանց բնույթն ու նշանակությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական […]
17:48 26.02.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Իրաք: Բաղդադի միջազգային օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել է Իրաքի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը։ Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահի և երկրի բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նախագահ Վահագն Խաչատուրյանի դասախոսությունը Բաղդադի համալսարանում և հանդիպումը տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
16:36 26.02.2024
«Լիվերպուլը» 10-րդ անգամ դարձավ Անգլիայի լիգայի գավաթակիր։ Յուրգեն Կլոպի թիմը եզրափակչում լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով առավելության է հասել «Չելսիի» նկատմամբ։ Հաղթական գոլը 118-րդ րոպեին խփել է նիդերլանդցի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը։
16:23 26.02.2024
Ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1950 թվականին ծնված Սուրեն Ղազարյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել կենտրոնականի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: