TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նախատեսվում է ընդլայնել պետական տուրքից ազատման արտոնությունների շրջանակը

15:22 14.03.2024

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական տուրքի դրույքաչափերի գործող համակարգի կիրառման արդյունքում ծագած խնդիրների լուծմամբ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման՝ գործող համակարգի կատարելագործում, պետական տուրքից ազատման արտոնությունների շրջանակի ընդլայնում: Նախագծով, մասնավորապես, նախատեսվում […]

̰
Վրաստանը կրկին ակտիվացնում է հայ-ադրբեջանական հակամարտությունում միջնորդական իր ջանքերը

22:09 13.03.2024

Բաքվում մեկնաբանել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի երեկվա հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ: Ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումների հեղինակները կարծիք են հայտնել, թե Վրաստանը պատրաստվում է միջնորդական նոր ջանքեր գործադրել: Ինչ է հայտնի հանդիպումների մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե գիտենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունեց սկզբից Ադրբեջանի դեսպան Ֆայի […]

̰
Բացահայտվել են Երևան քաղաքում 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության դեպքերը

19:43 13.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու […]

̰
Ովքե՞ր են Իրանի խորհրդարանի հայազգի նորընտիր պատգամավորները

22:15 12.03.2024

Իրանում պատրաստվում եմ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը: Առաջին փուլին ակտիվ մասնակցություն են ունեցել Իրանում ապրող հայերը: Ե՞րբ է լինելու երկրորդ փուլը, ու կարո՞ղ է այն փոխել առաջին փուլում արձանագրած պատկերը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ Իրանում խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ անցկացվել են փորձագետների խորհրդի ընտրությունները, և երկու դեպքում էլ առաջին փուլով […]

̰
ԿԲ խորհուրդը 0.25 տոկոսային կետով իջեցնել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

22:05 12.03.2024

Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8.5%: Դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունը ներկայացնելիս այս մասին ասել է ԿԲ-ի նախագահ Մարտին Գալստյանը: «2024թ.-ի մարտի 12-ի նիստում ԿԲ-ի խորհուրդը որոշեց տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%: Միաժամանակ խորհուրդը ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է 10%, իսկ ԿԲ-ի կողմից […]

̰
Նախագահը բարձր պարգև է հանձնել աստղաֆիզիկոս, «Սթարմուսի» համահիմնադիր Գարիկ Իսրայելյանին

17:55 12.03.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է աստղաֆիզիկոս, «Սթարմուս» միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանին և պետական բարձր պարգև հանձնել: Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գարիկ Իսրայելյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է աստղաֆիզիկոսին և մաղթել նորանոր հաջողություններ:

̰
Արցախի նախկին նախագահին Բաքվի բանտում ստիպել են հարցազրույց տալ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը

22:40 11.03.2024

Ադրբեջանում հայտնել են, որ ցուցադրվելու է  Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը: Հարցազրույցից որոշ կադրեր են հեռարձակել: Ի՞նչ է հայտնի հարցազրույցի մասին:  Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Քիչ բան է հայտնի։ Գիտենք, որ հարցազրույցը Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունն է արել: Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ նման հարցազրույց է […]

̰
Զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանություն և ծեծ՝ Աբովյան քաղաքում. 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

16:14 11.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են մեկ տասնյակից ավելի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի էական հանգամանքներ: 2024 թվականի մարտի 7-ին՝ Ժամը 19:03-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Աբովյան համայնքի Սահմանդրության հրապարակում գտնվող հացատան մոտ տեղի ունեցող քաշքշուկի ընթացքում հնչած կրակոցների […]

̰
Վարչապետը մասնակցել է Եղեգնաձորի նորակառույց բժշկական կենտրոնի բացման արարողությունը

16:00 09.03.2024

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել նորակառույց բժշկական կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ծրագրի արժեքը կազմում է 2,67 մլրդ դրամ: Բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակակից տեխնիկական սարքավորումներով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

̰
Կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով

14:08 09.03.2024

Կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Առաջիկայում կվերագործարկվի մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց գտնվող կենդանաբանական այգու կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն այգի: Այլ մանրամասներ՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր

13:21 09.03.2024

Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Էստոնիայի ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի և երկրի վարչապետի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին ու խնդիրներին: Մանրամասները՝  ԱԺ տեսանյութում:

̰
Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է ՀՀ ուղարկել դիտորդներ «ադրբեջանական հուշարձանների» վիճակին ծանոթանալու համար

22:39 08.03.2024

Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿO-ին` պահանջելով Հայաստան դիտորդական առաքելություն գործուղել: Դիտորդների նպատակը, ըստ Իլհամ Ալիևի, պետք է լինի ադրբեջանական հուշարձանների զարգվածային ոչնչացման փաստի արձանագրումը: Ադրբեջանական ո՞ր հուշարձանների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն մասին, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է նման պահանջով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մինչ այդ էլ տեղեկություն ունեինք, բայց այսօր դա […]

̰
ՆԳՆ ենթակա ծառայությունները շնորհավորում են Կանանց միջազգային օրվա առթիվ

18:57 08.03.2024

Ներքին գործերի նախարարության ենթակա բոլոր ծառայությունները ջերմորեն շնորհավորում են Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: «Գարնանային տոնական այս օրը յուրատեսակ առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու ձեր բացառիկ տեղն ու դերը ընտանեկան երջանկության, մեր երկրի զարգացման, պետականության ամրապնդման և հանրային համերաշխության գործում: Խորհրդանշական և լուսավոր այս տոնի պարգևած տրամադրությունն ու ժպիտը, գարնանային գույների […]

̰
ՆԳՆ մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

18:16 08.03.2024

Ներքին գործերի նախարարության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա տոնակատարությանը։ Միջոցառումը սկսվել է Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համակարգում աշխատող ստեղծագործ կանանց աշխատանքների ցուցադրությամբ։ Միջոցառման երկրորդ մասում տոնական համերգն էր, որը սկսվել է կանանց ուղղված շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։ Ցուցահանդեսին մասնակցած ՆԳ համակարգում աշխատող կանանց տրվել են […]

̰
Ինչի՞ համար է Ալիևի վարչակազմը «լիցենզավորում» շիա հոգևորականներին

23:32 07.03.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսել է բացահայտ միջամտել կրոնական կազմակերպությունների գործերին: Այսուհետ մզկիթում ծառայելու իրավունք ստանալու համար շիա կրոնավորները պարտավոր կլինեն պետական լիզենցիա ունենալ: Ի՞նչ լիցենզիայի մասին է խոսքը, և ի՞նչ է իրենից ներկայացնում պետական այդ ատյանը, որն անցկացնում է այդ ատեստավորումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պաշտոնապես դա կոչվում է ատեստավորում: Պետական մի գերատեսչություն, […]

̰
Օտարված պետական հողերի արժեքի 30%-ը կուղարկվի տվյալ համայնքի բյուջե. գործադիրի որոշումները

19:41 07.03.2024

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումները վերաբերել են կրթական ու մարզական հաստատությունների շինաշխատանքներին, դրանց որակի պահպանմանը, ՏԻՄ-երի կարողությունների զարգացմանը ու համայնքապետարաններում մատուցվող ծառայությունների թվի ավելացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպանը

19:03 07.03.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մատեյա Պրևոլշեկը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Սլովենիան լավագույնս կներկայացվի Հայաստանում: Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և փոխշահավետ […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի նոր դեպքեր

18:50 07.03.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր լիազորությունների շրջանակում ամենօրյա հսկողական աշխատանքներ է իրականացնում չդրոշմավորված, այդ թվում առանց նշագրման, սպիտակ տուփերով սիգարետներ արտադրողներին և վաճառողներին բացահայտելու ուղղությամբ։ Նշված ծխախոտային արտադրանքները հիմնականում իրացվում են սոցիալական ցանցերի և առևտրի էլեկտրոնային հարթակների՝ մասնավորապես, Facebook-ի, Tik Tok-ի, Instagram-ի, List.am-ի միջոցով: Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ծածկագրված եղանակով […]

̰
Արդյո՞ք ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կստանձնի հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդի դերը

22:44 06.03.2024

ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Ջոն Քերին պաշտոնապես հաստատել է, որ պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Բաքու ու հանդիպում ունենալ Իլհամ Ալիևի հետ։ Ինչի՞ հետ է կապված այդ այցը, և ի՞նչ նկատի ունի Քերին՝ «հարցեր, որոնցում ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել» ասելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Է Արտյոմ Երկանյանը: «Դե ինչպես գիտենք, աշնանը Բաքվում […]

̰
Նախագահն ընդունել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսին

19:30 06.03.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է. «Ողջունում եմ Ձեր այցը Հայաստան: Նման այցելություններն ընդգծում են այն կարևորությունը, որ մենք տալիս ենք միմյանց հետ հարաբերություններին: Մեր բարեկամական հարաբերություններն այնպիսի պատմություն ունեն, որ պարտավորեցնում են ավելի ամրապնդել և զարգացել դրանք: Միևնույն ժամանակ, կարող […]

̰
Արցախյան 32 կազմակերպությունների բաց նամակը՝ ՀՀ կառավարությանը

14:56 06.03.2024

Արցախյան 32 կազմակերպություններ բաց նամակ են հղում ՀՀ Կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման, քննարկվող ծրագրերի վերաբերյալ: «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով ասուլիսի ընթացքում բանախոսները հնչեցրել են այդ բաց նամակ-հայտարարության առաջարկային կետերը և պատասխանել լրագրողների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչի համար են Բաքու գնացել պակիստանցի գեներալները

22:16 05.03.2024

Բաքու է ժամանել Պակիստանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը: Պակիստանցի գեներալներն այսօր մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել: Ինչ նպատակով ու ինչ օրակարգով են եկել, և ինչում է դրսևորվում ադրբեջանա-պակիստանյան ռազմատեխնիկական համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Բաքվում այսօր իր աշխատանքն է սկսել ռազմական բնագավառում համագործակցության հերթական աշխատանքային խմբի նիստը, արդեն սա […]

̰
Նախագահը բարձր պարգև է հանձնել ՍԱԴԱ ընկերության համահիմնադիր Հովիգ Սաֆոյանին

16:56 05.03.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԱԴԱ (SADA) ընկերության համահիմնադիր և խորհրդի նախագահ Հովիգ Սաֆոյանին: Նախագահը ողջունել է հյուրին և հանձնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար: Շնորհավորելով Հովիգ Սաֆոյանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել վերջինիս կատարած աշխատանքի համար և […]

̰
Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են փաստաթղթեր

16:12 05.03.2024

Պաշտոնական այցով Եգիպտոս ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ: Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Եգիպտոսի նախագահը ողջունել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել, որ այն նոր ազդակ կհաղորդի Եգիպտոս-Հայաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Աբդել Ֆաթթահ աս-Սիսին շեշտել է […]

̰
Արդյո՞ք կարող է կայանալ ՀՀ-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը ռազմական ոլորտում

23:26 04.03.2024

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը հավանական է համարել Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան ձևաչափով համագործակցությունը ռազմական բնագավառում: Որքանո՞վ է դա հավանական, ու ի՞նչ ընդհանրական շահեր կան: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշատակված այդ 4 պետություններն առանձին ձևաչափերով ակտիվ զարգացնում են համագործակցությունը: Մինչ Երևանը ռազմական հարցերում զարգացնում է համագործակցությունը Փարիզի, Դելիի և Աթենքի հետ, Դելին էլ զարգացնում է համագործակցությունը […]

̰
Հայաստանի և Հունաստանի ռազմատեխնիկական համագործակցությանը նոր լիցք կհաղորդվի

19:55 04.03.2024

Հայաստանում է Հունաստանի պաշտպանության նախարարը: Նիկոլաոս Դենդիասը Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանի և Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունը: Հիշեցնենք, որ Հայաստանը և Հունաստանը տարեվերջին կնքել էին ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներն այսօր քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր. մասնավորապես կարևորվել է 2023թ.-ի դեկտեմբերին Սուրեն Պապիկյանի Հունաստան կատարած այցի […]

̰
Սուրեն Պապիկյանը և Նիկոլաոս Դենդիասը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ

17:06 04.03.2024

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ: Այնուհետև Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։

̰
Բայդենը համբուրել է Իտալիայի վարչապետին Սպիտակ տանը հանդիպումից հետո

19:57 03.03.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպումից հետո համբուրել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին, տեսանյութը հրապարակել է Il Mattino-ն։ Հանդիպմանը քաղաքական գործիչները քննարկել են սննդամթերք և պաշարներ ուղարկելու հարցը Գազայի հատված, որը ԱՄՆ առաջնորդը շփոթել է Ուկրաինայի հետ։ Բանակցություններից հետո Բայդենը հրաժեշտ է տվել Իտալիայի վարչապետին և համբուրել նրան:

̰
«Disney»-ն առաջին անգամ մուլտֆիլմի փոքր դրվագով անդրադարձել է հայկական մշակույթին

16:46 02.03.2024

«Mickey Mouse Funhouse» ֆիլմի փոքր դրվագում, որը ցուցադրվել է «Disney Channel»-ով, հայտնի Մինի Մաուսն ու իր ընկերները նշում են «Վարդավառ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել «Armenianfilmsociety»-ի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիլմի սցենարի հեղինակը Քեթլին Սարնելի Կապուկչյանն է, որի ամուսինը հայ է։ «Այդ դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում […]

̰
Ի՞նչ նոր արտոնություններից կօգտվեն արցախցիները

16:00 02.03.2024

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային մատչելիության ծրագրի և արցախցիներին ուղղված պետական այլ ծրագրերում իրականացված վերջին փոփոխությունների մասին մանրամասներ են ներկայացվել «Հումանիտար կենտրոն»-ում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP