TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

15:16 13.01.2024

Հունվարի 13-ին՝ ժամը 10:29-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Volvo», «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։

̰
Քաղաքային իշխանությունը շարունակում է հողազավթված հանրային տարածքները վերադարձնել երևանցիներին

15:08 13.01.2024

Երևանի քաղաքային իշխանությունը շարունակում է հողազավթված հանրային տարածքները վերադարձնել երևանցիներին: Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից ազատվել են Դավթաշեն, Կենտրոն, Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բակային տարածքները: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Ֆրանսիայի կառավարության կազմում է հայտնվել ադրբեջանական լոբբիի գլխավոր գաղափարախոսը

22:44 12.01.2024

Եվրոպական մամուլը քննարկում է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը:  Կա՞ն Հայաստանի համար կարևոր նշանակումներ. նորանշանակ վարչապետ Գաբրիել Աթալի թիմի կազմն ուսումնասիրել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել:  «Հիշեցնեմ՝ Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հրապարակվեց, երբ նախագահ Մակրոնը վարչապետ նշանակեց  34-ամյա Գաբրիել  Աթալին: Մեզ համար կարևորագույն փոփոխությունը Ֆրանսիայի կառավարության կազմում, իհարկե, Արտաքին գործերի նախարարի փոփոխությունն է, […]

̰
Ճանապարհը հատելով միայն հետիոտնային անցումներով՝ կպահպանեք ձեր կյանքն ու առողջությունը. Ոստիկանության հորդորը

17:43 12.01.2024

Ոստիկանությունից հորդորում են ճանապարհը հատել բացառապես հետիոտնային անցումներով. «Երթևեկելիս լինել զգոն, պահպանել արագության սահմանափակումները, մեքենա վարելիս հետևել հետիոտների շարժին. վարորդներին ուղղված կոչերի շարքը դեռ երկար կարող ենք թվարկել: Սակայն երթևեկության մասնակից են նաև հետիոտները: Նրանք ևս պարտավոր են պահպանել որոշակի կանոններ, և ամենակարևորը` պարտավոր են փողոցն անցնել միայն հետիոտնի համար նախատեսված հատվածով, վերգետնյա կամ ստորգետնյա […]

̰
Իլհամ Ալիևը Ջերմուկն ադրբեջանական քաղաք է հռչակել

22:31 11.01.2024

Ադրբեջանի նախագահը մեծ հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին: Ալիևը կրկին Հայաստանի նկատմամբ ագրեսիվ պահվածք է ցուցաբերել՝ կասկածի տակ դնելով բանակցություններում իր անկեղծությունը: Ի՞նչն էր անսպասելի Ալիևի ասածի մեջ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ես առանձնացրել եմ մի քանի կետեր, որոնց վրա, կարծում եմ, արժե ուշադրություն դարձնել. առաջինն այն է, որ Ալիևը, ըստ էության, […]

̰
«Միլանը» դուրս մնաց գավաթային պայքարից

19:42 11.01.2024

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Միլանը» սեփական հակի տակ հյուրընկալել էր «Ատալանտային»։ Գասպերինիի գլխավորած թիմը 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ նիդերլանդցի հարձակվող Տեուն Կուպմեյներսի դուբլի շնորհիվ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև «Լացիոն» ու «Ֆիորենտինան»։

̰
Արցախցիներն աշխատանքով կապահովվեն, շահումով խաղերը կվերահսկվեն. Կառավարության այսօրվա նիստի որոշումները

16:12 11.01.2024

Պետությունը կաջակցի Արցախից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորելու հարցում: Հաջորդ տարվանից Կառավարությունը մոնիթորինգային կենտրոնի միջոցով կվերահսկի շահումով խաղերի ոլորտը: Երթևեկության կանոնների խախտման տուգանքը հնարավոր է վճարել 20 տոկոսով քիչ, եթե քաղաքացին roadpolice.am կայքում գրանցվում է և ցանկություն է հայտնում ծանուցումը ստանալ էլ. փոստով: ՆԳ նախարարի ներկայացրած նախագիծը քննարկվել էր նաև Կառավարության նախորդ տարվա վերջին նիստում: […]

̰
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը

16:05 11.01.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական: Ողջունելով դեսպանին` նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Վստահ եմ, որ Ձեր անձնական գործունեությամբ ու ջանքերով ավելի կխորանա Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամությունը: Մեր երկրների […]

̰
Ինչո՞ւ Իլհամ Ալիևը հրաժարվեց ընդունել հայ-ադրբեջանական բանակցությունների հարցով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Բոնոյին

21:05 10.01.2024

Ավարտվեց հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդական Լուիս Բոնոյի այցը Հայաստան: Հատկանշական է, որ այս անգամ ևս Երևանից Բաքու նա չմեկնեց՝ վերադառնալով Վաշինգտոն: Ի՞նչն է պատճառը, որ Բոնոն Բաքու չմեկնեց: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արբեջանական մամուլը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Լուիս Բոնոն Երևանից մեկնեց ոչ թե Բաքու, […]

̰
2024 թվականին կենսաթոշակի չափը չի ավելանա. Նարեկ Մկրտչյանն ամփոփել է 2023թ.-ի ծրագրերն ու խոսել անելիքներից

18:42 10.01.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նախ ներկայացրել է 2023 թ.-ի սեպտեմբերից Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող աջակցության ծրագրերը, որոնք սկզբում եղել են առաջնային կարիքների և կացարանների ապահովման տեսքով, ապա կառավարությունն իրականացրել է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր: Կարճաժամկետ ծրագրերի շրջանակում Արցախից տեղահանված ընտանիքների բոլոր անդամներին տրամադրվել է 100 հազար դրամ աջակցություն, այնուհետև […]

̰
Լենոքս Լյուիսը նշել է ամենահզոր հարվածով մրցակցին

17:16 10.01.2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Լենոքս Լյուիսը խոստովանել է, թե ով է եղել իր՝ ամենաուժեղ հարվածով մրցակիցը։ Բրիտանացի լեգենդար բռնցքամարտիկն առանձնացրել է ամերիկացի Շենոն Բրիգսին։ «Նրան պակասում էր դիմացկունությունը, սակայն Բրիգսը, միանշանակ, գիտեր՝ ինչպես օգտագործել իր քաշը հարվածի համար»,- Լյուիսի խոսքերը մեջբերում է talkSPORT-ը։ Շենոն Բրիգսը եղել է WBC վարկածով չեմպիոնական […]

̰
Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ Հայաստանի համար, եթե Վիկտոր Օրբանը ընտրվի Եվրոպական խորհրդի նախագահ

21:53 09.01.2024

Եվրոպական մամուլը քննարկում է, թե ով կարող է Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել Շառլ Միշելին: Հիշեցնենք, կանոնադրության համաձայն այդ պաշտոնը կարող է անցնել Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանին: Արդյո՞ք մեզ պետք է մտահոգի Վիկտոր Օրբանի` ԵՄ խորհրդի նախագահ դառնալու հեռանկարը և որքանո՞վ է այն իրական: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնենք, որ երեկ հաստատվեցին […]

̰
ՊԵԿ-ը կանխել է մետաղյա ջարդոնի արտահանման փորձը

17:05 09.01.2024

ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում ստացված տվյալների հիման վրա իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության են ենթարկվել «արտահանում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված (հատուկ տեխնիկայի տարբեր օգտագործված մասեր) ապրանքները և կից փաստաթղթերը։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության աշխատակիցների մոտ՝ արտահանվող ապրանքների տեսազննման արդյունքում, հիմնավոր կասկած է առաջացել, որ երեք բեռնատարով արտահանվող […]

̰
Ադրբեջանում չեն գրանցում նախագահի «անցանկալի» թեկնածուներին

22:44 08.01.2024

Այսօր լրացել է ժամկետը, որը նախատեսված է օրենքով՝ Ադրբեջանի նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները կայանալու են փետրվարի 8-ին: Քանի՞ թեկնածու կա, արդեն պա՞րզ է, թե ում են ներկայացնելու որպես Իլհամ Ալիևի մրցակից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար ԿԸՀ-ն 17 հայտ էր ստացել, բայց դա […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լուիս Բոնոյի հետ

19:55 08.01.2024

Հունվարի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

̰
«Դարձի՛ր ոսկրածուծի դոնոր ու կյանք փրկիր». հունվարի 8-ը՝ ոսկրածուծի դոնորի օր

19:08 08.01.2024

Հունվարի 8-ին «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր» բարեգործական հիմնադրամի թիմը արդեն 25 տարի Հայաստանում և Միացյալ Նահանգներում նշում է Ոսկրածուծի դոնորի օրը: Այս անգամ Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ ակցիայի իրականացման վայր է դարձել Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանը: «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր»-ն այսօր ունի 35000 հայ կամավոր դոնոր՝ աշխարհի շուրջ 41 երկրից: Այսօրինակ ակցիաները նպատակ ունեն փրկելու արյան […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:23 08.01.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Ինչպե՞ս պահպանել անվտանգության կանոնները տանը և դրսում՝ տարբեր պատահարներից խուսափելու համար

13:14 07.01.2024

Ինչպե՞ս պահպանել անվտանգության կանոնները տանը և դրսում ՝տարբեր պատահարներից խուսափելու համար: Ի՞նչ վարքագիծ դրսևորել արտակարգ իրավիճակների ժամանակ: Ի՞նչ հեռախոսահամարների զանգահարել: Մանրամասները՝ ԿԳՄՍ նախարարության տեսանյութում:

̰
Արգելափակված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով ՓԾ ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր

13:00 07.01.2024

Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության առավել վտանգավոր հատվածներում, արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր, իրականացվում են հերթապահություններ և շրջայցեր․ մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհի 18-րդ կմ-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ին, Արարատի մարզի […]

̰
Վրացական տաճարում Ստալինի կերպարով սրբապատկեր է հայտնվել

10:34 07.01.2024

Վրացի պատմաբան և քաղաքական գործիչ Գիորգի Կանդելակին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Թբիլիսիում՝ Ծմինդա Սամեբա եկեղեցում (Սուրբ Երրորդություն տաճար), սրբապատկեր է հայտնվել՝ Իոսիֆ Ստալինի կերպարով։ Պատմաբանը հրապարակել է համապատասխան տեսանյութը: Կադրերում երևում է սրբապատկերը, որի վրա նաև Ստալինի կերպարն է: Տեսանյութին կից գրառման մեջ քաղաքական գործիչը Ստալինին անվանել է «Վրաստանի անկախության ոչնչացման նախաձեռնող» և […]

̰
Բոլոր պատասխանատուները պետք է լինեն առավելագույնը հետևողական. վարչապետը՝ Արմավիրի դպրոցներում

16:28 06.01.2024

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ եղել է Արմավիրի մարզում: Վարչապետը շրջել է դպրոցներում, նկատել թերություններ և հանձնարարել դրանք շտկել ամբողջությամբ: Վարչապետի առաջին կանգառը Արմավիրի մարզի Արագած բնակավայրում էր: Նիկոլ Փաշինյանը Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում շինարարական թերությունները նախ բակում է նկատել: Ինչպես Լոռիում, Արմավիրում ևս վարչապետը դժգոհ է մնացել շինաշխատանքների ու նոր գույքի որակից. ջրի […]

̰
Վարչապետն այցելել է Արաքսի համայնքապետարանի շենքում հիմնված Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

15:12 06.01.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի շենքում հիմնված Քաղաքացիների սպասարկման գրասենյակ: Ծրագրի ընդհանուր արժեքը 55.3 մլն դրամ է: Այն իրականացվել է Հայաստանի կառավարության, Արաքսի համայնքապետարանի և GIZ համագործակցությամբ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերանորոգվել է նաև համայնքապետարանի շենքը:

̰
Վարչապետն այցելել է Արտիմետի միջնակարգ դպրոց

14:55 06.01.2024

Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտիմետ գյուղի միջնակարգ դպրոց: «Արտիմետի միջնակարգ դպրոցում կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 198 մլն դրամ է: Աշխատանքներն ընդունված կհամարվեն միայն անթերի լինելու դեպքում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

̰
Վարչապետն այցելել է Վաղարշապատ համայնք

14:40 06.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է Վաղարշապատ համայնք: «Նախօրեին այցելել եմ Վաղարշապատ համայնք, որի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով կառավարության ֆինանսավորմամբ ձեռք է բերվել 1 ինքնաթափ մեքենա, 7 աղբատար մեքենա և 1200 հատ աղբաման»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

̰
Ի՞նչ գնահատական է տվել Պետդեպարտամենտը Երուսաղեմի հայերի վրա տեղի ունեցած հարձակումներին

23:33 05.01.2024

ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակին ու դեկտեմբերի 28-ին հայոց պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքի տարածքում տեղի ունեցած միջադեպին: Ի՞նչ գնահատական է տալիս տեղի ունեցածին ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ, խոսնակ Մեյթու Միլլերը պատասխանել է այդ հարցին հերթական բրիֆինգի ժամանակ: Պարզաբանելով պաշտոնական […]

̰
Հոսպիտալացվածների 76 տոկոսը 0-18 տարեկան է

18:53 05.01.2024

Հանրապետությունում շրջանառվում են գրիպի տարբեր ենթատեսակներ, սուր շնչառական վարակի վիրուսներ: Հոսպիտալացվածների 76 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները: « Հունվարի 4-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 582 պացիենտ, որոնցից 95%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները, թոքաբորբով հոսպիտալացված է 230 պացիենտ, որոնցից 62%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները և վերակենդանացման բաժանմունքում նույն օրվա դրությամբ […]

̰
Վարչապետի շնորհավորանքը՝ Սուրբ Ծննդյան տոնի առիթով

18:07 05.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճրագալույցի երեկոյին շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով:

̰
Վաղարշապատի Ե. Օտյանի անվան N7 հիմնական դպրոցում կառուցվել են մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ

17:48 05.01.2024

Վաղարշապատի Ե. Օտյանի անվան N7 հիմնական դպրոցում կառուցվել է մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 290 մլն դրամ է: «Բոլոր պատասխանատուները պետք է լինեն առավելագույնը հետևողական՝ թերությունները վեր հանելու և որակյալ աշխատանք ապահովելու գործում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ

17:32 05.01.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել: «Առաջին կանգառն Արագած բնակավայրում էր: 348 աշակերտ ունեցող Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ: Շրջայցի ընթացքում արձանագրվեցին տարբեր թերություններ և խնդիրներ, որոնց վերացման ուղղությամբ պետք է ցուցաբերել հետևողական ու […]

̰
Երևանում տեղադրված նոր նստարանները հնարավորություն են տալիս վայելել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները

17:23 05.01.2024

Երևանում տեղադրված նոր նստարանները հնարավորություն են տալիս վայելել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Եռալեզու տարբերակով ստեղծվել է խաչատրյանական վիրտուալ արահետի հավելվածը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
BACK_TO_TOP