19:00 24.01.2024
2000 թ. նոյեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիա, որին Հայաստանը միացավ 2003 թվականին: Մեր իրավապահները բացահայտել են այդ կոնվենցիայի չափորոշիչներին համապատասխանող` կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն: Այդ առումով սա աննախադեպ բացահայտում է: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնում անդրազգային հանցավոր գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները ստացվել էին դեռևս […]
14:11 24.01.2024
Այսօր կրթության միջազգային օրն է: Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների կրթության շարունակականության ապահովման հարցերի և ոլորտին առնչվող այլ մարտահրավերների թեմայով ասուլիսին բանախոսները ներկայացրել են ինչպես մեր երկրի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալներ: Մանրամասները՝ տեսանյութում:
21:11 23.01.2024
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ կայացած որոշման համաձայն, վաղը ԵԽԽՎ-ում կկայանան քննարկումներ՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ: Դա Բաքվի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու և Արցախում եվրոպացի դիտորդների առաքելությանը խոչընդոտելու հետևանք է: Ինչպե՞ս են մեկնաբանում երեկ կայացրած որոշումը Բաքվում, և հաստատվո՞ւմ են տեղեկություններն այն մասին, որ սպասվող պատժամիջացների պատճառներից մեկը հայերի դեմ Բաքվի ձեռնարկած անօրինական գործողություններն […]
16:38 23.01.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություն՝ պատասխանատու առաքելության իրականացման մեջ։ Նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Բերգլյոտ Հովլանդը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-նորվեգական հարաբերությունների ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցությունը խթանելու ուղղությամբ։ «Բարձր ենք […]
22:16 22.01.2024
Եվրապայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընթացք է տվել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ նախաձեռնությանը: Այդ որոշումը լիագումար նիստում կայացվել է ձայների մեծամասնությումբ: Ի՞նչ մանրամասներ են հայտնի և ի՞նչն է որպես պատճառ ներկայացվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առավոտյան մամուլ թափանցեցին լուրեր, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու այդ նախաձեռնությունը քննարկվել է և, ըստ էության, հավանության […]
18:33 22.01.2024
Ռումինիայի առաջնության 22-րդ տուրում Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլին» օգնել է հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել «Կրայովային»։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 15-րդ րոպեին մասնակցել է «Ֆարուլի» գոլային գրոհին, իսկ խաղակեսի վերջնամասում կատարել է գոլային փոխանցում։ Ռումինիայի առաջնությունում հայ ֆուտբոլիստն անցկացրել է 8-րդ հանդիպումն ու կատարել առաջին արդյունավետ գործողությունը։ Այդ հաղթանակից հետո «Ֆարուլը» 33 միավորով բարձրացել է 6-րդ տեղ։ […]
18:14 22.01.2024
2023-ին ՊՊԳՎ շնավարժարանի շները մասնակցել են ոստիկանական 1027 գործողության: Այս ծառայությունում ընթացող բարեփոխումների, կարողությունների և հնարավորությունների զարգացման նպատակը նախևառաջ ոստիկանական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է, հանրային անվտանգության ապահովումը: Այսօր շների թիվն ավելի շատ է, և բոլորն էլ պատրաստ են աջակցելու հանցագործությունների բացահայտմանը։ Բնատուր սուր լսողությունն ու հոտառությունը, նաև հատուկ մասնագիտական վարժեցումը այս տասնյակ շներից յուրաքանչյուրին դարձրել […]
15:27 20.01.2024
«Եթե ուզում ես ունենալ պետություն՝ պետք է վճարես հարկ»,-ՊԵԿ-ում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների՝ մասնավորապես ՀՀ կառավարության 2021-26 թթ.-ի գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ-ի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:22 19.01.2024
Իլհամ Ալիևը ֆինանսավորում է հատկացրել ուդիների քրիստոնեական համայքին: Մասnագետների գնահատմամբ` այդ ֆինանսավորումը ուղղակի կապ ունի Արցախում հայկական ժառանգույթունը յուրացնելու պլանների հետ: Որքա՞ն փող է հատկացվել և ինչպե՞ս են ուդիները մտադիր «իրացնել» Արցախի հայկական եկեղեցիները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախագահ Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն, պահուստային հիմնադրամից ֆինանսավորում կհատկացվի Ադրբեջանում գործող տարբեր կրոնական կազմակերպություններին: […]
18:05 19.01.2024
Մինչ Արդարադատության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է երկու շեշտադրում: Առաջինը վերաբերել է Արդարադատության նախարարության՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվելուն: «Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունն ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ […]
17:31 19.01.2024
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում քաղաքացիներին շարունակվում է տրամադրվել հետվճար՝ կատարված անկանխիկ գործարքների դիմաց։ Այսուհետ ծրագրից կարող են օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:11 19.01.2024
Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Չարենցի փողոցում, ստուգման նպատակով, կանգնեցրել են 20-ամյա մի երիտասարդի վարած մեքենան։ Երիտասարդը վարորդական իրավունքի վկայական չուներ։ Վարչական իրավախախտման արձանագրությունը կազմելիս պարեկները նկատել են վարորդի տաբատի գրպանից դանակի նմանվող՝ կիսով չափ երևացող առարկա։ Ակունք գյուղի 20-ամյա բնակիչը և 23-ամյա ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են […]
22:26 18.01.2024
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին: Անդրադարձ է եղել քաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին: Փորձագետի կարծիքով՝ վերջին ամսիներին իրավիճակային առումով փոփոխություններ չկան: «Դարձյալ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հնարավորությունը բավականաչափ մեծ է: Հարցը պատեհ առիթի և ժամանակահատվածի ընտրությունն է: Ալիևի վարչակարգը հստակ ծրագրեր ունի և՛ Հայաստանի մասով, և՛ տարածաշրջանի մասով, ու իր քայլերը […]
22:19 18.01.2024
Ադրբեջանի մեջլիսը կոշտ պատասխան է տվել Ֆրանսիայի Սենատի՝ երեկ ընդունած բանաձևին: Հիշեցնենք, ֆրանսիական խորհրդարանի վերին պալատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։ Ի՞նչ է ասվում Ադրբեջանի մեջլիսում ընդունված փաստաթղթում: Տեքստում ամեն ինչ սպասվա՞ծ էր, թե՞ անակնկալներ էլ կան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
18:46 18.01.2024
Հունվարի 18-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության միասնական մոտեցման հանձնառությունը։ Հուշագրով արձանագրված գործընկերությունն ընդգծում է ՆԳՆ և ՀԿԽԸ ընդհանուր տեսլականը՝ ստեղծելու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ՝ բնակչության պաշտպանության, աղետներին պատրաստվածության ու արձագանքման, ռիսկերի նվազեցման […]
16:25 18.01.2024
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ՝ 35 ու 47 և Կոտայքի մարզի բնակիչ՝ 39 տարեկան երեք տղամարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և զբաղվում դրանց իրացմամբ։ Ստացված տվյալներն իրացվեցին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և Վայոց ձորի պարեկների հետ համագործակցությամբ: […]
13:27 18.01.2024
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում տեղի են ունեցել «Հայաստանի տարածքային ամբողջականության մասին» բանաձևի ընդունման շուրջ լսումները: Սենատը ընդունել է բանաձևը՝ գրեթե միաձայն: Ինչի՞ մասին է այս փաստաթուղթը և ի՞նչ կտա բանաձևի ընդունումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թիվ 157 բանաձևը, որի գլխավոր նախաձեռնողը «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն էր, ընդունվեց ձայների՝ 336 կողմ և […]
20:41 17.01.2024
Նա հայտնի դարձավ ֆուտբոլում, իսկ ֆուտբոլը դարձավ նրա կյանքի անբաժանելի մասը: Նիկոլա Անելկա անունը հայտնի դարձավ ոչ միայն ֆուտբոլի սիրահարներին՝ դաշտում խաղալու իր բացառիկ ոճով ու ֆուտբոլն զգալու յուրահատկությամբ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլյա Անելկան այժմ Հայաստանում է և հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում: Տաղավարում հյուրընկալվել է նաև Հայ ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի […]
19:12 17.01.2024
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում շարունակվում է Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով մրցույթի դիմումների ընդունումը։ Դիմել կարող են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ գործող ոստիկանները։ Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 700 մրցութային տեղ: Մրցութային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը: Ընդունելության համար կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև […]
17:26 17.01.2024
Հասարակական տրանսպորտը սպասարկող շուրջ 160 ավտոբուս արդեն իսկ կլիցքավորվի Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքում: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:
22:30 16.01.2024
Միացյալ Նահանգներում կայացել են առաջին նախնական ներկուսակցական ընտրությունները: Հանրապետական կուսակցության դեպքում դրանք հաստատել են ակնհայտ ֆավորիտին: Դոնալդ Թրամփը հաղթում է մեծ տարբերությամբ: Ո՞վ է Թրամփի գլխավոր մրցակիցը կուսակցության ներսում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ներկուսակցական նախնական ընտրությունները տարբեր նահանգներում տարբեր ձևաչափերով են տեղի ունենում. Caucuses կամ Primaries: Caucuses-ը ներկուսակցական ժողովներն են, երբ կուսակցական […]
17:30 16.01.2024
«Առանց քարտեզների ցանկացած լուծում Հայաստանի և Ադրբեջանի համար իրավական առումով ունենալու է խնդիր»,-խորհրդարանում թեմայի շուրջ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին այս տեսակետն է հայտնել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Հարցին, թե արդյո՞ք պետք է բանակցել Ալիևի՝ խաղաղությանը չնպաստող հայտարարությունների ֆոնին, պատգամավորը պատասխանել է. «Իհարկե պետք է, քանի որ բանակցությունից դուրս գալը […]
22:19 15.01.2024
Համաշխարային մամուլը անդրադառնում է Արցախում Ադրբեջանի կողմից հայերի համար նախատեսված համակենտրոնացման ճամբարի կառուցման թեմային: Այդ մասին հոդված է հրապարակվել ամերիկյան պարբերականներից մեկում: Ի՞նչ նոր փաստեր են հայտնի դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեռևս 2021թ.-ին Կոռնելի համալսարանում գործող Caucasus Heritage Watch խումբը տեղեկացրել էր` իրենց վերլուծությունները հաստատում են, որ Արցախի արևելյան հատվածում ինչ-որ […]
17:29 15.01.2024
Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աշտարակ քաղաքի Փարպեցու փողոցի 63-ամյա մի բնակիչ տանն ու մոտը պահում, օգտագործում, նաև իրացնում է կանեփ տեսակի թմրամիջոց: Հունվարի 10-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին կաթուցիչի գլխիկ և կանեփանման զանգվածով թղթե փաթեթ: Ըստ տղամարդու` հայտնաբերվածը կանեփ է, ինքն աճեցրել ու […]
17:16 15.01.2024
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կեղծ թղթադրամներ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 13-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված մասիսցի տղամարդը հայտնեց, որ հունվարի 12-ին պարտքով փող է խնդրել 20-ամյա համաքաղաքացուց, նա էլ խաբեությամբ, իր վստահությունը չարաշահելու եղանակով, իրացրել է կեղծ թղթադրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդը Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և տեղափոխվել է […]
17:04 15.01.2024
Հունվարի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6087 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 282 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 260, վարելիս ծխախոտային […]
16:24 15.01.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
16:06 15.01.2024
Հունվարի 3-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Թեղուտ բնակավայրում խոտի դեզ է այրվում: Պատահարի ստուգման ընթացքում թեղուտցի 44-ամյա տղամարդը հայտնել է, որ Թեղուտ բնակավայրի Սարի հողեր հանդամասում հրդեհվել է իրեն պատկանող մոտ 30 տոննա խոտի դեզը: Նա նաև հայտնել է, որ հրդեհից քիչ առաջ ինքը ծխախոտի մնացորդը նետել […]
16:16 13.01.2024
Միասնական քննության 2 հնարավորություն՝ ձմռանն ու ամռանը. արդեն 2-րդ տարին Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդներին լրացուցիչ հնարավորություն է տալիս: Ընդունելության քննությունների 1-ին փուլում հայտագրվել է 9672 դիմորդ։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
15:57 13.01.2024
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ու նրա տեղակալները վարչապետին զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին: 2023-ին Հայաստանում շահագործման է հանձնվել նորակառույց 10.121 բնակելի տարածք։ Վարչապետը վիճակագրությունը շատ հետաքրքիր է համարել։ «2018 թվականին շահագործման հանձնված բնակելի տարածքների թիվը 2 հազար 285 է, 2019-ին՝ 3 հազար 246, 2020-ին՝ 4 հազար 235, 2021-ին՝ 6 հազար […]