17:49 22.12.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]
17:06 22.12.2023
Դեկտեմբերի 15-ին 54-ամյա մի տղամարդ ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել, որ չորս օր առաջ՝ լույս 12-ի գիշերը, Արայի գյուղի դաշտից գողացել են իր 158 ոչխարները: Թեև քաղաքացին, հույս ունենալով անձամբ գտնել կորած հոտը, ուշ էր դիմել իրավապահներին, սակայն Աշտարակի ոստիկանները գործի են անցել։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է […]
22:52 21.12.2023
Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ դասալքության համար մեղադրվող ռուս զինծառայող Դմիտրի Սեդրակովը, ով ձեռբակալվել էր Հայաստաում, հայկական օրենքների ակնհայտ խախտմամբ վերադարձվել է Ռուսաստան: Այդ կապակցությամբ իրավապաշտպանները պատրաստվում են իրավական բնույթի քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ու Հայաստանի կառավարությունների դեմ: Ըստ էության, զիվորականը Հայաստանում առևանգվել է: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
19:48 21.12.2023
Թուրքիայի երրորդ լիգայի առաջնության 18-րդ տուրի «Բուրսասպոր» – «Դիարբեքիրսպոր» հանդիպումն ավարտվել է երկու թիմերի ֆուտբոլիստների զանգվածային բախումով։ Ծեծկռտուքին մասնակցել են նաև ակումբների աշխատակիցները։ Հինգ ֆուտբոլիստ կարմիր քարտ է ստացել։ Այս խաղում 2:0 հաշվով առավելության էր հասել «Դիարբեքիրսպորը»։
18:58 21.12.2023
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է 2023թ. նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների […]
18:50 21.12.2023
2022-ի վերջերից սոցիալական ցանցերում տարածված գովազդներով քաղաքացիներին առաջարկվում է գրանցվել իբր եկամտաբեր ներդրումային ծրագրերում ու որոշակի գումար ներդնելով ստանալ անհամեմատ բարձր շահույթ։ Գրավչությունը բարձրացնելու և արժանահավատության պատրանք ստեղծելու նպատակով, սոցիալական ցանցերով տարածվող գովազներում, արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ, օգտագործվում են հանրաճանաչ մարդկանց պատկերներ, հայտնի ընկերությունների անվանումներ և պատկերանշաններ։ Նշված մեխանիզմով խարդախության հեղինակները հարյուրավոր անձանցից հափշտակել են […]
18:07 21.12.2023
Ամասիայի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրել են դեկտեմբերի 13-ին: Ժամը 15.30-ին ոստիկանության Ամասիայի բաժին հրավիրված քաղաքացուց ընդունվել է հաղորդում՝ կաշառք տալու վերաբերյալ: Պարզվել է, որ Բյուրակն գյուղի մի բնակիչ, նպաստի փաստաթղթերը ձևակերպելու համար, Շիրակի մարզի Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի ավագ մասնագետին, նրա աշխատասենյակում, որպես կաշառք տվել էր 10 հազար դրամ, նաև խոստացել, որ նպաստի […]
17:18 21.12.2023
Դեկտեմբերի 19-ին Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ գողացել են Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղու հասցեներից մեկում կայանված «ՎԱԶ-2106»-ը։ Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից օպերատիվ խումբ էր մեկնել նշված հասցե։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ պարզել են, որ դեկտեմբերի […]
17:06 21.12.2023
Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում բնակվող 49-ամյա մի տղամարդ Մերձավան բնակավայրի վարչական տարածքում տևական ժամանակ զբաղվում է բազալտի ապօրինի արդյունահանմամբ, վերամշակմամբ և վաճառքով։ Ստուգողական գործողությունների ընթացքում քրեական հետախույզներն այցելել են նշված վայր, որտեղ նկատել են բազալտի արդյունահանման աշխատանքներ իրականացնող բեռնատար մեքենաներ, բազալտի մշակման հատուկ տեխնիկա, ինչպես նաև […]
16:27 21.12.2023
ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը 2023 թվականի ընթացքում մշտապես միջոցառումներ է իրականացրել՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ու ՊԵԿ այլ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2023 թվականի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է օդային և ցամաքային ճանապարհներով, անօրինական եղանակով Հայաստանի Հանրապետությունից արտահանվող շուրջ 1,5 միլիոն տուփ […]
19:25 20.12.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ Յուլիան Ռևալսկիին: Ողջունելով հյուրին՝ նախագահը բարձր է գնահատել ակադեմիական գիտության դերը պետության կյանքում, նա մասնավորապես ասել է. «Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան մեր կյանքում, մեր երկրի տնտեսական զարգացման գործում շատ մեծ դեր է խաղացել: Հայաստանում գրանցված հաջողությունների գործում՝ հատկապես բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալու առումով դեռևս […]
19:02 20.12.2023
Հայաստանի մարմնամարզության տարբեր տարիքային հավաքականներն այս տարի նվաճել են ընդհանուր առմամբ 36 մեդալ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունները կլինեն վարկանիշային, և յուրաքանչյուր գործիքի վրա կխաղարկվի երկու օլիմպիական վարկանիշ: «Անցնող տարին մեզ համար հաջող էր: Չեմ ասի շատ հաջող, քանի որ սպասելիքներ ունեինք նաև աշխարհի առաջնությունից և մենք պետք է […]
17:56 20.12.2023
«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ղեկավար խորհրդի նիստ, որին մասնակցում էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Եվրամիության պատվիրակության, Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։ Բացման խոսքում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2023 թ. ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ մանրամասներ։ «Ուրախ եմ, […]
17:52 20.12.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է առաջիկա անելիքներից։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին կկայանա ՀՖՖ նախագահի ընտրությունը։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
21:31 19.12.2023
Ադրբեջանում շարունակում են պատրաստվել արտահերթ նախագահական ընտրություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ձևավորել է ընտրատարածքներն ու ընտրատեղամասերը: Դրանք ստեղծվել են նաև օկուպացված Արցախում: Ո՞ւմ անուններն են լինելու Արցախում քվեարկողների ցուցակներում, եթե տեղի ողջ բնակչությունը բռնի տեղահանվել է: Թեմային «Հորիզոնի»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած […]
16:06 19.12.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպանատուն և գրառում կատարել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:
10:28 19.12.2023
Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 118-ի։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Դեկտեմբերի 18-ին, ժամը 23:59-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգի Լինսիա Հուի ինքնավար պրեֆեկտուրայի Ջիշիշան-Բաոան-Դոնգսյան-Սալար ինքնավար շրջանում: Հեռուստաալիքի տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով Գանսու նահանգում զոհվել է 105 մարդ, Ցինհայ նահանգում՝ 13։ Ցինհայում հնարավոր չի եղել կապ […]
21:13 18.12.2023
Եվրոպացի բնապահպաններն ու քաղաքացիական ակտիվիստները պահանջում են վերանայել Կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի կոնֆերանսը Բաքվում անցկացնելու որոշումը: Ֆրանսիայի մի շարք քաղաքներ, քաղաքապետեր ու նահանգների ղեկավարներ նույնպես միացել են այդ պահանջին: Ինչո՞ւ են բնապահպանները դեմ Բաքվին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ, ըստ էության, վերացվել է վերջին խոչընդոտը, որը խանգարում […]
18:44 18.12.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մետրոպոլիտենում դեկտեմբերի 11-ին գիծ է դուրս եկել 1 շարժակազմ՝ 3 վագոնով: Տնօրենի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ 3 վագոնով 1 շարժակազմ գիծ դուրս կգա դեկտեմբերի 25-ին, իսկ երրորդ շարժակազմն արդեն պատրաստ կլինի 2024 թ.-ի հունվարի 15-ին։ Երևանի բազմաբնակարան շենքերում շարունակվում է հին վերելակները նորերով փոխարինելու գործընթացը, մուտքերում էլ տեղադրվում են կոդային […]
16:44 18.12.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
14:42 18.12.2023
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց մայրաքաղաքում ձյան տեղումներով պայմանավորված՝ կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ ձյունը տեղացել է հատկապես Երևանի հյուսիսային հատվածում՝ Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրի հյուսիսային հատվածում, Ավանում, Նոր Նորք վարչական շրջանում, Նորք-Մարաշում: «Տեխնիկան նախապես պատրաստ էր, խառնուրդը՝ նույնպես, որևէ խնդիր չենք ունեցել: Ճանապարհները մշակվել են: Տեղումները թույլ են եղել, առաջին […]
22:04 15.12.2023
Ադրբեջանում սկսվել է նախագահի թեկնածուների առաջադրումը: Հիշեցնենք՝ անցած շաբաթ Իլհամ Ալիևը սեփական լիազորություների վաղաժամ դադարեցման ու նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման մասին հրամանագիր էր ստորագրել: Քվեարկությունը կկայանա փետրվարի 7-ին: Ովքե՞ր են առաջին առաջադրված թեկնածուները: Արդյո՞ք հնարավոր է ակնկալել, որ ընտրությունները ժողովրդավարական մթնոլորտում կանցնեն: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, ինչպես որ […]
18:47 15.12.2023
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Ջանֆիդա գյուղի 53-ամյա մի բնակիչ տանը և օժանդակ շինություններում պահում է թմրանյութ: Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահները դեկտեմբերի 8-ի կեսօրին մեկնել են Ջանֆիդա: Տանտերը ոստիկաններին ցույց է տվել ավտոտնակում դրված ճամպրուկ ու դույլ, պոլիէթիլենային, թղթե և պլաստիկ տարաներ` լցված դեղնականաչավուն կանեփանման զանգվածներով: Նաև հայտնել է, որ դա դեռ […]
18:16 15.12.2023
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել օտարերկրյա մի քաղաքացի: Տաքսի ծառայություն իրականացնող «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը դեկտեմբերի 8-ի լուսադեմին Երևանի Գևորգ Քոչարի փողոցից քաղաքացուն տեղափոխել էր բնակության վայր՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց: Այդ ընթացքում օգտվելով ուղևորի ոչ սթափ լինելու և ճանապարհին քնելու հանգամանքից՝ վարորդը վերցրել էր նրա բջջային հեռախոսը և կցված բանկային հաշվեհամարից […]
18:12 15.12.2023
Դեկտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության Պահպանության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ-ոստիկանական, ռազմականացված և պահակային պահպանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մաքսիմ Միրոնովի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ներկաներին՝ Գեորգի Այվազյանը կարևորել է հայ-բելառուսական ոստիկանական ակտիվ համագործակցությունը և դրա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նա շնորհակալություն է հայտնել […]
17:34 15.12.2023
Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1954 թվականին ծնված Մերուժան Նազարյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Շենգավիթի կամ մոտակա բաժին, զանգահարել նշված հեռախոսահամարներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]
18:55 14.12.2023
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության Պահպանության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ-ոստիկանական, ռազմականացված և պահակային պահպանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մաքսիմ Միրոնովի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ներկաներին՝ Արամ Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների Ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը։ Նա ընդգծել է հատկապես համագործակցության զարգացման հնարավորությունները՝ […]
12:35 14.12.2023
Դեկտեմբերի 9-ին Արմավիրի մարզի պարեկները Արշալույս գյուղում ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա, որի ուղևորը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ 32-ամյա երիտասարդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ ընդհանուր 7 գրամից ավելի մարիխուանայով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Դեկտեմբերի […]
12:21 14.12.2023
Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Դվին գյուղի մի բնակիչ տանն ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց։ Տվյալները ստուգվել և հաստատվել են։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված տանը կատարված զննության ժամանակ 47-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել ընդհանուր 180 գրամից ավելի չորացված-մանրացված զանգվածով 10 փաթեթ և 2 տարա։ Իսկ դատարանի որոշմամբ կատարված […]
19:46 13.12.2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 13-ին այցելել է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գրիգորյանի տուն: Մխիթարի ծնողների՝ Կորյուն Զաքարյանի, Նազելի Գրիգորյանի և հորեղբոր՝ Ալբերտ Զաքարյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել Մխիթարի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Մխիթարի հարազատները վարչապետի տիկնոջը մանրամասներ են պատմել իրենց զավակի սպորտային կարիերայից: Մխիթարը զբաղվել է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, հաղթել […]