16:05 11.01.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:
Ողջունելով դեսպանին` նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:
Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է.
«Վստահ եմ, որ Ձեր անձնական գործունեությամբ ու ջանքերով ավելի կխորանա Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամությունը:
Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները՝ հաստատումից ի վեր, առանձնահատուկ են դարձել, դրանք եղել են անկեղծ, իսկապես բարեկամական և բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային արդյունավետ փոխգործակցություն ենք ունեցել:
Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր են եղել, այն բոլոր ծրագրերը, որոնք Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվել են և ես վստահ եմ, որ դրանք նաև իրենց շարունակությունը կունենան:
Մենք նաև արժևորում ենք այն դերը, որն ունի Ճապոնիան և՛ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, որը միտված է խաղաղությանը և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը»:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար ասել է.
«Մինչև Հայաստան ժամանելը և արդեն այստեղ նկատել եմ, թե որքան շատ են մարդիկ, որոնք ցանկանում են մեր երկրների հարաբերություններն ավելի զարգանան: Բոլորն ասում են, որ մենք ունենք ընդհանրություններ և շատ ընդհանուր արժեքներ: Ես իմ ջանքերը չեմ խնայի, մեր երկրների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման համար»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև բազմաշերտ համագործակցության զարգացման հեռանկարների և ուղղությունների վերաբերյալ հարցեր: Շեշտվել է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտներում համագործակցային մեծ ներուժի առկայությունն ու վերջինիս ամբողջական իրականացմանն ուղղված քայլերի ակտիվացման կարևորությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման հնարավորություններին, այս համատեքստում ընդգծվել է քաղաքական բարձր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության շարունակական խթանման անհրաժեշտությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ տարբեր մակարդակի քաղաքական փոխայցելությունները, ինչպես նաև ակտիվ դիվանագիտական, մշակութային շփումներն ու ոլորտային համագործակցությունը նպաստում են երկու ժողովուրդների միմյանց ճանաչելուն և ամրապնդում են երկրների միջև առկա փոխգործակցությունը:
Դեսպան Յուտական անդրադառնալով հայ-ճապոնական կապերի շարունակական սերտացմանը նշել է, որ վերջին տարիներին Ճապոնիայում ավելի շատ են հետաքրքրվում Հայաստանով, մասնավորապես՝ Ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների ուղիով ընթանալու պատճառով:
Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարևորությունն ու դերակատարությունը երկրի հետագա զարգացման գործում:
10:00 14.05.2025
Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել հյուսիսարևմտյան Գազայի բնակիչներին տարհանվել հարավըԻսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հյուսիս-արևմուտքի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել անկլավի վարչական կենտրոնում գտնվող անվտանգ տարածքներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Իսրայելի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին։ «Բոլոր նրանք, ովքեր ապրում են Ջաբալիայում, Թել էլ-Զաաթարում, Շեյխ Զայեդում, Ան-Նուրում, Աս-Սալամում և Ալ-Ռաուդում. վերջին նախազգուշացումը: Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում է հարվածել այն տարածքներին, որտեղից հրթիռներն արձակվել […] ...
09:50 14.05.2025
Al Jazeera. Իսրայելի հյուսիսային Գազայի հատվածի վրա հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 45-իԳազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարին և Ջաբալիա ալ-Բալադ շրջանին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Չորեքշաբթի գիշերը անկլավի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը, ինչպես հաղորդվում է, գերազանցել է 50-ը: Ավելի վաղ իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսարևմտյան […] ...
09:40 14.05.2025
Բոլիվիայի նախագահը չի առաջադրվի նոր ժամկետի համարԲոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը ևս մեկ ժամկետով՝ փորձելով նվազեցնել աջերի հաղթանակի հնարավորությունը։ «Ես Բոլիվիայի ժողովրդին բացարձակ վճռականությամբ տեղեկացնում եմ օգոստոսին կայանալիք ընտրություններից դուրս գալու իմ որոշման մասին, քանի որ համոզված եմ, որ ես գործոն չեմ հանդիսանա ժողովրդական քվեն բաժանելու համար և չեմ նպաստի ֆաշիստական աջակողմյան նախագծի իրականացմանը»,- ասել […] ...
09:35 14.05.2025
ՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներինՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի առաջնորդներին հրավիրել դաշինքի հունիսյան գագաթնաժողովին՝ շարունակելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ կապերն ամրապնդելու իր ընթացքը: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հունիսի 24-ին և 25-ին Հաագայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ասիայում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ առանձին հանդիպումներ չեն սպասվում, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարող է […] ...
09:29 14.05.2025
2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ […] ...
09:25 14.05.2025
Մակրոն. ուկրաինացիները խոստովանում են, որ չեն կարողանա վերադարձնել կորցրած տարածքներըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, որ չեն կարողանա վերադարձնել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում կորցրած տարածքները։ «Նույնիսկ իրենք՝ ուկրաինացիները, կարող են ազնվորեն խոստովանել, որ չեն կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ կորցրել են 2014 թվականից ի վեր»,- ասել է Մակրոնը։ Միաժամանակ, նա պնդել է, որ Ռուսաստանի հետ ապագա խաղաղ բանակցություններում տարածքային […] ...