18:58 02.02.2024
Երևանում այսօր կայացել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովը: Բանախոսների ներկայացմամբ՝ արհեստական բանականությունն իր նշանակությամբ շրջադարձային նշանակություն ունի մարդկության և տնտեսությունների համար: Աշխարհում արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ՝ գրերի գյուտի հետ և սա, Էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ, շրջադարձային նշանակություն ունի մարդկության և տնտեսությունների համար։ Վահան Քերոբյանը նախ […]
22:14 01.02.2024
Ադրբեջանի մեջլիսում պարզաբանել են, թե ինչ տեսք կարող են ունենալ Բաքվի պատժամիջոցները Փարիզի նկատմամբ, եթե Ֆրանսիան շարունակի աջակցել Հայաստանին: Ինչպիսի՞ն են լինելու ադրբեջանական այդ պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց հայտնի որոշումը՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, Ադրբեջանի մեջլիսն էլ իր կառավարությանը կոչ արեց […]
19:57 01.02.2024
Միլանի «Ինտերը» հրապարակել է հետաքրքրաշարժ տեսանյութ 2024 թվականի՝ Վիշապի տարվա առթիվ: Ակումբը կարծում է, որ իր բոլոր խաղացողներն էլ ունեն վիշապի բնազդներ և փորձել է պարզել, թե որ ֆուտբոլիստն ինչպիսի վիշապ է: Մխիթարյանը նույնպես մասնակցել է նախաձեռնությանը և թիմակիցների հետ թեյի սեղանի շուրջ պատմել է իր որակներից: «Ես վիշապ եմ, որն առանց շունչը կտրելու վազում […]
18:48 01.02.2024
Ստեղծել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, այսօրվանից թվայնացվել է քաղաքացիական դատավարությունը, սուբվենցիոն ծրագրերին հատկացվել է ևս 30 միլիարդ 300 միլիոն: Նախագծերը հաստատվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:16 01.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
22:22 31.01.2024
Հրապարակվել է աշխարհի անվտանգ երկրների ինդեքսը: Հայաստանը, դասվել է ամենաանվտանգ պետությունների շարքին: Ո՞ր տեղում ենք մենք: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ ինդեքսը մշակում է մի կազմակերպություն, որն ամեն տարի հրապարակում է «Նումբեո» կոչվող տեղեկատվական բազան: Այն գնահատում է աշխարհի 146 երկրներում հանցավորության ցուցանիշները: Եվ ահա, 2024թ.-ի ինդեքսի արդյունքների համաձայն, Հայաստանը հայտնվել է […]
19:28 31.01.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Չեխիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ: «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Հույս ունեմ, որ ձեր այցելության ընթացքում մեր երկրի մասին ավելի շատ տեղեկություններ կստանանք և […]
18:40 31.01.2024
Իտալիայի Ա Սերիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է 22-րդ տուրի տեսությունը։ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Միլանի «Ինտերը», որն ունի 54 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսը» վաստակել է 53 միավոր, «Ինտերը» սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Լավագույն եռյակը եզրափակող «Միլանը» ունի 44 միավոր։
18:20 31.01.2024
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր «Նոթինգեմ Ֆորեսթին»: Լոնդոնցիները Գաբրիել Ժեզուսի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ հաղթել են 2-1 հաշվով ու շարունակում են հետապնդել առաջատար «Լիվերպուլին»: Սա Պրեմիեր լիգայի պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ «Արսենալը» մրցաշրջանի երկու խաղերում էլ հաղթում է «Նոթինգեմ Ֆորեսթին»:
22:36 30.01.2024
Պաշտոնապես հաստատվել են տեղեկություններն այն մասին, որ Գերմանիայում դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Բունդեսթագի ու ԵԽԽՎ գերմանացի երկու նախկին պատգամավորների: Նրանք մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ովքե՞ր են մեղադրյալները, ի՞նչ տեսքով է եղել կաշառքն ու կոնկրետ ո՞ր ծառայությունների համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ինչպես երեկ հայտնեցինք, Մյունխենի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել 4 […]
17:07 30.01.2024
Հունվարի 22-29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4571 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 161 մեքենա: Այլ մանրամասներ՝ Ոստիկանության տեսանյութում:
16:16 30.01.2024
Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ զրուցակիցները քննարկել են ակտիվ փոխգործակցության ու համատեղ նախաձեռնությունների միջոցով ընձեռնվող հնարավորությունները, որոնց համար լավ միջավայր կարող է ստեղծել նաև Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացումը Երևանում: Ընդգծվել է, որ աշխարհի տարբեր անկյուններում անկայունության […]
16:08 30.01.2024
Հունվարի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Աղավնատուն գյուղի մի բնակիչ տանը, հողամասում և կից օժանդակ շինություններում ապօրինի մշակում, աճեցնում է կանեփ և պահում թմրամիջոց։ Ձեռնարկված ստուգողական միջոցառումների ժամանակ 66-ամյա տանտերը հայտնել է, որ մարիխուանա ունի և պատրաստ է այն ներկայացնել։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նա իրավապահներին է ներկայացրել ընդհանուր 110 […]
14:55 30.01.2024
2023 թվականի ընթացքում ՀՀ-ում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայտարարագրվել է ավելի քան 2 մլրդ 673 մլն դրամ և պետական բյուջե վճարվել է ավելի քան 2 մլրդ 670 մլն դրամ ԱԱՀ։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին հայտարարագրվել է ավելի քան 1 մլրդ 608 մլն դրամ և վճարվել՝ ավելի քան 1 […]
22:20 29.01.2024
Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները Իլհամ Ալիևին կոչ են արել Գերմանիային հայտարարել առևտրային պատերազմ: Պատճառն այն է, որ Գերմանիան իբր դարձել է Հայաստանի պաշտպանն ու Եվրոպայում հակաադրբեջանական գործունեություն է ծավալում: Կոնկրետ ո՞վ է այդ «փայլուն» մտահղացման հեղինակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մտահաղացման հեղինակը Ադրբեջանի մեջլիսի ագրարային քաղաքականության կոմիտեի նախագահ Թահիր Ռզաևն է, ով խստորեն […]
16:38 29.01.2024
Հունվարի 29-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Ընդգծվել է այդ նպատակով երկու երկրների միջև էներգետիկ, ենթակառուցվածքների, տնտեսական […]
15:07 27.01.2024
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դալաս Մավերիքսը» մրցակցի խաղահրապարակում 148-143 հաշվով հաղթել է «Ատլանտա Հոքսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Դալաս Մավերիքսի» առաջատար Լուկա Դոնչիչը, որը վաստակել 73 միավոր ու գրանցել 10 ռեբաունդ։ Սլովենացի բասկետբոլիստը սահմանել է արդյունավետության անձնական ռեկորդ։ Նախկինում Դոնչիչը NBA-ի կանոնավոր առաջնության մեկ խաղում վաստակել էր առավելագույնը 60 միավոր։ […]
22:47 26.01.2024
Իրանի իշխանությունները մեղադրել են Թուրքիային՝ Իրանի դեմ այսպես կոչվող «Կլիմայական զենքի» տարրերի կիրառման համար: Թեհրանում համարում եմ, որ հարևանները, օգտագործելով ժամանանակից գիտական տեխնոլոգիաները, ամպեր են գողանում Իրանի տարածքից ու տեղափոխում դրանք Թուրքիա: Այդ ամենի հետևանքով երկրի գյուղատնտեսությունը միլիարդավոր դոլարների վնաս է կրում: Պարզվում է, ամպեր էլ կարելի է գողանալ։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
19:11 26.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Իր խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հյուրընկալել Թբիլիսիում: Պարոն վարչապետի հետ մենք ջերմ զրույց ունեցանք: Քննարկել ենք կարևոր հարցեր, որոնք […]
18:46 26.01.2024
Հունվարի 26-ին կայացել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությամբ և 2023-2026 թթ. գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների իրականացման գործընթացը համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարում էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Մասնակցում էին համապատասխան գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մասնակցության համար շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբին: Նա կարևորել է […]
18:26 26.01.2024
Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: Այս մասին հայտնում են «Հումանիտար կենտրոն»-ից, որտեղ այսօրվանից վերսկսվել են ուղիղ միացումները: «Ժամանակավոր պաշտպանության վկայականն այն մասին է, որ տվյալ անձն օգտվում է միջազգային պաշտպանությունից, այն է՝ որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել կամ որևէ կերպ, հարկադրաբար տեղափոխվել […]
18:16 26.01.2024
Հունվարի 24-ին Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Օշական գյուղի 43-ամյա մի բնակիչ պահում, օգտագործում և իրացնում է կանեփ տեսակի թմրամիջոցներ: Նույն օրը իր տան մոտ 43-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով թղթե փաթեթ: Ըստ նրա` կանեփն ինքն էր աճեցրել` անձամբ օգտագործելու համար: Արագածոտնի […]
18:10 26.01.2024
Հունվարի 22-ից 26-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, տարածքային ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև պարեկային և փրկարար ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրապետության հիմնական դպրոցներում անցկացվել են զրույց-հանդիպումներ։ Թեմաներն ընդգրկում էին տարբեր ոլորտներ՝ իրավունքներ ու պարտականություններ, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանում, վարքի և համակեցության կանոններ, փողոցային բարքերի ու հանցավոր ենթամշակույթների բացառում և այլն։ Նման […]
18:04 26.01.2024
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Ողջույնի խոսքում Վրաստանի վարչապետը նշել է. «Պարոն վարչապետ, թանկագին բարեկամ, ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Ձեր պատվիրակությանը: Պատվիրակության հարգելի անդամներ, ուրախ եմ ձեզ տեսնել: Շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին գործընկերոջը՝ պարոն […]
17:33 26.01.2024
Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացած տեղեկությունները ստուգելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ` հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառված խոշոր չափերով վնասի վերաբերյալ: Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրինությունը 2017-2022 թթ. ընթացքում, առանց համապատասխան գրանցման, որպես վարորդ աշխատանքի է ընդունել 10 անձի` Վայոց ձորի մարզի Խաչիկ համայքից […]
22:30 25.01.2024
Ինչպես հայտնել էինք ԵԽԽՎ-ն երեկ որոշում է կայացրել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վատ լուրը հավանաբար այն է, որ այդ որոշմանը կողմ քվեարկողների թիվն ավելի քիչ էր, քան կարող էինք ակնկալել։ ԵԽԽՎ-ում կարգն այսպիսին է՝ ամեն ինչ որոշվում է պարզ մեծամասնությամբ: Այսինքն՝ եթե տեսականորեն նիստերի դահլիճում ընդամենը 19 […]
19:16 25.01.2024
Որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցներին (էլեկտրամոբիլ) տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների ցանկը՝ այստեղ:
18:27 25.01.2024
Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագրի և դրա տրամադրման կարգի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը […]
22:32 24.01.2024
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովը վեհաժողովին առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո: Ի՞նչ մանրամասնություններ կան, և կոնկրետ ի՞նչ է ենթադրում կոմիտեի առաջարկած որոշման նախագիծը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ չէ առաջին օրը ԵԽԽՎ առաջին համագումար նիստում գերմանական պատվիրակության ղեկավարը, ով նաև ԵԽԽՎ սոցիալ-դեմոկրատական […]
19:31 24.01.2024
Ձյան տեղումների սկսելուն պես մայրաքաղաքում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, գործընթացին ներգրավված է ԵԱՍՄ, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 134 մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա: Մայթերի, այգիների, քաղաքի տարբեր հատվածներում առկա աստիճանավանդակների ու ընդհանուր օգտագործման այլ տարածքների մաքրման աշխատանքներում ևս ներգրավված է համայնքային երկու կառույցների 780 աշխատակից: Բազմաբնակարան շենքերի մուտքերի […]