TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.32 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Թուրքական ակումբի նախագահը մտել է խաղադաշտ ու տապալել մրցավարին

19:18 13.12.2023

Սկանդալային միջադեպ է գրանցվել Թուրքիայի առաջնության 15-րդ տուրի «Անկարագյուջյու» – «Ռիզերսպոր» խաղում։ Հանդիպման ավարտից անմիջապես հետո «Անկարագյուջյուի» նախագահ Ֆարուկ Կոջան մտել է խաղադաշտ ու բռունցքով հարվածել գլխավոր մրցավար Հալիլ Ումուտ Մելերի դեմքին։ Մրցավարն ընկել է խոտածածկին, ինչից հետո նրան նաև հարվածել են ոտքերով։ Հալիլ Ումուտը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա հայտարարել է, որ այլևս չի կատարելու […]

̰
Երևանի զբոսայգիներից մեկում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով

19:10 13.12.2023

Երևանի «Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Նախագիծն իրականացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շնորհիվ: Քաղաքում ինտերակտիվ անկյունը ռոբոտաշինությամբ զբաղվող «Hands do» ընկերության աշխատանքն է:

̰
Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

18:07 13.12.2023

Հայաստանի Հանրապետություն Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերի ներկայացված է ստորև: […]

̰
Ի՞նչ է սպասվում Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պաշտոնյաներին՝ նրանց գործերով միասնական քննչական խմբի ստեղծումից հետո

21:26 12.12.2023

Արդեն 5 օր է անցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարությունից հետո, սակայն այդ հայտարարությամբ համաձայնեցված՝ հայ ռազմագերիների ազատ արձակումը դեռևս տեղի չի ունեցել: Թե երբ այն տեղի կունենա, հայտնի չէ: Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը անդրադարձել է մյուս գերեվարվածների խնդրին:  Ի՞նչ է սպասում մյուս հայ գերեվարվածներին, որոնք չկան այն անձանց ցուցակում, որոնց […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

16:20 12.12.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Ինչո՞ւ է Սերբիան համաձայնել զինել Ադրբեջանին

22:44 11.12.2023

Սերբիան միացել է այն երկրների շարքին, որոնք հարձակողական զենք են մատակարարելու Ադրբեջանին: Ըստ մամուլ թափանցած տեղեկությունների՝ Բելգրադի ու Բաքվի միջև սպառազինության գնման մասին խոշոր պայմանագիր է կնքվել: Ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը։ Եվրոպական երկրները զերծ են մնում Ադրբեջանին զենք մատակարելուց: Սերբիան անտեսե՞լ է այդ որոշումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը՝ Nora B52-ի […]

̰
Մետրոպոլիտենի երթևեկելի գիծ է դուրս բերվել ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ

18:07 11.12.2023

Մետրոպոլիտենի երթևեկելի գիծ է դուրս բերվել ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ: «Սիրելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք, որ այսուհետ ձեր ուղևորափոխադրումը էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար՝ մետրոպոլիտենի երթևեկելի գիծ է դուրս բերվել ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ։ Այս պահին գծում աշխատում է 10 շարժակազմ, որոնցից 2-ը՝ երեք վագոնանի, 7-ը՝ երկվագոնանի և 1 հատ՝ մեկ վագոնանի։ Բոլորին մաղթում […]

̰
«Եղի՛ր ուժ մեր երկրի համար». Գավառում անցկացվել է հանրային իրազեկման հերթական միջոցառումը

17:30 11.12.2023

Դեկտեմբերի 9-ին Գավառի կենտրոնական հրապարակում անցկացվել է հանրային իրազեկման հերթական միջոցառումը: «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի հերթական միջոցառմանը մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչներ։ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները քաղաքացիներին ներկայացրին իրենց ծառայության առանձնահատկությունները, պատասխանեցին հետաքրքրող հարցերին՝ […]

̰
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը

16:33 11.12.2023

Դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ կողմի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Քննարկմանը ներկա են գտնվել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը և ԵՄ բոլոր անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը հանդես […]

̰
Արկադյա Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած

16:06 11.12.2023

Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1963 թվականին ծնված Արկադյա Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Պաշտպանի կողմից մեկնարկած հաջողության պատմությունների արշավը շարունակվում է

17:55 10.12.2023

Մարդու իրավունքների միջազգային օրը Պաշտպանի կողմից մեկնարկած հաջողության պատմությունների արշավը շարունակվում է: Այն մեկնարկել է դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ: Հաշմանդամություն ունեցող անձանց մասին Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած հաջողության պատմությունների իրազեկման արշավի հերոսն այս անգամ Սվետլանա Գրիգորյանն է: Մարդկանց հետ շփումներից խուսափող երիտասարդ կինը հաղթահարել է բոլոր դժվարությունները: Սվետլանա Գրիգորյանն ամուսնացել է, […]

̰
ՆԳՆ ոստիկանությունը բռնության դեմ պայքարում է 365 օր. ամփոփվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը»

14:36 10.12.2023

Ամեն տարի նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման օրը, մեկնարկում են «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը» միջոցառումները։ Դեկտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում, համաշխարհային արշավի ամփոփման կապակցությամբ, կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցում էր ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև ՆԳ նախարարության, միջազգային գործընկերների և հասարարական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ։ «Ամենամյա միջազգային արշավը առիթ է ևս մեկ անգամ […]

̰
ՀՀ զինված ուժերի նվագախումբը 31 տարեկան է

12:12 10.12.2023

ՀՀ զինված ուժերի նվագախումբը 31 տարեկան է: Այն հայկական բանակի դեմքն է ու մեր պետության այցեքարտը, բեմում ու զինված ուժերում՝ ուղիղ 31 տարի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ո՞ր երկրի աջակցությամբ է ընդունվել հայ-ադրբեջանական  համատեղ հայտարարությունը

22:18 08.12.2023

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական համատեղ համաձայնության արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Համատեղ հայտարարությունը համաձայնեցվել է կողմերի միջև ինքնուրո՞ւյն, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ պետություն ներգրավված է եղել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ հայտարարության տարածումը վկայում է այն մասին, […]

̰
Ապօրինի արդյունահանվել է ավազակոպճային խառնուրդ. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս

18:49 08.12.2023

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սահմանափակ պատասխատվությամբ ընկերություններից մեկի տնօրինությունը կամ իրավասու անձինք, առանց հատուկ թույլտվության, ընկերությանը պատկանող Սիս բնակավայրի հասցեներից մեկում նոյեմբերի սկզբից մինչ օրս ձկնաբուծարան կառուցելու պատրվակով իրականացրել են ապօրինի […]

̰
Աշտարակի ոստիկանները կեղծ թղթադրամ իրացնելու դեպք են բացահայտել

18:22 08.12.2023

Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի տղամարդ Ագարակ գյուղի առևտրի կետերից մեկում կեղծ թղթադրամ է իրացրել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի 39-ամյա բնակիչ է: Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում նա ներկայացել է բաժին և հայտնել կատարվածի մասին: Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի […]

̰
Ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումները

17:55 08.12.2023

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 6-ին, ժամը 19-ի սահմաններում, Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 51-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են հաբ, ծալովի դանակ և ներարկիչ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը սուբուտեքս է, որը գնել է տելեգրամյան ալիքներից մեկով: […]

̰
Երթևեկեք ձմեռային անվադողերով. Ոստիկանության հորդորը վարորդներին

17:38 08.12.2023

Ձմռանը հանրապետության որոշ ճանապարհատվածներ առատ ձյան կամ նույնիսկ անձրևների պատճառով դառնում են դժվարանցանելի, իսկ ամառային անվադողերով երթևեկող մեքենաների համար՝ գրեթե անանցանելի։ «Ցավոք, վարորդներից շատերն ամառային անվադողերը ձմեռայինով են փոխարինում միայն առաջին ձյան տեղալուց հետո: Պետք է նկատի ունենալ, որ ձմեռային անվադողերը խիստ կարևոր են եղանակային վատ պայմաններում. ապահովում են մեքենայի ընթացքի անվտանգությունը, կառավարելի են դարձում […]

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

17:32 08.12.2023

Դեկտեմբերի 11-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում: Նախարար Միրզոյանը հրավիրված է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

̰
Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը որոշել արտահերթ ընտրություններ անցկացնել

22:06 07.12.2023

Անսպասելի լուր՝ Բաքվից: Փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվելու: Իլհամ Ալիևը առավոտյան հրամանագիր է ստորագրել իր իսկ լիազորությունների վաղաժամ դադարեցման ու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ինչի՞ համար: Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն ինչպե՞ս կարող է կապված լինել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հերթական ընտրությունները Ադրբեջանում պետք է […]

̰
Բելգիական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել ու ընդլայնել համագործակցությունը ՆԳ նախարարության հետ

19:46 07.12.2023

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Վահե Ղազարյանը ողջունել է դեսպանին ու շնորհավորել նշանակման կապակցությամբ։ Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստան բռնագաղթելուց հետո ստեղծված իրավիճակն ու բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ […]

̰
93-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է. Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել

18:47 07.12.2023

Դեկտեմբերի 1-ին հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի Ագարակ գյուղ՝ 93-ամյա կնոջը բուժօգնություն ցույց տալու, սակայն նա մահացած է եղել, կան արյան հետքեր: Նշված հասցե ոստիկանության Ստեփանավանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: 93-ամյա կնոջ դուստրը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 14.00-ին իր տան ննջարանի անկողնում […]

̰
Արգիշտի Քյարամյանը մասնակցել է Ստեփանավանի քննչական բաժնին հատկացված նոր վարչական շենքի բացմանը

18:16 07.12.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է ՀՀ Լոռու մարզ։ Նա մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնին հատկացված նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը։ Արգիշտի Քյարամյանն արարողության մյուս մասնակիցների հետ շրջել է հիմնովին վերանորոգված և քննիչների […]

̰
Ալեն Սիմոնյանը` ՀԱՊԿ նիստին չմասնակցելու և Ալիևի հայտարարության մասին

18:06 07.12.2023

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտահերթ, ինչպես նաև վեհաժողովի լիագումար նիստին։ «Կան չլուծված հարցեր, մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում: Մենք լսում ենք, որ միայն Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում, այնինչ, եթե մենք նայենք, օրինակ, 2020 թվականին նոյեմբերի 9-ից այս կողմ, ադրբեջանական կողմը՝ […]

̰
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ԵՄ-ն Հայաստանի համախոհն է․ ՀՀ նախագահ

16:06 07.12.2023

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ որոշ ժամանակ հետո Հայաստանը կունենա համախոհներ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու հարցում։ ՀՀ նախագահն այդ մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ «Ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո, մենք կունենանք նաև համախոհներ, որոնք կցանկանան ներդրումներ անել այդ ծրագրի (խմբ․ «Խաղաղության խաչմերուկ») իրագործման մեջ մասնակցություն ունենալու համար»,- նշել է […]

̰
Ադրբեջանցի գործակալ Թելման Գասիմովի «աներևակայելի արկածները» Երևանում

22:36 06.12.2023

Ադրբեջանի ռազմական փորձագետ Թելման Գասիմովը հայտարարել է, որ օրերս գաղտնի այցելել է Հայաստան և անարգել վերադարձել Բաքու: Որպես ապացույց տարածել է տեսանյութ, որն իբր անձամբ է տեսանկարահանել Երևանում: ՀՀ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ տարածված տեսանյութը կեղծված է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեսանյութը համացանցում տարածվել է երեկ […]

̰
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նորանշանակ դեսպանը

17:16 06.12.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կոլումբիայի դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյռան (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Եկող տարում մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լավ առիթ է, որպեսզի ակտիվացնենք մեր հարաբերություններն ու համագործակցության նոր հնարավորություններ […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:11 06.12.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը հաստատել է, որ Բաքուն և Անկարան չեն կարողանա խանգարել Մեծամորի ատոմակայանի շահագործմանը

21:38 05.12.2023

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեությանը: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին կրկին հաստատել է, որ մեր ԱԷԿ-ի շահագարծումը տարածաշրջանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում: Ինչո՞ւ է այդ հարցն ընդհանրապես առաջացել:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե բնական է, որ պատճառը մեր հարևանների՝ ադրբեջանցիների և թուրքերի ցուցաբերած, այսպես ասած, […]

̰
ԱՍՀ նախարարի տեղակալը Վիեննայում մասնակցել է տարեց անձանց իրավունքների միջազգային համաժողովին

17:41 05.12.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը Վիեննայում մասնակցել է տարեց անձանց իրավունքների միջազգային համաժողովին։ Նախարարի տեղակալը ներկայացրել է ժողովրդագրության ոլորտում ՀՀ կողմից սահմանված առաջնահերթությունները՝ շեշտելով տարեցների առողջ ապրելակերպի և ակտիվ ծերացմանն ուղղված ծրագրերի, ինչպես նաև վերջիններիս որակյալ և հասանելի ծառայությունների տրամադրման կարևորությունը։ Բանախոսն անդրադարձել է Հայաստանի 2024-2040 թթ․ ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված գերակա ուղղություններին, […]

̰
BACK_TO_TOP