TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.55 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կայացել է «Տարածաշրջանային նոր իրողությունները» և «Խաղաղության խաչմերուկը»» փորձագիտական համաժողովը

17:26 05.12.2023

Իրանը ողջունում է այն նոր քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է՝ հանուն խաղաղության ու անվտանգության: Հնդկաստանն էլ Հայաստանի համար կդյուրացնի Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը և պատրաստ է մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին: Այս մասին նշել են Իրանի ու Հնդկաստանի  դեսպանները՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: […]

̰
«Խաղաղության խաչմերուկը»՝ հայկական, իրանական, հնդկական և վրացական կենտրոնների փորձագետների քննարկման թեմա

15:26 05.12.2023

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը կազմակերպել է հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ «Տարածաշրջանային նոր իրողությունները» և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովը, որի նպատակն է նշված երկրների առաջատար փորձագետների մասնակցությամբ քննարկել տարածաշրջանային առկա իրողությունները, փոխադարձ հետաքրքրությունները և տարածաշրջանային այն նախագծերը, որոնք կարող են շահավետ լինել բազմաթիվ դերակատարների համար: […]

̰
Խաղաղության մասին Ադրբեջանի ընկալումը տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից․ Մարուքյան

23:42 04.12.2023

Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից Հայաստանի զինված ուժերի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել. խաղաղության մասին Ադրբեջանի ընկալումը տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից: Այս մասին գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում։ «Բոլոր միջազգային գործընկերները, որոնք ներգրավված են խաղաղության գործընթացում, պետք է միանշանակ դատապարտեն բանակցություններից խուսափելու և սահմանին նոր սպանություններ […]

̰
Աննա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

16:40 04.12.2023

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1988 թվականին ծնված Աննա Հայրապետյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Շենգավիթի կամ մոտակա բաժին, զանգահարել նշված հեռախոսահամարներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]

̰
Որոնվում են տեսագրության մեջ երևացող անձինք

16:06 04.12.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]

̰
Իջևանում պարեկները քաղաքացիներին են ներկայացրել ծառայության մանրամասներն ու պատասխանել հարցերին

16:14 02.12.2023

Դեկտեմբերի 1-ին ոստիկանական նվագախմբի կատարումներով «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման միջոցառման մեկնարկը տրվել է նաև Տավուշի մարզում։ Իջևանում այն սկսվել է քայլերթով։ Իջևանի կենտրոնական հրապարակում էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ և ոստիկանության ղեկավարությունը, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Վահե Ղազարանն իր ելույթում ներկայացրել է նախարարության որդեգրած քաղաքականությունը, որի համաձայն՝ հետևողական […]

̰
Հայաստանը տիեզերքում` հանուն գիտության

15:14 02.12.2023

Հայաստանը տիեզերքում` հանուն գիտության. երեկ՝ Երևանի ժամանակով ժամը 22.15-ին, հաջողությամբ տիեզերք է արձակվել Հայաստանի առաջին հայրենական արտադրության արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը: Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ու Գիտական նորարարության և կրթության կենտրոնը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Եղի՛ր ուժ մեր երկրի համար. Վանաձորում կայացել է հանրային իրազեկման հերթական միջոցառումը

15:07 02.12.2023

Պարեկներ, ոստիկանական մեքենաներ, Ոստիկանության զորքերի նվագախումբ ու երգչախումբ։ Դեկտեմբերի 1-ին Վանաձորում կայացել է «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման հերթական միջոցառումը։ Ներկա էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմը, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Ելութներ են ունեցել […]

̰
Տավուշի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

19:23 01.12.2023

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, Տավուշի մարզի պարեկները Բագրատաշենի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են նույն գյուղի 32-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը պարեկների պահանջով ավտոմեքենայի սրահից ներկայացրել է մոխրացած հետքերով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով թղթե փաթեթ: Նա ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Նոյեմբերի 27-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Տավուշի […]

̰
Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները ուժեղացված ծառայություն են անցկացնում մայրաքաղաքում

19:14 01.12.2023

Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները հետևողականորեն շարունակում են ուժեղացված ծառայությունները։ Հերթականը նոյեմբերի 30-ին էր։ Մի քանի ժամում մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 416 խախտում։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 34, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 30 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 14, չամրակապված վարելու՝ 95, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ […]

̰
Բռնությանը ժամանակին արձագանքելով՝ կկանխվեն հետագա դեպքերը․ ՆԳՆ անդրադարձը

19:48 30.11.2023

Բռնության զոհ կարող են դառնալ բոլորը՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից, սոցիալական կամ այլ կարգավիճակից։ Տարբեր են նաև բռնության տեսակները՝ ֆիզիկական, հոգեկան, սեռական, ֆինանսական, ընտանեկան և այլն։ Բռնության ինչ տեսակ էլ լինի՝ անթույլատրելի է, նաև՝ քրեորեն պատժելի։ Եթե չխոսվի, չբարձրաձայնվի բռնության մասին, այն կդառնա շարունակական, անելանելի, նաև անդառնալի հետևանքներով։ Ուրեմն, եթե կա բռնության ռիսկ, այն պետք […]

̰
ԱՄՆ փորձի հիման վրա՝ վերապատրաստում փողերի լվացման գործերով քննության արդյունավետության բարձրացման նպատակով

18:40 30.11.2023

ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև ծավալված համագործակցության արդյունքում Երևանում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը անցկացվում է փողերի լվացման գործերի քննության թեմայով վերապատրաստում, որին մասնակցում են փողերի լվացման հանցատեսակի դեմ պայքարում ներգրավված հիմնական բոլոր պետական մարմինների՝ ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ դատախազության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ արդարադատության նախարարության և այլ կառույցների մասնագետներ։ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցչի հետ

16:05 30.11.2023

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն, վերահաստատելով տարածաշրջանում կայունության հաստատման հարցում իր ամուր հանձնառությունը և չնայած […]

̰
Տների վերանորոգման վարկային ծրագիրը պետությունը կսուբսիդավորի ևս 7 ամիս

19:10 29.11.2023

Էներգաարդյունավետության բաղադրիչով տների վերանորոգման պետական աջակցության վարկային ծրագրից Հայաստանում օգտվել է արդեն 6800 քաղաքացի։ Նախորդ տարվա հունիսի 1-ից մեկնարկած ծրագիրը բավական պահանջարկ է ունեցել քաղաքացիների շրջանում, և պետությունը որոշել է երկարացնել ժամկետը։ Մինչև 2024 թ.-ի հուլիսի 1-ը քաղաքացիները կարող են դիմել ծրագրին, և պետությունը կսուբսիդավորի։ «Մինչ ծրագրի ժամկետը երկարաձգելը կատարել ենք մոնիթորինգ՝ պարզելու, թե արդյոք […]

̰
2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿՀ

17:29 29.11.2023

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման 2024 թ.-ի սակագները: 2024 թ.-ի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար գործող սակագինը կկազմի 205,992 դրամ՝ 2,427 դրամով ցածր գործող սակագներից։ Հիշեցնենք, որ 2023 թ.-ի համար ՀՀ […]

̰
Նախագահն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

17:16 29.11.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է. «Ուրախ եմ Ձեզ նախագահական նստավայրում հյուրընկալելու համար և օգտվելով առիթից ցանկանում եմ երախտագիտության խոսքեր ուղղել Լիտվայի կառավարությանը հումանիտար օգնության համար: Լիտվայի հետ մեր հարաբերությունները աչքի են ընկնում ջերմությամբ ու բարեկամությամբ զարգացման մեծ ներուժ ունեն: […]

̰
ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը

16:33 29.11.2023

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանված բեռներում ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզորի») կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24-ից 26-ն ընկած հատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ։ Մտահոգիչ է այն, որ ՌԴ համապատասխան գերատեսչության կողմից 2023 թվականի ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում […]

̰
Գեղարքունիքի մարզի պարեկները մեքենաներում թմրանյութ են հայտնաբերել

17:20 28.11.2023

Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի պարեկները լուսային անսարքության պատճառով Երևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են Ողջաբերդ գյուղի 31-ամյա բնակչի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան: Մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի մասում պարեկները նկատել են կանեփանման զանգված: Վարորդը զանգվածը ներկայացրել է իրավապահներին և հայտնել, որ թմրանյութ է, անձնական օգտագործման համար պատրաստել է վայրաճ բույսերից: Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը և համագյուղացի […]

̰
Արմավիրի մարզի պարեկների պայքարը թմրամոլության դեմ

17:11 28.11.2023

Նոյեմբերի 18-ին Արմավիրի մարզի պարեկները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով մոտեցել են Սասունցի Դավիթ թաղամասի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու: Կասկած էին հարուցել նրա մոտ ընկած մոխրացած հետքով կաթուցիչն ու թղթե փաթեթները: Տղամարդը բաց վիճակում ներկայացրել է երկու փաթեթ՝ նշելով, որ դրանց մեջ մարիխուանա է, և այն իրենն է: Նա տեղափոխվել […]

̰
Նախագահը մասնակցել է «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովին

16:53 28.11.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովին, որն ազդարարել է «Էներգետիկ շաբաթ 2023»-ի մեկնարկը: Նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կայացել է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ հատուկ համահավաք ջոկատի մասնակցությամբ

18:17 27.11.2023

Նոյեմբերի 20-ից 24-ն անցկացվել է «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժության ակտիվ փուլին ներկա էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։ Մինչ զորավարժության մեկնարկը, նրանք ներկայացրին ստորաբաժանումների սպառազինությունն ու տեխնիկան։ Զորավարժությունը ղեկավարում էր Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գնդապետ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց դպրոցի բացմանը

18:12 27.11.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 նորակառույց դպրոցի բացմանը: Աշակերտները բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Հայաստանի ազգային օրհներգը կատարելով: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է, և պետք է կարողանալ դպրոցը դարձնել այդ տաղանդների բացահայտման և զարգացման հարթակ, որը և վարչապետը համարում է դպրոցի ամենամեծ առաքելությունը: Նման դպրոցների […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահի գլխավորած պատվիրակությանը

17:36 27.11.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի նշանակությունն ու դերակատարությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում: «Իմ գնահատականները հնչեցնում եմ նաև՝ որպես տնտեսագետ և կարող եմ ասել, որ Ասիական զարգացման բանկի նշանակությունն ու դերը բավական մեծ է մեր տնտեսության մեջ: Մեր […]

̰
ՊԵԿ-ը՝ Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների վերաբերյալ

16:42 26.11.2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո: Հարցի առնչությամբ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ Վերին Լարսի անցակետում մշտադիտարկվում է Ռուսաստանի Դաշնություն գնացող ուղղությունը, որի արդյունքում ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ հայկական բեռնատարներ մուտք են գործում […]

̰
Հրավառություն իրականացնողները ձերբակալվել են․ Ոստիկանությունը զգուշացնում է

16:07 25.11.2023

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 00․04-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Այգեձոր փողոցից նկատել է մոտակայքում իրականացվող հրավառություն։ Պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակահատվածում պարզվել է, որ ուշ ժամին հրավառությունը կազմակերպվել է Լենինգրադյան փողոցում՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից։ Ժամը 02․30-ին նրանք հայտնաբերվել են ու ձերբակալվել։ Հայտնաբերվել […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել ՔԴԵԴ դասընթացի մասնակիցների համար

13:07 25.11.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստանի մարտահրավերները. Կառավարման արդյունավետություն» խորագրով դասախոսություն է կարդացել Եվրոպական խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի մասնակիցների համար: Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է հայաստանյան պետական կառավարման համակարգի ձևավորման դրվագներին, առանձնացրել նախկին և ներկա մարտահրավերներն ու անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին: Դասախոսության ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է դասընթացի մասնակիցների հարցերին:

̰
Բաքվում հրատարակել են «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզը, որը ներառում է Հայաստանի ամբողջ տարածքը

22:07 24.11.2023

Նախիջևանում այսօր բացվել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոնն ու «Ճանապարհ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով միջազգային կոնֆերանսը: Դրանք անցկացվում են Ադրբեջանի նախագահի հովանու ներքո: Ի՞նչ նպատակ են հետապնդում այս միջոցառումները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մենք գիտենք ինչ նկատի ունեն ադրբեջանցիները՝ ասելով «Արևմտյան Ադրբեջան»: Պետք է հիշեցնեմ, որ այդպիսի տեղանուն միշտ եղել է: Այդպես […]

̰
ՍԱՏՄ-ն հրապարակել է սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումները

17:42 24.11.2023

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ դեկտեմբերի 6-ից պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում: Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և […]

̰
Ադրբեջանի նախկին վարչապետը անուղղակիորեն հաստատել է, որ Բաքուն Հունգարիային կաշառք է տվել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու դիմաց

23:00 23.11.2023

Ադրբեջանի նախկին վարչապետ Վիլայաթ Գուլիևն այսօր մանրամասներ է ներկայացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում գլխատած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի արտահանձման հանգամանքների վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վիլայաթ Գուլիևն այժմ Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանն է, իսկ այդ միջադեպի օրերին նա դեռ Ադրբեջանի վարչապետն էր: Երբ անհրաժեշտություն եղավ Բուդապեշտի հետ  քննարկել արտահանձման այդ […]

̰
«Առաջին օգնության ցուցաբերում» թեմայով դասընթացներ՝ Արդարադատության նախարարության աշխատակիցների համար

19:06 23.11.2023

Նոյեմբերի 14-ից 23-ը ՆԳՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության մասնագետներն Արդարադատության նախարարության աշխատակիցների համար կազմակերպել և անցկացրել են «Առաջին օգնության ցուցաբերում» թեմայով վերապատրաստման դասընթացներ։ Առաջին օգնության դասընթացների անցկացման նպատակը մասնակիցների հմտությունների և գիտելիքների փոխանցումն է, ինչը կբարձրացնի արտակարգ իրավիճակների և աղետների վերջիններիս պատրաստվածությունը։ Դասընթացներն անցկացվել են տեսական և գործնական փուլերով: Տեսական փուլում ուսումնասիրվել են առաջին […]

̰
BACK_TO_TOP