21:31 19.12.2023
Ադրբեջանում շարունակում են պատրաստվել արտահերթ նախագահական ընտրություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ձևավորել է ընտրատարածքներն ու ընտրատեղամասերը: Դրանք ստեղծվել են նաև օկուպացված Արցախում:
Ո՞ւմ անուններն են լինելու Արցախում քվեարկողների ցուցակներում, եթե տեղի ողջ բնակչությունը բռնի տեղահանվել է: Թեմային «Հորիզոնի»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են՝ լիարժեք ընտրություններ անցկացնելու համար:
Դաշտային և Լեռնային Արցախի տարածքում, իրենց ասելով, ձևավորել են 9 ընտրատարածք, որոնք կունենան 26 ընտրատեղամաս, և այդ ընտրատեղամասերում գրանցված են 26.000 ընտրողներ:
Դժվարությամբ եմ հասկանում, թե ովքե՞ր կլինեն այդ ցուցակներում՝ հաշվի առնելով այն, որ տեղի ընտրողներն ամբողջությամբ ստիպված են եղել լքել իրենց հարազատ տները և տեղափոխվել Հայաստան:
Հավանաբար այդ ցուցակներում կլինեն այն 25 կամ 35 հայերը, որոնք մնացել են Արցախում, և չի բացառվում, որ նրանց անուններն անգամ ներառված լինեն ընտրական հանձնաժողովների կազմում, գուցե ընտրական հանձնաժողովների նախագահ նշանակվեն, և նրանց ստիպեն հարցազրույցներ տալ, ցույց տալ աշխարհին որպես ապացույց, որ հայերը ոչ միայն շարունակում են ապրել Արցախում, այլ նաև զբաղվում են հասարակական-քաղաքական գործունեությամբ և ներգրավված են ադրբեջանական սոցիալական և քաղաքական կյանքին»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Քանի՞ թեկնածու է առաջադրվել այս պահի դրությամբ, լինելո՞ւ են արտասահմանյան դիտորդներ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:12 30.04.2025
Ժամերի ընթացքում կարող է պատերազմ սկսվել Պակիստանի և Հնդկաստանի միջև․ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումըԵրկու միջուկային գերտերությունների միջև աճող ուժային առճակատումը սպառնում է ողջ մոլորակի կայունությանը: Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը հայտարարել է, որ կան հետախուզական հավաստի տվյալներ, որոնք ապացուցում են, որ մոտակա 24 ժամվա ընթացքում Հնդկաստանի զինուժը անցնելու է լայնածավալ հարձակման ու պատերազմն անխուսափելի է: Նրա խոսքերով, Պակիստանը պատրաստ է արժանի հակահարված տալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...
22:42 30.04.2025
Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառինԱպրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...