14:45 08.03.2019
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը և «Երևան մոլը» հայտարարում են նոր ծրագրի մեկնարկի մասին: «Հաճախ դիմում են խանութներ և ուզում են համագործակցել: «Երևան մոլի» հետ մեկնարկում է ծրագիր, որի շրջանակներում հայ դիզայներների արտադրած զգեստների վաճառք կլինի, իսկ հասույթը կփոխանցվի կենտրոնին՝ անվճարունակ կանանց հետազոտելու համար, իսկ հետազոտությունները կկատարվեն 50 տոկոս զեղչով»,- հայտարարեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Հայ-ամերիկյան առողջության […]
14:37 08.03.2019
Կանանց միջազգային տոնի առիթով Երևանի Շահումյանի հրապարակում ավտոմոտոշոու է կազմակերպվել: Կազմակերպիչները տղամարդիկ են, ովքեր իրենց կանանց հետ հաղթահարում են էքստրեմալ պատնեշները: Տղամարդիկ իրենց սպորտային մեքենաներով ցուցադրական վարժություններ են կատարում, նրանք ցանկանում են, որ կանայք էլ ներգրավվեն էքստրեմալ շոուին, սակայն կանայք նախընտրում են նստել ոչ թե ղեկին, այլ վարորդի կողքին:
13:58 08.03.2019
Մարտի 8-ին ուժեղացված ծառայության էին դուրս եկել ճանապարհային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայողները: Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության նպատակն էր կին վարորդներ հայտնաբերելը: Կանանց բոլոր մեքենաները՝ անխտիր կանգնեցվել են … Ճանապարհային ոստիկանները վարորդական վկայական պահանջելու փոխարեն շնորհավորել են կանանց գարնանային տոնի կապակցությամբ: Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթել են երջանկություն, սեր, բազում ժպիտներ և ամենակարևորը՝ կանաչ ճանապարհ: Հասարակական […]
13:42 08.03.2019
«Ինձ համար տունը, խոհանոցը, քաղաքականությունը, ակտիվ հասարակական կյանքը կոչվում են պետություն, և կինը անփոխարինելի է պետության կայացման գործում, որովհետև անփոխարինելի է տանը, խոհանոցում, հասարակական ու քաղաքական կյանքում»,- սա ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի տեսակետն է: Պատգամավորը կարծում է, որ հայ կնոջ դերակատարումը Հայաստանի Հանրապետության կայացման գործում թերագնահատված է, պոտենցիալը, սակայն, շատ մեծ է: […]
09:22 08.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով շնորհավորել է Կանանց միջազգային տոնի առթիվ․ «Իմ հոգու բոլոր մանուշակները, շուշաններն ու կակաչները ձեզ՝ սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր։ Շնորհավոր մարտի 8»: Նիկոլ Փաշինյանն արտասանել է Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
00:46 08.03.2019
Բոստոնում առաջին անգամ հայկական տոլմայի փառատոն է անցկացվել («Dolma Fest»)։ Ինչպես տեղեկացնում է «Ռուսարմինֆո»-ն, փառատոնի հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսելու հայկական ավանդական կերակրատեսակի տարբեր տարատեսակներ։ «Փառատոնի մասնակիցներից շատերը պատմել են, որ շարունակում են իրենց տատիկների բաղադրատոմսով հայկական տոլմա պատրաստել։ Միջոցառման ընթացքում մասնակիցներն ընտրել են հայկական տոլմայի լավագույն բաղադրատոմսը»,- այս մասին հաղորդում է «Armenian Weekly»-ն։ Փառատոնի նախաձեռնողը Բոստոնում […]
00:30 08.03.2019
«Որքան հեռանում ենք 1915 թ.-ից, այդքան ավելի ձուլման պրոցեսը սաստկանում է: Մենք ունենք հայակերտման և հայապահպանման ռազմավարություն»,- ասել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նրա խոսքով՝ նրանք նկատում են երիտասարդության մեջ հայկական հարցերի վերաբերյալ որոշակի շահագրգռվածություն: Այն դիտարկմանը, թե Լոս Անջելեսում եղել են դժգոհություններ, որ ՀՅԴ-ն համագործակցել է ՀՀ երկրորդ նախագահ […]
00:01 08.03.2019
Լոնդոնի «Արսենալ»-ը Ֆրանսիայում կայացած ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին խաղում 3:1 հաշվով պարտվեց տեղի «Ռեն»-ին: «Զինագործներ»-ը 41-րդ րոպեից խաղացել են 10 հոգով, երկրոդ դեղին քարտը ստանալուց հետո դաշտից հեռացվել է պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացել է լոնդոնցիների կիսապաշտպան Ալեքս Իվոբին: 42-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է ֆրանսիացինրի կիսապաշտպան Բենժամեն Բուրիժոն: 65-րդ […]
23:58 07.03.2019
Ավստրալիայում ավազե հսկա փոթորիկ է պատուհասել երկրի կենտրոնական Նոր Հարավային Ուելս նահանգին: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Համացանցում հրապարակվել է դեպքի պահին առաջացած ավազե հսկա «պատ»-ի տեսանյութը: Նշվում է, որ այս երևույթի վերաբերյալ կանխատեսումներով՝ տեղի բնակչությանը նախապես, մեկ օր առաջ նախազգուշացվել է հնարավոր փոթորկի մասին: https://www.instagram.com/p/Bp6dnqoAUSe/?utm_source=ig_embed
23:30 07.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին: «Իմ ՝ աշխատանքի մանրամասնություններին տիրապետելու համար ժամանակ է պետք, բայց պիտի ասեմ, որ բոլորս այս շրջանում ընդհանուր վազքի մեջ ենք, որպեսզի կարողանանք ծրագրումը կատարել, և առաջիկա տարիների մեր անելիքները վերածել դաշնավարական ծրագրի»: Նա նշել է, որ այդ բոլոր պարտականություններն իրականացնում է […]
23:00 07.03.2019
«Մենք նկատում ենք, որ ժողովրդի մեջ հույսի զարթոնք կա: Մենք այդ ամենը ողջունում ենք: Հույս ունենք, որ կաշառակերության և մոնոպոլիաների դեմ պայքարը կձևավովի իսկական ձևով: Բեկումնային փոփոխություններ չենք նկատել»,- ասել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նրա խոսքերով՝ պետք է զգույշ լինել հայտարարությունների մեջ, քանի որ իշխանությունները խոստումների այնքան բարձր նշաձող […]
22:50 07.03.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին խաղում ֆրանսիական «Ռեն»-ը սեփական հարկի տակ ընդունել է անգլիական «Արսենալ»-ին: Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 է: Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացել է լոնդոնցիների կիսապաշտպան Ալեքս Իվոբին: 42-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է ֆրանսիացինրի կիսապաշտպան Բենժամեն Բուրիժոն: «Արսենալ»-ը 41-րդ րոպեից խաղում է 10 հոգով, դաշտից հեռացվել է պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը:
22:20 07.03.2019
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Արցախի վերաբերյալ կան մտահոգություններ: Արցախի իշխանությունները և ժողովուրդը գնահատեց, որ պատմության մեջ առաջին անգամ մեր ընդհանուր ժողովը Արցախում կգումարվեր: Մտահոգությունը բխում է այն ամենից, որ վերջին շրջանում կա քաղաքական եռուզեռ»: Հակոբ Տեր-Խաչատրյանը նշեց, որ իրենք արևմտյան աշխարհից տեղեկություններ ունեն, որ Արցախի […]
21:47 07.03.2019
Պուտինը շնորհավորել է հեծյալ ոստիկանության աշխատակցուհիներին կանանց տոնի կապակցությամբ:
21:18 07.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Դիվանագետի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանը: Շնորհավորելով դիվանագետներին տոնական օրվա առթիվ՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Կառավարության հարգելի՛ անդամներ, Արտաքին գործերի հարգելի՛ նախարար, Հարգելի՛ դիվանագետներ, Պետական այրե՛ր, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ Դիվանագետի օրվա կապակցությամբ: Սա իսկապես կարևոր օր է […]
18:35 07.03.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ ավելի է լավ է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը փոքր-ինչ ուշանա ու քննարկումների արդյունքում ավելի բարելավված տեսք ունենա, քան արագության հետևից ընկնելով՝ հետո ստիպված լինեն դարձյալ բազմաթիվ փոփոխություններ անել: Հարցին, թե արդյո՞ք քաղաքացիները Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում կրկին պարտադիր կենսաթոշակային համակարգ վճարումները կատարելու են 5%, Բաբկեն […]
18:18 07.03.2019
Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով այսօր՝ մարտի 7-ին, ցուցահանդես է բացվել Գրողների միությունում: Այցելուները հնարավորություն են ունեցել շրջել սրահում և տեսնել Սպարապետի՝ տարբեր տարիների հասարակական, քաղաքական ու ռազմական գործունեության մասին պատմող լուսանկարներ: «Շատ կարևոր եմ համարում այն ամենը, ինչ մենք այսօր անում ենք: Մենք չենք անում Վազգենի համար, անում ենք մեզ համար: Մենք ավելին պետք […]
18:03 07.03.2019
Կառավարության նիստից հետ, երբ լրագրողները զրուցել են մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանի հետ, նա խոսել է որոշ ՊՈԱԿ-ների լուծարման և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններին միացնելու նախաձեռնության մասին: Ինչպես հայտնի է, շաբաթվա սկզբում մշակույթի նախարարությունում այս թեմայի շուրջ հանդիպում է հրավիրվել, որին մասնակցել են բոլոր 70 ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները: Ղարիբյանն այսօր լրագրողներին վստահեցրել է, որ հանդիպումը […]
17:56 07.03.2019
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի շնորհանդեսը: Դասագրքում, որի հեղինակները անվանի թուրքագետներ են, Թուրքիայի վերջին հարյուրամյակի պատմությունն է` 1918-ից մինչև 2018 թվականները: Ըստ հեղինակների` դասագրքում ընդհուպ մինչև 2018 թվականի դեկտեմբերն ընկած զարգացումներն են ներառված, և այս իմաստով գիրքը բացառիկ է ամբողջ աշխարհում: Սա գրքի երկրորդ հրատարակությունն է, առաջինը եղել […]
17:54 07.03.2019
«Երբևիցե նույնիսկ միջնորդների մտքով չի անցել, որ եթե բանակցությունները մտնեն արդյունավետ փուլ, դա հնարավոր է անել առանց Արցախի մասնակցության: Ինչքան Ադրբեջանը դիմակայում է դրան, նշանակում է՝ նա պատրաստ չէ բանակցության: Հարցը դնել այնպես, որ պահն է, որ Արցախը մասնակցի բանակցության, նշանակում է ակնկալել բանակցություններից արդյունավետություն: Բոլորի համար ակնհայտ է, որ եթե խոսքը բանակցությունների մասին է, […]
17:30 07.03.2019
Այսօր` կառավարության նիստի ժամանակ, երբ քննարկվել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ մի քանի հանգամանքի վրա է ցանկանում հրավիրել ուշադրությունը. «Մենք հիմա քվեարկում ենք մի նախագծի շուրջ, որն առավոտյան 10։00-ին ենք ստացել: Ճիշտ է, պարոն Ջանջուղազյանը փորձեց հանգամանալից ներկայացնել, բայց, ես օրինակ` մի փոփոխություն […]
17:01 07.03.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հնաբերդ համայնքի ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ: Մասնավորապես՝ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի «Հնաբերդ համայնքի արոտօգտագործողների միավորում» […]
16:47 07.03.2019
2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հետո համատեղ հայտարարություն ընդունվեց այն մասին, որ երկու ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Ի՞նչ քայլեր է արել այդ ուղղությամբ Ադրբեջանը՝ կառավարության այսօրվա նիստից հետո հարցրել են լրագրողները ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: «Հայտարարությունը ձևական չէ, բայց քայլեր, որ Ադրբեջանը չի անում, դա ակնհայտ է: Նույնը վերաբերում է Մադրիդին: […]
16:33 07.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոռացել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկի ազգանունը` նրան անվանելով Թիմ Էփլ (Apple): Այս մասին հայտնում է CNBC-ն: Միջադեպը տեղի է ունեցել կադրային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստում: Trump just called Apple CEO Tim Cook “Tim Apple” pic.twitter.com/gTHHtjWvc9 — Sean O’Kane (@sokane1) March 6, 2019
16:22 07.03.2019
Բանակցային ձևաչափի ի՞նչ փոփոխության մասին են խոսել Բրյուսելում Յոհաննես Հանը և Նիկոլ Փաշինյանը: Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները հարց են ուղղել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին և հիշեցրել, որ այդ ճեպազրույցի ժամանակ Հանն ասել է, թե ղարաբաղյան խնդրի հարցով բանակցային ձևաչափը չպիտի փոփոխվի, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ այդ ձևաչափում որոշակի փոփոխությունների կարիք […]
16:01 07.03.2019
Կառավարության նիստից հետո լրագրողները զրուցել են մշակույթի փոխնախարար, նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հետ: Նա խոսել է մշակութային կառույցների միավորման, ՊՈԱԿ-ների օպտիմալացման նախագծի մասին: Ասել է, որ առաջնորդվել են օպտիմալացման մասին կառավարության հանձնարարականով, և այն, ինչ հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ, եղել է աշխատանքային փաստաթուղթ: Խոսելով Երգի պետական թատրոնի լուծարման մասին՝ ասել է. «Նախագծում գրված չէ, […]
15:45 07.03.2019
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երթուղու վարորդների բողոքին, որն ուղղված է տեսախցիկների տեղադրման դեմ. «Մենք 2 մեքենայի վրա տեղադրել ենք սարքավորումներ, ինչն ընդամենը թյուրըմբռնման տեղիք է տվել: Ես հավաստիացնում եմ, որ հաջորդիվ երթուղիները կաշխատեն անխափան, քանի որ մեր մոտ նախադեպը չի եղել քաղաքային տրանսպորտի մեջ, և վարորդն ինքն, […]
15:37 07.03.2019
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպումներ է սկսում անցկացնել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների այն նախագահների և անդամների հետ, ովքեր «Իմ քայլը» խմբակցության անդամներ են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը տեղեկացրեց, որ խմբակցության ղեկավարին են ներկայացնում հանձնաժողովի կատարած աշխատանքը և առաջիկա անելիքները: […]
15:30 07.03.2019
«Ավտոբուսի անվտանգությունը նախ և առաջ ապահովում է վարորդը, և, որպես թիրախային կետ, ընտրվել է վարորդը: Մենք մյուս փուլով ցանկանում ենք տեսախցիկ տեղադրել, որպեսզի քաղաքացիներին էլ վերահսկենք, բայց դե պետք է պրոցեսուալ արվի»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ավտոբուսների վարորդների բողոքին, ովքեր դեմ են փոխադրամիջոցներում տեսախցիկների տեղադրմանը: Փոխքաղաքապետը նշեց, որ […]
15:23 07.03.2019
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների` Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի դատաքննությունն այսօր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կրկին հետաձգվեց: Դատավորը տեղեկացրեց, որ համաներման մասին օրենքի համաձայն`դատարանը պետք է ունենա բոլոր տուժողների դիրքորոշումը՝ դատաքննությունը շարունակելու կամ քրեական գործի վարույթը […]