TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կա ֆորմալ գրանցված և ծրարով տրվող աշխատավարձ. Նիկոլ Փաշինյան

15:15 07.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ իրենց հիմնական խնդիրներից մեկը հարկային համակարգի առավելագույն պարզեցումն է եղել, 23 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանումը՝ ամենակարևոր խնդիրներից մեկը, որ պիտի լուծվի: Նա հայտնեց, որ իրենց նպատակն է առաջիկա 5 տարիներին այդ ցուցանիշը հասցնել 20 տոկոսի: Հաջորդ տարվա նպատակադրումն, ըստ Փաշինյանի, ստվերային աշխատավարձերի դուրսբերումն է: Նա նշեց՝ […]

̰
Ես ինքս օգտվում եմ երթուղային տրանսպորտից և տեսնում եմ ամեն խնդիր. փոխքաղաքապետ

14:47 07.03.2019

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ավտոբուսների վարորդների բողոքին, ովքեր դեմ են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրմանը. «Վերահսկողական համակարգեր գործում են համարյա բոլոր ոլորտներում: Եվրոպական երկրներում ավտոբուսների վրա դրված են վերահսկման մեքենաներ: Ես ինքս օգտվում եմ երթուղային տրանսպորտից և ամեն խնդիր տեսնում եմ: Այսօր աշխատանքի եմ եկել մետրոյով»: Փոխքաղաքապետը նշեց, որ քաղաքապետարանը […]

̰
Յուրաքանչյուր տաքսու վարորդ ինչ-որ իմաստով Հայաստանի իմիջը ձևավորող անհատ է. Փաշինյան

14:32 07.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ անհատ տաքսու վարորդներին արտոնագրային վճարներից ազատելու որոշմանը: Նա հույս հայտնեց, որ այդ ոչ հսկայական, բայց շոշափելի միջոցները տաքսու վարորդները կներդնեն իրենց ծառայությունների որակը բարձրացնելու համար: «Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տաքսու վարորդ ինչ-որ իմաստով Հայաստանի իմիջը ձևավորող անհատ է: Մենք զբոսաշրջության մասին ենք խոսում, քաղաքականություն մշակելու մասին […]

̰
Որոշ պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի հողերը նախապես գնել են ծիծաղելի գներով. Փաշինյան

14:12 07.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 7-ի նիստում ասաց՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետ կապված քննարկումները շատ են, ապա հիշեցրեց՝ այս գոտու շուրջ հողերի ձեռքբերման հետ կապված որոշակի տարօրինակ փաստեր էին արձանագրել: «Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախապես տեղյակ լինելով կամ հընթացս գուցե, տեղյակ լինելով, որ այդտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք […]

̰
ԱՄՆ-ում «կայծակնաբեր փոթորիկ» է արձանագրվել

13:48 07.03.2019

Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի հարավում երկինքը ռեկորդային չափի կայծակներով է լուսավորվել, հաղորդում է ТСН-ն: Նշվում է, որ 5 րոպեի ընթացքում մասնագետների կողմից արձանագրվել է 1500 կայծակ: «ԱՄՆ-ի այս հատվածում նման երևույթի ի հայտ գալը հազվագյուտ է. գիտնականները այն կոչել են «կայծակնաբեր փոթորիկ»: Տեղացիները դուրս են եկել տներից, որպեսզի լուսանկարեն կայծակը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է` […]

̰

13:23 07.03.2019

Հայաստանում տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող երեք ընկերություն այսօր կառավարության նիստի ժամանակ ստացավ հարկային արտոնություն՝ ներդրումներ անելու և հումք ներկրելու համար։ Այդ ընկերությունների թվում էր նաև գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։ Մյուս երկու ընկերություններն են․ «Սաթենկարը», որը Քասաղ գյուղում արտադրում է հագուստ, արտադրանքը սպառում է Հայաստանում, «Տավուշ տեքստիլը», որը Տավուշի սահմանամերձ գյուղերում արտադրում […]

̰
«Վերածնունդ» ծրագրի հարցը լուծվե՞ց․ կառավարությունն ընդունեց երիտասարդ ընտանիքների բնակարանային վարկերի պայմանները թեթևացնող որոշումը

13:22 07.03.2019

Հայաստանի կառավարությունն այսօր ընդունեց երիտասարդ ընտանիքներին մատչելի հիփոթեքային վարկեր տալու ծրագրի պայմանները թեթևացնելու մասին որոշում։ Այսուհետ երիտասարդների տարիքային շեմը հանվում է, և միակ շեմը լինում է այն, որ ընտանեկան զույգի տարիքների գումարը չանցնի 70 տարին։ Սրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ այսուհետ երիտասարդ կհամարվեն նաև 50 տարեկանները, եթե ամուսնացած լինեն 20 տարեկանի հետ։ Որոշման […]

̰
2019թ. գյուղատնտեսության ոլորտին 20-22 մլրդ դրամ վարկ կհատկացվի. Գեղամ Գևորգյան

13:10 07.03.2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը մարտի 7-ի կառավարության նիստում ներկայացրեց «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նա հայտնեց, որ ներկայում գործող ծրագրի շրջանակներում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրամադրվել է 6195 միավոր վարկ` 26,1 մլրդ դրամ գումարով, միայն 2018 թ.-ին՝ 5282 միավոր վարկ` 21.9 մլրդ գումարով։ […]

̰
Կոչ ենք անում դառնալ տնտեսական հեղափոխության ակտիվիստ, բայց կարևոր է, որ տանք հնարավորություն․ Փաշինյան

13:00 07.03.2019

Հայաստանի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում դառնալ տնտեսական հեղափոխության ակտիվիստ, բայց կարևոր է, որ դրան զուգահեռ կառավարությունը ստեղծի այդպիսի գործունեության հնարավորություն։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ գյուղատնտեսական հարցերից մեկին անդրադառնալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքերով՝ բոլորը հասկանում են, որ դա միանգամից անել հնարավոր չէ, բայց պետք է քաղաքացիները հասկանան ու տեսնեն այդ աշխատանքի դինամիկան։ […]

̰
Կառավարությունն ընդլայնում է էժան վարկով գյուղսարքավորումների տրամադրումը գյուղմթերք վերամշակողներին

12:30 07.03.2019

Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվեց, որ լիզինգով գյուղատնտեսական սարքավորումներ գնելիս գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվողներին  պետական աջակցության տրամադրումը կշարունակվի՝ վարկի մինչև 4 տոկոս սուբսիդավորմամբ։ Ավելին, գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մանրամասնեց, որ ընդլայնվելու է նաև այդ սարքավորումների ցանկն ու գինը՝ 230 միլիոն դրամից մինչև 450 միլիոն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ ցանկի մեջ ընդգրկվել են նաև կթման […]

̰
Ստեղծվել է իրավիճակ, երբ հանձնաժողովն իրավասու չէ ընդունել պաշտոնատար անձանց հայտարարագրերը. Զեյնալյան

12:26 07.03.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 7-ին կառավարության նիստում ներկայացրեց «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նշված նախագծի հիմնավորման մեջ ասված է՝ 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում էր սահմանադրական կարգավորումների համատեքստում ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում: Նշված հանձնաժողովը մինչ օրս […]

̰
3 ամիս է քննարկում եք, դեռ պարզվում է՝ էլի պիտի քննարկեք, ինչո՞ւ չեք քննարկել․ Փաշինյանը հանդիմանեց գործընկերներին

12:11 07.03.2019

Գործադիրի այսօրվա նիստում պարզվեց, որ թեև ամիսներ շարունակ քննարկվում է կառավարության կառուցվածքը, սակայն նույնիսկ նոր կազմավորվող նախարարությունների անունների հարցում կան տարաձայնություններ։ Խոսքը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության մասին է։ Կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկեց այդ անվանումից հանել արդյունաբերություն բառն ու տեղը դնել զարգացում բառը։ Ապագա նախարարության ներկա նախարար Հակոբ Արշակյանը, սակայն, դեմ […]

̰
Շտապելու անհրաժեշտություն չկա. Փաշինյանը` կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին

12:05 07.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության մարտի 7-ի նիստում, անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխություններին, կարևորեց Սննդի անվտանգության տեսչության քաղաքականության մշակման գործառույթը Գյուղնախարարությունից վերցնելը և Առողջապահության նախարարությանը հանձնելը: Նրա խոսքով՝ երբ տեսչությունն Առողջապահության նախարարությունից փոխանցվել է Գյուղնախարարությանը, այդ որոշումը եղել է կողմնակալ և չհիմնավորված՝ պայմանավորված նույն քաղաքական ուժին այդ երկու նախարարությունների պատկանելով: Նախարարն առաջարկեց այս հարցը քննարկել: […]

̰

12:02 07.03.2019

Կառավարության կառուցվածքի փոփոխության՝ կրճատման մասին օրինագիծը Ազգային ժողով կներկայացվի ոչ թե արտահերթ, այլ հերթական նիստի ժամանակ։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց վարչապետը՝ պատասխանելով ԿԳ նախարարի հարցին։ Մյուս նախարարները առաջարկեցին որոշ փոփոխություններ, որոնք վերաբերում էին առանձին նախարարությունների կառուցվածքներին, սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ այժմ ուզում են ֆիքսել, որ առաջին փուլում կառավարության վերին օղակները՝ նախարարությունները, […]

̰
Կրճատումներ լինելու են, կադրային ջարդ՝ ոչ․ Փաշինյան

11:46 07.03.2019

Հայաստանի կառավարության կրճատման նպատակն արդյունավետությունը բարձրացնելն է, այդ թվում՝ սփյուռքի հետ հարաբերություններում։ Բայց կրճատումները լինելու են տրամաբանված, կադրային ջարդ չի լինելու։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը քննարկելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այո, կրճատումներ լինելու են, բայց այդ կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ, և յուրաքանչյուր պետական ծառայող, այս նախարարությունների յուրաքանչյուր աշխատակից իր […]

̰

11:37 07.03.2019

Հայաստանը 3-ի փոխարեն կունենա 2 փոխվարչապետ, 18 նախարարության փոխարեն՝ 12 նախարարություն։ Այս մասին ասվում է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծում, որը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նա թվարկեց հետևյալ փոփոխությունները։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մշակույթի […]

̰
Կառավարությունը նոր վարկեր կվերցնի՞․ Փաշինյանը մտադիր է քննարկումներ անցկացնել

11:22 07.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց, որ պատգամավոր եղած ժամանակ վարկային բոլոր համաձայնագրերին դեմ է քվեարկել, քանի որ համոզված է եղել, որ նախկին իշխանությունները կոռումպացված են, ու այդ միջոցները ճիշտ չեն ծախսվելու։ Հիմա՝ որպես վարչապետ, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է համարում վերանայել մոտեցումները և ճշտել՝ կա՞ն երաշխիքներ, որ նոր վարկերը կծախսվեն նպատակային։ Վարչապետն ասաց, […]

̰
Անհայտ անձը ուրիշի բանկային քարտով գումար է կանխիկացրել

23:08 06.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացնելու հանգամանքները: 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում քաղաքացին հաղորդում է տվել առ այն, որ 2018թ. դեկտեմբերի 24-ին կորցրել է իր բանկային քարտը, որով նույն օրն անհայտ անձը […]

̰
ՌԴ-ի հետ գազի սակագնի հարց քննարկո՞ւմ եք. Euronews-ի հարցազրույցը ՀՀ վարչապետի հետ

22:27 06.03.2019

Euronews- ի թղթակից Անդրեյ Բեկետովը Բրյուսելում հարցազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Euronews-ի լրագրողը նախ հետաքրքրվել է, թե ինչ փոփոխության է ենթարկվում արտաքին քաղաքականությունը՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո: Երևանը դեռ պահպանո՞ւմ է հավասարակշռությունը Մոսկվայի և Բրյուսելի միջև: «Չեմ կարծում, որ հավասարակշռելը ճիշտ ձևակերպում է: Մեր  արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է՝ մեր […]

̰
Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ կմեկնի Ֆրանսիա

21:35 06.03.2019

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի ֆրանսիական «Ռեն»-ին։ «Զինագործներ»-ը հանդիպումից մեկ օր առաջ հրապարակել են իրենց հայտացուցակը. Չեխ, Լենո, Սոկրատիս, Կոսիելնի, Մխիթարյան, Ռեմսի, Օզիլ, Տորեյրա, Օբամեյանգ, Միտլենդ-Նայլս, Իվոբի, Մոնրեալ, Մուստաֆի, Սուարես, Գենդուզի, Կոլաշինաց, Ջակա, Նկետիա։ «Ռեն»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում […]

̰
Գյումրիի տնակներում հաշվառման մասին հարցը ԱԺ-ում մնաց անպատասխան

20:16 06.03.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը բարձրացրեց Գյումրիի տնակներում մարդկանց հաշվառման խնդիրները. նրա խոսքով՝ քանի որ այդ տնակները ժամանակավոր բնակարաններ են համարվում, ապա դրանց բնակիչները գրանցվում են ուղղակի հասցեի փողոցով՝ առանց մանրամասնությունների։ Բաղդասարյանը ասաց, որ սա որոշ դեպքերում խնդիրներ է առաջացնում զինծառայության կազմակերպման, ինչպես նաև նպաստների ստացման հետ կապված։ […]

̰
Ի՞նչ է արել ՀՀ կառավարությունը թալիշ գործիչ Աբոսզոդայի` Ադրբեջան արտահանձնելը թույլ չտալու համար․ Սամսոնյան

19:58 06.03.2019

Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց Ռուսաստանից ստանալ թալիշ ազգային գործիչ Ֆահրադդին Աբոսզոդային, և դա իրականացվեց թաքուն պայմաններում։ Այս գործիչը, մասնավորապես, Ադրբեջանում ապրող թալիշներին կոչ էր արել չմասնակցել Ապրիլյան պատերազմին, ինչի պատճառով էլ Ադրբեջանի զոհն էր դարձել։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում բարձրաձայնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա հիշեցրեց, որ Աբոսզոդան նաև քաղաքական ապաստան էր […]

̰
Արմավիրում միշտ ջրի խնդիր է եղել. Գարեգին Բաղրամյան

19:56 06.03.2019

ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը մարտի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Արմավիրում միշտ ջրի խնդիր է եղել, որոշակիորեն այդ խնդիրը լուծվել է: Բաղրամյանի խոսքով՝ այսօր ջրի որակը հասցվել է այն մակարդակի, որ համապատասխանում է սանիտարական բոլոր նորմերին, այն տարբերվում է այլ արտեզյան ջրերի որակից, խմելու է և որակը համապատասխանում է չափանիշներին: «Դրանից […]

̰
Աջ ղեկով մեքենաների հարցը հիմա էլ ԱԺ օրակարգ չի մտել

19:51 06.03.2019

«Ղեկը աջ» նախաձեռնությունը դարձյալ բողոքի ակցիաներ է իրականացնում, վերջինը եղել է այսօր խորհրդարանի շենքի մոտ: «Կառավարությունը, գիտեք, ընդունել է օրինագիծը, բայց ԱԺ չի ուղարկել: Ինչ-որ տեխնիկական խնդիր է եղել, էդ տեխնիկական խնդիրները, չգիտես ինչու, մենակ մեր նախագծին են դիպչում ու ամեն անգամ հետաձգվում է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսօր ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը: […]

̰
«Աջ ղեկ»-երի խնդրով արտահերթ նիստ հրավիրելու հարցով կդիմենք ԱԺ. Հակոբ Արշակյան

19:42 06.03.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը մարտի 6-ին խորհրդարանում բարձրացրեց «աջ ղեկով» մեքենաների հարցը: «Այսօր ԱԺ-ի մուտքի մոտ փոքր իրարանցում էր, մարդիկ հարց են ուզում ուղղել կառավարությանը՝ մինչև մայիս թույլ են տալիս ներկրել աջ ղեկով մեքենաները, սակայն որոշման իրավական ընթացքը որոշված չէ, մեքենաները հավաքվում են մաքսակետերում, եթե այս մի քանի օրում այդ հարցը […]

̰
Աննախադեպ է․ Եվրոպան ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված որևէ հարց չունի ՀՀ-ին․ Փաշինյան

19:38 06.03.2019

Ազգային ժողովում կառավարությանն ուղղված հարցի ժամանակ պատգամավորներից Սոս Ավետիսյանը կառավարության ղեկավարին խնդրեց ներկայացնել Բրյուսել կատարած այցի, Եվրամիության ղեկավարության հետ հանդիպումների արդյունքները։ Հարցին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աննախադեպ իրավիճակ է, երբ Եվրամիությունը ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված որևէ հարց չունի Հայաստանին, և չկա որևէ կասկած Հայաստանի իշխանությունների հանձնառությանը՝ ժողովրդական փոփոխությունները տանել մինչև […]

̰
ՀԴՄ կտրոնների տրամադրման բում է գրանցվել․ Փաշինյանը թվեր հնչեցրեց

19:36 06.03.2019

Ազգային ժողովում կառավարությանն ուղղված իր հարցում պատգամավոր Համազասպ Դանիելյանը հիշեցրեց ՀԴՄ կտրոններ վերցնելու քաղաքացիների պարտականության մասին ու կառավարության անդամներին հարցրեց, թե ինչ փոփոխություններ կան այդ կոչից հետո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ` շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին ու տնտեսվարողներին, ապա ասաց, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գրանցվել է ՀԴՄ կտրոնների տրամադրման կտրուկ աճ․ […]

̰
Եթե ինձ մեկն ասեր, որ պիտի մասնակցեմ կառնավալին, չէի հավատա. պոլսահայ երգչուհու խոստովանությունը

19:30 06.03.2019

Պոլսահայ երգչուհի Սիբիլը, որն օրեր առաջ մասնակցել է 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին, հարցազրույց է տվել SHANTNEWS.am-ին և պատմել իր տպավորությունների մասին. «5 ամիս առաջ երբ գտնվում էի Բրազիլիայում, միջոցառման նախաձեռնող Սամբայի ավանդական և կարևորագույն դպրոցներից մեկը` Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» (Rosas de Ouro) խումբը գնահատեց  երգերս, և խմբի տնօրենը պաշտոնապես ինձ հրավեր […]

̰
Ժամանակը չէ՞ Հորդանանում դեսպանություն բացելու․ Զոլյանի հարցը Մնացականյանին

19:15 06.03.2019

Հորդանանում Հայաստանի շահերի պաշտպանությունը իրականացվում է Սիրիայում Հայաստանի դեսպանության միջոցով, ինչը դժվարություններ է առաջացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում բարձրաձայնեց պատգամավորներից Միքայել Զոլյանն ու ԱԳՆ ղեկավարին հարցրեց՝ ժամանակը չէ՞ Հորդանանում ունենալ առանձին դեսպանություն։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Հորդանանն անկասկած կարևոր գործընկեր է Հայաստանի համար, սակայն այնտեղ դեսպանություն […]

̰
Դիզվառելիքի և պարարտանյութի սուբսիդավորումը դադարեցվել է և չի գործելու․ գյուղնախարարի տեղակալ

19:05 06.03.2019

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի՝ հարցին պատասխանելիս ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալը հաստատեց, որ 2018 թվականից դադարեցվել ու այլևս չի գործելու գյուղացիներին դիզվառելիքի և պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը դադարեցվել է և չի գործելու։ Նա նաև պարզաբանեց պատճառները, ըստ որի՝ մասնավորապես դիզվառելիքի համար դիմել է շահառուներին 1,6 տոկոսը, ինչը նշանակում է, որ դրա պահանջարկը չի եղել, իսկ պարարտանյութերի դեպքում […]

̰
BACK_TO_TOP