TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.6 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Չեխիայի հայ համայնքի կոչը լսվել է․ Պրահայում Աթաթուրքի արձան չի տեղադրվի

21:43 15.08.2023

Չեխիաի մայրաքաղաքի իշխանությունները մերժել են Պրահայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը տեղադրելու մասին Թուրքիայի խնդրանքը: Ինչո՞վ են հիմնավորել մերժումը, ինչպե՞ս էր վերաբերվել չեխ հասարակությունը Աթաթուրքի արձանի տեղադրման գաղափարին:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախատեսվում էր, որ այդ հուշարձանը պետք է պաշտոնապես բացվեր այս տարվա սեպտեմբերին, երբ Թուրքիայում նշելու էին Աթաթուրքի 100-ամյակը: Այդ քանդակը, ըստ […]

̰
ԵՄ դիտորդը պատսպարվել է հայկական խրամատում Ադրբեջանի կրակոցների ժամանակ

17:24 15.08.2023

Armenian Military Portal տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել, որը հաստատում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ՝ փոխանցում է «Արմենպրես»-ը: Չնայած ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ տեսանյութում ԵՄ դիտորդներից մեկը պատմում է, որ […]

̰
Արաբկիրի ոստիկանների բացահայտած սպանության գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ

16:28 15.08.2023

Արաբկիրի ոստիկանների բացահայտած սպանության գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:

̰
Բաքուն օգտագործում է ուդիներին՝ Դադիվանքի նկատմամբ իր հավակնություններն արդարացնելու նպատակով

22:27 14.08.2023

Ադրբեջանը շարունակում է հող նախապատրաստել Դադիվանք հայկական վանական համալիրի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու համար: Շաբաթ օրը ադրբեջանցի զինվորականները Դադիվանք են հասցրել մի խումբ ուդիների, որպեսզի նրանք հայկական վանքում իրենց ավանդույթով եկեղեցական ծես կատարեն: Հիշեցնենք, որ Բաքվում պնդում են, թե իբր Դադիվանքը ոչ թե հայկական է, այլ աղվանական: Եկեղեցում հայ հոգևորականներ կան, ինչպե՞ս են ուդիններն այնտեղ անարգել […]

̰
Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 1-ից շինհրապարակներում կիրականացնի վարչարարություն

18:06 14.08.2023

Սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի շինհրապարակներում կիրականացնի վարչարարություն, որպեսզի հետայսու պահպանվեն մի շարք շինարարական չափորոշիչներ և օդը չաղտոտվի: Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական նիստին, ի թիվս այլ հարցերի, քննարկվել ու կարևորվել է նաև այն, որ երևանյան երթուղիներում այլևս չեն լինի գազելներ. հասարակական տրանսպորտի փոփոխությունն ընդգրկելու է ոլորտային մի շարք ուղղություններ, որոնց հիմքում անհատական մեքենաներից անցումն է […]

̰
«Նոան» հաղթեց գործող չեմպիոնին ու դարձավ առաջատար

17:16 14.08.2023

Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Նոան» Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է գործող չեմպիոն Երևանի «Ուրարտուին»: Առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին տանտերերի ավագ Արթուր Միրանյանը բացել է հանդիպման հաշիվը: Իսկ հիմնական ժամանակին ավելացված 13-րդ րոպեին Ռոբերտ Բաղրամյանը խփել է երկրորդ գնդակը: Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 6-ի և դարձել առաջատար։ «Ուրարտուն» […]

̰
Օգոստոսի 8-ից 13-ը հայտնաբերվել ու ոչնչացվել է մոտ 15 տոննա կանեփի և 5 կգ կակաչի վայրի աճած զանգված

16:41 14.08.2023

Մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2023» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումը: Օգոստոսի 8-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է մոտ 15 տոննա կանեփի և 5 կգ կակաչի վայրի աճած զանգված: […]

̰
Երևանում հանդիսավորությամբ նշվեց Շինարարի օրը

15:31 12.08.2023

«Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է»։ Այս մասին երեկ՝ շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը  մասնագիտական տոնի առթիվ շինարարության բնագավառում նշանակալի գործունեություն ծավալած մի խումբ շինարարների հանձնել է պետական պարգևներ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ի՞նչ էր ենթադրում Արցախի շրջափակումը վերացնելու՝ Սերգեյ Լավրովի պլանը

21:23 11.08.2023

Մոսկովյան «Կոմերսանտ» թերթը հոդված է տպագրել, որում մինչ այդ երբեք չհրապարակված տեղեկություններ են ներկայացվում Արցախի շրջափակումը վերացնելու վերաբերյալ ռուսաստանյան նախագծի մանրամասների մասին: Ըստ հոդվածի՝ այդ նախագծի հեղինակը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է եղել: Ի՞նչ էր ենթադրում  Լավրովի հերթական պլանը, և որքանո՞վ է իրատեսական շրջափակման խնդիրը լուծելու ահա այսպիսի տարբերակը: Թեմային  «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]

̰
Ռուսաստանը զիջում է թուրքական ճնշմանը․ Մոսկվան սկսել է Հյուսիսային Կիպրոսի ճանաչման գործընթացը

22:37 10.08.2023

Ռուսաստանը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ պատրաստվում է հյուպատոսություն հիմնել Հյորսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության մայրաքաղաքում: Դա ընկալվում է որպես այդ ինքնահռչակ խամաճիկային պետության պաշտոնական ճանաչման գործնթացի սկիզբ: Ինչպե՞ս են մեկնաբանում իրենց քայլը ռուս դիվանագետները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կիպրոսում Ռուսաստանի դեսպանը պարզաբանել է, որ այս քայլը պայմանավորված է ընդամենը հումանիտար  բնույթի […]

̰
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են Ստամբուլում կանխատեսվող աղետալի երկրաշարժին

22:40 09.08.2023

Ստամբուլի Բողազիչի համալսարանի Սեյսմոլոգիայի գիտական կենտրոնը անցկացված խորը ուսամնասիրության արդյունքում եկել է եզրակացության, որ Բոսֆորից ոչ հեռու շուտով շատ ուժգին երկրաշարժ է տեղի ունենալու: Մինչ այդ նման կանխատեսումներ են արել նաև ուրիշ գիտական խմբեր: Թուրքիայի կառավարությունը մշակել է արտակարգ միջողառումների ծրագիր, որը մտադիր են իրականացնել մոտ ամիսների ընթացքում՝ սպասվող աղետի հետևանքները մեղմելու նպատակով Որտե՞ղ է […]

̰
Ի՞նչ է պատասխանել Հայաստանի ՇՄ նախարարը ադրբեջանցի իր գործընկերոջ նամակին

21:23 08.08.2023

Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը՝ Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանցի նախարարի նամակը հայ գործնկերոջը, կարծես, աննախադեպ երևույթ էր: Ի՞նչ բովանդակություն ուներ […]

̰
Ցանկացած կենսական նշանակության որոշում Արցախի ժողովրդի համար պետք է լինի կոնսեսուսային. ԱՀ նախագահ

22:35 07.08.2023

Ցանկացած կենսական նշանակության որոշում Արցախի ժողովրդի համար պետք է լինի կոնսեսուսային, Արցախի հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսել աղետի գոտու վերածված Արցախից, միջազգային հանրության արձագանքներից և նշել, որ շարունակելու են պայքարել: «Այսօրվա իմ հարցազրույցի նպատակներից է մեր՝ Արցախի ժողովրդին հայտարարելու, երաշխավորելու, հավաստիացնելու, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է Արցախի ապագային, կենսական […]

̰
Սոչիի շրջանում փորձում են հակահայկական տրամադրություններ հրահրել հայերի կողմից երկու ռուսների սպանությունից հետո

21:47 07.08.2023

Ռուսաստանի Սոչիի շրջանում լարվածություն է՝ նախօրեին տեղի ունեցած սպանության պատճառով: Ուկրաինական պատերազմի երկու ռուս վետերանների սպանության համար մի խումբ հայերի են մեղադրել: Այդ կապակցությամբ որոշ ուժեր փորձում են հակահայկական տրամադրություններ հրահրել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, նկատելի՞ է արդյոք, թե ովքեր են փորձում օգտագործել միջադեպը՝ հակահայկական տրամադրություններ առաջացնելու համար: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. […]

̰
Ավտոբուսում հեռախոսով բարձր խոսելու համար տղամարդը փորձել է խեղդել դեռահասին

13:07 05.08.2023

Վորոնեժում Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել ավտոբուսում ուղևորի կողմից դեռահասին բռնության ենթարկելու փաստով։ Այս մասին հաղորդվում է Վորոնեժի մարզի Քննչական կոմիտեի Telegram ալիքում։ «Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել երթուղային տաքսիում գտնվող դեռահասի նկատմամբ տղամարդու կողմից բռնություն գործադրելու մասին։ Տղամարդուն դուր չի եկել, որ դեռահասը ամբողջ ճանապարհին խոսում է հեռախոսով: Տղամարդը հանդիմանել է տղային […]

̰
Ոստիկանության պետի գլխավորությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն

17:27 04.08.2023

Օգոստոսի 4-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտենց բարեխիղճ ծառայության համար, միևնույն ժամանակ նշեց ծառայության մեջ տեղ գտած որոշ թերացումներ և տվեց […]

̰
Բնակարանային գողություն կատարած կինը արագ հայտնաբերվել է

17:06 04.08.2023

Օգոստոսի 1-ին Ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոյակերտ գյուղի բնակիչ 26-ամյա մի կին Գոռավան գյուղի մի բնակչի տնից գողություն է արել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կինը Նոյակերտ գյուղի փողոցներից մեկում հայտնաբերվել է, հանցանք կատարած լինելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Այլ մանրամասներ՝ Ոստիկանության տեսանյութում:

̰
Ոչ սթափ վարորդը պարեկներին կաշառք էր առաջարկել

16:44 04.08.2023

Օգոստոսի 4-ին Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա: Ստուգվել է վարորդի սթափությունը. պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում է: Արձանագրությունը կազմելիս վարորդը պարեկներին է մեկնել 100 դոլար և խնդրել, որ արձանագրություն չկազմեն: Չենթարկվելով հակաօրինական գործողություն չանելու պահանջին՝ վարորդին, այնուամենայնիվ, հաջողվել է փողը […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

16:09 04.08.2023

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ մայրաքաղաքի Հաղթանակ թաղամասում ինքնաձիգ է թողել։ Նշված հասցե են շտապել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները։ Նրանց հայտնաբերած պարկում «Կալաշնիկովի» ինքնաձիգ կար։ Արդյունավետ էր նաև Արարատի մարզային […]

̰
Ռոնալդուի գոլը փրկել է «Ալ Նասրին» պարտությունից

15:53 04.08.2023

Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը Եգիպտոսը ներկայացնող «Զամալեկի» հետ։ «Ալ Նասրին» պարտությունից փրկել է 38-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն, որը գլխի հարվածով գոլի հեղինակ է դարձել 87-րդ րոպեին։ Դա պաշտոնական խաղերում նրա ռեկորդային՝ 146-րդ գոլն էր գլխի հարվածով: Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոնը С խմբում 5 […]

̰
Ինչպե՞ս է հայ լոբբիստներին հաջողվել հասնել նրան, որ Disney-ը չեղարկի Աթաթուրքի մասին ֆիլմի ցուցադրությունը

21:57 03.08.2023

Թուրքիայի ղեկավարությունը փորձում է ճնշում գործադրել ամերիկյան Walt Disney ընկերության վրա: Պատճառն այն է, որ Walt Disney-ը որոշել է չեղարկել ընկերությանը պատկանող հեռուստաալիքով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին պատմող բազմասերիանոց պատմական դրամայի ցուցադրումը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի ֆիլմի մասին, և ընկերության ղեկավարությունն ինչո՞վ է բացատրում ֆիլմի ցուցադրման չեղարկումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Աթաթուրքին փառաբանող այս […]

̰
Մեսսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին»

17:08 03.08.2023

ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում ամերիկյան «Ինտեր Մայամին» Լիոնել Մեսսիի դուբլի շնորհիվ 3:1 հաշվով հաղթել է «Օռլանդո Սիթիին»։ Արգենտինայի հավաքականի ավագը 7-րդ րոպեին բացել է հաշիվը, իսկ 72-րդ րոպեին՝ խփել հանդիպման վերջին գոլը։ 36-ամյա հարձակվողը նոր թիմում գոլի հեղինակ է դարձել երրորդ խաղում անընդմեջ։ «Ինտեր Մայամին» դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ […]

̰
Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

16:17 03.08.2023

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել ՀՀ ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]

̰
Անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը, թե ինչու  չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը ԼՂ. Փաշինյան

12:37 03.08.2023

«Նախորդ շաբաթ ՀՀ կողմից ԼՂ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում, Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքը ԼՂ»,-կառավարության այսօրվա նիստին արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը Եվրոնյուզին տված հարցազրույցում […]

̰
Կդիմանա՞ տնտեսությունը․ Թուրքիայում աննախադեպ գնաճ է կանխատեսվում

21:47 02.08.2023

Թորքիայում ազգային արժույթի կտրուկ անկում է կանխատեսվում: Այդ կապակցությամբ կառավարությունը վերանայել է գնաճի ակնկալվող ցուցանիշը՝ ավելացնելով այն ավելի քան երկու անգամ, ինչը ռեկորդային է: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ երկրի կենտրոնական բանկը հայտարարել էր, թե կանխատեսվում է, որ այս տարվա արդյունքներով գնաճն ավել չի լինի, քան 22,5 […]

̰
Իսպանիայի ափերի մոտ 70 միլիոն եվրո արժողությամբ կոկաին տեղափոխող առագաստանավ են կալանել

18:12 02.08.2023

Իսպանիայի իրավապահ մարմինները Կանտաբրիայի մարզի Սանտանդեր քաղաքի ափերից ոչ հեռու կալանել են առագաստանավ, որում եղել է 2 տոննա կոկաին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ նավը շարժվել է Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո։ Առգրավված թմրանյութերի արժեքը սև շուկայում կարող է հասնել 70 միլիոն եվրոյի: Գործողությունն իրականացվել է Միացյալ Թագավորության […]

̰
«Ռեալի» ֆուտբոլիստը ցուցադրել է իր երաժշտական տաղանդը

18:06 02.08.2023

«Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյան Չուամենին թիմակիցներին ներկայացրել է իր երաժշտական տաղանդը: ԱՄՆ-ում ընթացող մարզական հավաքի ժամանակ 23-ամյա ֆուտբոլիստը դաշնամուր է նվագել ու հիացրել է խաղընկերներին: Հիշեցնենք, որ մինչմրցաշրջանային պատրաստության վերջին խաղը «Ռեալը» կանցկացնի օգոստոսի 3-ին՝ մրցելով Թուրինի «Յուվենտուսի» հետ:

̰
Մարսելոն ծանրագույն վնասվածք է հասցրել մրցակցին և արցունքներն աչքերին հեռացել է դաշտից

17:48 02.08.2023

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն, ով այժմ խաղում է բրազիլական «Ֆլումինենսեում», արգենտինական «Արգենտինոս Խունիորսի» դեմ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը ծանրագույն վնասվածք է հասցրել մրցակցի ֆուտբոլիստ Լուչիանո Սանչեսին: Երկրորդ խաղակեսում՝ Սանչեսի դրիբլինգից հետո, Մարսելոն փորձել է խլել գնդակը մրցակցից, սակայն պատահմամբ կոտրել է նրա ոտքը: Խախտումից հետո 35-ամյա բրազիլացին ուղիղ կարմիր քարտ է […]

̰
Ուշագնաց քաղաքացիներ, հերթեր, հումանիտար ծանրագույն իրավիճակ՝ Արցախում

18:45 01.08.2023

Հումանիտար ծանրագույն իրավիճակ, ուշագնացություններ.  Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակն օրեցօր ծանրանում է, ֆեյսբուքյան գրառմամբ փաստել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հավելել, որ միաժամանակ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակումները Արցախի ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսևորումը եղավ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ապօրինի անցակետից: Մյուս կողմից, ըստ նախագահի, որոշակի ակտիվացում է նկատվում […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող կինը

16:07 01.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
BACK_TO_TOP