22:19 31.07.2023
Ադրբեջանը ոչ միայն չի բացում Լաչինի միջանցքն, այլև արդեն արցախցու է առևանգում ապօրինի տեղադրված անցակետից: Դա անում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ: Արցախում տեղի ունեցող զարգացումների շուրջ հարցերի «Հորիզոն»-ի տաղավարում պատասխանել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ «Առաջին հերթին, իհարկե, խնդիր է, որ Ադրբեջանը սադրանքների է դիմում, և Հայաստանն ու Արցախը՝ […]
19:21 31.07.2023
Մինչ միասնական տոմսային համակարգի ներդրումը, Երևանի ավտոբուսային երկու երթուղիներում մետաղադրամներ ընդունող նոր սարք է տեղադրվել: Նախկին 100 դրամանոցներ ընդունողի փոխարեն նոր սարքավորումն ընդունում է 50, 100, 200 ու 500 դրամանոցներ և վերադարձնում մանրադրամը: «35 և 74 համարի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներում նորամուծություն արեցինք. փորձնական տեղադրել են մանրադրամը վերադարձնող սարքավորում, որպեսզի ուղևորները վարորդին գումար չտան: Սա ժամանակավոր […]
13:17 30.07.2023
Լուսանկարներն ու մեդալները 100-ամյա հիշողությունն են հայ լեգենդար մարմնամարզիկի մասին: Հրանտ Շահինյանը նոր ժամանակների Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոնն է: 1941թ. պատանի մարմնամարզիկի հաջողություններն ընդհատում է Հայրենական Մեծ պատերազմը: 18 տարին չլրացած Շահինյանը կամավոր մեկնում է ռազմաճակատ: Առաջնագծից Հրանտ Շահինյանը Երևան է վերադառնում վիրավոր ոտքով: Վերականգնողական երկար փուլից հետո միայն 1946թ․ նա վերսկսում է մարզումները: […]
12:58 30.07.2023
ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում կայացավ խառը մենամարտերի UFC 291 մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում ամերիկացիներ Ջասթին Գեթջիի և Դասթին Պորյեի միջև մենամարտն էր BMF («ամենավատ տղան») պայմանական տիտղոսի համար: Ջասթին Գեթջին (ԱՄՆ) այս մենամարտում նոկաուտով հաղթել է ամերիկացի Դասթին Պորյեին: Երեկոյի մյուս մարտերում Ալեքս Պերեյրան (ԱՄՆ) մրցավարների որոշմամբ հաղթել է լեհ Յան […]
09:50 30.07.2023
Կիրակի գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր վնասել են «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնում գտնվող շենքերը։ Եվս մեկը, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, ոչնչացվել է Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում։ «Այս գիշեր ուկրաինական անօդաչու սարքերը հարձակում են գործել։ Գրասենյակի երկու աշտարակների ճակատները փոքր-ինչ վնասվել են: Զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հայտնվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ […]
20:50 29.07.2023
Այս շաբաթն աչքի ընկավ Արցախի շուրջ բուռն իրադարձություններով: Արդեն 4 օր Կոռնիձորում կանգնած են հումանիտար բեռները: Շաբաթասկզբին Մոսկվայում տեղի ունեցավ արտգործնախարարների հանդիպումը, իսկ դրան նախորդել էր Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումը: Ի՞նչ առանձնահատկությունների մասին խոսել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:
19:18 29.07.2023
«Շատ ավելի լավ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը լինի նոր գաղափարների, նոր խմորումների զարգացման տեղ»,- «Քաղաքացիական պայմանագիր» Երիտասարդական կառույցի հիմնադիր ժողովում ունեցած իր ելույթում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել ելույթի տեսանյութը։
16:16 29.07.2023
«Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն զայրացել է «Ալ Շաբաբի» հետ Արաբական Չեմպիոնների գավաթի հանդիպումից հետո (0-0): «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը փոխարինման է մտել 62-րդ րոպեին, իսկ 74-րդ րոպեին նրա խփած գոլը չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով: Զայրացած Ռոնալդուն խաղից հետո շշից ջուր է ցողել իրեն նկարահանող օպերատորի ուղղությամբ՝ վերջինիս հորդորելով հեռանալ:
16:12 29.07.2023
Երևանի ծննդատներում լույս աշխարհ եկած փոքրիկներից երեքը հինգերորդն են ընտանիքներում: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, փոխքաղաքապետ Տիգրանն Ավինյանն այցելել է բուժհաստատություններ ու շնորհավորել Հայկի, Նժդեհի ու Սառայի մայրիկներին: «Պետությունն ու համայնքը շարունակելու են լինել բազմազավակ ընտանիքների կողքին՝ սոցիալական տարբեր նախաձեռնություններով»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում: Մանրամասները՝ տեսանյութում:
13:24 29.07.2023
Նովոսիբիրսկի խանութներից մեկում կինը հեծանվային մանկասայլակից դուրս է նետել երեխային, գցել հատակին և հեծանվասայլակը քշել նրա վրայով։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել կոսմետիկայի խանութների ցանցում և ֆիքսվել տեսախցիկների կողմից: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը կոպտորեն բռնում երեխայի ձեռքը, դուրս քաշում մանկասայլակից և ուժով նետում հատակին, որից հետո նա սայլակը […]
21:00 28.07.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում այցելել է ՊՆ մոդուլային N զորամասում, ծանոթացել զորամասի հիմնման ընթացքին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը; Մանրամսաները՝ տեսանյութում։
20:20 28.07.2023
«Հորիզոն»-ի հետ զրույցում Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է նաև ՀՀ-ի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությանը, որն արդեն երրորդ օրն է գտնվում է Կոռնիձորում և Ադրբեջանը թույլ չի տալիս այն հասցնել Արցախ: «Մենք արդեն երրորդ տարին է մշտապես գտնվում ենք Ադրբեջանի հետ նման իրավիճակում և նման փոխհարաբերություններում, չկա մի իրավիճակ, չկա մի գործողություն կամ քայլ, […]
20:12 28.07.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդենիսի ճանապարհին ականատես է եղել Հայրենիքի հանդեպ պարտքը կատարած զինվորի տուն վերադարձին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
19:16 28.07.2023
Ավտոտնակներն ու զավթած տարածքները քանդվում, տեղում կառուցվում են հանգստի բակային գոտիներ: 2023 թվականին Երևանում կբարեկարգվի 210 բակ: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում:
18:50 28.07.2023
Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաղաշենի մանկապարտեզ: Վաղաշենի մանկապարտեզը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 112 մլն դրամ, որից 65 տոկոսը հատկացրել է Կառավարությունը, իսկ մյուս մասը՝ համայնքը: Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար: Վաղաշենում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների […]
18:27 28.07.2023
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և իր վստահությունն է հայտնել, որ դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ՝ դրանց ներկայիս առանձնաշնորհյալ բնույթին համապատասխան: […]
17:33 28.07.2023
Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն: «Ավարտական փուլում է Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի կառուցումը: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 79 մահճակալ հզորությամբ ԲԿ՝ համալրված անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: ԲԿ-ի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 2 մլրդ 470 մլն դրամ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:
17:18 28.07.2023
Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ և օտարերկրյա բարձրագույն ռազմավարական և բարձրագույն ռազմակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թթ. ուսումնական տարվա շրջանավարտների հետ։ Ողջունելով և շնորհավորելով սպաներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է զինված ուժերն իրենց գործին լիարժեք տիրապետող սպաներով համալրելու գործընթացը։ Շրջանավարտներին շնորհավորել […]
17:04 28.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: «Ընթացքի մեջ են Ներքին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: Ծրագրի նպատակով պետբյուջեից Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 800 մլն դրամ: Ավելի քան 900 աշակերտի համար նախատեսված և 5 մասնաշենք ունեցող դպրոցի շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը […]
11:34 28.07.2023
Հուլիսի 27-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի 50-ամյա Բադրի Չ.-ն: Նա 2010 թ. մարտի 22-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Սպանության սպառնալիքը կամ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
16:20 27.07.2023
Հուլիսի 27-ի գիշերը ծառայություն իրականացնող պարեկները վարչական իրավախախտում կատարելու համար Երևանի Բագրատունյաց պողոտայում կանգնեցրել են «ՎԱԶ-21099» մակնիշի մի մեքենա: Խախտումը ձևակերպելիս վարորդի և ուղևորի անհամարժեք վարքագիծը կասկածի տեղիք է տվել: Ժամը 2.20-ին, թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 38-ամյա վարորդին ու 29-ամյա ուղևորին: Անձնական […]
20:12 26.07.2023
Հուլիսի 25-ին Երևանում անցկացվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթին նվիրված բազմաշահառու առաջին քննարկումը, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Քննարկմանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության զորքերի, ոստիկանության շտաբի ղեկավար անձնակազմը, շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորներ։ Բացման խոսքում ՆԳ […]
17:06 26.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
19:58 25.07.2023
Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Ինյացիո Լա Ռուսսայի հետ: Ողջունելով Հանրապետության նախագահին Սենատի նախագահը մասնավորապես ասել է. «Մեծ պատիվ է ընդունել Ձեզ, մեր երկրների միջև հարաբերություններն ընկղմվում են դեպի դարերի խորքը, ինչը կարևոր պայման է մեր ներկայիս կապերի ու սերտ համագործակցության զարգացման ու ընդլայնման համար խորհրդարանական դիվանագիտության, […]
19:05 25.07.2023
Հուլիսի 25-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության միգրացիայի կառավարման ցուցանիշների վերաբերյալ աշխատաժողով, որին ներկա էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Բացման խոսքում ՆԳ փոխնախարարը նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտը լուրջ առաջընթաց է արձանագրել։ Արփինե Սարգսյանն այդ համատեքստում մասնավորապես ընդգծել է Ներքին գործերի նախարարության ձևավորումն ու միգրացիայի կառավարման բլոկում կառուցվածքային […]
18:57 25.07.2023
Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի հետ: Ողջունելով նախագահին քաղաքապետն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Ձեզ Հռոմում: Հայաստանը մի երկիր է, որը Հռոմի հետ կիսում է մի ողջ անտիկ պատմություն և այսօր մեծ հաճույք է մեր հարաբերությունների զարգացման մասին Ձեզ հետ խոսելու այս հնարավորությունը: […]
18:25 25.07.2023
Մի քանի ժամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր լրատվամիջոցների հարցերին: Նա ասուլիսի ընթացքում օրակարգային թեմա է համարել Արցախի վերաբերյալ քննարկումը՝ անդրադառնալով մի շարք խնդիրների: Վարչապետին հարցեր է ուղղել նաև «Հորիզոն» լրատվականի մեկնաբան Արտակ Հովհաննիսյանը` արդյո՞ք այլևս պատերազմ չի լինի, եթե լինի խաղաղության պայմանագիր, և եթե հանկարծ ԼՂ-ում ծավալուն ռազմական գործողություններ սկսվեն, որո՞նք կլինեն Հայաստանի Հանրապետության […]
18:09 25.07.2023
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, եռակողմ հանդիպմանը նախորդել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
17:28 25.07.2023
Հուլիսի 25-ին՝ ժամը 14։48-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին բախվել է երեք ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
16:53 25.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Ողջունելով պաշտոնակցին` Իտալիայի նախագահը մասնավորապես նշել է. «Ինձ համար և իտալացի ժողովրդի համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձեզ: Ձեր այցը լավ հնարավորություն է մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը նշելու, մեր երկրների սերտ հարաբերություններն ավելի ամրապնդելու համար»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախագահ […]