23:38 07.02.2019
Փետրվարի 7-ին պաշտոնական այցելությամբ Տալլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց e-Estonia ցուցասրահ, որտեղ ծանոթացավ Էստոնիայի բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում ձեռքբերումներին: Նախարար Մնացականյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Հայաստանի էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգող ԷԿԵՆԳ ընկերության ներկայացուցիչների հետ միասին հանդիպեց Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների՝ Software OÜ, Levira, Votemo, […]
21:48 07.02.2019
Փետրվարի 7-ին պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) նախագահ Էյկի Նեսթորի հետ: Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի և Էստոնիայի միջև դարերի պատմություն ունեցող հարաբերություններում առկա են զարգացման լայն հեռանկարներ՝ այդ համատեքստում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք ընդգծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակույթի բնագավառում արձանագրված […]
19:44 07.02.2019
ՀՀ կառավարության 06.02.2019թ. որոշումով Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, կարելի է ասել, հայրենի տարածք է վերադառնում՝ ընտանիքով: Բանն այն է, որ նա ծնվել է 1973 թ. ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղում: SHANTNEWS.am-ը նորանշանակ մարզպետի որոշ կենսագրական տվյալներ է ներկայացնում: Հայկ Չոբանյանը ոսկե մեդալով ավարտել է Տավուշի մարզի Տավուշ գյուղի միջնակարգ դպրոցը: 1995 թ. ավարտել է ԵՊՀ պատմության […]
19:36 07.02.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է բաժանել ճյուղերի: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Առաջինն այն ճյուղն է, որտեղ նախագծումից մինչև արտադրություն կատարվելու է Հայաստանում՝ մեր ներքին ռեսուրսների հաշվին: Երկրորդը համատեղ արտադրություններն են, որտեղ բազմաթիվ ընկերություններ՝ լինեն ռուսական, թե ամերիկյան, կցանկանան համատեղ […]
19:05 07.02.2019
Անգլիական «Նյուպորտ Քաունտի» ակումբի դարպասապահ Ջո Դեյը Անգլիաի գավաթի շրջանակներում «Միդլսբրոյի» հետ հանդիպման ավարտից անմիջապես հետո իմացել է, որ երկվորյակներ է ունեցել ու անմիջապես մարզադաշտից վազքով ուղևորվել է ծննդատուն: Հարցազրույցի ժամանակ Դեյը խոստովանել է, որ ինքն ու կինը ենթադրել էին, որ հենց խաղի ժամանակ կարող էր սկսվել ծննդաբերությունը: Ամեն դեպքում կինը հորդորել էր Ջոյին, որ […]
18:02 07.02.2019
Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է վերջերս քննարկվող երկու կարևոր հարցի՝ ՀՀ օրհներգի փոփոխության ու Գևորգ Կոստանյանի մասին իր հնչեցրած կարծիքներին: Նշենք, որ այսօր էր Սիմոնյանն ասել, որ Գևորգ Կոստանյանն ամենաարհեստավարժ իրավաբաններից է, դեռ կարող է ծառայել Հայաստանին: Կարճ ժամանակում քննարկումների տեղիք տված այս հայտարարությունն ուղիղ […]
17:42 07.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստառադիոընկերությանը:
17:14 07.02.2019
Տաքսու վարորդներն այսօր` փետրվարի 7-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացրել` այս անգամ կառավարության դիմաց: Մի խումբ վարորդներ պահանջում են լուծել տաքսիների համար հատկացվող կայանատեղերի հարցը, որը պարբերաբար դառնում է տուգանքների պատճառ: «Մենք տեղեկացել ենք ակտավորումից 1 ամիս հետո օնլայն ծառայությամբ, որ նույն տեղի համար սկսել ենք տուգանվել: Ամեն օր բոլորս նման տուգանքներ ենք ստանում կայանելու […]
17:05 07.02.2019
Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն պետք է ունենա անկախության աստիճան: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը: Նշենք, որ նա տևական ժամանակ գլխավորել է ռազմարդյունաբերական ընկերություն: «Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն չպիտի ամբողջությամբ վերահսկվի Պաշտպանության նախարարության կողմից, պետք է ունենա անկախության աստիճան: Միաժամանակ պիտի սերտ համագործակցություն ունենա բանակի հետ: […]
17:00 07.02.2019
Մենք կարո՞ղ ենք ունենալ Իսրայելի մակարդակի անօդաչու թռչող սարքեր: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանն այս հարցը տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանին, ով ղեկավարել է ռազմարդյունաբերական ընկերություն: «Սիմետրիկ պատասխան մեր հակառակորդին չենք տալու, որովհետև չունենք այդ ռեսուրսները, նաև նպատակը չկա: Իսրայելական անօդաչուները, լինելով էֆեկտիվ, հագեցած տեխնիկական առումով, ունեն մի թերություն, դա […]
16:54 07.02.2019
ՀՀ կառավարության երեկվա նիստի օրակարգում Շիրակի մարզպետի նշանակման հարցն էր: Իսկ մարզպետ նշանակվեց Տիգրան Պետրոսյանը, որը Շիրակի մարզից է` Գյումրի քաղաքից: Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1979թ. մարտի 11-ին: SHANTNEWS.am-ը ներկայացնում է Պետրոսյանի կենսագրական տվյալները, որոնք արդեն հրապարակվել են նաև Շիրակի մարզպետարանի կայքէջում: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 1996 թ.-ավարտել է Գյումրու Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1996-2004թթ. […]
16:40 07.02.2019
Երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Չոբանյանն արդեն մշտական բնակություն է հաստատում Տավուշի մարզում: Իրականում Հայկ Չոբանյանը, այսպես ասած, հայրենի տարածք է վերադառնում: Բանն այն է, որ Տավուշի նորանշանակ մարզպետը ծնվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղում, բայց ապրում էր Երևանում: Չոբանյանը հիմա, նոր աշխատանքով պայմանավորված, ընտանիքով տեղափոխվել է Տավուշ: Լրագրողները հետաքրքրվել են […]
15:23 07.02.2019
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք ճի՞շտ են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, ըստ որոնց, ինքը 10 հազար ամերիկյան դոլարի պարգևավճար է ստացել, ինչին ի պատասխան, նախարարը նշել է հետևյալը. «Ինձ զարմացնում է, որ այդ հարցը տրվում է, փոխարենը օգտվելու ընձեռած հնարավորությունից, որովհետև իմ զբաղեցրած պաշտոնը վերջին մոտ 20 տարվա ընթացքում այնպիսին է, […]
15:13 07.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, արխիվի երաժշտական բաժնի պատասխանատու Մարինե Մուշեղյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հանրությանն անհայտ փաստ ունի ՀՀ գործող օրհներգի ծագումնաբանության մասին: Մարինե Մուշեղյանը կոչ է արել հարգանք ունենալ պետական խորհրդանիշների նկատմամբ: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ավագ գիտաշխատողից, թե ինչպես է վերաբերվում Արամ Խաչատրյանի երաժշտությանը վերադառնալու տարբերակին, […]
14:17 07.02.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ օրհներգի և դրոշի փոփոխության հետ կապված քննարկումներին և շահարկումներին՝ ասելով, թե հարգանքով է վերաբերվում բոլոր կարծիք հայտնողներին, այդ թվում՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Հարցին, թե կուսակցական գործընկերների կողմից չե՞ն եղել արդյոք նկատողություններ կամ լռեցնելու փորձեր, Ալեն Սիմոնյանն ասել է, […]
14:15 07.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի ծափահարություններն անտարբեր չեն թողել սոցցանցերի օգտատերերին և արագ դարձել են նոր մեմ: Այս մասին գրում է The Washington Post-ը: Նշվում է, որ ամբողջ երեկոյի ընթացքում կոնգրեսականն իրեն զուսպ է պահել: Սակայն երբ Թրամփը հայտարարել է, որ երկիրը պետք է հրաժարվի վրեժի, հակազդեցության քաղաքականությունից, […]
14:10 07.02.2019
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերջին հայտարարության համար, ըստ որի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է իբրև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին գրված է CCAF-ի պաշտոնական կայքում: Նշվում է, որ հանրապետական օրացույցում այս օրը ներառելը յուրօրինակ հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ըստ հաղորդագրության՝ այն բանից […]
13:54 07.02.2019
Ըստ որոշ տեղեկությունների` նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առաջիկայում պաշտոն կստանա: Արդյո՞ք տեղեկությունները համապատասխանում են իրականությանը. SHANTNEWS.am-ը հարցի առնչությամբ զրուցեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հետ: Նրա խոսքերով` Գևորգ Կոստանյանի մասին որևիցե քննարկման մասնակից չի եղել, բայց համարում է, որ Կոստանյանը դեռ կարող է ծառայել Հայաստանի Հանրապետությանը: «Իրեն համարում եմ ՀՀ ամենաարհեստավարժ իրավաբաններից մեկը, նաև […]
13:52 07.02.2019
«Ես, որպես հանձնաժողովի նախագահ, արդեն ստացել եմ 100 և ավելի առաջարկ` հրատապ կազմակերպել հանրային լսումներ ՔԿՀ-ների, մանկատների, արհմիությունների, կինոյի ստեղծագործական միություններում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի անդրանիկ նիստում: Հաջորդ շաբաթ հանձնաժողովի կողմից նախատեսված է այց Աբովյանի կանանց և անչափահասների քրեակատարողական […]
12:55 07.02.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո լրագրողների հարցին՝ սպասելի՞ էր նման որոշումը, պատասխանեց. «Այս գործում մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է, ես որոշումը բացասական եմ գնահատում, դրանում իրավաբանական կոմպոնենտը համարում եմ զրո, սա քաղաքական որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում […]
01:00 07.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը խոսել է Շիրակի փոխմարզպետի` ԱԺ պատգամավոր դառնալու մասին: «Հեղափոխությունից առաջ ես աշխատել եմ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում՝ որպես հոգեբան: Իսկ հասարակական գործունեությունը զուտ իմ բարի կամքի դրսևորումն էր, ես անմասն մնալ չէի կարող: Հեղափոխությունից հետո 6-7 ամիս աշխատել եմ Շիրակի փոխմարզպետ: […]
00:23 07.02.2019
Արդյո՞ք կարևոր է մարզպետարանների գոյությունը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին խոսեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը: «Մարզպետարանների մասին սկսել եմ իմ կարծիքն ասել այն ժամանակ, երբ մտա աշխատանքի: Նախկինում քննարկումներ շատ են եղել, բայց անմասն էի մնում, որովհետև չգիտեի՝ որքանով է այն պետք, որքանով՝ ոչ: Այսօր, անկեղծորեն ասեմ, պետք է: […]
00:21 07.02.2019
Այսօր հանրապետությունում քիչ չեն ավտոլվացման կետերը, որտեղ ինքնասպասարկում է, կամ ինչպես ընդունված է ասել` լվա ինքդ: Շատերը գործում են շուրջօրյա: Սարքավորումներից ու դրամարկղերից օգտվողների վրա ոչ մի վերահսկողություն. հանգամանք, որից հանցամիտներն օգտվել էին: Վերջին ամիսներին, միայն Արագածոտնի մարզում, ավտոլվացման կետերից գողության 6 դեպք էր կատարվել: Տուժողներից ոմանք հաղորդում էին տվել, ոմանք`ոչ: Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները […]
23:46 06.02.2019
Ինչպես հայտնի է, կառավարության այօրվա որոշմամբ Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Ադրբեջանի հետ 300 կմ սահման ունեցող մարզի նորանշանակ մարզպետից SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր է նա իրականացնելու սահամնամերձ համայնքներում. «Մենք չենք ռեալիզացրել սահմանապահ բնակավայրերի հարկային արտոնությունների կիրառման խնդիրը, որտեղ մենք ունենք ընդամենը մի քանի հաջողված օրինակներ: Բայց դա պետք է դառնա մասսայական շարժում: Այսօրվանից […]
23:37 06.02.2019
Հոնգ Կոնգի Hanson Robotics ընկերությունը, որը ստեղծել է աշխարհում հայտնի ռոբոտ Սոֆյային, այս անգամ ստեղծել է մինի Սոֆյա տարբերակը: Այս մասին հայտնում է Digital Trends-ը: «Փոքր Սոֆյան արդեն հայտնի դարձած Սոֆյայի քույրն է և Hanson Robotics-ի ընտանիքի նոր անդամը»,- գրել են ռոբոտի ստեղծողները: Նշվում է, որ մինի Սոֆյայի հասակը 12 դյույմ է, նա ուրախ է և կարող […]
23:24 06.02.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է վերջին մեկ ամսում մեծ աղմուկի պատճառ դարձած պարգևավճարների թեմային: Նա հիշել է, որ հասարակության մոտ դժգոհությունն սկսվել է այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել հանրապետության մարզպետներին պարգևատրելու մասին: «Մինչ այդ, մարդիկ, պարզվում է, չգիտեին, պարզապես տեղեկացված չէին, որ յուրաքանչյուր […]
23:19 06.02.2019
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները բացահայտեցին: Հունվարի 28-ին` ժամը 23-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով, Արագածավան-Արմավիր ավտոճանապարհից իրավապահները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Թալինի բաժին բերման ենթարկեցին Գյումրիի բնակիչ Աշոտ Գաբրիելյանին: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից, ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է […]
22:41 06.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ: Կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են մարզպետից, թե արդյո՞ք բոլոր համայնքների ղեկավարների հետ է նա ցանկանում աշխատել. «Շիրակի մարզում 119 բնակավայր կա, մենք խնդիր ունենք բոլորի հետ՝ հավասարաչափ օգտագործելու բոլոր ռեսուրսները, իրավիճակը դեպի լավը փոխելու», – ասել է Շիրակի նորանշանակ մարզպետը: Մանրամասները՝ […]
21:40 06.02.2019
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներից մեկը հիշեցրել է Տավուշի նորանշանակ մարզպետին, որ նա քննադատել է նախորդ կառավարություններին նրա համար, որ գործադիրի ծրագրում չկար ինֆորմացիոն տեխնոլոգիաների հետ կապված հատուկ կետ, զարգացման տեսլական: Արդյո՞ք նոր ծրագրում այդ բացն ուղղված է․ «ՀՀ-ում երբեք կառավարության ծրագիրն այդքան բովանդակային և իրական առումով չի պարունակել կոնկրետ ՏՏ գերակայությունը, ինչպես որ այսօր: […]