TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+27.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Տավուշի նորնանշանակ մարզպետն արդյո՞ք կoգտագործի պետական պաշտոնը բիզնես նպատակներով. լրագրողների հետ հարցուպատասխան

21:11 06.02.2019

Այսօր ՀՀ Տավուշի մարզի մարզպետ նշանակված Հայկ Չոբանյանը նաև «Արփի Սոլար» ընկերության հիմանդիրներից է: Լրագրողներն այսօր կառավարության նիստից հետո հիշեցրել են այն մասին, որ կարող է կասկած առաջանալ, թե Չոբանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կարող է իր բիզնես գործունեությունը ծավալել մարզում. «Ես իմ մասնագիտական գիտելիքը և փորձն օգտագործելու եմ պետական կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու և […]

̰
«Թուֆենկյան» կենտրոնի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողները արտահանձնվել են Հայաստան

21:01 06.02.2019

Փետրվարի 5-ին Վրաստանից Հայաստան արտահանձնվեցին Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը։ Նրանք 2017 թվականի սեպտեմբերի 15-ից հետախուզվում էին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության, երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով։ Հայտնաբերումը վրաց գործընկերների հետ Հայաստանի ոստիկանության […]

̰
Հայկական թիմն առաջին անգամ մասնակցեց «Лига смеха» հումորային մեծ նախագծին ու հայտնվեց գալա համերգում

19:06 06.02.2019

«Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հումորի լիգա» նախագծի տղաները վերադարձել են Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայացած «Лига смеха» հումորային ամենամյա փառատոնից: Տղաներին հաջողվել է հասնել «Лига смеха» նախագծի գալա համերգին: Ուկրաինական մեծ ու սիրված նախագծին հայկական թիմն առաջին անգամ էր մասնակցում: «Մենք չէինք սպասում այսքան մեծ հաջողությունների: Վերջում, երբ մեզ ընտրեց մարզիչներից մեկը, հիանալի զգացողություններ ունեցանք, որ […]

̰
Ես դեռ կարող եմ ԱՊԼ-ում խաղալ. Ուեյն Ռունի

19:00 06.02.2019

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Էվերթոն»-ի նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգա հնարավոր վերադարձի մասին: «Ճիշտն ասած, ես այն մակարդակում եմ, որ դեռ կարող եմ ԱՊԼ-ում խաղալ: Ես միշտ ինքնավստահ մարդ եմ եղել, ուստի մեծ ակնկալիքներ ունեմ ինձնից: Այո´, ես եկել եմ ՄԼՍ` հուսալով հաջող ելույթ ունենալ: Կարծում եմ` մարդիկ, ովքեր իրենց կարծիքն ունեին, […]

̰
Իսպանիայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

18:35 06.02.2019

Փետրվարի 6-ի առավոտյան Իսպանիայի կենտրոնական հատվածում ոչ շատ մեծ ինքնաթիռ է վայր ընկել: Ինքնաթիռում գտնվող ամուսնական զույգը զոհվել է, ինչի մասին տեղեկացնում է Lavanguardia-ն: Ինչպես նշվում է, վթարը տեղի է ունեցել Քիհորնի քաղաքապետարանի մոտ: Վթարի հետևանքով զոհվել են մոտ 50 տարեկան կին և տղամարդ: Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, շտապօգնության աշխատողներ և իրավապահ մարմիններ: Կատարվածի պատճառները […]

̰
Սա մեզ հիշեցնում է այն ժամանակները, երբ մենք Հանրապետականների դեմ էինք կռիվ տալիս. Մարուքյան

17:46 06.02.2019

Երեկ տեղի ունեցած Ազգային ժողովի խորհրդի նիստի վերաբերյալ այսօր SHANTNEWS.am-ը զրուցել է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե ինչու է «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկել ԵԽԽՎ-ի և «Եվրանեսթի» պատվիրակությունների ձևավորմանը: «Մենք պնդում էինք, որ պատվիրակությունները չեն կարող կազմվել այնպես, որ մենք ներկայացված չլինենք որևէ կազմում: Սա մեկ և երկրորդ՝ Հանրապետականի ժամանակվանից եկած […]

̰
Նման պատգամավորներ շատ են պետք մեր hանրապետությանը. Լևոն Ջուլֆալակյանը՝ որդու մասին

16:30 06.02.2019

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ իրեն զարմացրել է, երբ լրատվամիջոցներն Արսեն Ջուլֆալակյանին հաղթանակից հետո ոչ թե որպես աշխարհի, Եվրոպայի չեմպիոն են ներկայացրել, այլ պատգամավոր: «Մինչև պատգամավոր դառնալը, Արսեն Ջուլֆալակյանն անցել է լուրջ սպորտային ճանապարհ, լուրջ ուսումնական ճանապարհ, ինքն ավարտել է և՛ համալսարանը, և՛ մագիստրատուրան, և՛ գերազանց է […]

̰
Ի՞նչ է քննարկել Մևլյութ Չավուշօղլուն հայ հոգևորականների հետ

16:20 06.02.2019

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն փետրվարի 4-ին Անկարայում ընդունել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանն ու Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Շահե ծ. վրդ. Անանյանը: Հայ հոգևորականների և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի քննարկման հիմնական թեման, ինչպես […]

̰
Մարդկանց թվում է, թե ԱԺ նիստերը պետք է անցնեն մենաստանի, կուսանոցի նման համապարփակ լռությամբ. Զոհրաբյան

16:04 06.02.2019

ԱԺ-ում խորհրդի նիստի ավարտից հետո SHANTNEWS.am-ին հարցազրույց է տվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երեկ ևս տեղի էր ունեցել խորհրդի նիստ, որի ընթացքում, ինչպես հայտնի է, քննարկվել է միջխորհրդարանական հանձնաժողովների կազմերը: Տեղեկությունների համաձայն` նիստն անցել է բավական լարված մթնոլորտում: Հարցին` ի՞նչն է եղել պատճառը, Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Մարդկանց թվում է, թե ԱԺ նիստերը պետք […]

̰
Լևոն Ջուլֆալակյանը գոհ է հավաքականի արդյունքներից

15:40 06.02.2019

Ֆրանսիական Նիս քաղաքում Ըմբշամարտի միջազգային մրցաշարի ընթացքում Հայաստանի հավաքականի տարած հաղթանակին է այսօր անդրադարձել հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը: Լևոն Ջուլֆալակյանի խոսքերով՝ հավաքականը մրցաշարին մասնակցել է ոչ լիարժեք մարզավիճակով, չնայած դրան, գլխավոր մարզչին գոհացնում են հավաքականի գրանցած արդյունքները: Հավաքականի մարզիչը խոսել է նաև Արթուր Ալեքսանյանի՝ մարզումները վերսկսելու և առաջիկա մրցաշարերին մասնակցելու մասին: «Վերջնական բժիշկները կասեն, թե ինչ […]

̰
Տավուշի մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսական ակտիվացումն է. Տավուշի մարզպետ

15:22 06.02.2019

«Տավուշի մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսական ակտիվացումն է, և մենք այն բարձրացնելու համար պետք է առաջին հերթին հենվենք մարդու վրա` որպես ամենամեծ արժեքի: Պետք է Տավուշում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունները հնարավորինս ռեալիզացնի իր բարեկեցության, իր համայնքի ու ընտանիքի բարեկեցության համար»,- այս մասին կառավարության նիստից հետո ասել է Տավուշի մարզի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը: Մարզպետը […]

̰
Շիրակի մարզի բոլոր ռեսուրսներն օգտագործվելու են ի շահ մարզի. մարզպետ

14:58 06.02.2019

«Կենտրոնում կպահենք մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մարզի զարգացումն ապահովելու հիմնական գործիքը ներդրումային ֆոնի բարելավումն է լինելու: Այն մարդիկ, որոնք որևէ կերպ որևէ ներդրում են անում մարզերում, իրենք պիտի պետության անմիջական աջակցությունը զգան»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Հայտնի է, որ անօթևանների խնդրի հետ կապված Շիրակի մարզպետարանում աշխատանքային խումբ […]

̰
Դասախոսների մտահոգությունը մասամբ հասկանալի է, մասամբ՝ չէ. Արայիկ Հարությունյան

14:52 06.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ բուհերի դասախոսներին մտահոգող խնդրին տրված է լուծում: Նա տեղեկացրեց, որ որևէ դասախոսի կրճատում չի լինելու: «Բազային ֆինանսավորումը կտրվի, ինչպես անցյալ տարի էր, հետագա ընթացքն ըստ իրենց վարկանիշավորման կլինի: Նրանց մտահոգությունը մասամբ հասկանալի է, մասամբ՝ չէ, այս մրցույթի անցկացման ժամանակ նրանք մի փոքր […]

̰
Լարված իրավիճակ ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ

14:17 06.02.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր լարված է ընթանում: Հարցաքննվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Հիշեցնենք` նա յոթ օր շարունակ, ըստ մեղադրանքի, պատանդ է պահվել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ: Երբ ոստիկանապետն իր մոտ մեկ ժամ տևած ցուցմունքն ավարտեց, զինված խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերիյ Օսիպյանին հարցրեց, թե գնդում գտնվելու ընթացքում իրեն բացատրվե՞լ է, որ սահմանադրական կարգը […]

̰
Ոստիկանապետն առարկեց ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու դեմ

13:32 06.02.2019

«Եթե մենք ձեզ վատ էինք վերաբերվում գնդի տարածքում, ինչո՞ւ էիք ասում, որ մեզ բոլորիս սիրում և հարգում եք»,- հարցրեց ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը այսօրվա դատական նիստի ժամանակ, երբ ՊՊԾ գնդի գրավման գործով ցուցմունք էր տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Սո´ւտ եք ասում»,- պատասխանեց Վալերիյ Օսիպյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցաքննության ավարտին ճշտեց ոստիկանապետի դիրքորոշումն ամբաստանյալների նկատմամբ համաներում […]

̰
Տեփանոսյանը հրազենային վնասվածք է ստացել մեքենայի մեջ նստած, կրակել  են տանիքից. Օսիպյանի ցուցմունքը

13:17 06.02.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը շարունակվում է: Դատարանում ցուցմունք է տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Հիշեցնենք` նա յոթ օր շարունակ զինված խմբի կողմից պահվել է գնդում: Ոստիկանապետը պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան` ժամը 5-ի սահմաններում, հերթապահից ստացավ տեղեկություն, որ ոստիկանական գունդը գրավել են մի խումբ զինված քաղաքացիներ: «Ես  չեմ համակերպվում այն գաղափարի հետ, […]

̰
ԵՊՀ գիտաշխատողները հավաքվել են կառավարության շենքի առջև

12:54 06.02.2019

Այսօր կառավարության շենքի առջև են հավաքվել Երևանի պետական համալսարանի մի խումբ աշխատակիցներ, որոնց դժգոհության պատճառը կառավարության որոշումներից մեկն է: Ըստ այդ որոշման՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է դրամաշնորհ և որոշ կազմակերպությունների՝ հիմնադրամների համար այն կանցկացվի մրցութային կարգով: ԵՊՀ դասախոսների խոսքով՝ այդ որոշումը հակասում է օրենսդրությանը և կարող է գործազրկության պատճառ դառնալ: Գիտաշխատողներն […]

̰
«Վեոլիա ջուր»-ը տուգանվեց 10 մլն դրամով, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ն նախազգուշացվեց

12:32 06.02.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր կայացած նիստում 10 մլն դրամով տուգանել է «Վեոլիա ջուր» ընկերությանը: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի […]

̰
Բուհերի խորհուրդները 99 տոկոսով ապաքաղաքականացված են. Արայիկ Հարությունյան

12:13 06.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետին զեկուցեց, որ այս օրերին արդեն ավարտում են բուհերի խորհուրդների ձևավորումը: Նա նշեց, որ իրենց առջև դրված խնդիրը մեծ մասամբ լուծել են, խորհուրդները 99 տոկոսով ապաքաղաքականացված են, այնտեղ ներգրավված քիչ պաշտոնյաների ներկայությունն էլ օրենքով է նախատեսված: «Այն խնդիրը, որ մեր առջև դրել […]

̰
Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ

12:05 06.02.2019

Կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին, նշեց, որ մարզերում առաջնային խնդիրներից է նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք իրենց հերթին կբերեն սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունների: «Ուզում եմ ընդգծել, որ պետական կառավարման բոլոր մարմինները պետք է երաշխավորեն որևէ արհեստական խոչընդոտի չառաջացումը որևէ ներդրումային ծրագիր քննարկելիս: Ընդհակառակը, պետք է բոլոր […]

̰
Աջ ղեկով մեքենաների հարցը կքննարկեն կառավարության հաջորդ նիստին

11:43 06.02.2019

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին և ցանկանում էին ճշտել, թե ինչու կառավարության այսօրվա նիստում չի ներառվել աջ ղեկի հետ կապված հարցը: «Նախագիծն անցած հինգշաբթի պետք է լիներ կառավարության օրակարգում, բայց չեղավ: Մենք հավաքվեցինք էստեղ ու մեզ ասացին, որ անպայման ընդգրկված է լինելու էսօրվա նիստին: Հիմա էլի օրակարգում չկա, խոսել […]

̰
Այս կառավարությունը նախորդի իրավահաջորդն է. Նազելի Վարդանյան

21:23 05.02.2019

Առաջին Հանրային բնապահպանական դատավարությունից   առաջ, ինչպես հայտնի է,  «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: Վարչապետին դիմել էին նաև պետական մարմինների ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար, բայց խնդրի հետ առնչություն ունեցող նախարարությունների ներկայացուցիչներ հանրային դատավարությանը ներկա չեն եղել: Մասնակցել են միայն Արարատի և Արմավիրի մարզպետարանի մեկակական ներկայացուցիչ: Դատավարության դատավորներից մեկից […]

̰
Փոքր և միջին ձեռնարկատերերը ՀԴՄ մեքենաները ձեռք կբերեն 60 հազար դրամով․ Դավիթ Անանյան

20:10 05.02.2019

«Հրամանով սահմանված էր 160 հազար դրամ, և մենք առիթ ենք ունեցել ասել, որ այդ վաճառքի գինը ինքնարժեքին խիստ մոտարկված է: 2019 թվականի հունվարի 1-ից նոր սերնդնի ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր էր փոքր ու միջին հարկ վճարողների համար, այստեղ սոցիալական որոշակի խնդիրների բախվեցինք և անհրաժեշտություն եղավ որոշում կայացնելու, թե արդյո՞ք կառավարությունը ի զորու է այդ 158 հազար […]

̰
Երբեք չենք տրվել տարբեր հիստերիաների, թե ծախեցին, հողերը տվեցին. Մարուքյան

20:08 05.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է Արցախյան հիմնախնդրի և բանակցային գործընթացի մասին: «Եթե նրանք վերցնում են բարձր չափանիշ, միանշանակ է, որ մենք էլ պետք է նման չափանիշով առաջ գնանք: Մեր ընկալումը հետևյալն է` պետք է սկզբունքները պահպանվեն, խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, անպայման պետք է ընդունելի […]

̰
Եթե պարգևավճարը կրճատվի կամ ընդհանրապես հանվի, մենք լավ աշխատողների կկորցնենք. Մարուքյան

19:39 05.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է պարգևավճարների մասին և հայտնել, որ պրոֆեսիոնալ աշխատողների «չկորցնելու» համար ցանկացած որոշում ընդունելիս պետք է զգույշ լինել. «Մենք հիմա հետևում ենք պրոցեսին՝ հասկանալու համար՝ ինչ չափանիշներ են ներդրվելու ապագայի համար: Վարչապետն ասաց՝ պետք է կրճատվեն: Շատ պետական հիմնարկներում «պրեմիա» կոչվածն աշխատավարձի […]

̰
Նախորդ շաբաթ տուգանային հրապարակ է տեղափոխվել 334 մեքենա. ՃՈ

19:28 05.02.2019

Ճանապարհային ոստիկանության` մայրաքաղաքն ու մարզերը սպասարկող ստորաբաժանումների, ուղեկցող հատուկ վաշտի և ճանապարհապարեկային ծառայության բաժնի աշխատակիցները հունվարի 28-ից փետրվարի 3-ն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում, խոշոր քաղաքներում ու հանրապետության ավտոճանապարհներին։ Այդ ընթացքում Երևանը սպասարկող ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 229 տրանսպորտային միջոց։ 22 վարորդ մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ, մյուս մեքենաների վարորդները չեն […]

̰
Ի՞նչ հիմնավորմամբ է Ալեն Սիմոնյանը Հայաստանի օրհներգը փոխելու առաջարկություն արել

17:21 05.02.2019

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ վերջին շրջանում ՀՀ օրհներգը փոխելու վերաբերյալ իր աղմկահարույց տեսակետին: Նրա խոսքերով՝ օրհներգը փոխելու նախագիծ օրակարգում չունեն, դրա մասին խոսվել է միայն հանրային քննարկում սկսելու համար: Ըստ նրա՝ հանրային քննարկումը ստացվել է, արդյունքում՝ ինքը և հանրությունը հետևություններ արել են:  «Գործող օրհներգը, այնուամենայնիվ, Հայաստանի բնակչության մեծ մասի սրտով […]

̰
ՀՀ դրոշը գուցե ամենալավը չէ, բայց ինձ համար բավարար է. Ալեն Սիմոնյան

16:11 05.02.2019

Հայաստանի պետական դրոշի վրա խաչ ավելացնելու վերաբերյալ վերջերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն արձագանք է ստացել: Այսօր լրագրողները ճշտել են, թե արդյո՞ք դա հումոր է եղել: «Դա հումոր չէր»,- պատասխանեց Սիմոնյանը: «Գրվում է մի հոդված կամ ստատուս, և բոլոր լրատվամիջոցները վերցնում են հոդվածի հետգրությունը սմայլիկներով և դնում են որպես վերնագիր, մեր համաքաղաքացիները հիմնականում […]

̰
Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին Վենեսուելայի գործերին միջամտելու համար

15:30 05.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիության երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար` անվանելով Խուան Գուաիդոյին, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու նրանց որոշումը, ոչ ճիշտ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Նիկոլաս Մադուրոն իշխանության է եկել ժողովրդավարական ընտրություններով: «Վենեսուելան ձեր գործի՞քն է: Այնտեղ նախագահը իշխանության է […]

̰
Կանադայի բնակչությունը խուճապահար է. ստորջրյա գազերը սկսել են սառչել

15:17 05.02.2019

Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները խուճապահար են: Նրանց վախեցրել են ստորջրյա սառած «մեդուզաները»: Հետագայում պարզվել է, որ սառցակալած մեդուզանման մարմինները ջրերի խորքից դուրս եկող մեթան գազն է` սառած վիճակում: Գազի սառելուն նպաստել է ջերմաստիճանի կտրուկ անկումը: Կանադայի մի շարք շրջաններում գրանցվել է 40 աստիճանից ցածր ցուրտ: Մյուս կողմից, ըստ երկրաբանների, ստորջրյա հատվածներից մեթան գազի բարձրացումը պայմանավորված […]

̰
BACK_TO_TOP