16:11 05.02.2019
Հայաստանի պետական դրոշի վրա խաչ ավելացնելու վերաբերյալ վերջերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն արձագանք է ստացել: Այսօր լրագրողները ճշտել են, թե արդյո՞ք դա հումոր է եղել: «Դա հումոր չէր»,- պատասխանեց Սիմոնյանը: «Գրվում է մի հոդված կամ ստատուս, և բոլոր լրատվամիջոցները վերցնում են հոդվածի հետգրությունը սմայլիկներով և դնում են որպես վերնագիր, մեր համաքաղաքացիները հիմնականում […]
15:30 05.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիության երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար` անվանելով Խուան Գուաիդոյին, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու նրանց որոշումը, ոչ ճիշտ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Նիկոլաս Մադուրոն իշխանության է եկել ժողովրդավարական ընտրություններով: «Վենեսուելան ձեր գործի՞քն է: Այնտեղ նախագահը իշխանության է […]
15:17 05.02.2019
Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները խուճապահար են: Նրանց վախեցրել են ստորջրյա սառած «մեդուզաները»: Հետագայում պարզվել է, որ սառցակալած մեդուզանման մարմինները ջրերի խորքից դուրս եկող մեթան գազն է` սառած վիճակում: Գազի սառելուն նպաստել է ջերմաստիճանի կտրուկ անկումը: Կանադայի մի շարք շրջաններում գրանցվել է 40 աստիճանից ցածր ցուրտ: Մյուս կողմից, ըստ երկրաբանների, ստորջրյա հատվածներից մեթան գազի բարձրացումը պայմանավորված […]
15:00 05.02.2019
Վերջին շրջանում Արցախյան հակամարտության կարգավորման ծիրում ամենաշահարկված դրույթը ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին դրույթն է, որը, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում ամրագրված է դեռևս 2006 թվականից։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչ խաղաղության նախապատրաստման մասին են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ «Այդ դրույթի մասին բազմիցս հայտարարել է […]
14:51 05.02.2019
Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հանել է տեղական Aeronautics ընկերության վրա սահմանված պատժամիջոցը, որով այդ ընկերությանը արգելվել էր ռազմական մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարքեր արտահանել Ադրբեջան։ ՀՀ ԱԳՆ խոսնակի ասուլիսի ժամանակ լրագրողները նրան հարցրին՝ ի՞նչ է ձեռնարկելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը այս հարցում։ «Պետք է այստեղ ընդհանուր դրույթը ընդգծեմ, որ տարածաշրջանում […]
14:17 05.02.2019
«Մեզ համար այս գործընթացում առաջնայինը ոչ թե լարվածության նվազեցմանն ուղղված փաթեթի անվանումն է, այլ դրա իրագործումը։ Մենք դա ավելի լայն իմաստով ենք դիտարկում՝ ռիսկերի իրական նվազեցմանն ուղղված գործողություններ և դրանց միջոցառումների ամրապնդումն այն իմաստով, որ դրանում մեզ համար ավելի կարևոր է, թե ինչն է աշխատում, ինչը չի աշխատում՝ անկախ նրանց, թե դուք ինչ կկոչեք այն՝ […]
14:11 05.02.2019
Հայաստանը մշտապես բարձրաձայնել է այն մասին, որ իր համար Արցախյան հակամարտության կարգավորման գերակա առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունը և կարգավիճակի ճանաչումը։ Այսօրվա ասուլիսին այս խոսքերը երկրորդ անգամ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը այն ժամանակ, երբ հարց եղավ ադրբեջանցիների կողմից քարոզչական դաշտ նետված «խաղաղություն տարածքների դիմաց» պնդմանը հակազդելու մասին։ «Երբ մեր հասարակության մոտ քննադատության ալիք բարձրացնելու տենդենց կա, […]
13:24 05.02.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում նույնպես մեկնարկել են օպտիմալացման աշխատանքները, և դրանով է պայմանավորված այն, որ Դանիայում Հայաստանի դեսպանությունը միացվելու է Շվեդիայում Հայաստանի դեսպանությանը։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հենց այդ միացյալ դեսպանությունից էլ, ըստ Նաղդալյանի, իրականացվելու է տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ապահովումը։ Իսկ նույն օպտիմալացման շրջանակներում լինելու են նաև քայլեր, […]
13:17 05.02.2019
Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, և ունի իր մասնակցությունը հակամարտության կարգավորման հարցում․ Հայաստանի գերակա առաջնահերթություններն այս հարցում Արցախի անվտանգությունն ու կարգավիճակի ճանաչումն են։ Այս մասին ԱԳՆ խոսնակը հիշեցրեց այսօրվա ասուլիսի ժամանակ։ Նաղդալյանը հիշեցրեց, որ բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, որի տարրերից են վստահության և անվտանգության մեխանիզմների ձևավորման միջոցով, որն իր […]
13:13 05.02.2019
Ճանապարհային ոստիկանությունում այսօր` փետրվարի 5-ին, կայացել է աշխատանքային թափուր տեղերի համար անցկացվող քննությունների երկրորդ փուլը, որի ընթացքում ստուգվել է դիմորդների ընդհանուր գիտելիքները: «Լավագույնս դրսևորած դիմորդները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել ճանապարհային ոստիկանությունում: Այստեղ ամենալավ ծանոթը գիտելիքն է և նախապատվությունը տրվելու է լավագույններին»,- ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: ՃՈ-ում աշխատանքի անցնելու համար հայտ էր ներկայացրել 169 դիմորդ, […]
13:00 05.02.2019
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում այցելել է Սուրբ Ջոզեֆի տաճար: Այն համարվում է հարավային Արաբիայի քրիստոնյաների առաջնորդի նստավայրը: Այդտեղ Հռոմի պապը աղոթել և օրհնել է 300 ընտրված ծխական ներկայացուցչի, ներառյալ ընտանիքների, որտեղ կան հաշմանդամություն ունեցող երեխաներ: Հավելենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆրանցիսկոս պապը մասնակցելու է միջդավանական համաժողովի և պատարագ է մատուցելու մոտ […]
12:40 05.02.2019
Պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնվել է անհարմար դրության մեջ: Նա հրավիրված է եղել Ռուսաստանի հոկեյի ազգային լիգայի «Ավանգարդ»-ՍԿԱ հանդիպմանը: Նրան է վստահվել խաղի մեկնարկին տափօղակի խորհրդանշական նետումը: Տափօղակը նետելուց հետո, սակայն, մարզիչը չի կարողացել պահել հավասարակշռությունը, սայթաքել է և վայր ընկել: Նրան, իհարկե, անմիջապես օգնել են բարձրանալ: Տեսանյութն անմիջապես հայտնվել է համացանցում: Youtube-ում մեկ […]
12:31 05.02.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մասին: «Վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեմաներից է Արցախյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը: Արտգործնախարարի հետ հանդիպում ենք նախաձեռնել: Այն փակ էր, չեմ կարող տեղեկություն հաղորդել հանդիպումից: Բավականին անկեղծ և արդյունավետ զրույց ենք ունեցել, մտքեր ենք փոխանակել»,- […]
12:10 05.02.2019
Հունվարի 28-ին նշվեց Հայոց բանակի կազմավորման 27-ամյակը: Պատերազմի ու խաղաղության այս տարիների ընթացքում, ցավոք, չի հաջողվել հասնել բացարձակ խաղաղության: Ամեն տարի մեր բանակում շարունակում են գրանցվել զոհեր և դժբախտ պատահարներ: Զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը Բադալյանների ընտանիքը սկսել է 2014 թվականից: Իսկ 2017 թվականի դեկտեմբերից, մեկական միլիոն դրամ ստացան նաև նախաձեռնության մեկնարկից մեկ տարի […]
12:01 05.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:10-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում երթուղայիններից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու պայուսակից հափշտակել է նրա դրամապանակը, որում եղել է […]
11:55 05.02.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա այցով գտնվում է Ճապոնիայում: Այդտեղ կանցլերը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսական կապերը զարգացնելու հարցերը: Նրանք նաև համաձայնության են եկել` զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես արհեստական բանականության և ինքնակառավարվող մեքենաների հարցերում: Սա կանցլերի առաջին […]
10:58 05.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը փորձում է զարգացման պետական բանկից մոտ 1.2 միլիարդ դոլար տեղափոխել Ուրուգվայ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընդդիմության առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպական այն երկրներին, որոնք իրեն ճանաչել են, որպես երկրի նախագահի պաշտոնակատար: Ավելի […]
10:28 05.02.2019
Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղատարափ անձրևները շարունակվում են: Այդ շրջաններում փողոցները վերածվել են գետերի, որոնք իրենց հերթին քշել-տարել են բազմաթիվ մեքենաներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հեղեղների պատճառով բազմաթիվ ընտանիքներ տարհանվել են: Իսկ Թաունսվիլ քաղաքում հեղեղներից փլուզվել է Ռոս Ռիվեր ամբարտակը: Քաղաքից տարհանվել են հազարավոր մարդիկ: Այդտեղ քաղաքի իշխանությունները բնակիչներին զգուշացնում են, որ պետք է […]
09:49 05.02.2019
ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում պատմել է ԵՊՀ-ում տիրող իրավիճակի մասին: Նա նշել է, որ համալսարանում որոշումներ ընդունվում են՝ շրջանցելով այն մարդկանց, որոնց դրանք առնչվում են: «Բայց մարդկանց սպասումներն այլ էին: Թվում էր, թե հեղափոխությունից հետո հանրային մասնագիտական դիսկուրսն ավելի կարևոր է: Բայց ես նկատում եմ, որ եթե կա բացասական վերաբերմունք […]
01:00 05.02.2019
20 բալանոց համակարգն արդյո՞ք փոխեց մեր կրթական համակարգը: Այս թեմային անդրադարձավ ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Խնդիրն այն չէ, որ ինչքան սանդղակը մանրակրկիտ է, դու այնքան ավելի լավ կարող ես գնահատել ուսանողին: Ճիշտ հակառակը՝ այդ դեպքում մեծանում է անորոշությունների դաշտը: Այսինքն` դա դարձյալ այն ձևն էր, որի մեջ մենք չկարողացանք բովանդակություն […]
00:15 05.02.2019
Արդյո՞ք իշխանությունը շահագրգռված է խախտումներ հայտնաբերել ու դրա համար ազատել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը հարցրել է ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանին: «Այդպիսի տպավորություն կարծես առաջանում է, որ ամեն գնով պետք է ապացուցել, որ եղել են ծանրակշիռ խախտումներ: Խախտումներ, կարծում եմ, անատարակույս, եղել են՝ հաշվի առնելով հարկային փոփոխվող […]
23:59 04.02.2019
ԵՊՀ-ից կա դիմորդների, լավագույն ուսանողների արտահոսք: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը: «Մեզ մոտ չափազանց շատ է ձևի գերակայությունը՝ ի տարբերություն բովանդակության: Թղթերով թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց իրականում կատարված աշխատանքները, ռեալ խրախուսումը, ամեն ինչ դոփում է տեղում: Մենք ունենք տարբեր պատճառներով դիմորդների, լավագույն ուսանողների […]
22:06 04.02.2019
Փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, «City of smile» կամ ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամը, միանալով ամբողջ աշխարհում այդ օրը կազմակերպվող միջոցառումներին, կազմակերպել է միջոցառում, որի նպատակն է բարձրացնել քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը, խրախուսել հիվանդության կանխարգելումն և վաղ ախտորոշումը: Միջոցառման ընթացքում, նախաձեռնությանը միացած 20-ից ավելի հայ դիզայներներ ցուցադրել են իրենց աշխատանքները, իսկ վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի […]
20:32 04.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել մինչև հունվարի մեկը փողոցային առևտրով զբաղվող անձինք՝ պահանջելով կա՛մ իրականացնել խոստումը՝ իրենց համար խոստացված բացօթյա տաղավարները կառուցել, կա՛մ թույլ տալ հին մեթոդներով առևտուր իրականացնել փողոցներում: Ըստ առևտրականների՝ Երևանի քաղաքապետարանից իրենց խոստացել էին նաև բացօթյա տաղավարներ կառուցել, ինչը չի արվել: Ակցիայի մասնակիցների հետ խոսել է վարչապետի նորանշանակ խոսնակ […]
19:30 04.02.2019
Համացանցում հայտնվել է «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի 4-րդ մասի թրեյլերը. այն տեղադրված էDisney Pixar-ի յութուբյան էջում: Սյուժեի համաձայն՝ կովբոյ Վուդին ուղևորվում է հերթական ճամփորդության: Այս անգամ նա պետք է համոզի պատառաքաղից պատրաստված խաղալիքին, որ նա ոչնչով չի զիջում ուրիշներին: Մուլտֆիլմում նաև կհայտնվի հովվուհի Բո Պիպը, որին սիրահարված էր Վուդին:
19:26 04.02.2019
Մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը պարբերաբար շրջայցեր է իրականացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում: Փետրվարի 2-ին և 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա բաժինների ու պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները իրականացրին միջոցառում, ինչի ընթացքում հայտնաբերվեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 37 կանայք, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Նպատակն է՝ արգելել մարմնավաճառներին ստեղծել հավաքատեղիներ, քանի որ խախտվում է հասարակական կարգը, […]
18:52 04.02.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը Վերաքննիչ քրեական դատարանից հաղորդում է, որ դատարանն ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին՝ ժամը 12։00-ին: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը […]
18:48 04.02.2019
ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները զննում են Կոտայքում գտնվող «Պարտեզ» ռեստորանային համալիրն ու հարակից տարածքը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 28 լույս 29-ի գիշերը իրավապահները հայտնաբերել են տարբեր տեսակի և տրամաչափի պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր, արնանման հետքերով առարկաներ: Այստեղ միջադեպ էր եղել զենքերի գործադրմամբ: Նույն գիշերը՝ 01:30-ի […]
18:20 04.02.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ծառայողներն օպերատիվ աշխատանքով տեղեկություններ են ձեռք բերել, որ Վերին Արտաշատ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրը անօրինական է գործունեություն ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ռեստորանային […]
18:17 04.02.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ապօրինի ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։ Դրանց հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2015-ի հոկտեմբերից 2018-ի մայիս ամիսը ներառյալ «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական […]