17:47 13.06.2023
Հայաստանի կենտրոնական բանկը 0.25%-ով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ 10.75%-ից հասցնելով 10.5%-ի: Այս մասին որոշում է ընդունվել ԿԲ խորհրդի նիստում։ Գների աճը զսպող հիմնական գործոններն են հայկական դրամի փոխարժեքի ամրապնդումը և հումքային ապրանքների համաշխարհային գների նվազումը։ Գնաճի կայուն դանդաղումը և սպառողական պահանջարկի աստիճանական կայունացումը հաշվի առնելով` ԵԱԶԲ-ում չէին բացառել, որ հունիսին Հայաստանի ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի […]
16:27 13.06.2023
Միլանի մոտ՝ Արկորե գյուղի Սան Մարտինո վիլլայում, երեքշաբթի՝ հունիսի 13-ին, տեղի է ունենում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժեշտի արարողությունը։ Ուղիղ հեռարձակումն իրականացնում է La Repubblica թերթն իր կայքում։ Արարողությունը կազմակերպվել է Միլանից մոտ 20 կմ հյուսիս։ Տարածք մուտքը թույլատրվում է միայն քաղաքական գործչի հարազատներին և ընկերներին։ Ցանկապատի մոտ, չնայած հորդառատ անձրևին, տասնյակ տեղացի և […]
16:21 13.06.2023
Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հիմնադրամի հետ հաստատված սերտ համագործակցության կապակցությամբ և մտքեր փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բարեփոխումների արդյունքում գրանցված առաջընթացի և դրանց ԵՄ և անդամ պետությունների շարունակական աջակցության վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել […]
17:50 12.06.2023
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչը, դիպլոմային աշխատանքները դրական գնահատելու համար, հեռակա ուսուցման հինգերորդ կուրսի ուսանողներից պահանջել և, որպես կաշառք, ստացել է տարբեր չափի գումարներ: Տեղեկությունները ստուգելու նպատակով Շիրակի քրեական հետախույզները համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Պարզվեց, որ […]
16:37 12.06.2023
Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում տեղի է ունեցել ատեստավորման քննությունները հանձնած և բրիգադում հաստիքների նշանակված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառումը, որին ներկա է գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Շնորհավորելով զինծառայողներին ատեստավորման առաջին փուլը հաղթահարելու կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՊՆ խաղաղապահ բրիգադի շարքերը համալրած […]
16:06 12.06.2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական հերթական նիստին իր վրդովմունքն է հայտնել, երբ զեկուցել են վարչական շրջանների փողոցների փոսանորոգման աշխատանքների հապաղման մասին։ «Ես արդեն որերորդ շաբաթն է՝ խոսում եմ այս փոսերի մասին։ Չորրո՞րդ։ Նախորդ նիստից հետո հատուկ փակ քննարկում ենք արել վարչական շրջանների ղեկավարների հետ։ Դեռ այդ փոսերի մասին մեր քննարկումներն ակտուալ են։ Ինչքա՞ն ասենք փոսեր։ […]
18:55 10.06.2023
Վերջին օրերին ադրբեջանական զինուժն ինտենսիվորեն խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը նաև Արցախի տարբեր ուղղություններում՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և տարածելով ապատեղեկատվություն: Ադրբեջանի այս օրերի պահվածքի, թշնամու կողմից՝ Արցախը շուրջ 7 ամիս շրջափակած պահելու և Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին՝ ռեպորտաժում:
18:09 10.06.2023
«Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը». ՊԲ-ն այս օրերին պարբերաբար է այս մասին հաղորդագրություններ տարածում. բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ չունի: Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ադրբեջանն իր վարած քաղաքականությանը հավատարիմ, այս օրերին շարունակ նաև հանդես է գալիս ապատեղեկատվության տարածմամբ, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի […]
14:00 10.06.2023
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: «Նրա ինքնության և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնած անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
13:16 10.06.2023
Հունիսի 5-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադրման» վերաբերյալ բանաձև։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Բանաձևում ընդգծվում է 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի 120000 բնակիչների՝ մնացյալ աշխարհից կտրված լինելու հանգամանքը, հղում է արվում 2020թ․ նոյեմբերի […]
20:15 09.06.2023
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել էր քարտեզագետ Ռուբեն Գալչյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել 1975 թվականի քարտեզի թեմային, որի մասին վարչապետ Փաշինյանը խոսել էր հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից հետո: Քարտեզագետը անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է խոսվել հենց 1975 թվականի քարտեզի մասին, արդյո՞ք այն տարբերվում է խորհրդային այդ շրջանի մյուս քարտեզներից: Մասնագետը նաև մանրամասնել է, […]
19:14 09.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին – «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք պարբերաբար հանդիպում ենք, շատ ուրախ եմ այսօրվա միջոցառումների շրջանակում ևս մեկ անգամ խոսել երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք նախորդ հանդիպման ընթացքում: Շատ ուրախ եմ […]
18:35 09.06.2023
Ոստիկանության Լոռու մարզի գումարտակի պարեկները հունիսի 8-ի ժամը 12.10-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիվա» մակնիշի մի մեքենա: Վարորդը անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել: Նա ներկայացվել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ կատարված ստուգումներով պարզվել է, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում հաշվառված 57-ամյա տղամարդը 1998 թ. հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի […]
17:33 09.06.2023
Իտալական «Ինտերն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի եզրափակչին մասնակցելու համար ժամանել են Ստամբուլ: «Ինտերի» կազմում Ստամբուլ է մեկնել նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել մարզումներն ընդհանուր խմբում: 34-ամյա կիսապաշտպանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել գլխավոր եվրագավաթի եզրափակիչ: «Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» եզրափակիչը տեղի […]
17:16 09.06.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են […]
17:07 09.06.2023
Հունիսի 8-ին` ժամը 21.11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ մեկի մոտ նռնակ կա, և անջատել էր հեռախոսը: Հետադարձ զանգի միջոցով պարզվել է, որ ահազանգողը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի 69-ամյա բնակիչ է: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ 69-ամյա տանտիրոջ 44-ամյա որդին ժամը 20.00-ի սահմաններում երկու […]
19:46 08.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Գործադիր կոմիտեի անդամների հետ: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանն ընդգծել է նման հանդիպումների դրական դերը՝ նշանակալի համահայկական սպորտային միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ: Նախագահ Վահագն […]
19:44 08.06.2023
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված երկկողմ արդյունավետ համագործակցությունը: Նաև անդրադարձել է սերտ համագործակցությանը, որն իրականացվում է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի խողովակներով, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության […]
17:52 06.06.2023
Հունիսի 6-ի կեսգիշերից քիչ անց Գյումրիում ծառայություն իրականացնելիս Շիրակի մարզի պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Մազմանյան փողոցում կանգնեցրել են մի տաքսի: Այդ պահին ուղևորն իջել ու գրպանից նետել է փաթեթ: Ոստիկանության Կումայրիի բաժնում գյումրեցի 24-ամյա ուղևորը խոստովանել է, որ փաթեթում շոկո տեսակի թմրանյութ էր, որը ձեռք է բերել համացանցի միջոցով` անձամբ օգտագործելու համար: […]
17:46 06.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեդիայի թագավորության Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել Շվեդիայի թագավորությանն ու ժողովրդին: Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Շնորհավորում եմ Ազգային տոնի կապակցությամբ և հղում եմ իմ լավագույն մաղթանքները Ձեզ, Ձեր երկրին, ժողովրդին, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն: Ցանկանում եմ […]
16:46 06.06.2023
Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին քննարկումներին: Կարևորվել է գործընթացի շարունակումն առանց ռազմատենչ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքից […]
16:22 06.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սերգեյ Մեղրյանի, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հայկ Խաչատրյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանի, Վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի, Վարչական դատարանի դատավոր Լուսինե Բոյաջյանի, Վարչական դատարանի դատավոր Տիգրան Սանթրոսյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր […]
18:34 05.06.2023
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակներում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Շարլոտին» և հաղթել է 4-2 հաշվով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը հանդիպմանը մասնակցել է մեկնարկային րոպեներից։ Լուկասն այս խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ «Կոլամբուսը» 25 միավորով 5-րդ տեղն է զբաղեցնում Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
17:26 05.06.2023
Մայիսի 29-ից հունիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4083 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 91 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 158, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 211 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 55, չամրակապված վարելու՝ 142, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 295, հետիոտնի ոչ […]