16:34 05.06.2023
Անպարտելի հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը (Բզո) 30-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: 28-ամյա Բազինյանը Մոնրեալում կայացած երեկոյի գլխավոր մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է մեքսիկացի Խոսե դե Խեսուս Մասիասին։ Բազինյանն այս հաղթանակի շնորհիվ պաշտպանել է սուպերմիջին քաշային կարգի NABA և NABF չեմպիոնական գոտիները։
18:28 03.06.2023
Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16.500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180.000 տոննա արտադրանք։ Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Արդեն աշխատում են 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»,-նշել է նախարարը։
17:44 03.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը: Վարչապետ Փաշինյանը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
16:27 03.06.2023
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Ուրարտուն» արտագնա խաղում մրցել է «Փյունիկի» հետ ու առաջնության ավարտից 1 տուր առաջ հռչակվել է Հայաստանի չեմպիոն: Հաղթական գոլի հեղինակ է դարձել Եվհենիի Ցիմբալյուկը։ «Ուրարտուն» 9 տարվա դադարից հետո կրկին նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Չեմպիոնական պայքարի լավագույն պահերը ֆիքսել է ՀՖՖ TV-ի տեսախցիկը։
15:25 03.06.2023
Առաջին անգամ Հայաստան էր այցելել Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների` Հայաստանի հետ բարեկամական խմբերի պատվիրակությունը: «Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները»,-նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատվիրակության հետ հանդիպմանը։ Հյուրերը հանդիպել են Ազգային ժողովի Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամների, ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի հետ:
18:22 02.06.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր հարցազրույցը CNN Prima NEWS-ին: Այն տեղի է ունեցել մայիսին՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ՀԱՊԿ-ի ու Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:28 01.06.2023
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը երրորդ անգամ են հանդիպում, այս անգամ՝ հնգակողմ ձևաչափում: Այս թեմաներին անդրադարձել է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
20:16 01.06.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել CNN Prima NEWS հեռուստաընկերությանը: Այն տեղի է ունեցել մայիսին՝ Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում: Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
19:22 01.06.2023
Քիշնևում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել հանդիպումից։
18:30 01.06.2023
Կառավարությունը սահմանել է Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։ Ատեստավորումը իրականացվելու է հուլիսից, երեք փուլով՝ հետևյալ հերթականությամբ՝ առաջին փուլը լինելու է ընդհանուր բաժնի թեստավորում, երկրորդը փուլում կստուգվի ֆիզիկական և մարտական պատրաստականությունը, իսկ երրորդում գիտական բաժնի թեստավորումն է, որը վերաբերելու է մասնագիտական կարողություններին։ Յուրաքանչյուր հաջորդ փուլը ոստիկանին հնարավորություն է տալիս անցնել միայն նախորդ փուլի անցողիկ շեմը հաղթահարելու պայմաններում։ […]
17:49 01.06.2023
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած ավագանու նիստը նվիրված էր երեխաների օրվան, նիստի մասնակիցներն էլ հենց իրենք՝ երեխաներն էին։ Նիստը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այսօրվա քննարկումը կարևոր հարցերի շուրջ է, որոնք ձևավորում են երեխաների ներկան ու ապագան։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:16 31.05.2023
«Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը, երկրորդը՝ խաղաղությունը». այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ժողովրդավարության հայկական ֆորումին»: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էլ նշել է, որ ԱՄՆ-ն այս ճանապարհին Հայաստանի կողքին է՝ դեպի ավելի բաց, հաշվետու, բարեկեցիկ և անվտանգ ապագա: Փաշինյանն արձանագրեց, որ […]
19:40 30.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին մայիսի 26-ի՝ Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել Վրաստանին և վրաց ժողովրդին: Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և ասել, որ փոխադարձաբար շնորհավորում է Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին […]
19:37 30.05.2023
Մայիսի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանը կարևորել է մայիսին մեկնարկած ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, […]
18:30 30.05.2023
ALL INCLUSIVE Արմենիան մայիսի 14-ից հունիսի 18-ը Հայաստանում անցկացնում է նախադեպը չունեցող «Կորպորատիվ օլիմպիական խաղեր» մրցույթը: Մասնակիցները ներգրավվելու են ինտելեկտուալ և սպորտային մրցույթներում: Արդյունքում հաղթող է ճանաչվելու նրանցից լավագույնը: Կորպորատիվ օլիմպիական խաղերի շրջանակում անցկացվում են ինտելեկտուալ և սպորտային մրցույթներ: 11 թիմեր ներկայացնող մասնակիցներն էլ հավաքելով միավորներ, ընտրելու են իրենցից լավագույնին: Հերթական մրցույթին թիմերը դարձան փոքր-ինչ […]
17:42 30.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության Սենատի Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը նշել է. «Արգենտինան Հայաստանի Հանրապետության համար և, ընդհանրապես, հայերիս համար յուրահատուկ երկիր է: 1991 թվականից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունն անկախություն ձեռք բերեց մենք հնարավորություն ունեցանք արդեն որպես երկու երկներ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Դա ևս […]
22:44 29.05.2023
Իտալիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին Twitter-ում հայտնել է, որ 11 իտալացի զինվոր KFOR միջազգային կոնտինգենտից, որը ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ պատասխանատու է Կոսովոյում կայունության ապահովման համար, վիրավորվել է երկուշաբթի օրը բախումների ժամանակ։ «Ուզում եմ համերաշխություն հայտնել KFOR-ի զինվորականներին, ովքեր վիրավորվել են Կոսովոյում սերբ ցուցարարների և Կոսովոյի ոստիկանության միջև բախումների ժամանակ։ Նրանց թվում կան 11 իտալացիներ, որոնցից […]
17:30 29.05.2023
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն իրացրին մայիսի 26-ին։ Նրանք Գյումրիի Երևանյան խճուղում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխեցին 25-ամյա մի երևանցու։ Իրավապահների տեղեկություններով՝ նա Գյումրիի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրում։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց 140 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 250 գրամ շոկո և մեթամֆետամին թմրամիջոցներով, կաթուցիչներ և կշեռք։ Երիտասարդը կալանավորվել […]
15:58 29.05.2023
Մայիսի 24-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։ Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Նաիրիի բաժին, ինչից հետո Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները շտապել էին պարզելու կատարվածի հանգամանքները։ Պարզվել էր, որ Նոր Հաճնում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ընթացքում տուժածին դանակահարել էր 32-ամյա մի […]
15:31 29.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է երեք անձի սպանության, ևս չորսին հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողոթյոնների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, նրանց ինքնությունը, շարժառիթը, անհատականացվել է յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել […]
14:06 29.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինին: Հանրապետության նախագահը ողջունելով հյուրին, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ-սլովենական հարաբերութունների զարգացման գործում Ձեր կատարած ներդրման համար: Մեր երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են փոխշահավետ համագործակցության և մեր ընդհանուր արժեքներին նվիրված լինելու վրա: Մենք […]
15:49 28.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով։ Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և շնորհակալություն հայտնել խիզախության և նվիրումի համար: […]
10:54 28.05.2023
Այսօր Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության օրը: Այս առիթով Սարդարապատի հուշահամալիր է այցելել և ելույթ ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
18:40 27.05.2023
Օրերս ամփոփվեց «Շանթ» հեռուստաընկերության ամենավարկանշային նախագծերից մեկը՝ «Ազգային երգիչ-2»-ը: Այն շրջադարձային նշանակություն ունեցող այն նախագծերից է, որ հնարավորություն է տվել ունենալ համազգային ընդգրկում, նոր մշակույթ ստեղծել երգարվեստի մատուցման մեջ, ճանապարհ հարթել երիտասարդ կատարողների համար, որոնք կարող են պատասխանատվություն վերցնել հայ երգը ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս արժանապատվորեն ներկայացնելու համար: Այս նախագիծը թերևս տեղեկատվական […]