19:25 29.06.2023
Ծիծեռնակաբերդի բարձունքի անապատ հիշեցնող հողերում խիտ անտառ ունենալու հեռանկարին թերահավատորեն մոտեցողները քիչ չէին, ասում է Բեգոյանն ու հավելում, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջանասեր մասնագետներից ամիսներ է պահանջվել, որ աշնանն ու վաղ գարնանը տնկած ծառերը ոչ միայն 99 տոկոս կպչողականություն ունենան, այլև նոր տնկիների դալար շիվերին բերքը ծանրանա: Ապա ափսոսանքով նշում է, որ […]
17:43 29.06.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը 18,9 մլրդ դրամ կհատկացնի 47.3 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման համար, հուլիսի 1-ից էլ կենսաթոշակները կբարձրանան: Այս և այլ նախագծեր այսօր արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:12 29.06.2023
Շուրջ 35 հա անտառապատ նոր գոտիներ, 95-99% կպչողականություն. Երևանում իրականացված աշնանային ու գարնանային ծառատունկի արդյունքներն են: «Եռաբլուր» զինվորական պանթեոնի շուրջ 12 հա տարածքում հերոսների ծնողների ձեռքերով հիմնված անտառպուրակն արդեն բերք է տվել: Ցուցանիշները գոհացուցիչ են նաև Ծիծեռնակաբերդի բարձունքի և Սարալանջի շուրջ 10 հա տարածքում: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում:
21:15 28.06.2023
Ավարտվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Ջասթին Ֆրիդմանի այցը Հայաստան: Երկու օրերի ընթացքում նա Երևանում մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկայի ոլորտի պատասխանատուների հետ: Ֆրիդմանը կոնկրետ ի՞նչ նպատակով էր եկել Հայաստան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Եթե նկատի ունենանք, որ Ջասթին Ֆրիդմանն աշխատում է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային անվտանգության բյուրոյում և «Ատոմային էներգետիկայի մրցունակության» […]
19:41 28.06.2023
Օրերս Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը: Այդ բանաձևի կարևորության, ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկումների և այլ թեմաների շուրջ հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում պատասխանել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սոնա Ղազարյանը: «Այս բանաձևի մեկնարկը տրվել է դեռ հունվար ամսին, երբ մենք արդեն գիտեինք, որ Լաչինը փակված է […]
16:29 28.06.2023
Ադրբեջանն այս քայլերով փորձում է ահաբեկել հայ ժողովրդին և աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահել, «Հորիզոնի» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում գիշերը տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին: «Ադրբեջանական կողմն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ իրավիճակը շիկացնում է տեղեկատվական դաշտում, կրակում են, զինադադարի ռեժիմի խախտումներ են անում: Նրանք հաշվի են առնում նաև տարածաշրջանային, գլոբալ զարգացումները […]
19:50 27.06.2023
Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ադրբեջանցիներն ինչպես են կրակում Երասխի երկաթի ձուլարանի աշխատողների և տեխնիկայի ուղղությամբ։ Հիշեցնենք, հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ:
19:40 27.06.2023
Երևանը շինարարական փոշուց զերծ պահելու համար կառուցապատողները շինհրապարակներում կհետևեն մի շարք նորմատիվների ևս, մայրաքաղաքի 2023թ.-ի բյուջեում կիրականացվի 8 մլրդ 139 մլն դրամի չափով փոփոխություն, այսուհետ վարձույթի և վաճառքի համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները միայն կկարողանան կայանել Էրեբունու, Նոր Նորքի և Շենգավիթի նախատեսված վայրերում, կարգը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Որոշումները կայացվել են Երևանի ավագանու այսօրվա նիստում: Ի […]
19:30 27.06.2023
Հունիսի 30-ին Տավուշի մարզում կկայանա «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով ֆորումը: Տնտեսական աճ, զբաղվածության աճ և ներքին ու արտաքին արտագաղթի կրճատում. նախագիծը հենց այս թիրախային ուղղություններն ունի: Մարտի 11-ին «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով 1-ին ֆորումն անցկացվեց Գյումրիում, որին ներկա էին էկոնոմիկայի նախարարը, փոխնախարարները, ֆինանսների նախարարը, ՊԵԿ նախագահը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և այլ պաշտոնյաներ ու ասոցացիաների […]
16:18 27.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սան Մարինոյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դելֆինա Ռոսսին (նստավայրը՝ Հռոմ): Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում Սան Մարինոյի դեսպանի նշանակումը խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: «Չնայած […]
22:13 26.06.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ի՞նչ մանրամասներ են հայտնի և կոնկրետ ինչի՞ շուրջ են բանակցելու, արդյո՞ք Վաշինգտոնում նախատեսված է համաձայնագիր կնքել և ինչպե՞ս դրան կվերաբերվեն Մոսկվայում: Թեմային […]
18:27 26.06.2023
Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև բանակցություններից կարելի է առաջընթաց սպասել։ Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանը: «Բանակցություններից կարող ենք առաջընթաց սպասել, որովհետև պետք է ասեմ, որ բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, և առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս։ Այդ […]
21:33 24.06.2023
Իրավիճակը Ռուսաստանում գնալով լարվում է: Տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են տարածվում, թե ռազմական ապստամբություն սկսած «Վագներ» ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տանկերով և զրահատեխնիկայով շարժվում է դեպի Մոսկվա: Թեմայի շուրջ զրուցելու համար կապ ենք հաստատել Մոսկվա և մեզ մանրամասներ է ներկայացրել SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: Ի դեպ, Վահեն, հենց երեկ երեկոյան է եղել Ռոստովում և […]
19:04 24.06.2023
Հունիսի 22-ին ադրբեջանական կողմը Հակարի կամրջի վրա տեղադրել է բետոնե բլոկներ՝ ամբողջությամբ արգելափակելով Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի երթևեկելի հատվածը և տեխնիկապես անհնարին դարձնելով տրանսպորտային միջոցների շարժն այդ ճանապարհով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արդեն 10 օր է չի իրականացվում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ ծանր հիվանդների տեղափոխումը, ինչպես նաև կենսական նշանակության պարենի, դեղամիջոցների մատակարարումը հանրապետություն։ […]
15:38 24.06.2023
Կանանց գումարտակում ակտիվ մարզումներ են, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և տեսանյութ հրապարակել:
13:47 24.06.2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում տեղի է ունեցել կայազորային քննչական բաժինների համար պետական միջոցներով ձեռք բերված նոր ամենագնաց ավտոմեքենաների հանձնման արարողություն։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը 12 նոր «UAZ Patriot 3163» ամենագնաց ավտոմեքենաների հանձնման արարողության ընթացքում շնորհավորել է կայազորային քննչական բաժինների պետերին և համոզմունք հայտնել, որ […]
21:51 23.06.2023
Թուրքիայի նախագահի ընտրություններում պարտությունից անմիջապես հետո Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ 28 դատական հայց է ներկայացվել: Եթե քաղաքական գործչին դրանց բոլորով մեղավոր ճանաչեն, նա բանտում պետք է անցկացնի 100 տարուց ավելի: Ինչո՞ւմ են մեղադրում Քըլըչդարօղլուին ու ովքե՞ր են հայցվորները: Այս ամենը կարո՞ղ է իրական հետևանքներ ունենալ, թե՞ այլ նպատակներ է հետապնդում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
20:18 23.06.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ամառային նստաշրջանում: Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Հակամարտության գոտիներում թվային անջրպետը ավելի խորն է այն երեխաների համար, որոնք ունեն ինտերնետին սահմանափակ հասանելիություն եւ ապրում են ռմբապաստարաններում: Միայն միջազգային դոնորների աջակցությամբ մենք կարող ենք ապահովել ոչ միայն թվային սարքերի, այլ նաեւ դրանց կիրառումն ուսուցանող ծրագրերի հասանելիությունը: […]
19:46 23.06.2023
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի երեք բնակիչ, որոնցից մեկը՝ 22, մյուսները՝ 25 տարեկան, Տելեգրամ հավելվածում գրանցված տարբեր էջերի միջոցով զբաղվում են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ։ Ստացված տեղեկություններն իրացնելով՝ հունիսի 21-ին, ժամը 13.30-ին, Երևանի Փիրումյան փողոցում ձերբակալվեց և ոստիկանության Մաշտոցի […]
19:27 23.06.2023
Անցնող օրերը աչքի ընկան սահմանին սրացումներով: Ադրբեջանական կողմը ակտիվ ապատեղեկատվություն էր տարածում՝ հող նախապատրաստելով նոր սադրանքների համար: Դրան զուգահեռ միջազգային հարթակներում գործընթացներ էին տեղի ունենում: Այս ամենի համատեքստը «Հորիզոն»-ի տաղավարում քննարկվել է Ազգային դիմակայունության հայկական ինտիտուտի հիմնադիր, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
17:46 23.06.2023
Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին, դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից: Այս […]
17:38 23.06.2023
Հունիսի 19-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ քույրը՝ 1981 թ. ծնված Նվարդ Նալչաջյանը, հունիսի 18-ին, ժամը 19-ին, դուրս է եկել Պտղնի գյուղի Ամառանոցային թաղամասի իր տնից և չի վերադարձել: Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով: Իսկ ոստիկանության Կոտայքի բաժնում ստացած օպերատիվ տեղեկությունները հաստատեցին, որ հենց սպանություն էլ […]
17:14 23.06.2023
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից դեպի Արցախ հումանիտար փոխադրումների արգելափակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «Մեկ շաբաթից ավելի է, ինչ ամբողջությամբ դադարեցված են հումանիտար փոխադրումները դեպի Լեռնային Ղարաբաղ, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահների կողմից։ Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է […]
21:28 22.06.2023
Վերին Լարսի անցակետում կայացել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ու Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության պետի հանդիպումը: Աշոտ Մուրադյանն ու Ռուսլան Դավիդովը քննարկել են անցակետի աշխատանքը պարզեցնելու հնարավորությունները: Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի այցը Վերին Լարս կապվա՞ծ էր անցակետի հզորությունների ավելացման հետ, և անցակետը դեռ ունի՞ հզորությունը զարգացնելու ռեսուրսներ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
17:48 22.06.2023
Կերկարացվի անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի հետվճարի ծրագիրը մինչև 2023 թ.-ի վերջ, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք, միաժամանակ կհանվի միջմարզային և ներմարզային տրանսպորտի պետական տուրք տալու պահանջը. որոշումները կայացվել են ՀՀ կառավարության այսօրվա նիստին: Կառավարության նիստի ընթացքում վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձը շարունակական բարձրանում է, և սահմանվել է գրանցված աշխատատեղերի հերթական […]
19:30 21.06.2023
«Հորիզոն» լրատվականը հեռավար զրուցել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ: Անդրադարձ է եղել վերջին օրերին իրավիճակի կտրուկ սրացումների պատճառներին: Նախարարի խորհրդականը անդրադարձել է նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված կառավարության սահմանած նոր խստացումներին, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցներին, Սարսանգի ջրամբարի ներկայիս վիճակին: Արտակ Բեգլարյանը պատասխանել է նաև հարցին, թե ի՞նչ է սպասվում և […]