18:59 25.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կատար հիմնադրամ և Կատարի գիտատեխնոլոգիական պարկ: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել տեխնոպարկում, ծանոթացել հիմնադրամի և տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղություններին և ոլորտներին ու գրառում կատարել հիմնադրամի պատվո հյուրերի մատյանում: Գիտատեխնոլոգիական պարկը Կատարի հիմնադրամի առանցքային կառույցներից մեկն է: Այն համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիաների զարգացման կենտրոն […]
22:11 24.05.2023
Ի՞նչ է հայտնի ամերիկացիների առաջարկած ռեակտորների մասին. Հայաստանում ԱՄՆ-ի կողմից փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությանը «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ մատակարարելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը պետք է դիտարկել որպես տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական քայլ։ «Պետք է գիտակցենք, որ ատոմակայանը քիչ թե շատ էժան էլեկտրաէներգիայի աղբյուր է, նաև քաղաքական ներկայություն ապահովելու […]
20:40 24.05.2023
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի` ի՞նչ է սպասվում ոռոգման շրջանում, ի՞նչ կանխատեսումներ կան եւ ո՞րն է Կառավարության քաղաքականությունը հարցին պատասխանել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը: Գնել Սանոսյանը նախ անդրադարձել է Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկին, նախագծված տարողունակ ոռոգման ամբարին եւ ոռոգման երկար համակարգին: Խոսելով այս տարվա ոռոգման աշխատանքներից` նախարարը նշել է, որ ջրի պակաս […]
20:17 24.05.2023
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է Իրանի Չաբահարի նավահանգստում արդյո՞ք մեր Կառավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում սեփական նավահանգիստ ունենալու համար եւ արդյո՞ք սա ուղիղ կապ ունի Գյումրիում կառուցվող ցամաքային նավահանգստի հետ: Վահան Քերոբյանը հայտնել է, որ վարչապետի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել, որի ղեկավարն ինքն է: Այն առաջիկա ամիսներին պետք […]
20:08 24.05.2023
Քաղաքացիները չեն կարողանում իրացնել պետպատվերով բուժում ստանալու իրենց իրավունքը, բողոքներ ենք ստանում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասել է Տրդատ Սարգսյանն ու խնդրել Անահիտ Ավանեսյանից պարզաբանում տալ, թե արդյոք Առողջապահության նախարարությունը խնդրով զբաղվում է: Առողջապահության նախարարի խոսքով հերթագրման համակարգի ավտոմատացված համակարգ է ներդրվել վերջին ամիսներին: «Սա սկզբունքային նորամուծություն է, կարգավորված ու թափանցիկ դաշտ կունենանք պացիենտների […]
19:52 24.05.2023
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Արփինե Դավոյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին ու փաստել. «ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօր մեկնաբանել է Ձեր խոսքը, թե ՀԱՊԿ-ը հեռացել կամ հեռանում է Հայաստանից»: Պատգամավորն ընթերցել է նաեւ ՌԴ արտաքին գերատեսչության ներկայացուցչի պատասխանը, որում վերջինս նշել է, որ ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է արդյունավետ: Հարցին ի պատասխան` վարչապետը շեշտել է, որ հարգելի եւ […]
19:27 24.05.2023
Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք Արցախին բանակցային մաս դարձնելու համար, բայց այն, որ ե’ւ Հայաստանում, ե’ւ Ղարաբաղում այդ գործընթացին խանգարողներ կլինեն, դա անակնկալ է. ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել և՛ դռնբաց, և՛ դռնփակ ռեժիմով հանդիպել ընդդիմության հետ եւ պատասխանել […]
19:21 24.05.2023
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարից հետաքրքրվել է վերջերս ԱԳՆ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հարցերով ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքներից ու թե ինչ հարցերի շուրջ է Հայաստանը համաձայնության հասել Ադրբեջանի հետ: «Խաղաղության պայամանագրի տեքստում չկան երկրորդական կամ անկարեւոր հարցեր. մի մասը կենսական հարցերին է վերաբերում, մյուսը՝ ածանցյալ պայմանավորվածություններին: […]
19:05 24.05.2023
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանում եւ Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հարցով, ինչի մասին այսօր ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի եւ Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին: «Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ մակարդակում է այս խոսակցությունը, ի՞նչ ժամկետներ կան, որոնց […]
18:21 24.05.2023
Մայիսի 24-ին տեղի է ունեցել «Անվտանգության օր» ամենամյա ակցիան։ Այն անցկացվել է Երևանում՝ Նորագավիթ, Շիրակի մարզում՝ Մայիսյան, Կոտայքի մարզում՝ Չարենցավան-Հրազդան, Լոռու մարզում՝ Վանաձոր-Սպիտակ գծանցումներում։ Միջոցառման նպատակն էր քաղաքացիներին՝ հետիոտն և վարորդ, իրազեկել, ինչպես նաև հորդորել, որ խստորեն պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները հատկապես գծանցումներում։ Միջոցառման ընթացքում վարորդներին տրամադրվել են հուշաթերթիկներ և թռուցիկներ, որտեղ հստակ նշված […]
17:57 24.05.2023
Մայիսի 24-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հայտնել է, որ ֆերմերները դժգոհում են. կաթի գինը նվազել է, ինչի արդյունքում Գեղարքունիքի մարզում, ի նշան բողոքի, քաղաքացիները նույնիսկ ճանապարհ են փակել: Պատգամավորը հարկ է համարել նշել նաև, որ ինքը հանդիպել է տարբեր ֆերմերների, որոնք փոխանցել են՝ 3,2 տոկոս յուղայնությամբ կաթի […]
21:09 23.05.2023
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մնացել է 5 օր: Վերջին հարցումների համաձայն՝ Էրդողանի շանսերը զգալիորեն ավելացել են: Ի՞նչ թվեր են արձանագրում հարցումները. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում, անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Օզդեմիր Արազտուրմա» կոչվող սոցոլոգիական կենտրոնն այսօր հրապարակել է իր վերլուծության թարմ արդյունքները, որոնց համաձայն, հարցվածների ավելի քան 54%-ը հակված է ձայն տալ Էրդողանի օգտին և ընդամենը […]
19:05 23.05.2023
«Որևէ մեկը չի վիճում այն փաստի հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառուցողական չէ և ռազմական հանցագործ է, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ թողնի բախտի հույսին և չպայքարի»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ում լրագրողները խնդրել են նաև մեկնաբանել Հայաստանի և […]
15:03 23.05.2023
Մայիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի։ Քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները, հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի […]
23:29 22.05.2023
Մայիսի 22-ին Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցել են 4 տասնյակից ավելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ ՀՀ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Առաջիկայում Ազգային ժողովում կսկսվեն 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Այս պահին բարձրաձայնեմ թեմային առնչվող ընդամենը […]
20:20 22.05.2023
Ճշգրտել մայրաքաղաք Երևանի սահմանները, գտնել լուծումներ, որպեսզի մայրաքաղաքի մանկապարտեզներն անցնեն երկարօրյա ռեժիմի և քննարկումներ իրականացնել Կոնդի բնակիչների հետ՝ թաղամասում մեծածավալ նախագիծ իրականացնելու համար. այս հանձնարարականները տվել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարականի հերթական նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
19:30 22.05.2023
Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթել է «Կիզիլժարին»։ Տանտերերի կազմում խաղի հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը ևս «Աստանայի» մեկնարկային կազմում էր։ «Աստանան» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
18:47 22.05.2023
Մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը: Այն մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի համատեղ մամուլի ասուլիսը: Այցի շրջանակներում Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով […]
18:21 22.05.2023
Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսի և պարոն Պատրիկ Պրայորի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ռազմական կցորդը: Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
17:44 22.05.2023
Մայիսի 19-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից: Հայտնում էին, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքի մի բնակարանում հայտնաբերել են 56-ամյա Սիլվարդ Քոչարյանի դիակը` պարանոցի կտրած վերքով: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Մեկնել են նաև ոստիկանության ու քննչական […]
17:00 22.05.2023
Մայիսի 22-ին մայրաքաղաքում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրամոլային միջոցառումը։ Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Մովսիսյանը և ՀԱՊԿ քարտուղարության խորհրդական Միխաիլ Մելիխովը։ Վարդան Մովսիսյանը ՆԳ նախարարի անունից ողջունել է միջոցառման մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։ Միխաիլ Մելիխովը փոխանցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձը՝ […]
14:27 22.05.2023
«ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ ըստ էության չի մատնանշում, թե ո՞րն է իր պատկերացրած ՀՀ տարածքը»,- ասուլիսին Շանթ ՀԸ լրագրող Վահագն Հակոբյանի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ֆունդամենտալ պրոբլեմը սա է: Երբ որ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90%-ը կվերանա»,- ասել է վարչապետը: Հարցին, թե այս առումով […]
22:10 19.05.2023
Բաքվում մտահոգված են Հայաստանի ու Հնդկաստանի միջև աճող ռազմական համագործակցության կապակցությամբ: Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից Հայաստան զենքի վաճառքը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: Ի՞նչ առիթով է Ալիևն այդ թեմային անրադարձել և ինչի՞ հետ են կապված նրա այսօրինակ ջղաձգումները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ալիևը թեմային անդրադարձել է Ադրբեջանում Հնդկաստանի […]
19:24 19.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց Չան Սոն Մինին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է. «Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին և շարունակում են զարգանալ: Համոզված եմ, որ մեր այս հանդիպումն էլ կնպաստի մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չան Սոն Մինն ասել […]
17:39 19.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահ Գիլիերմո Շանտադայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) շրջանակում: Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալել համաժողովը, որի նպատակն է համախմբել մանկական ուռուցքաբանության համաշխարհային հանրությանը՝ ներկայացնելու իրենց հետազոտությունները, պատկերացումները և մանկական քաղցկեղի բուժման լավագույն […]
17:14 19.05.2023
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:08 19.05.2023
Մայիսի 18-ին, կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի գործընկերների հետ իրականացրած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են քրեական օրենսգրքի սպանության և ապօրինի կերպով զենք կրելու մեղադրանքներով 2021 թվականից հետախուզվող 29-ամյա մի երևանցու։ Ոստիկանությունը հիշեցնում է […]
16:50 19.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]
22:04 18.05.2023
Մեկ հարկի տակ, մեկ նպատակի համար մեկտեղվել էին աշխարհահռչակ հայ մարզիկներ, հանրահայտ կոմպոզիտորներ, ռեժիսորներ, դերասաններ, գիտնականներ, բժիշկներ, առաջատար կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, արցախյան ազատամարտի հերոսներ, լրագրողներ, սփյուռքի ականավոր հայորդիներ և արտերկրից ժամանած հյուրեր: Արդեն 2-րդ տարին է, ինչ «Ռուսական Ռեգիստր» միջազգային ասոցացիան միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ համատեղ, Ենոք Ազարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ անցկացնում է «Ազգային ընտրանի-հարյուրամյակի առաջնորդներ» […]