TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+12.47 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

̰
Երևանում կգործի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոն

17:46 20.06.2023

Երևանում կգործի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոն: Մանրամասները՝ Առողջապահության նախարարության տեսանյութում:

̰
Դանակահարություն վերելակի մոտ. Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

17:02 20.06.2023

Հունիսի 18-ին՝ ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 64-ամյա տղամարդու: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մանանդյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 53-ամյա մի տղամարդու: Բաժնում նա խոստովանել է, որ Մանանդյան […]

̰
Սպանության փորձի համար մեղադրվող եղեգնաձորցին հայտնաբերվել է

16:25 20.06.2023

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների հետ: Հունիսի 17-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի մի բնակարանում իրավապահները ձերբակալեցին Եղեգնաձորի Բաղրամյան փողոցի 31-ամյա մի բնակչի: Նա Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձ կատարելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Դեպքը կատարվել էր մայիսի 6-ին: Այդ օրը ոստիկանության Եղեգնաձորի […]

̰
ՌԴ փոխվարչապետը պարզաբանել է, թե ինչ կարգավիճակ է ունենալու Սյունիքով անցնող երկաթգիծը

21:57 19.06.2023

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոչընդոտներին։ Հիշեցնենք՝ Օվերչուկը այդ խնդրով զբաղվող եռակողմ հանձնաժողովի համանախագահն է: Ի՞նչ առիթով է Օվերչուկն անդրադարձել խնդրին, ի՞նչ է ենթադրում համաձայնագրի նախագիծը և արդյո՞ք արդեն խոսքը գնում է այն ճանապարհի կառուցման մասին, որը, ըստ նախագծի, […]

̰ ̰
Որոնվում են տեսագրության մեջ երևացող անձինք

17:07 19.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց […]

̰
«Ադրբեջանը պատրաստվում էր նոր ագրեսիայի». անցնող շաբաթվա դեպքերը՝ մեկ տեսանյութում

18:58 17.06.2023

Հրադադարի խախտումներ, առաջխաղացման փորձեր, սադրիչ հայտարարություններ. թշնամու ձեռագիրն անփոփոխ էր նաև այս շաբաթ. ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան սահմանին՝ վերջին օրերին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Արդյո՞ք Արցախը ստացել է Ադրբեջանի հետ ամերիկյան միջնորդությամբ բանակցելու առաջարկ

22:09 16.06.2023

Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներում տարածված աղմկահարույց հրապարակումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի արտգործնախարարությունը: Արցախի ԱԳՆ-ն հաստատո՞ւմ է նոր երկխոսություն սկսելու առաջարկի մասին տեղեկությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ երեկ Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Վաշինգտոնում դիվանագիտական շրջանակներում սեփական տեղեկացված աղբյուրին, տեղեկություն էր տարածել այն մասին, […]

̰
̰
Պեկինում երկրպագուն ներխուժել է խաղադաշտ և գրկախառնվել Մեսսիի հետ

18:12 16.06.2023

Պեկինում տեղի ունեցած Արգենտինա-Ավստրալիա ընկերական հանդիպման ժամանակ երկրպագուն կարողացել է տրիբունայից ցատկել և դուրս գալ խաղադաշտ, այնուհետ վազել է դեպի Լիոնել Մեսսին և գրկախառնվել նրա հետ։ Արգենտինայի հավաքականը ավստրալացիներին հաղթել էր 2:0 հաշվով՝ Մեսսիի և Պեսելյայի գոլերի շնորհիվ։ Մեսսին խփել էր կարիերայում ամենաարագ գոլը՝ 79-րդ վայրկյանին։

̰
Բացահայտվել է սոցիալական ցանցում թմրամիջոցների և դրանց ապօրինի շրջանառությամբ զբաղվող հարթակների գովազդի դեպք․ երկու անձ կալանավորվել է

18:06 16.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող նախաքննության շրջանակներում ՀՀ ՔԿ քննիչների և ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության աշխատակիցների համագործակցված, տակտիկապես արդյունավետ մշակված գործողությունների արդյունքում պարզվել են «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով իրականացվող գովազդով նույն առցանց սոցիալական հարթակում իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի էական հանգամանքներ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական […]

̰
Էդուարդ Վարդանյան-Արտյոմ Ռեզնիկով․ տեղի է ունեցել հայացքների մենամարտը

17:49 16.06.2023

Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հայացքների մենամարտ է անցկացրել ղազախստանցի Արտյոմ Ռեզնիկովի հետ խառը մենամարտերի АСА լիգայի Գրան պրիի եզրափակչից առաջ: Հայացքների մենամարտի ժամանակ մարզիկները հարգալից են եղել միմյանց նկատմամբ: Մենամարտը կկայանա այսօր՝ Սոչիում: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 32-ամյա Վարդանյանը MMA-ում անցկացրել է 28 մենամարտ, տարել 24 հաղթանակ ու կրել 4 պարտություն: 31-ամյա Ռեզնիկովն օկտագոն […]

̰
Սպանություն Շենավան գյուղում, 36-ամյա կինը ձերբակալվել է. ոստիկանության տեսանյութը

17:16 16.06.2023

Հունիսի 15-ին՝ ժամը 18.10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի տներից մեկում տանտերը հարձակվել է մոր, երեխաների և կնոջ վրա, երեխաներին տնից դուրս է հանել: Զանգողը խնդրել էր, որ շտապ ոստիկան մոտենա: Շենավան գյուղի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 40-ամյա տանտերը կենցաղային հարցերի շուրջ […]

̰
Կխրախուսվեն ընտանիքները, որոնք հավաստագրի միջոցով անշարժ գույք ձեռք կբերեն բնակավայրերում, որտեղ պետական միջոցներով դպրոցներ, մանկապարտեզներ են կառուցվում

16:03 16.06.2023

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում: Ծրագրի շրջանակում հունիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3,608 շահառու, որից շուրջ 750 հավաստագրի հիման վրա հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։ Հավաստագիր ստացած և այն կիրառած շահառուների այս տարբերությունը պայմանավորված է մի […]

̰
Մոսկվան պնդում է, թե ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Արցախի վրա՝ Ադրբեջանի հետ ամերիկյան միջնորդությամբ երկխոսություն սկսելու համար

21:09 15.06.2023

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօր անդրադարձել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության գործում միջնորդական առաքելություն ստանձնելու ամերիկյան դիվանագիտության փորձերին: Մարիա Զախարովան Վաշինգտոնի այդ ջանքերը մտահոգիչ, վնասակար ու անարդյունավետ է անվանել: Վաշինգտոնի ո՞ր քայլերի մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը. «Այսօր առավոտյան Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկություն է տարածել՝ վկայակոչելով Վաշինգտոնում […]

̰
Սա ադրբեջանական զինուժի նոր սադրանքն է, ևս մեկ փորձ է զրոյացնելու միջազգային հանրության բոլոր ջանքերը․ Մարուքյան

18:51 15.06.2023

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է  Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքին։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում և հրապարակել տեսանյութը։   «Սա ադրբեջանական զինուժի նոր սադրանքն է. Տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանական զինուժը ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձում տեղադրել Ադրբեջանի դրոշը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Հայաստանի սահմանապահների գործողություններից […]

̰
Համացանցում տարածվել է տեսանյութ՝ ինչպես են ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել ՀՀ տարածքում

16:58 15.06.2023

ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 8:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել կամրջի սկզբնամասում: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ […]

̰
Ի՞նչ լուծում է առաջարկում ՌԴ փոխվարչապետը Մեղրիով անցող ճանապարհի կարգավիճակի շուրջ անհամաձայնությունները շտկելու համար

22:15 14.06.2023

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և […]

̰
Կփորձենք ապահովել գյուղացիների բերքի պատշաճ մթերումը. Վահան Քերոբյան

20:43 14.06.2023

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել է` գյուղացիները ծիրանի արտահանման հետ կապված կբախվե՞ն խնդիրների, խաղողի մթերման վերաբերյալ Կառավարությունն ի՞նչ ռազմավարություն է մշակել եւ հողային պաշարների քանի՞ տոկոսն է անցել կաթիլային ոռոգման մեթոդին: Հարցերին ի պատասխան` նախարարը նշել է, որ Ջրառատ համայնքում գյուղացիները բողոքել են ծիրանի մթերման գներից: «Պետք […]

̰
«Ոսկե ծիրան»-ի հուլիսյան օրերը Երևանին վստահաբար ոսկեծիրանյան մթնոլորտ են հաղորդում. Տիգրան Ավինյան

19:57 14.06.2023

Հուլիսի 9-16-ը կանցկացվի Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը, որը կմեկնարկի Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով: Հանրությանը կներկայացվեն մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրվեն ֆիլմեր՝ Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ […]

̰
Քննարկվել է իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության խթանման թեման․ օրինակը Պարեկային ծառայությունն է

19:29 14.06.2023

Հունիսի 14-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել Արագածոտնի մարզում հրավիրված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստին։   Բացման խոսքով են հանդես եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը եւ Արագածոտնի մարզպետը։ Սարգսյանը փաստել է, որ ոստիկանական համակարգում կին ծառայողների ներկայացվածության […]

̰
Ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հայտնի սկզբունքների հիման վրա. Արարատ Միրզոյան

19:21 14.06.2023

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է` ի՞նչն է պատճառը, որ Թուրքիայի նախագահը Հայաստանի սուվերեն տարածքով անցնող ճանապարհին հերթական անգամ տալով միջանցքային տրամաբանություն` խնդիր է համարել ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դիրքորոշումը: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի մեկնաբանի Թուրքիայի նախագահի` ասուլիսում հնչեցրած հայտարարությունը, հատկապես այն […]

̰
Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել, խաթարել բանակցությունների ընթացքը. Արարատ Միրզոյան

18:55 14.06.2023

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարարից հետաքրքրվել է խաղաղության բանակցության գործընթացով: «Խաղաղության պայմանագրի շուրջ եւ բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել, խաթարել բանակցությունների ընթացքը, եւ ի վերջո Հայաստանին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի: Սա առաջին եւ վստահ եմ, որ […]

̰
Ավելացել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը. Ալխաս Ղազարյանի հարցը` Սուրեն Պապիկյանին

18:29 14.06.2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է սահմանին տիրող իրավիճակով` նշելով, որ օրերս ակտիվացել են սահմանային հրադադարի խախտումներն Ադրբեջանի կողմից: Նշվել է, որ այսօր 2 օտարերկրացի է վիրավորվել: Պատգամավորի խոսքով ավելացել է նաեւ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարար Սուրեն […]

̰
Մարմնական վնասվածք, նաև` ապօրինի զենք. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

18:28 14.06.2023

Հունիսի 7-ի երեկոյան Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ էջմիածինցի մի տղամարդ ծեծել է ընկերուհուն ու պատճառել մարմնական վնասվածք, նաև պահում է ապօրինի զենք: Էջմիածնի Սասունցի Դավիթ թաղամասի հարակից դաշտում գտնվող շինությունում 42-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Պարզվեց, որ վիճաբանությունների ընթացքում նա ընկերուհուն ծեծել էր հունիսի 6-ի երեկոյան և […]

̰
ԱԱՀ վերադարձի խարդախությամբ զբաղվող շղթաներ են բացահայտվել. կան կալանավորվածներ. Նիկոլ Փաշինյան

18:24 14.06.2023

2022 թվականի տնտեսական գործունեության արդյունքում էական առաջընթաց ունենք: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Գուրգեն Արսենյանն ու նկատել, որ ԱԱՀ պրոցեսը ողջունելի է, բայց կան մտահոգություններ օրինականության հետ կապված. ձևավորվել է խարդախների պլաստ, որը զբաղված է ԱԱՀ վերադարձի խարդախությամբ, ու վնաս է հասցվում երկրի պետական բյուջեին: Պատգամավորն ահազանգել է` խնդիրն ահագնանում է ու հետաքրքրվել` […]

̰
Օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Նիզամի գյուղի 65-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում

18:14 14.06.2023

Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նիզամի գյուղի 65-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահներն այցելեցին տղամարդուն: Տանտիրոջ թույլտվությամբ կատարված զննությամբ հողամասում հայտնաբերվեց կանեփի 12 թուփ: Տեսանելի վայրում կար նաև կանեփանման բույսի չոր զանգված: Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված զննությամբ բակում հայտնաբերվեց նաև մոխրացած […]

̰
ՆԳ նախարարը ծանոթացել է Լիտվայի ՆԳՆ հասարակական անվտանգության ծառայության գործառույթներին

18:06 14.06.2023

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվա կատարած այցի շրջանակներում հունիսի 13-ին ծանոթացել է Լիտվայի Հանրապետության երքին գործերի նախարարության հասարակական անվտանգության ծառայության գործառույթներին, տեխնիկական հագեցվածությանն ու հատուկ տրանսպորտային միջոցներին։ Լիտվայի Հանրապետության ներքին ծառայության ստորաբաժանումները 2007 թվականին վերակազմավորվել են Ներքին գործերի նախարարությանը կից հասարակական անվտանգության ծառայության, որի հիմնական գործառույթներն են հասարակական կարգի պահպանությունը, ձերբակալվածների և […]

̰
Էրդողանը խոստացել է մոտ ժամանակներս Շուշիում բացել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը

22:59 13.06.2023

Այսօր կայացել է Թուրքիայի նախագահ  Էրդողանի այցը Ադրբեջան:  Ինչո՞վ է այն տարբերվում նախորդ այցերից և ի՞նչ հարցեր էին օրակարգում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վաղը լրանալու է Շուշիի հայտնի հռչակագրի 2-րդ տարելիցը և, իհարկե, պատահական չէ, որ Էրդողանի այցը հենց այսօր էր ընտրված: Իրականում որևէ գործնական նպատակ այս այցը չէր կարող հետապնդել, քանի […]

̰
BACK_TO_TOP