TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.01 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ո՞ւմ կպաշտպանի Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Սինան Օհանը

21:31 18.05.2023

Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ դուրս եկած Ռեջեփ Էրդողանն ու Քեմալ Քըլըչդարօղլուն վերսկսել են նախնտրական քարոզարշավը: Առաջին փուլում 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածու Սինան Օհանը մինչև այս շաբաթվա վերջ կհայտարարի, թե ում է սատարելու: Վաղը կկայանա նրա հանդիպումը Քըլըչդարօղլուի հետ, որից հետո շատ բան պարզ կլինի: Փաստորեն, Թուրքիայի ընտրությունների արդյունքը վճռելու է ադրբեջանցի՞ն, կկարողանա՞ արդյոք Քըլըչդարօղլուն […]

̰
2.5 մլն դրամ զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար. գործադիրի որոշումները

19:29 18.05.2023

Պետությունը 2.5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար, կհամալրվի նաև երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրերի բյուջեն։ Համապատասխան որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում:   Նիստի մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

20:42 17.05.2023

Մայիսի 17-ին Ռեյկյավիկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով 2023թ. հուլիսի 1-ից ԵՄ խորհրդում սպասվող […]

̰
Դարպասապահի ֆանտաստիկ գոլը` Մեքսիկայի առաջնությունում

20:05 17.05.2023

Մեքսիկայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Աթլետիկո Մորելիան» 3-1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Սեալուի» նկատմամբ: Հանդիպման ամենավառ դրվագը «Մորելիայի» դարպասապահ Սանտիագո Ռամիրեսի գոլն էր ավելացված ժամանակում։ Տանտերերը պետք է մեկ գնդակ հետ բերեին, այդ պատճառով էլ խաղի վերջնամասում մրցակցի տուգանային հրապարակ էր շտապել նաև դարպասապահ Գիլյերմո Ալիսոնը: Անկյունայինի խաղարկման ժամանակ նա գլխով հարված […]

̰
Շրջանավարտներ ունենք, որ ստացել են 19.75, բայց նորից հայտագրվել են. ԳԹԿ փոխտնօրեն

19:40 17.05.2023

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել էր ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանին: Անդրադարձ է եղել բուհական ընդունելության քննությունների երկրորդ փուլին, արցախցի դիմորդների խնդրին, ԲՈՒՀ-ական ուսուցման ընթացքում զինակոչից տարկետման հարցին: Կարո Նասիբյանը նշել է, որ երկրորդ փուլի համար հայտագրվել է մոտ 14 հազար դիմորդ, ընդ որում՝ նրանց թվում կան նաև դիմորդներ, ովքեր քննություն հանձնել են ձմեռային քննաշրջանի ընթացքում, […]

̰ ̰
Այս տարի հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300, ավագ դպրոցը` 19.900 սովորող

18:20 17.05.2023

Հայաստանում  2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ: 2023-2024 ուստարում 1-ին դասարան է հաճախելու  շուրջ 39.500 սովորող: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: Նրա տեղեկացմամբ, ուսումնական պլանով վերջին դասը կանցկացվի մայիսի 26-ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27-ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում: […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ

18:18 17.05.2023

Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ: Հանդիպումը կայացել է Ռեյկյավիկում անցկացվող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթաժողովի շրջանակներում: Երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի […]

̰ ̰
ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը Պետդեպին կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայկական հուշարձանները փրկելու համար

21:23 16.05.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է կրանական ազատության միջազգային հանձնաժողովի զեկույցը: Այն առնչվում է  2022 թվականին աշխարհի տարբեր երկրներում խղճի ազատությանը վերաբերող խնդիրներին: Ադրբեջանը ներառվել է լրջագույն խնդիրներ ունեցող երկրների շարքում: Զեկույցում հիշատակվում են մասնավորապես հայկական հոգևոր ժառանգության նկատմամբ բարբարոսական հարձակումները: Անցած տարիների համեմատ դիմամիկան ինչպիսի՞ն է Ադրբեջանում: Հայկական հոգևոր ժառանգության թեման ի՞նչ համատեսքտում է հիշատակվում զեկույցում […]

̰
Ես վստահ եմ, որ 2 զինծառայողներին վերադարձնելու համար Ադրբեջանը կարող է գնալ զիջումների, անգամ անհամաչափ. Արմեն Պետրոսյան

20:45 16.05.2023

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել էր արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին: Անդրադարձ է եղել Թուրքիայի ընտրություններին, բրյուսելյան բանակցություններին և ըստ դրանց արդյունքների՝ սպասվող զարգացումներին: Արմեն Պետրոսյանի համոզմամբ՝ Եվրամիությունը Բաքվի վրա ազդելու գործիքներ չունի, հետևաբար բրյուսելյան հարթակը հայկական կողմի համար ամենաանբարենպաստն է: Պատճառներից մեկը Ադրբեջանի անզիջում վարքագիծն է: Այն միջնորդ կողմը, որը կազմակերպում է բանակցությունները, պետք է […]

̰
Համագործակցության հուշագիր՝ ՀՀ քննչական Կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև

19:37 16.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) միջև գործակցությունը թևակոխում է որակապես նոր շրջափուլ։ Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեում երկու կառույցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ստորագրել են մի կողից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, մյուս կողմից՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ […]

̰
Աբովյան 4 և Արամի 30 հասցեում գործող շենքը կշարունակի՞ համարվել հանրային գերակա շահ

16:55 16.05.2023

Աբովյան 4 և Արամի 30 հասցեի շենքն այն եզակիներից է, որը սեփականատիրոջ համառ ջանքերով մինչ օրս կանգուն է: 1860-ականներին կառուցված տվյալ շինությունը եղել է բնակելի տուն, շենքի մի հատվածը 1920-ին նաև ծառայել է որպես հատուկ նշանակության զորամաս: Սեփականատեր Գալուստ Թադևոսյանը 2006 թվականից է պայքարում իր իրավունքների համար, անցել է գրեթե բոլոր դատական ատյաններով, ջանքեր չի […]

̰
Ադրբեջանցի Սինան Օհանը վճռելու է թուրքական ընտրությունների արդյունքը

21:25 15.05.2023

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում  հավաքել է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել  է ընտրողների 45%-ի աջակցությունը։ Քվեարկության մասնակցության ցուցանիշը բավականին բարձր է եղել՝ 88,84 տոկոս, ինչը  Թուրքիայի համար ռեկորդային է համարվում։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50%-ից ավելի ձայն:  Մայիսի 28-ին նշանակվել […]

̰
Ոստիկանության կրթահամալիրում մեկնարկել են «Զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանում» թեմայով դասընթացները

17:54 15.05.2023

Մայիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկել են «Զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանում» թեմայով քառօրյա դասընթացները, որոնք իրականացվում են հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում: Մասնակցում են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ: Դասընթացները վարելու են Ֆրանսիայի ոստիկանության փորձագետները: ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը կարևորել է երկու երկրների ներքին գործերի նախարարությունների ակտիվ համագործակցությունը: Նշել է, որ […]

̰
Նախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպանը

16:36 15.05.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Աննա Մարիա Շիկոյին՝ դիվանագիտական հարաբերությունների երկարատև դադարից հետո Հայաստանում Հունգարիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ «Մենք մեծապես կարևորում ենք Ձեր նշանակումը: Հայաստանը և Հունգարիան՝ որպես դարավոր բարեկամ երկրներ շարունակելու են իրենց համագործակցությունը, և […]

̰
ՔՈԳՎ-ն բացահայտել է թմրաշղթա, հայտնաբերել մեթամֆետամին, ափիոն

16:08 15.05.2023

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի 31-ամյա մի բնակիչ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ և դրանք մաս-մաս իրացնում Երևանում: Օպերատիվ տեղեկության իրացումը սկսվեց մայիսի 5-ին, երբ արդեն պարզվել էր, թե ումից է նա ձեռք բերում թմրանյութը: Ժամը 19.30-ին 31-ամյա տղամարդը ձերբակալվեց Երևանի Վաղարշյան-Ավետիսյան […]

̰
Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության և իշխանության աջակիցների միջև

17:22 14.05.2023

Թուրքիայում մայիսի 14-ին՝ ժամը 08։00-ին, մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Սոցցանցերում արդեն տեղ են գտել մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է թե ինչպես են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի նախագահի միասնական […]

̰
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը

15:21 14.05.2023

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որում նախատեսվում է քննարկել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։ Հիշեցնենք, մայիսի 13-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նիկոլ Փաշինյանը  ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է եռակողմ հանդիպման […]

̰
Ադրբեջանական ռազմական սադրանքը բրյուսելյան հանդիպումից առաջ. ամփոփում է Ռոբերտ Ղևոնդյանը

19:40 13.05.2023

Այս շաբաթ Ադրբեջանը դարձյալ ռազմական սադրանքի դիմեց: Սա այն դեպքում, երբ շաբաթն ամփոփվելու է բրյուսելյան հանդիպմամբ: Ի՞նչ եզրահանգումների տեղիք է տալիս այս ամենը: Այս թեմային անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը`«Հորիզոնին» տված հարցազրույցում:   Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ի պատասխան թշնամու սադրանքների, կանխարգելիչ ի՞նչ գործողությունների դիմեց ՀՀ ԶՈՒ-ն

18:08 13.05.2023

Թշնամու ձեռագիրն անփոփոխ է. Ադրբեջանն այս շաբաթ կրկին սադրանքի դիմեց: Վերջին օրերին ինչպիսի՞ բախումներ տեղի ունեցան Հայ-ադրբեջանական սահմանին և կանխարգելիչ ի՞նչ գործողությունների դիմեց Հայաստանի զինված ուժերը. Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
̰
Արդյո՞ք Հարավային Ադրբեջանի «վտարանդի կառավարությունը» գործում է Իլհամ Ալիևի հովանու ներքո

22:05 12.05.2023

Իրանի թուրքալեզու անջատողականները նոր համարձակ քայլ են կատարել՝ երկիրը փլուզելու նպատակով: Հարավային Ադրբեջանի անջատման հիմքերը նախապատրաստելու համար հատուկ կառույց է ձևավորվել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի և ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում. Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիմնադիր կոնֆերանսն է կայացել՝ մի կառույցի, որի անվանումը շատ խոսուն է. այն կոչվում է «Հարավային Ադրբեջանի […]

̰
Ադրբեջանը միայնակ է մնացել. ռազմական փորձագետը` Բաքվի սադրանքների և ՀՀ ԶՈՒ-ի գործողությունների մասին

21:17 12.05.2023

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին և Հայաստանի զինված ուժերի կանխարգելիչ գործողություններին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը. «Եթե մեկ բառով նկարագրելու լինեմ կամ մեկ նախադասությամբ, ապա պետք է ասեմ, որ Ադրբեջանը իրականում հիմա փորձում է հնարավորինս զերծ մնալ բանակցային կամ հանդիպումների գործընթացներից, որովհետև Թուրքիայում տեղի ունեցող ներքին քաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ ինքը մնացել է, […]

̰
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանին և Սիլվանա Կոխ-Մեհրինին

19:16 12.05.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Հակոբյանին և վերջինիս հրավերով Հայաստան ժամանած «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի (WPL) հիմնադիր և նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինին: ՀՀ ԱԺ նախագահը հյուրերի հետ շրջայց է իրականացրել խորհրդարանում: Նա պատասխանել է Սիլվանա Կոխ-Մենրինի՝ հայաստանյան կին քաղաքական գործիչների և Ազգային ժողովի կողմից նրանց կարողությունների […]

̰
ԵՄ նոր աջակցությունն ուղղված է ՆԳ նախարարության կազմավորմանն ու ընթացող բարեփոխումներին

19:04 12.05.2023

Մայիսի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրամիության պատվիրակությանը՝ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասի և ԵՄ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Սիլյա Կասմանի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև ծրագրի փորձագետներն ու Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը։ Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել մայիսի 2-ին մեկնարկած […]

̰
Արմավիրի ոստիկանների պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ

17:38 12.05.2023

Մայիսի 10-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Ձերբակալվել և ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել յոթ երիտասարդ, որոնց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով խիմկայի և մարիխուանայի նմանվող զանգվածներ և նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։ Բոլոր դեպքերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական […]

̰
̰
Ռուսաստանը՝ Ադրբեջանի բոլոր հնարավոր միջոցներով գրոհում է Հայաստանի պետականության դեմ. Լևոն Շիրինյան

21:40 11.05.2023

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին այսօր գրանցված սադրանքը, քաղաքական վերջին զարգացումները, վարչապետի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումը, Թուրքիայում սպասվող ընտրությունների նշանակությունը Հայաստանի համար և բազմաթիվ այլ հարցեր: Խոսելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների այսօր իրականացրած սադրանքից Շիրինյանը նշել է, որ դա սպասելի էր: «Ակնհայտ է, որ […]

̰
Ատեստավորված զինծառայողի աշխատավարձն առնվազն կկրկնապատկվի. գործադիրի որոշումները

17:35 11.05.2023

Անցկացվել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը ատեստավորման արդյունքներով կարող է ստանալ աշխատավարձի առնվազն կրկնապատիկը: Հաստատվել է Պետական գույքի կառավարման 2021-2023 թթ.-ի ծրագրի կատարման 2022 թ.-ի տարեկան հաշվետվությունը և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը: Իսկ ապրիլին հավաքագրված հարկային եկամուտները սահմանել են պատմական ռեկորդ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
BACK_TO_TOP