16:50 05.05.2025
Մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Աճառյան փողոցում ձերբակալել և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 և թղթե մեկ փաթեթ` […]
16:16 05.05.2025
Ապրիլի 28-ից մայիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4441 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 146 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 274 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 802, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու […]
16:52 03.05.2025
Մայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։
16:17 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոցում: «Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:
16:00 03.05.2025
Օրեր առաջ Երևանում տեղի ունեցած բազմամարդ համերգից հետո հրապարակված կադրերը բուռն քննարկումների առիթ դարձան: Երաժշտության ու ճաշակի, ինքնության ու ազգային մտածողության մասին տրամագծորեն հակառակ, հաճախ վիրավորանքի հասնող մեկնաբանությունները սոցցանցերի առաջին էջերում էին: Հակառակ ճամբարներում հայտնվեցին ամենատարբեր զբաղմունքի ու մասնագիտության մարդիկ: Բայց ի՞նչն է ձևավորում մարդու երաժշտական ճաշակը, ի՞նչն է վտանգավորը, ի՞նչն՝ օգտակարը: Այս ու այլ […]
19:14 02.05.2025
Մեկ տարի առաջ՝ 2024-ի ապրիլի 23-ին, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Արդյունքում սահմանազատվեց 12 կմ-ոց հատված: Անվտանգային ինչպիսի՞ հարց է լուծվել, մեկ տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել սահմանամերձ այս գյուղերում ապրող մարդկանց կյանքում: «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» նկարահանող խումբը եղել է Կիրանցում ՝ զրուցելու տեղացիների հետ և նրանց առօրյայի ու զգացողությունների մասին […]
18:44 02.05.2025
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:
15:57 02.05.2025
Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:
15:27 02.05.2025
Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […]
15:20 02.05.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […]
18:11 01.05.2025
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:36 30.04.2025
Կառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:10 30.04.2025
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […]
12:55 30.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […]
22:53 29.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր առավոտյան այցելել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայր՝ հետևելու պետբյուջեի միջոցներով կառուցվող Խոզնավար ֊ Գորիս ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:40 28.04.2025
Ապրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […]
23:50 27.04.2025
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:
23:35 27.04.2025
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […]
22:26 26.04.2025
«Հեռանկարն» այսօր զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքաղաքական իրադարձությունները։ Ի՞նչ փոխվեց նրանից, որ Թրամփը նորից խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, ինչո՞ւ է դրան այդքան մեծ կարևորություն տրվում, ի՞նչ կարևոր շեշտադրուներ էր պարունակում Թրամփի ուղերձը, օրինակ այն խոսքը, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և պահպանելու տարածաշրջանային […]
16:00 26.04.2025
Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերն ու կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի առթիվ անցկացվող շքերթին: Ի՞նչ է դա նշանակում ու ինչպե՞ս կազդի տարածաշրջանում հետագա զարգացումների վրա: Այս խնդիրների շուրջ քննարկմանը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում մասնակցել են Տիգրան Քոչարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:25 26.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 26-ին մասնակցել է «Անասնաբույժների միջազգային օրվան» նվիրված «Անասնաբույժները՝ որպես հանրային և պարենային անվտագության երաշխավորներ» խորագրով համաժողովին։ «Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն որակյալ մասնագետներ ունենալու գործին, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով և հմտություններով, և պետք է շարունակել քայլեր ձեռնարկել՝ անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդության համար գրավիչ դարձնելու ուղղությամբ, քանի որ […]
13:26 26.04.2025
Ապրիլի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև. Հարգելի՛ տիկին դեսպան, հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ինձ համար պատիվ է ջերմորեն շնորհավորել […]
23:11 25.04.2025
Ապրիլի 20-ին Հայ սուպերսթար նախագծի 6-րդ եթերաշրջանի առաջին թողարկումն էր, լսումների առաջին փուլը, որը հեռուստադիտողների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել: Մանրամասները` ռեպորտաժում:
19:44 25.04.2025
Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումը։ Ապրիլի 25-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և կոնսորցիումի կողմից հիմնադրված «HAYPASS» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեն ստորագրել են Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման […]
18:40 25.04.2025
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից շարունակաբար իրականացվող գիտելիքների ամրապնդման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հանրապետության տարբեր համայնքներում պարբերաբար կազմակերպվում են ցուցադրական բնույթի ուսումնավարժություններ։ Այս նախաձեռնությունները կարևոր նախադրյալ են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ունակությունների ձևավորման և ներգրավված կառույցների միջև համագործակցության ամրապնդման տեսանկյունից։ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ ՀՀ […]
18:06 25.04.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ապրիլի 25-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության մշակման ծրագրի շրջանակում կատարված ծավալուն աշխատանքները՝ կարևորելով աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցությունը։ Արմեն Մկրտչյանը նշել […]
19:11 24.04.2025
Վերջին շրջանում Թուրքիայում դարձյալ լարվեց ներքաղաքական իրավիճակը: Ձերբակալվեց Ստամբուլի քաղաքապետը, որը համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը: Ի՞նչ է տեղի ունենում Թուրքիայի ներսում և ի՞նչ զարգացումների սպասել. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: