TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությունը

16:11 20.05.2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

̰
ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոց

19:55 19.05.2025

Ասիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական ստորաբաժանումներում

19:35 19.05.2025

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի քննչական վարչությունում և Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում։ Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը […]

̰
Երևանի միջազգային բալետային փառատոնը վերադառնում է. այն կանցկացվի Թումանյանի անվան զբոսայգում

19:27 19.05.2025

Հունիսի 6-ից 13-ը Թումանյանի անվան զբոսայգում արվեստի սիրահարները ականատեսը կդառնան բալետային արվեստի հրավառության: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 3-րդ տարին անընդմեջ տարածաշրջանում իրականացվող բացառիկ փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Մոսկվայի Մեծ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները: Հունիսի 6-ին և 7-ին ելույթ կունենա Մոսկվայի Մեծ թատրոնը՝ լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

19:12 19.05.2025

Մայիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվությունը և գործընկերության խորացման դինամիկան: Անդրադառնալով Երևանում և Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանությունների բացմանը՝ Արարատ Միրզոյանը և Անիտա Դիմիտրիուն վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ընդլայնել համագործակցությունը նոր՝ փոխադարձ […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզեր

16:48 17.05.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզեր՝ Կառավարության աջակցության ծրագրով: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

̰
Երևան-Մոսկվա այցեր. արդյո՞ք նոր փուլ է հայ-ռուսական հարաբերություններում

15:12 17.05.2025

Մայիսի 9-ին վարչապետի Մոսկվա այցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Ոչ միայն այցի, այլև հայ-ռուսական հարաբերությունների մասին տրամագծորեն տարբեր կարծիքներ հնչում էին դեռ շաբաթներ առաջ: Հայտարարություն հնչեց նույնիսկ Եվրոպական միությունից: Այդուհանդերձ այցը կայացավ: Ի՞նչ է սա նշանակում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների համար: Այս ու այլ հարցեր քննարկվել են «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար Արմինե […]

̰
Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

14:53 17.05.2025

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում: Ուղերձում, վարչապետը նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, […]

̰
Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը կկրկնապատկվի. գործադիրի որոշումները

19:22 15.05.2025

Կրկնապատկվելու է տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի՝ լիզինգի աջակցության ծրագրից: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով, ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա […]

̰
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

18:52 15.05.2025

Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին: Ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաեւ հայ կանանց հիշատակին նվիրված […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումին

17:32 15.05.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի մեկնարկին: Հանրապետության նախագահը հանդես է եկել բացման խոսքով, ապա բանախոսություն ունեցել Հայաստանի առջև առկա մարտահրավերների և հնարավորությունների և այս համատեքստում կրթության և գիտության դերակատարության վերաբերյալ: Հանրապետության նախագահի բացման խոսքը. «Ուրախությամբ ողջունում եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների առաջին ֆորումի անցկացումը և հուսով եմ, […]

̰
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի աշխարհայացքի ընդլայնմանն ու վերլուծական կարողությունների ձևավորմանը. Գլխավոր դատախազ

17:03 15.05.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում տեղի ունեցած՝ «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը: Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ […]

̰
Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով

18:23 14.05.2025

Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […]

̰
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

17:54 14.05.2025

Մայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […]

̰
«ՎԱԶ-2107»-ի օրինախախտ վարորդին Կոտայքի պարեկները հայտնաբերել են

16:56 13.05.2025

Սոցիալական ցանցերում օրերս տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Կոտայքի մարզի պարեկները ճշտել են վարորդի ինքնությունը։ Մայիսի 12-ին մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 23-ամյա վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ […]

̰
59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

16:16 13.05.2025

Համայանքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 59-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է զենք և ռազմամթերք։ Մայիսի 9-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Արտաշավանցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: 59-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Քրեական վարույթի […]

̰
«Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները Կապանում և Քաջարանում

17:11 12.05.2025

Կրթվելը նորաձև Է. Կապան և Քաջարան քաղաքներում կայացել են Շարժման հերթական հանդիպումները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

22:21 10.05.2025

Վերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆ

16:36 10.05.2025

Մայիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի […]

̰
Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

15:48 10.05.2025

Խաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

15:35 10.05.2025

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:  

̰
Մամուլի ազատության սահմանները. ի՞նչ փոխվեց ՀՀ-ում. Հեռանկար բանավեճ

14:14 10.05.2025

Միջազգային վարկանիշները արձանագրում են՝ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի ազատության ցուցանիշներով: Արդյո՞ք իշխանությունների շնորհիվ, թե՞ ի հեճուկս: Ո՞ւմ են սպասարկում և ո՞ւմ իրականում պետք է սպասարկեն հայ ժուռնալիստները: Կդիմանա՞ն արդյոք ավանդական լրատվամիջոցները ցանցային մեդիայի հետ մրցակցությանը: Այս հարցերը քննարկվել են Մամուլի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի և Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության համահիմնադիր […]

̰
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համար

17:44 08.05.2025

Խլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ […]

̰
Պետությունը շարունակում է փոխհատուցում տրամադրել ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված դրամական ավանդների դիմաց

18:33 07.05.2025

Պետությունը շարունակում է փոխհատուցում տրամադրել ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց։ Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:  

̰
Բուհն ու մասնագիտությունը նշելը պարտադիր է. ԳԹԿ փոխտնօրենի զգուշացումը

17:18 07.05.2025

Բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման ժամանակահատվածում բոլոր դիմորդներն այս տարի պարտավոր են նշել բուհը, մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են հանձնել նաև ներբուհական քննություններ՝ պետք է նշեն նաև այդ քննությունները: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրել է ԳԹԿ տնօրենի տեղակալը: «Եթե 2025թ․-ի հունվարին ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ, […]

̰
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է

17:42 06.05.2025

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով: Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ […]

̰
Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակ

16:12 06.05.2025

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Ըստ տեղեկության` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ, Զորակ գյուղում գտնվող չորս հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: […]

̰
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

19:50 05.05.2025

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […]

̰
ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին

18:37 05.05.2025

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին: Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ (Առաջինի Լրատվական ալիք), Կառավարության ֆեյսբուքյան և յութուբյան էջերով։  

̰
BACK_TO_TOP