19:40 30.05.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան քննարկմանը: Քննարկման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով, անդրադառնալով հայաստանյան տնտեսական համակարգի առանձնահատկություններին և մարտահրավերներին և վերջիններիս հաղթահարման գործում ինչպես տնտեսագիտական համալսարանի, այնպես էլ ոլորտով զբաղվող մասնագետների գործունեության դերակատարությունը: Իր խոսքում նախագահն անդրադարձ է կատարել տարածքային […]
18:56 30.05.2025
Մայրաքաղաքի սրտում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, մայիսի 30-ին և 31-ին կանցկացվի ConFEAS 2025 միջազգային ամենամյա համաժողովը, որը հյուրընկալել են Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան՝ Եվրո-ասիական շուկաների միության հետ համատեղ: Երևանը հյուրընկալել է շուրջ 200 մասնակցի՝ ավելի քան 20 երկրի բորսաներից, բանկերից, կենտրոնական դեպոզիտարիաներից և միջազգային ֆինանսական հաստատություններից։ Հանրապետության նախագահը ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ […]
18:16 30.05.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-քուվեյթյան հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակություն և որակ կստանան։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Քուվեյթի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն՝ […]
19:12 29.05.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը և Ուրուգվայը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։ «Մեր երկրների միջև ձևավորված է փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ, և մենք շահագրգռված ենք Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում […]
18:46 29.05.2025
Մայիսի 22-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժանք՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով: Մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության, ոստիկանության, շտապօգնության, մարզային և համայնքային ծառայությունների աշխատակիցներ: Ուսումնավարժանքի ընթացքում խաղարկվել է 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժի սցենար, որին նախորդել է իրականացվելիք միջոցառումներին վերաբերող աշխատանքային քննարկում։ Գործնական միջոցառումների ընթացքում խաղարկվել են տուժածներին փլատակներից դուրս […]
18:37 29.05.2025
Սպայական պաշտոնի նշանակված սպաների համար կսահմանվի բնակարանի ձեռքբերման իրավունք, կավելացվեն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետները, պետական գույքը կտրամադրվի ոչ թե անհատույց՝ այլ վարձակալության: Այս և այլ որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:20 29.05.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Բեննոնը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը։ «Անհրաժեշտ է հաճախակի դարձնել մեր փոխայցելությունները և քննարկումները տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- նշել է նախագահ […]
22:17 28.05.2025
Այսօր «Հորիզոնի» հիմնական թողարկումից հետո «Շանթ» ՀԸ-ի եթերում ցուցադվելու է Արտյոմ Երկանյանի նոր վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է Երուսաղեմում հայկական ներկայությանն ու ժառանգությանը սպառնացող վտանգներին ու դրանց հաղթահարմանն ուղված ջանքերին: Ֆիլմի մասին «Հեռանկարը» զրուցել է հեղինակի՝ մեր գործընկեր, լրագրող, մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Ինչո՞ւ է Երուսաղեմում հայկական ներկայության ու ժառանգության թեման այսքան կարևոր, ինչո՞ւ է […]
18:10 28.05.2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։ Հանդիսավոր արարողությանը, որը կայացել է Հանրապետության նախագահի նստավայրում, մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բոլորին Հանրապետության տոնի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 28-ի՝ […]
20:55 27.05.2025
2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և, ըստ այդմ, այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է: Ի՞նչ նպատակ ունի այն և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող […]
20:50 27.05.2025
Շանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։
17:03 27.05.2025
Մայիսի լույս 27-ի գիշերը Նորք-Մարաշում ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները թաղամասի 7-րդ փողոցում նկատել են տարօրինակ վարք դրսևորած մի երիտասարդի։ Վերջինս եղել է ձեռնոցներով, դեմքին էլ՝ կանաչ դիմակ։ Իրավապահներին տեսնելուն պես դիմակավոր երիտասարդը փախել է, սակայն պարեկներին հաջողվել է կարճ հետապնդումից հետո բռնել նրան ու ձերբակալել։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնում […]
16:51 27.05.2025
Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԱԳԱՔ) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնեին։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը՝ ընդգծելով, որ այս փաստաթուղթը նոր նշանակալի հանգրվան կլինի ԵՄ-ի հետ ՀՀ համապարփակ համագործակցության խորացման գործում։ Արարատ Միրզոյանը և Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են […]
19:40 26.05.2025
Մայիսի 22-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Փրկարար ծառայության ղեկավար կազմը, կառուցվածքային և մարզային ստորաբաժանումների հրամատարությունը։ Ամփոփվել են 2025 թվականի ընթացքում մարզային ստորաբաժանումներում իրականացված հրշեջ-փրկարարական վերապատրաստումների արդյունքները։ Կամո Ցուցուլյանը փաստել է, որ դասընթացները մեծապես նպաստում են ոչ միայն հրշեջ-փրկարարների օպերատիվ-տակտիկական […]
19:12 26.05.2025
Մայիսի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4565 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 228 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 306 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 38, չամրակապված վարելու՝ 754, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 2, վարելու ընթացքում […]
17:48 26.05.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Վրաստանի դեսպանատուն՝ Վրաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահը ջերմորեն շնորհավորել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ իր բարեմաղթանքները փոխանցելով Վրաստանի բարեկամ ժողովրդին։ Հանրապետության նախագահը հաջողություններ և բարգավաճում է մաղթել Վրաստանին՝ ընդգծելով հայ-վրացական ավանդական բարեկամության և գործընկերության կարևորությունը։ Նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է հայ […]
16:44 26.05.2025
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։ Ստորև ներկայացվում են երկու երկրների վարչապետների հայտարարությունները. Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն վարչապետ Ֆիցո, հարգելի գործընկերներ, Ողջունում եմ Սլովակիայի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակությանը և անձամբ վարչապետին Հայաստանի Հանրապետությունում։ Սա շատ լավ հնարավորություն է անդրադառնալու մեր […]
16:18 26.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սլովակիայի վարչապետի առանձնազրույցը: Երկու երկրների վարչապետները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով: Վարչապետ Փաշինյանը ողջունել է Ռոբերտ Ֆիցոյի և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սլովակիայի հետ հետագա հարաբերությունների զարգացումը: «Մենք արդեն հասցրեցինք քննարկել, որ առկա է բոլոր […]
23:59 25.05.2025
Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:
13:25 25.05.2025
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ:
19:50 22.05.2025
Մոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […]
19:21 22.05.2025
Արարատի մարզի պարեկները ապրիլի 23-ի գիշերը Սայաթ-Նովա գյուղից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա, որի սրահում և բեռնախցիկում կար մեծ քանակությամբ օղի: Պարզվել է, որ «Օպելի» բեռնախցիկում և սրահում առկա 168 շիշ կեղծ օղին շշալցրել է 41-ամյա վարորդը, և գիշերը 39-ամյա եղբոր հետ դրանք տեղափոխում էր ազգականի տուն` վաճառելու նպատակով: Ապօրինի […]
16:44 22.05.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […]
17:48 20.05.2025
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ Մայիսի 22-ին՝ ժամը 10:30-16:00-ն, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում (Քուչակի համայնքապետարան): Ժամը 11:30-17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում (Վարդենիսի համայնքապետարան) Մայիսի 23-ին՝ ժամը 10:00-14:00-ն, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում (Մեծ Մասրիկի համայնքապետարան)։ ՆԳՆ-ից հիշեցնում են, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության […]
17:05 20.05.2025
Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի: Նախարար Միրզոյանի ելույթը ներկայացված է ստորև: ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին «Հայաստան […]
16:34 20.05.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Հովհաննիսյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ:
16:11 20.05.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
19:55 19.05.2025
Ասիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:35 19.05.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի քննչական վարչությունում և Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում։ Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը […]