TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.04 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

̰
Երբվանի՞ց անցում կկատարվի միասնական տոմսային համակարգին․ քննարկում Երևանի քաղաքապետարանում

15:15 02.05.2023

Նոր ներկրված ավտոբուսները ո՞ր երթուղիներում են ներգրավվել, ի՞նչ է սպասվում կարգազանց վարորդներին և երբվանի՞ց անցում կկատարվի միասնական տոմսային համակարգին. քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական այսօրվա նիստին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Կիբերբուլինգը, առցանց վիրավորանքն ու կիբերագրեսիան հանդիպում են տարբեր դրսևորումներով․ Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

12:13 02.05.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն. ընտրության հարց է: Մեդիան երիտասարդներին կարող է հիանալի հարթակ տրամադրել կապերի հաստատման եւ նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, այն կարող է նաեւ դառնալ […]

̰
Այդ կետից առևանգելու, թալանելու, սպանելու են. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական անցակետում արձանագրված միջադեպի մասին

21:52 01.05.2023

Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետում տեղի ունեցած միջադեպի մասին «Հորիզոն»-ի  հարցերին պատասխանել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: «Այդ անցակետը վերածվելու է գեստապոյի հենակետի, որ այդտեղից առևանգելու են, բռնաբարելու են, սպանելու են, ձերբակալելու են, թալանելու են արցախահայությանը: Մենք տեսել ենք, թե դա ինչ է: Երբ 1991 թվականին ադրբեջանական օմոնը Ստեփանակերտի օդանավակայանում […]

̰
Բրյանսկի մարզում գնացքի յոթ վագոնները ռելսերից դուրս են եկել

20:01 01.05.2023

Բրյանսկի մարզում երկաթուղում տեղի ունեցած դիվերսիայի հետևանքով բեռնատար գնացքի յոթ վագոններ են շրջվել։ Գնացքը նավթամթերք և փայտանյութ էր տեղափոխում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Հաղորդվում է նաև, որ մինչ գնացքի մեկնումը տեղի բնակիչները լսել են երկու հարված։  Ինչպես երևում է նկարահանված կադրերից, միջադեպի հետևանքով լոկոմոտիվը բռնկվել է։ Նախնական տվյալներով՝ վարորդն ու նրա օգնականը լուրջ վնասվածքներ չեն ստացել։ […]

̰
Միրզոյանը և Բլինքենը անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին

18:08 01.05.2023

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:    

̰
Աշխարհի բացարձակ գավաթակիր Արթուր Դավթյանի պարգևատրման հանդիսավոր արարողությունը

16:39 30.04.2023

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հաղթող է ճանաչվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում: Արթուր Դավթյանը, հանդես գալով հենացատկի եզրափակչում, հավաքել է 15,166 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ ոսկե մեդալ նվաճելով: Հայ մարմնամարզիկը, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին, երկրորդ տարին անընդմեջ կարողացել է նվաճել նաև […]

̰
«MAN» մակնիշի 12 մետրանոց ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին

16:30 30.04.2023

«MAN» մակնիշի նոր, 12 մետրանոց ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին՝ առանց ուղեգծի փոփոխության: Նոր Նորքի 9-րդ զանգվածից անցնելով Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններով` այն կհասնի Հարավարևմտյան թաղամաս: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, «Ժոնգ Թոնգ» մակնիշի նոր ավոտբուսներն էլ կսպասարկեն 48 համարի նոր ուղեգիծը: Վերջնականգառներն են՝ էրեբունու Տիտոգրադյան-Խաղաղ Դոնի փողոցների հատվածն ու […]

̰
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողն է

16:12 30.04.2023

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 15,166 միավոր և գրավեց 1-ին տեղը: Քանի որ Դավթյանը ոսկե մեդալակիր էր գավաթի խաղարկության նախորդ երկու փուլերում` Կոտբուսում և Դոհայում, հայ […]

̰
Սահմանամերձ գյուղում ապրելն ու արարելը հատուկ առաքելություն է. «Զինուժ»-ի ռեպորտաժը Արտանիշ գյուղից

14:54 30.04.2023

Սահմանամերձ գյուղում ապրելն ու արարելը հատուկ առաքելություն է: «Զինուժ»-ի ռեպորտաժը Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի առօրյայի, դիրքապահ անձնակազմի և գյուղի բնակիչների ամուր կապի մասին է:

̰
Բենզեմայի հերթական հեթ-տրիկը «Ռեալի» կազմում

10:47 30.04.2023

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4-2 հաշվով հաղթել է «Ալմերիային»: Տանտերերի կազմում առաջին խաղակեսի ընթացքում հեթ-տրիկ է ձևակերպել Կարիմ Բենզեման: «Ռեալի» կազմում աչքի է ընկել նաև բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն: Հյուրերի գոլերը խփել են բրազիլացի պաշտպան Լազարոն ու արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Ռոբերտոնեն: 32 խաղից հետո «Ռեալը» 68 միավորով երկրորդն է […]

̰
Էրդողանի ինքնազգացողությունն ու Թուրքիայի ընտրությունների խաղադաշտը․ ամփոփում է  Բագրատ Էսթուքյանը

20:00 29.04.2023

Էրդողանի առողջական վիճակի պատճառով Թուրքիայում կարող են խառնվել խաղաքարտերը: Երկրի սահմաններից դուրս ընտրություններ են, իսկ ներսում՝ հակասական լուրեր: Ի՞նչ հետևանքներ կունենա այս ամենը: Այդ հարցերին անդրադարձել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ էսթուքյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Վարչապետը չնախատեսված կարճատև այց է ունեցել նաև Ոսկեպար

19:12 29.04.2023

Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են օղակաձև ճանապարհի 6000 քմ մակերեսով և 828 գծմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ, որոնց համար ծախսվել է ավելի քան 90 մլն դրամ: Պետական բյուջեից համաֆինանսավորման չափը կազմում է 49,7 մլն դրամ։ «Չնախատեսված կարճատեւ այց ունեցա նաեւ Ոսկեպար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Գագիկ Խաչիկյանը՝ արծաթե, Հարություն Մերդինյանը՝ բրոնզե մեդալակիր. Աշխարհի գավաթ

18:10 29.04.2023

Գագիկ Խաչիկյանն ու Հարություն Մերդինյանը համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում շարունակվող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգթափեր վարժությունում: Խաչիկյանը վաստակել է 14,733, իսկ Մերդինյանը՝ 14,566 միավոր: Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը (հենացատկ, օղակներ) և Արթուր Ավետիսյանը (օղակներ) նույնպես եզրափակիչում են: Աշխարհի գավաթի խաղարկությունները վարկանիշային են աշնանը Բելգիայում […]

̰
Վարչապետը Կիրանցում ծանոթացել է մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին

17:20 29.04.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում ծանոթացել է մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Այն նախատեսված է 100 երեխայի համար: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել այս տարվա սեպտեմբերին: Ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 750 մլն դրամ։

̰
Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել է Սյունիք և Լաչինի արգելափակված միջանցքի սկզբնամաս

15:32 29.04.2023

Ֆրանսիացի սենատորները Հայաստան կատարած այցի շրջանակում եղել են երկրի հարավային սահմանամերձ հատվածներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից: Առաջին կանգառը Տեղ համայնքն էր, որտեղ վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ցուցադրում է ռազմական ագրեսիա: «Երկարաժամկետ խաղաղության հաստատման համար պետք է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն ու ստիպել Ալիևին, որպեսզի նա դադարեցնի իր քաղաքականությունը»,- նշել է Բրյունո Ռըտայոն ու […]

̰
Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Ջուջևան գյուղում

14:49 29.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Տավուշի մարզի Ջուջևան գյուղում: «Չնախատեսված կանգառ ունեցա Ջուջևանում, որտեղ քաղաքացիները մասնակցում էին շաբաթօրյակին: Պայմանավորվեցինք, որ կառավարության ֆինանսավորմամբ կբարեկարգվի գյուղի այգին, հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

̰
Շարունակվում է վարչապետի այցը Տավուշի մարզ

13:10 29.04.2023

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ: Առավոտյան նա այցելել է Նոյեմբերյան, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատանքների ընթացքին: Այս մասին վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Ծրագիրը, որն ավարտին կհասցվի 2024 թվականի սկզբին, իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Կառավարությունն […]

̰
Բերդ քաղաքում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Հերոսների պուրակի բարեկարգման աշխատանքները․ ՀՀ վարչապետ

12:07 29.04.2023

Բերդ քաղաքում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Հերոսների պուրակի բարեկարգման աշխատանքները. ծրագրի արժեքն է 44 մլն դրամ, որից 24 մլն դրամը հատկացվել է պետբյուջեից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բերդում՝ Հ. Ադամյան-Գ. Նժդեհի փողոցում՝ 1,6 կմ երկարությամբ, սուբվենցիոն ծրագրով իրականացվել են նաև տուֆով սալարկման աշխատանքներ. ծրագրի ընդհանուր արժեքը 287 […]

̰
Վարչապետը Տավուշի մարզում ծանոթացել է համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

23:57 28.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Բերդ խոշորացված համայնքում, որտեղ ծանոթացել է Տավուշ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման կատարված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 73,683,410 դրամ, որից 55,078,387 դրամը հատկացվել է […]

̰
Մարդաշատ լողափում նկատել են՝ ինչպես է այրվում ինքնաթիռի շարժիչը

23:10 28.04.2023

Avianca մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի բռնկման պատճառով։ Զբոսաշրջիկներով լեփ-լեցուն լողափի վրայով թռչող ինքնաթիռը ֆիքսվել է Daily Mail-ի հրապարակած տեսանյութում։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին, երբ ինքնաթիռը Սան Անդրես կղզուց թռել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա։ Շարժիչներից մեկը սկսել է այրվել այնտեղ հայտնված թռչնի պատճառով։ Օդաչուները շրջել են ինքնաթիռի ուղղությունը և […]

̰
Սրտի կաթվածի մասին տեղեկություններից հետո Էրդողանի վարկանիշի կտրուկ անկում է արձանագրվել

22:57 28.04.2023

Այսօր մեկնարկել է Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը՝ երկրի սահմաններից դուրս: Ընտրություններն անցկացվում են նախագահ Էրդողանի սրտի կաթվածի մասին տարածվող տեղեկությունների ֆոնին: Մինչև ընտրությունները դեռ 18 օր կա: Ինչո՞ւ է արտերկրում քվեարկությունն այսքան վաղ սկսվել: Թեմային՝  «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ինչպես մի շարք երկրներում, Թուրքիայում ևս, երկրի սահմաններից դուրս քվեարկությունը տեղի է […]

̰
Ադրբեջանական անցակետը, տարածաշրջանի մասին միջազգային ուղերձները. ամփոփում է Արմինե Մարգարյանը

20:15 28.04.2023

Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանը հերթական սադրանքին գնաց և անցակետ տեղադրեց: Այս իրավիճակում ի՞նչ ուղերձներ են հնչում Ֆրանսիայից ու ոչ միայն Ֆրանսիայից: Այս հարցերին անդրադարձել է ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Արմինե Մարգարյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում:  

̰
Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանները լրագրողների հարցերին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

19:07 28.04.2023

Ապրիլի 28-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանները լրագրողների հարցերին: «Բարև Ձեզ: Հարգելի՛ տիկին նախարար, սիրելի բարեկամ, Հարգելի՛ գործընկերներ, Մեծագույն ուրախությամբ […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

18:46 28.04.2023

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Բացատրական աշխատանք են իրականացրել Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախույզները։ Լճաշեն գյուղի մի բնակիչ բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Սևանի բաժնում արձանագրվել է ինքնաշեն ատրճանակ և զինամթերք կամավոր հանձնելու դեպք՝ շնորհիվ ծառայողների բացատրական աշխատանքի։ Գավառի բաժնի […]

̰
19-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է կանեփանման զանգված

18:27 28.04.2023

Ոստիկանության Ամասիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապրիլի 27-ին ձերբակալել և ոստիկանության Ամասիայի բաժին են տեղափոխել 19-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգված։ Նշանակվել է փորձաքննություն։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]

̰
23-ամյա երիտասարդը ընկերոջ հետ գողություններ էր արել գերեզմանատնից և ամառանոցներից

17:51 28.04.2023

Գողությունների վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն Արտաշատի քրեական հետախույզներն իրացրին ապրիլի 25-ին: Ըստ տեղեկության` Արարատի մարզի Ոստան գյուղի 23-ամյա մի բնակիչ ընկերոջ հետ գողություններ է արել գյուղի գերեզմանատնից և Վերին Արտաշատ տանող ճանապարհի ամառանոցներից: Իրավապահներին հաջողվեց նաև պարզել, որ ընկերը Բաղրամյան գյուղից է, 20 տարեկան: Ապրիլի 25-ի առավոտյան ոստանցի երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Բացատրական […]

̰
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը Երևանում

17:35 28.04.2023

Ապրիլի 28-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը: Այցի շրջանակներում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ՀՀ ԱԳ նախարար […]

̰
Ի՞նչ հիվանդություն ունի Էրդողանը․ նրա առողջական վիճակը կարող է խանգարել վերընտրվելու հարցում

21:48 27.04.2023

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտե՞ղ է հիմա նա: Էրդողանի առեղծվածային հիվանդության ու նրա վիճակի մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Էրդողանի առողջությունը վատթարացել էր ուղիղ եթերում՝ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ: Ռեժիսորը ստիպված էր եղել ընդհատել ուղիղ եթերը գովազդով, որը տևեց ավելի քան 20 րոպե: Այնուհետև Էրդողանը, այնուամենայնիվ, վերադարձավ, […]

̰
Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու որոշումն Ադրբեջանը չի կատարել. Արուսյակ Ջուլհակյան

21:21 27.04.2023

ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում` ապրիլի 26-ին, ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է. «Շնորհակալություն, հարգելի նախագահող, Հարգելի գործընկերներ, Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք անդրադարձանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման կարեւորությանը, որը մեր կազմակերպության առջեւ ծառացած էական խնդիրներից է: Երեկ կայացած քննարկման ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի […]

̰
BACK_TO_TOP