21:11 27.04.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 26-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Շնորհակալություն, տիկին նախագահող, Հարգելի գործընկերներ, Նախ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել եւ շնորհավորել պարոն Կոնստանտինոս Էֆստաթիույին այս զեկույցի համար: Ես ցանկանում եմ տալ մեկ հռետորական հարց: Ինչո՞ւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ այս կազմակերպության գոյությունից 70 տարի հետո դեռ […]
19:40 27.04.2023
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։ 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրել է ֆինանսների նախարարը, ընդգծելով որ 2021-ի համեմատ պետական բյուջեի և եկամուտներոմ, և ծախսերում գրանցվել է աճ, իսկ տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս։ Գործադիրը լրացումներ է առաջարկում ոստիկանության մասին օրենքում, որոնց հիմքում անվտանգ և ապահով Սևանա […]
17:16 27.04.2023
Ապրիլի 11-ի ցերեկը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Էջմիածնի Անդրանիկի թաղամասի բնակիչ, 70-ամյա մի կին: Նա հայտնել էր, որ անհայտ մեկը թակել է տան դուռը, ջուր խնդրել և այդ ընթացքում մտել տուն ու գողացել բջջային հեռախոսը: Իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, իսկ Վաղարշապատի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվին ապրիլի 25-ին: Այդ ընթացքում հաջողվեց […]
16:48 27.04.2023
Ապրիլի 26-ին Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Գոգարան գյուղի 40-ամյա մի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերեցին փաթեթներ և ապակյա տարաներ՝ ընդհանուր 400 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
16:08 27.04.2023
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել։ Նրանք ապրիլի 27-ի առավոտյան ձերբակալել և Չարենցավանի բաժին են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով հանդերձ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են շոկոյի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, նաև՝ մոխրացած հետքերով կաթուցիչ։ Տղամարդու հավաստմամբ՝ շոկոն ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով, իսկ […]
18:27 26.04.2023
Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը «1000+»-ի փոխարեն այսուհետ հանրությանը ներկայանալու է «Զինապահ» անվամբ՝ խորհրդանշելով զենք կրող և հայրենիքի սահմաններն ամուր պահող մեր քաջ արծիվներին: «1000+» անվանումն այլևս չի արտահայտում հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը, բացի դրանից «1000+»-ը հանրության կողմից տարբեր դրսևորումների ու հոլովումների է արժանացել: Այս մասին այսօր հայտնել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մամուլի ասուլիսին: 2017-2022թթ․-ին ԶԱՀ-ը հատուցում […]
17:12 26.04.2023
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփել է Երևանում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները: Փաշիկ Ալավերդյանը մեր հավաքականի ելույթը և արդյունքը համարել է փառահեղ, նշել է Օլիմպիադային նախապատրաստվելու և օլիմպիական հավանական կազմի մասին: Խոսել է նաև առաջնությունը Հայաստանում անցկացնելու իր մտավախությունների և տեղի ունեցած միջադեպի մասին: Ալավերդյանը մի կողմից նշել է, որ սկզբում դեմ է եղել, […]
15:40 26.04.2023
Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Միլան-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած 2 քաղաքացու պատկանող ուղեբեռները, ովքեր ընտրել էին մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը: Քաղաքացիների 5 ուղեբեռի նկատմամբ իրականացված մաքսային […]
22:24 25.04.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նախագիծ, որը ենթադրում է Արցախի անկախության ճանաչումը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, արդյո՞ք համաձայնեցված եղել է իշխանության հետ ու որքանո՞վ է հավանական, որ այն կընդունվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրինագծի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հայկական խմբի նախագահի տեղակալ Ադամ Շիֆն է, ով նաև հետախուզության […]
18:09 25.04.2023
Թուրքական ավիացիայի և տիեզերքի արդյունաբերության ՍՊԸ կողմից տեղական և ազգային հնարավորություններով զարգացված Թուրքիայի առաջին ռեակտիվ շարժիչով ուսումնական և թեթև հարձակողական «Hürjet» ինքնաթիռն իրականացրել է 1-ին թռիչքը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Արտադրողի տեղեկացմամբ՝ «Hürjet»-ն ունակ է զարգացնել 1500 կմ/ժ արագություն, իրականացնել թռիչք իրականացնել մինչև 13.7կմ բարձրության վրա և կրել մինչև 3 տոննա օգտակար բեռ։ Այն կարող է […]
17:52 25.04.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսիյանն ապրիլի 25-ին հրավիրել է խորհրդակցություն՝ Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) անցակետի տեղադրման և շրջափակումից բխող հումանիտար խնդիրների թեմաներով։ Պետնախարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արդեն ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը, ինչը լրացուցիչ դժվարություններ և սահմանափակություններ է առաջացրել բնակչության կարիքների բավարարման աշխատանքներում։ Նա այդ թեմայով, […]
16:53 25.04.2023
Ապրիլի 22-ի երեկոյան Գավառի Ազատության փողոցում ծառայելիս Գեղարքունիքի պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Գավառի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ: Ըստ երիտասարդի` ինքն օգտագործել է մարիխուանա, իսկ կանեփը հավաքել է վայրաճ թփերից: Ապրիլի 23-ին Գեղարքունիքի պարեկները ստուգման համար մոտեցել են Երևան-Իջևան […]
16:24 25.04.2023
Ապրիլի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4694 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 88 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 153, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 236 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 76, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 3, չամրակապված վարելու՝ 196, վարելիս ծխախոտային […]
15:51 25.04.2023
Այն տարածքները, որոնք վերցվել են հանրությունից, պետք է վերադարձվեն։ Այգիները պետք է լինեն, ոչ թե ինչ-որ մեկի սեփականությունը, այլ երևանցիների զբոսավայրը։ Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական նիստին ընդգծել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Իսկ ինչ վերաբերում է շինհրապարակներին, աշխատանքները նույն տեմպով պետք է շարունակենք և մենք պետք է հասնենք այն մակարդակի, որ բոլոր շինհրապարակներներում խստագույնս պետք […]
15:07 25.04.2023
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներն ու մեդալակիր մարզիկները, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել են Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները: Մեր հավաքականը թիմային հաշվարկում գրավել էր 5-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոններ էին դարձել Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը: Վազգենը 4 հաղթանակ էր տարել, այդ թվում ադրբեջանցի Ալի Ռահիմզադայի նկատմամբ: Իսկ Արսեն Հարությունյանը 3 հաղթանակ էր տարել: […]
21:53 24.04.2023
Թուրք քաղաքագետներից Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը օրերս հայտարարել է, որ Թուրքիայում հայն ընդունվում է որպես թշնամի, դա են, ըստ նրա, ցույց տալիս գրեթե բոլոր հետազոտությունները: Ցեղասպանություն իրականացրած երկրի մոտ ոչ միայն զղջում չկա, այլև մի բան էլ իրենք ունեն թշնամական զգացողություն: Սա ինչի՞ մասին է խոսում` այս և այլ հարցերի «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է […]
21:15 24.04.2023
Հակառակ իշխանությունների արգելքի, Ստամբուլում նույնպես կայացել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնեղ միջոցառուներ: Արդյո՞ք արգելողը երկրի քաղաքական իշխանություններն են եղել: Ովքե՞ր են ակցիայի կազմակերպիչները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. ««Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմ» կոչվող հանրային շարժումը, որն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպում է այդ օրը միջոցառումներ, այս տարի ևս նախապես պաշտոնապես […]
19:55 24.04.2023
«Հորիզոնն» այսօր զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ: Հյուրն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել մեր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցին և ինչ գործոններ են ազդել այդ փոփոխության վրա: Հարություն Մարությանը խոսել է նաև անցած մեկ տարում թանգարանի կատարած աշխատանքների, նոր ցուցադրությունների, թուրք այցելուների և բազմաթիվ այլ թեմաների մասին։ […]
18:45 24.04.2023
Ինչպե՞ս է ցեղասպանության ճանաչումը նպաստում հնարավոր նոր հանցագործությունների կանխմանը, ինչպե՞ս են Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները տեղավորվում ցեղասպանական գործողությունների տրամաբանության մեջ: Այս և այլ հարցերի շուրջ մասնագիտական վերլուծությունները ներկայացնում է ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում:
12:34 24.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
23:04 23.04.2023
Արթուր Ալեքսանյանի պատվին հնչել է ՀՀ պետական օրհներգը։ Տեսանյութը տարածել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ դարձավ Եվրոպայի վեցակի չեմպիոն։
19:58 22.04.2023
«Չնախատեսված կանգառներ ունեցա Նոր Կեսարիա համայնքում: Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք ինտենսիվ այգիների անցնելու հնարավորություններն ու կառավարության ծրագրերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
18:02 22.04.2023
«Արմավիրի մարզի Վանանդ բնակավայրում ծանոթացա մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու եւ կառուցված ջրամբարի ծրագրին»,- հայտնել է ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան գրառման մեջ: Դրա շրջանակում՝ 360 հեկտարի վրա հիմնվել է նուշի այգի եւ կառուցվել 100 հազար խ/մ տարողությամբ ջրամբար: Նախատեսվում է, որ ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կհասնի 10 մլրդ դրամի, իսկ այգին կընդլայնվի՝ հասնելով […]
11:25 22.04.2023
Արդեն մեկ տարի Շիրակում և Լոռիում հասարակական կարգը պահպանում, ճանապարհային երթևեկությունը կարգավորում, տարատեսակ հանցագործությունների դեմ պայքարում են պարեկային ծառայության մարզային գումարտակների աշխատակիցները: Ոստիկանության կրթահամալիրում ուսումնառությունն անցնելուց զատ` իրենց մարզերում ծառայության անցնելուց առաջ պարեկներն աշխատանքային պրակտիկա են անցնում մայրաքաղաքի փորձառու գործընկերների հետ, ինչը հնարավորություն է տալիս զերծ մնալ անփորձության հետևանք թերություններից: Մարզերի պարեկները նույնպես ոչ միայն […]
20:09 21.04.2023
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ում գրառում է արել՝ հայտնելով, որ Քահրամանմարաշ (պատմ.՝ Մարաշ) Փազարջըք շրջանում ուժգին փոթորիկ է եղել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Պտտահողմի հետևանքով երկրաշարժից փլուզված շենքերի տանիքների կտորները պոկվել ու ընկել են վրանային կացարանների վրա և կոտրել էլեկտրասյուները։ Ավերածության հետևանքով կա 1 զոհ և 50 վիրավոր։ Հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը բժիշկները գնահատում են […]
17:47 21.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Ակադեմիայի և գիտահետազոտական ինստիտուտների գործունեության բովանդակությանն ու հիմնադրույթներին, ինչպես նաև ակադեմիական ոլորտում իրականացվող բարեփոխումների սկզբունքներին: Անդրադառնալով Հայաստանում գիտության դերին և կարևորությանը նախագահը մասնավորապես նշել է. «Ոչ ոք կասկած չունի, որ […]
16:34 21.04.2023
Հայաստանում կանայք 6 ամսով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն կունենան և դրա դիմաց կստանան 1 մլն դրամ, ակադեմիական քաղաքի հիմնումից հետո երկրում կգործի 8 բուհ՝ ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ, կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. կհատկացվի ևս 2 մլրդ 729 մլն դրամ: Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:14 21.04.2023
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, համատեղ զննման են ենթարկել Թբիլիսիից […]
21:10 20.04.2023
Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որին մեղադրում են հայկական ծագում ունենալու մեջ, թվիթերյան ուղերձ է հրապարակել, որում խոսում է նաև իր արմատների մասին: Ուղերձը մեծ արձագանք է գտել ու հակասական մեկնաբանությունների առիթ տվել: Քըլըչդարօղլուն կոնկրետ ի՞նչ է ասում իր ծագման մասին: Նրա հայ լինելու վարկածը ընտրարշավի ընթացքում շահարկվո՞ւմ է հակառակորդների կողմից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]