16:50 11.05.2023
Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Բաղրամյան գյուղի 50-ամյա մի բնակիչ տանն ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ: Տեղեկությունը ճշտելու համար բաժանմունքի աշխատակիցներն այցելել են տղամարդուն: Նա հաստատել է, որ տեղեկությունը ճիշտ է, և ինքը պատրաստ է ինքնակամ ներկայացնել թմրանյութը: Արարատի մարզային քննչական վարչությունում […]
16:27 11.05.2023
Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք՝ «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպանը գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել իտալական «Միլանի» դեմ կիսաեզրափակչի առաջին խաղում: Մխիթարյանը նաև ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ: Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը, «Ինտերի» կիսապաշտպան Բարելան […]
16:12 11.05.2023
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի 67-ամյա մի բնակիչ Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծում և իրացնում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ձեռնակվեցին մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և պարզվեց, որ նա թմրամիջոցները մայրաքաղաքում իրացնում է մեկ այլ երևանցու` 57-ամյա տղամարդու միջոցով։ Տեղեկությունները վերջնականապես […]
22:16 10.05.2023
Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է երկրի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս ակնարկել էր, որ թուրքական աշխարհը համախմբելու համար ամենևին էլ պետք չէ «Զանգեզուրի միջանցքը»: Մևլութ Չավուշօղլուն էլ Քըլըչդարօղլուի խոսքերն անընդունել է համարել։ Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անցած շաբաթ թվիթերյան ուղերձով դիմել էր հայրենակիցներին: Պարզ դարձավ, որ նա չի […]
21:02 10.05.2023
Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրի «Լիոն»-«Մոնպելյե» դիմակայությունը մտել է ֆրանսիական ֆուտբոլի պատմության մեջ։ 75 տարվա ընթացքում սա երկրորդ հանդիպումն է, երբ երկու պոկեր է գրանցվել մի խաղում։ «Լիոնի» կազմում Լակազետը դարձել է 4 գոլի հեղինակ: Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեի» կազմում էլ պոկեր է ձևակերպել թիմի առաջատար Վաին։ Այս խաղում տարօրինակ իրադարձությունները այս ամենով չեն ավարտվել։ Հյուրերը մինչև […]
19:35 10.05.2023
Մայիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ հայկական […]
19:29 10.05.2023
Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Թբիլիսի) Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդերսենին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում սկզբունքային հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: […]
17:42 10.05.2023
Արգենտինայի առաջնության 15-րդ տուրում «Ռիվեր Փլեյթը» ավելացված ժամանակում 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ հաղթել է «Բոկա Խունիորսին»: Գոլից հետո խառնաշփոթ է ստեղծվել խաղադաշտում։ Վեճ է սկսվել «Բոկա Խունիորսի» դարպասապահ Սերխիո Ռոմերոյի և «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ագուստինո Պալավեսինոյի միջև, ինչից միջամտել են պահեստային ֆուտբոլիստներն ու մարզիչները: Սկսվել է զանգվածային ծեծկռտուք, որը մի քանի րոպե է տևել։ […]
16:07 10.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
21:39 09.05.2023
Նոր զարգացումներ է ստանում Իրանի ադրբեջանցի անջատողականներին Իսրայելի աջակցության շուրջ սկանդալային պատմությունը: Բաքվում խիստ դժգոհ են, որ պաշտոնական Երուսաղեմը հրաժարվել է աջակցել «Հարավային Ադրբեջան» հիպոթետիկ պետության ստեղծմանը: «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը թեմայի շուրջ մանրամասներ հայտնելով՝ հիշեցրել է թե ինչ էր պատահել և ինչպես է այս ամենն առնչվում մեր շահերին: «Մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի խորհրդարանի […]
17:07 09.05.2023
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության անդամների և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր […]
21:09 08.05.2023
Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընրություններին մնացել է 6 օր: Ստամբուլում երեկ տեղի է ունեցել Ռեջափ Թայիփ Էրդողանի ընտրական շտաբի կազմակերպած՝ պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը: Որո՞նք են եղել Էրդողանի հնչեցրած գլխավոր թեզերը, ի՞նչ պատկեր են արձանագրում վերջին սոցհարցումները և ինչպե՞ս են տրամադրված քվեարկել Թուրքիայի տարբեր էթնիկ համայնքները: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ […]
20:25 08.05.2023
Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լուոյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։ ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից […]
17:59 08.05.2023
Այսօր Երկրապահ կամավորականների միության կազմավորման օրն է։ Երկրապահները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել և պատասխանել լրագրողների հարցերին: «Ես ուզում եմ շնորհավորել Սպարապետին, որ կարողացավ 90-ականներին մեզ բոլորիս համախմբել, մենք տարանք հաղթանակ: Եվ այսօր Եկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին՝ Երկրապահի օրվա կապակցությամբ, որովհետև հայ ազգի օջախներից ամեն […]
17:55 08.05.2023
Մայիսի 1-ից 8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5228 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 158 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 182, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 255 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 155, վարելիս ծխախոտային […]
17:16 08.05.2023
Մայիսի 2-ի ցերեկը 1-02 ծառայություն էր զանգել Ապարան քաղաքի մի բնակչուհի հայտնել, որ իրենց տան կախովի փականը բանալիով բացել և գողացել են համակարգիչ ու պլանշետ: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Ապարանի բաժին: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ապարանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել […]
16:08 08.05.2023
Մայիսի 6-ին, երեկոյան ժամը 9-ին մոտ, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սևան» բժշկական կենտրոնից. հիվանդանոց էր զանգել Լճաշեն գյուղի 50-ամյա մի բնակիչ և հայտնել, թե 86-ամյա մայրը տանը հանկարծամահ է եղել: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է նշված տուն: Իրավապահները, սակայն, դիակի դեմքին և պարանոցին հայտնաբերել են […]
18:00 07.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ հոբելյանական գագաթնաժողովին: Մանրամասները՝ տեսանյութում:
20:00 06.05.2023
Այս շաբաթ ուշադրության կենտրոնում Վաշինգտոնում տեղի ունեցած հայ- ադրբեջանական բանակցություններն էին: Ի՞նչ տվեցին դրանք: ի՞նչ պետք է ակնկալել Մոսկվայում կայանալիք հանդիպումներից: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
13:44 06.05.2023
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխելու թմրամիջոց։ Այդ ուղղությամբ վարչության ծառայողները համագործակցեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Սիսիանի բաժինների, նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ։ Մայիսի 4-ին նրանք անձնական մաքսային զննման ենթարկեցին Իրանի Իսլամական […]
13:11 06.05.2023
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: «Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում:
20:29 05.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, անվտանգության ոլորտում իրականացվող քայլերին, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, «իԳործ» ծրագրի շրջանակում և այլ ծրագրերով Սփյուռքի մասնագետներին ՀՀ պետական կառավարման համակարգում ներգրավման […]
19:30 05.05.2023
Մայիսի 2-ի գիշերը Գյումրիում ծառայություն իրականացնող Շիրակի մարզի պարեկները կեսգիշերից քիչ անց, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Սավոյան փողոցում ձերբակալել են նույն փողոցի 31-ամյա մի բնակչի և, իր վարած մեքենայով հանդերձ, տեղափոխել ոստիկանության Մուշի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկը` սպիտակ, փոշենման զանգվածով, մյուսը` «Սպա» գրառմամբ 12 հաբով: Ըստ […]
19:14 05.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
18:53 05.05.2023
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։ Ապրիլի 27-ից մայիսի 4-ը արձանագրվել է 40-ից ավելի բացահայտում։ Մասնավորապես, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մաշտոցի, Արաբկիրի, Մալաթիայի,Շենգավիթի բաժինների, Դավիթաշենի բաժանմունքի, ինչպես նաև Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների միջոցառումների […]