TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.04 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ

19:30 05.05.2023

Մայիսի 2-ի գիշերը Գյումրիում ծառայություն իրականացնող Շիրակի մարզի պարեկները կեսգիշերից քիչ անց, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Սավոյան փողոցում ձերբակալել են նույն փողոցի 31-ամյա մի բնակչի և, իր վարած մեքենայով հանդերձ, տեղափոխել ոստիկանության Մուշի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկը` սպիտակ, փոշենման զանգվածով, մյուսը` «Սպա» գրառմամբ 12 հաբով: Ըստ […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

19:14 05.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Ապրիլի 27-ից մայիսի 4-ը Երևանում բացահայտվել է 40-ից ավելի ապօրինի թմրաշրջանառության դեպք

18:53 05.05.2023

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։ Ապրիլի 27-ից մայիսի 4-ը արձանագրվել է 40-ից ավելի բացահայտում։ Մասնավորապես, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մաշտոցի, Արաբկիրի, Մալաթիայի,Շենգավիթի բաժինների, Դավիթաշենի բաժանմունքի, ինչպես նաև Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների միջոցառումների […]

̰
Մուշի քրեական հետախույզները մեթադոնային լուծույթներ են հայտնաբերել

18:33 05.05.2023

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Նրանք Մուշ-2 թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 42-ամյա մի գյումրեցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթ։ Հաջորդ դեպքում Մուշի քրեական հետախույզները Գյումրու Հալաբյան փողոցում ձերբակալել են 31-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ մեթադոնային լուծույթով ներարկիչ կար։ Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական […]

̰
Վարչապետը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ

18:23 05.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանականների միջև համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, անդրադարձել Վարչապետ Փաշինյանի` Չեխիա կատարած պաշտոնական այցի բանակցություններին ու արդյունքներին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, […]

̰
Երիտասարդը օդաճնշիչ ատրճանակով դիտավորությամբ վնասել էր կրթահամալիրի պատուհանների ապակիները

18:09 05.05.2023

Մայիսի 3-ին ոստիկանության օպերատիվ կառավաման կենտրոն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթհամալիրներից մեկի պատուհանի վրա կրակոցի հետքեր կան։ Ժամը 13-ին ստացվեց հաջորդ հաղորդումը։ Ոստիկանություն զանգած տղամարդը հայտնում էր, որ ապրիլի 15-ից մայիսի 3-ն ընկած ժամակահատավածում անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով դիտավորությամբ վնասել էր կրթահամալիրի պատուհանների ապակիները՝ պատճառելով 200 000 դրամի վնաս։ Ոստիկանության Երևան […]

̰
Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով իրականացվում է «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը

17:47 05.05.2023

ՆԳ նախարարության կողմից ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով իրականացվում է «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը։ Արշավի շրջանակներում ապրիլի 4-ին մեկնարկել են մարզային այցելությունները, ինչը հնարավորություն է տալիս կանանց և աղջիկների հետ իրականացնել թիրախային քննարկումներ։ Առաջին հանդիպումը Լոռու մարզում էր։ Վանաձորի պետական համալսարան են այցելել Պարեկային ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների […]

̰
Ալեն Սիմոնյանը հակադարձել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարին

14:18 05.05.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին: Պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների […]

̰
ՍԾՏՀ ԽՎ ժամանակ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև ծեծկռտուք է սկսվել

22:49 04.05.2023

Ուկրաինացի պատվիրակը հարձակվել է Ռուսաստանի ներկայացուցչի վրա Անկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀԽ) գագաթնաժողովում, RIA Novosti-ին հայտնել է աղբյուրը։ «Միջադեպը տեղի է ունեցել միջանցքում»,- ասել է աղբյուրը։ Նշվում է, որ Տուժածը գտնվում է հիվանդանոցում և բուժզննում է անցնում։

̰
Ինչպե՞ս կարող է արձագանքել Հայաստանը օդային տարածքը փակելու Թուրքիայի որոշմանը

21:25 04.05.2023

Պաշտոնական Վաշինգտոնը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների որոշումը հայկական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ օդային տարածքը փակել են՝ ի պատասխան Երևանում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժած «Նեմեսիս» գործողության մասնակիցների պատվին հուշարձանի բացմանը: Ո՞վ է արձագանքել այս խնդրին ԱՄՆ վարչակազմից և ինչպիսի՞ն է նման հարցերում միջազգային պրակտիկան: […]

̰
Բժիշկները կլիցենզավորվեն, կձևավորվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ. գործադիրի որոշումները

18:20 04.05.2023

Բժիշկները կլիցենզավորվեն, կձևավորվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը կունենա նոր ռեկտոր: Միջպետական և հանրապետական ճանապարհների միջին նորոգման համար էլ պետբյուջեից կհատկացվի 382 մլն դրամ. նախագծերը հավանության են արժանացել գործադիրի այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ոստիկանության պետն ու ՈԶ հրամանատարն այցելել են Սյունիքի մարզի սահմանային անցակետեր

17:28 04.05.2023

Մայիսի 3-ին ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն այցելել են Սյունիքի մարզ։ Կապանում նրանք ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային անցակետեր, որտեղ հերթապահություն են իրականացնում ոստիկանության […]

̰
Նոր Նորքի ոստիկանները երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել

16:37 04.05.2023

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Տերյան փողոցի 32-ամյա մի բնակիչ մոտը ապօրինի զենք է պահում: Իրավապահները ստացված տվյալներն իրացրին բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ: Երիտասարդը Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց, ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով: Երիտասարդը […]

̰
Հայաստանի և Չեխիայի վարչապետերն ամփոփում են բանակցությունների արդյունքները

15:09 04.05.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ ամփոփում է բանակցությունների արդյունքները: Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով Չեխիայում է: ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:

̰
Միջպետական, հանրապետական ճանապարհների միջին նորոգման համար պետբյուջեից կհատկացվի 382 մլն դրամ

12:45 04.05.2023

Նախորդ տարի իրականացված և չավարտված նախագծերի շրջանակում, միջպետական, հանրապետական ճանապարհների միջին նորոգման համար պետբյուջեից կհատկացվի 382 մլն դրամ: Նախագիծը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նախագիծը ներկայացրել է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Մասնավորապես 382 մլն-ից 135 մլն-ը 3 ծրագրերի համար է, մեկը՝ Սյունիքի մարզում Գորիսից դեպի […]

̰
Շուրջ 1 կգ մարիխուանա, 1300-ից ավելի կանեփի բույսեր․ իրավապահների բացահայտումը

12:15 04.05.2023

Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի մի բնակիչ հողամասում կանեփի բույսեր է աճեցնում, իսկ տանը պահում է թմրամիջոց և զենք-զինամթերք։ Տվյալները ստուգելու նպատակով Արմավիրի ոստիկանները այցելել են նշված հասցե։ Տանտիրուհին պայուսակը ձեռքին տնից դուրս գալիս տեսնելով ոստիկաններին՝ խուճապի է մատնվել, փորձել է աննկատ վերադառնալ […]

̰
Անկարան պահանջել է ապամոնտաժել «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը․ ո՞րը կլինի Երևանի պատասխանը

22:07 03.05.2023

Թուրքիայի իշանություններն այսօր պաշտոնապես հաստատել են, որ փակել են իրենց օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչո՞վ են պատճառաբանում և սպասելի՞ էր նման զարգացումը. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը, ով նաև Երևանում «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման երկու նախաձեռնողներից մեկն է։ «Հիշեցնեմ՝ 2 օր առաջ Թուրքիայի օդային […]

̰
Ոստիկանական բարեփոխումները ձախողե՞լ են, որ հանցագործությունների թվի աճ կա. Արթուր Խաչատրյան

20:58 03.05.2023

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ հանցագործությունների թվերի աճ կա: Պատգամավորը հարցրել է, թե ոստիկանական բարեփոխումները որտեղ են ձախողել, որ դրանց արդյունքում Հայաստանում թմրամոլության ու հանցագործությունների թվի աճ կա: Պատգամավորի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աշխարհում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ավելանում է: «Թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու օգտագործողների քանակն այնքան […]

̰
Լոռու մարզի ռուսական եկեղեցին վերակառուցվելու է պետական միջոցներով

20:50 03.05.2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է Լոռու մարզի Ամրակից համայնքում սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցու վերակառուցման աշխատանքներով: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախագիծն արդեն անցել է գիտամեթոդական հանձնաժողովի քննարկումը, եղել են որոշ առաջարկներ լրամշակման հետ կապված, այս պահին նախագիծը պետք է անցնի պարզ եւ համալիր […]

̰
Արևմուտքից առաջարկներ չեն ստացվել, առաջարկներ ներկայացրել է Ռուսաստանը, որոնք Հայաստանն ընդունել է. Նիկոլ Փաշինյան

20:09 03.05.2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական առաջարկներով: «Մեր ընդդիմությունը պարբերաբար շեշտում է, որ երբ Հայաստանը համաձայնվել է ե’ւ ռուսական, ե’ւ արեւմտյան առաջարկներին, դրանով իսկ մերժել է ռուսական առաջարկները, քանի որ դրանք բովանդակությամբ հակասում են իրար»,- ասել է պատգամավորը` վարչապետին խնդրելով պարզաբանել այս […]

̰
ՊՆ-ն մշակել է տարածքային և տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ

20:05 03.05.2023

Թեև աշխարհազորին վերաբերող օրենքը գործում է, այդուհանդերձ Պաշտպանության նախարարությունը մշակել է տարածքային եւ տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ, որից կբխեն նաեւ նոր իրավական ակտեր. նշել է Սուրեն Պապիկյանը` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով Սերգեյ Բագրատյանի` աշխարհազորի մասով իրականացվող ու նախատեսվող աշխատանքների մասին հարցին: Բոլոր դետալներն ու ուղղություններն առաջիկայում կքննարկվեն խորհրդարանում, սակայն մինչ այդ նախարարը վստահեցրել է, […]

̰
Ավանդական մեթոդներով գյուղատնտեսություն վարելը խնդրահարույց է դառնում. Գնել Սանոսյան

19:35 03.05.2023

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքների ու հարակից գյուղերի գյուղացիական տնտեսությունների ջրազրկման վտանգով: «Ջրօգտագործող ընկերություններին բավարար տեխնիկա ենք տրամադրել, որպեսզի հնարավոր աշխատանք կատարեն եղած առուների մաքրման համար, որ ջրի կորուստները նվազեցնենք»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը նշել […]

̰
Հայաստանի շուրջ ռազմավարական ի՞նչ իրավիճակ է. ներկայացրել է վարչապետը

18:07 03.05.2023

Խորհրդարանում ընթանում է կառավարության հետ հարցուպատասխանը: Դրան այս անգամ մասնակցում են նաև ընդդիմադիրները: Գործադիրի անդամներին հարց տալու համար հերթագրվել է 30 պատգամավոր: Հարցերից մեկը վերաբերել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մյասնիկյան պողոտայում սպանություն կատարած տղամարդը հայտնաբերվել է. ոստիկանության տեսանյութը

17:58 03.05.2023

Ապրիլի 30-ին, ժամը 23.54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի մուտքի մոտ անգիտակից վիճակում գետնին ընկած արնահոսող տղամարդ կա: Նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 23.00-ին նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից երկու անգամ […]

̰
«Շիրակը» պարգևատրել է Արթուր Ալեքսանյանին և գյումրեցի ծանրորդներին

17:56 03.05.2023

«Շիրակը» Գյումրու քաղաքային մարզադաշտում մեծարել է գյումրեցի Եվրոպայի չեմպիոններին ու մեդալակիրներին՝ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, ծանրորդներ Սամվել Գասպարյանին, Գարիկ Կարապետյանին, Վարազդատ Լալայանին, Արա Աղանյանին և Ռաֆիկ Հարությունյանին: Հայ մարզիկներին անվանական մարզաշապիկներ և ժամացույցներ է նվիրել ակումբի նախագահը:        

̰
Տավուշի պարեկների ծառայության արդյունքները Նոյեմբերյանում

17:42 03.05.2023

Տավուշի պարեկները Նոյեմբերյան քաղաքում ծառայություն իրականացնելիս իրավախախտում կատարելու համար ապրիլի 26-ին, ժամը 11-ի սահմաններում, կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որն ակնհայտ բեռնված էր: Ըստ վարորդի` մեքենայում կար տրանսպորտային միջոցի շարժիչի համար նախատեսված մոտ 700 լիտր յուղ, նաև` կապերով հողաթափեր ու ներքնազգեստ: Բեռի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Փաստաթուղթ չուներ նաև մոտ երկու ժամ […]

̰
Մի նպատակ ունեմ՝ այն ինչ Տոկիոյում չստացվեց, անեմ Փարիզում. Արթուր Ալեքսանյան

17:30 03.05.2023

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչներն ու մրցանակակիրներն այսօր ամփոփել են Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները: Հիշեցնենք, որ մեր հավաքականը թիմային հաշվարկում գրավել էր 4-րդ տեղը: Ըմբիշներից Հրաչյա Պողոսյանը նվաճել էր բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը վերջին վայրկյաններին գեղեցիկ հնարքով կարողացել էր հաղթանակը բառացիորեն պոկել աշխարհի նախկին չեմպիոնի ձեռքից, իսկ Արթուր Ալեքսանյանը եզրափակչի հենց սկզբում հարված էր […]

̰
Բաքուն հիմքեր է նախապատրաստում Դադիվանքը գրավելու համար

21:52 02.05.2023

Պաշտոնական Բաքուն հիմքեր է նախապատրաստում Դադիվանք հայկական վանական համալիրը գրավելու համար: Այսօր դա, ըստ էության հաստատել է Ալիևի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի կրոնական հարցերով պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին  այսօր հարցազրույցում ասել է, մեջբերում եմ. «Հայերը պարտավոր են լքել այդ վանքը, քանի որ նրանք այդ վանքի […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում

17:52 02.05.2023

Ապրիլի 24-ից մայիսի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4738 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 121 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 169, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 288 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 75, չամրակապված վարելու՝ 146, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 384, հետիոտնի ոչ […]

̰
Վեճն ավարտվել էր դանակահարությամբ. Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

17:48 02.05.2023

Ապրիլի 30-ին՝ ժամը 22.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններից մեկը հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայում ավտովթար արձանագրելիս նկատել են դանակահարված քաղաքացու և նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Չէր ուշացել նաև բուժհաստատության ահազանգը. կտրած-ծակած վերքերով հիվանդանոց էր տեղափոխվել 49-ամյա մի տղամարդ։ Հաղորդում էր ստացվել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը […]

̰
BACK_TO_TOP