21:30 05.04.2023
Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները և լարվածության աճը՝ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտ դեպքում՝ ռուս խաղաղապահների միջոցով: Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել է, որ երեկ գիշեր ժամը 23:40-ին ռուս խաղաղապահները Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել Արցախի 27 քաղաքացու, […]
21:11 05.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրներին, նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և մեր երկիրը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն այդ երկրի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և միջազգային հարթակներում: «Անկախություն ձեռք բերելուց հետո, […]
20:24 05.04.2023
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Արմավիրի բաժնի գործընկերների հետ։ Նրանք նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն են կատարել Լենուղի գյուղի 30-ամյա մի բնակչի մառանում։ Հայտնաբերվել են մոտ 67 գրամ կանեփի սերմերով խառնուրդ, ընդհանուր 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ և 4 փաթեթ կանեփի սերմեր։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները նախաքննությամբ […]
20:10 05.04.2023
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասիսի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք կամավոր հանձնելու դեպք՝ շնորհիվ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Իջևանի բաժնի ոստիկանները, ինչի շնորհիվ կամավոր հանձնել են ինքնաշեն և թմբուկավոր […]
19:43 05.04.2023
Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ բախում էտեղի ունեցել Իսրայելի ոստիկանության և տասնյակ պաղեստինցիների միջև։ Ոստիկանությունը հայտնել է, որ մարդիկ փայտերով և քարերով փակվել են մզկիթում: Պաղեստինյան կողմի տվյալներով՝ 14 մարդ վիրավորվել է, քանի որ ոստիկանությունը նռնակներ ու ռետինե փամփուշտներ է արձակել՝ ամբոխը ցրելու համար, հաղորդում է BBC -ին։ Ավելի ուշ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ […]
18:53 05.04.2023
Իտալիայի գավաթի 1/2 եզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսը» ոչ-ոքի է խաղացել «Ինտերի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Թուրինյան ակումբի կազմում 83-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Խուան Կուադրադոն։ Միլանցիները հանդիպման վերջում՝ 95-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցի շնորհիվ փրկվել են պարտությունից։ 11 մետրանոց հարվածը իրացրել է Ռոմելու Լուկակուն։ «Ինտերի» կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հենրիխ Մխիթարյանը։ […]
18:07 05.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Մեքսիկայի Սենատի կողմից այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթի ընդունումը և սենատորների անգնահատելի ավանդն այդ գործում: «Ուրախ եմ այս հանդիպման համար, որն առիթ […]
17:44 05.04.2023
Մարտի 31-ի ժամը 14.00-ին ոստիկանություն էր զանգել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի մի աշխատակից և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել էր, որ «Միցուբիշի» մակնիշի մեքենայի սրահից գողացել են 740 000 դրամ։ Տղամարդը մեքենան կայանել էր Ուջան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում ու դուռը բաց էր թողել։ Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից […]
18:45 04.04.2023
Ապրիլի 4-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չոլակուի հետ։ Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Երկուստեք արժևորվել է Ռումինիայի խորհրդարանում հայկական համայնքի ներկայացվածությունը, ինչպես նաև բարձր է գնահատվել ռումինահայ համայնքի՝ որպես երկու երկրները կապող յուրօրինակ կամրջի դերը: Գոհունակությամբ նշվել է նախօրեին Պարգամավորների պալատում […]
17:23 04.04.2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ իր ու վարչապետ Նիկոլ Փաշինյան միջև տարաձայնություններ չկան ու չեն էլ կարող լինել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանը այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։ «Իմ ու վարչապետի միջև տարաձայնությունը բացառված է, մեր մեջ որևէ հակասություն չկա և երբևիցե չի կարող լինել: Մենք մի թիմ ենք, […]
17:16 04.04.2023
Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում ներկայացված միակ հարցը վերաբերում էր գույքի նվիրատվության մասին նախագծին, այն է՝ 87 «Ման» և 150 «Ժոնկթոնգ» մակնիշի ավտոբուսները նվիրատվությամբ հանձնել Երևանի «Ավտոբուս» ՓԲ ընկերությանը: Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ կմտնի ապրիլի 15-ից, նշել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: Պատասխանելով ավագանու անդամների հարցերին՝ նա նշել է նաև, որ 4 տարվա […]
17:06 04.04.2023
2019-2023 թթ. հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների Միջպետական ծրագրի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է պարբերաբար իրականացնել անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ։ Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի կազմակերպած հերթական միջոցառումները մարտի 29-ին և ապրիլի 4-ին էին։ Այն իրականացվեց Մալաթիայի բաժնի ծառայողների հետ։ Ստուգայցեր կատարվեցին Մալաթիայի բաժնի սպասարկման տարածքի հյուրանոցներում ու վարձակալած բնակատեղիներում։ Հայտնաբերվեցին և […]
23:47 03.04.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ այցի վերջին կանգառն Արագածավան բնակավայրն էր, որտեղ 2020 թվականից հիմնվել է սպանդանոց։ «Շրջայցի ընթացքում ծանոթացա սպանդանոցային մորթի պայմաններին և ենթակառուցվածքի կարողություններին»,- գրել է Փաշինյանը։
22:21 03.04.2023
Թուրքիայում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ու խորհրդարանական ընտությունների քարոզարշավը: Ու հենց մեկնարկի օրը տեղի է ունեցել հնչեղ սկանդալ: Միացյալ Նահանգների դեսպանն իրեն թույլ է տվել քայլ, որն Անկարայում մեկնաբանել են որպես միջամտություն ընտրարշավի ընթացքի մեջ: Ի՞նչ էր արել դեսպանը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆրի Ֆլեյկը շաբաթ օրը պաշտոնական […]
22:06 03.04.2023
Վարչապետն այսօր Արագածոտնի մարզում էր: Նա ծանոթացել է մի քանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ընթացիկ աշխատանքներին: Արագածոտնի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է 9 մլրդ 830 մլն դրամ: Ծրագրերն իրականացվել են ճանապարհաշինության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, կրթական հաստատությունների կառուցման/վերակառուցման և մի շարք այլ ուղղություններով: Միայն անցած տարի իրականացվել է մոտ 2.9 մլրդ դրամին համարժեք սուբվենցիոն […]
21:53 03.04.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ապրիլի 1-ին մետրոպոլիտենում տեղի ունեցած արտակարգ դեպքին և կոչ արել պարզել մեղավորների շրջանակն ու պատժել իրենց աշխատանքն անփույթ իրականացնողներին: Նիստի ընթացքում ներկայացվել են նաև նոր ներկրված ավտոբուսների շահագործման հետ կապված մասնրամասներ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:27 03.04.2023
Ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրավերով Մոսկվա է մեկնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության և ՌԴ ՆԳՆ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Վահե Ղազարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների […]
17:48 03.04.2023
Ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրավերով Մոսկվա մեկնեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության և ՌԴ ՆԳՆ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Վահե Ղազարյանը գործընկերներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների արդյունքները՝ անդրադառնալով Պարեկային […]
15:50 03.04.2023
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 27-ից ապրիլի 3-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1017 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 11 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 2 վարորդ։ 7 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 4-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 57-ը՝ […]
18:33 02.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: Արդեն երկրորդ անգամ անցկացվող սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2023թ. սիրողական մրցաշարերը: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի 4 եզրափակիչ խաղի ընթացքին, որոնք անցկացվել […]
18:12 02.04.2023
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ ֆիքսված է արտակարգ դեպքի պահը, որը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, Նովոսիբիրսկում կրկեսային ներկայացման ժամանակ։ Կադրերում երևում է, թե ինչպես է հնարքի կատարման ժամանակ արտիստը վայր ընկնում և գլխով հարվածում անվտանգության գորգին։ Նրան անմիջապես օգնության են հասնում գործընկերները: Տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ տղամարդը հետազոտվել է, […]
14:16 02.04.2023
Գրեթե մերկ երեխան հանկարծ հայտնվել է Տվերի բանուկ ճանապարհի վրա։ Երեխան հրաշքով չի ընկել մեքենաների անիվների տակ. նրան փրկել են կողքով անցնող վարորդները։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 30-ի երեկոյան: Այն ֆիքսել է տեսախցիկը։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է մերկ երեխան հանկարծակի մայթից վազում և սկսում անցնել ճանապարհի երթևեկելի հատվածով։ Նրան քիչ էր […]
12:58 02.04.2023
Արցախյան գոյապայքարը բեկելու փորձեր բազմիցս են եղել: Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Մենք շարունակում ենք մեր ընթացքը: Եվ քանի դեռ չի մարել հայ ժողովրդի կամքը, արդիական է նրա արդար պահանջը… Փա՛ռք Հայրենիքի ազատության համար Անմահների գունդը համալրածներին: Խունկ […]
19:53 01.04.2023
Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային, 10/1 և սպորտդահլիճի շենքերում այսօր 64 ընտանիք է ապրում: 4-րդ կարգի վթարայնության այս շենքերի խնդրի լուծման հարցում քաղաքային իշխանությունը հստակ առաջարկ ունի: Մանրամասները՝ տեսանյութում։
19:30 01.04.2023
Շաբաթվա վերջին ուշադրություն գրավեցին Հայաստանի Հանրապետությունը Արցախին կապող ուղիղներին վերաբերող հաղորդագրությունները: Հայաստանի ԱԱԾ-ն հայտնեց, որ ըստ պայմանավորվածության՝ մարտի վերջին օրերին Կոռնիձորի կամրջի հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահները, բայց ադրբեջանական կողմը չի սպասել քարտեզային ճշգրտումներին և 5 տեղերում սահմանից առաջ է տեղակայվել: Այս թեմային անդրադարձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: […]
19:20 01.04.2023
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող։ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի երիտասարդների առաջնությունում Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել՝ օղակների վարժության եզրափակիչում հավաքելով 13.633 միավոր և գրավելով առաջին հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը 13.400 միավորով 4-րդն էր: Ավելի վաղ երիտասարդական ԱԱ-ի նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հաղթող էր ճանաչվել 14.633 միավորով, իսկ […]
18:17 01.04.2023
Մարմնամարզության երիտասարդական ԱԱ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալներ են նվաճել Թուրքիայում։ Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Մամիկոն Խաչատրյանը, 14.100 միավորով, դարձել է արծաթե մեդալակիր: Հայաստանի ներկայացուցիչները երեկ մասնակցել էին աշխարհի երիտասարդական առաջնության բազմամարտի եզրափակչին։ Համլետ Մանուկյանը 78.666 միավորով […]
21:00 31.03.2023
«TOON EXPO 2023»-ին ներկայացվել է նաև «Շանթ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիր»-ի ծրագիրը: Բնակելի համալիրը կառուցվելու է Սևանի փողոցում, մետրոյի՝ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ։ Մայրաքաղաքի Սևանի փողոցում կառուցվող Շանթ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրը բնակարաններից զատ, իր մեջ ներառելու է նաև մանկապարտեզ, լողավազան, զբոսայգի, նորագույն տեխնոլոգիաների ոլորտի կենտրոններ, ռեստորան, խանութներ և ոչ միայն: Ի՞նչ տեսք, առավելություններ ու պայմաններ է […]
20:54 31.03.2023
Մայրաքաղաքի՝ շուրջ 10400 բնակչություն ունեցող արվարձաններից Նուբարաշենը, տարածքով ու բնակչությամբ ամենափոքր վարչական շրջանն է: Բնակիչների հոգսերն ու խնդիրներն այստեղ տարբեր են. թաղամաս այցելած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին նուբարաշենցիներն անձամբ են ներկայացնում: Մանրամասները՝ տեսանյութում։