TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.5 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ

17:47 12.04.2023

Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում հերթական հաջողությունն են արձանագրել Արտաշատի ոստիկանները: Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի 51-ամյա մի բնակիչ տանը պահում և օգտագործում է թմրանյութ: Նրա հետ անցկացվել է զրույց: Տղամարդը հայտնել է, որ տանը պահում է կանեփից պատրաստած թմրանյութ, նաև աճեցնում է կանեփ: […]

̰
Գյումրեցի 21-ամյա աղջիկը հեռախոս էր գողացել

17:08 12.04.2023

Ապրիլի 10-ի երեկոյան ոստիկանության Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ տեղեկություն էր ստացվել։ Մտել էին Գյումրու Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարան ու հեռախոս գողացել։ Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հանցագործությունը արագ բացահայտվեց։ Իրավապահները նույն օրը Հայուհու հրապարակում հայտնաբերեցին ու ձերբակալեցին Գյումրի քաղաքի 21-ամյա մի բնակչուհու։ Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվեց հեռախոսը։ Նա ներկայացվել է տարածքային քննչական […]

̰
Ադրբեջանի սադրանքը՝ Տեղում. իրավիճակի քրոնիկոնը

16:58 12.04.2023

Երեկ ամեն ինչ սկսվեց այստեղից. Սյունիքի մարզի Տեղ համայնքն է: Տարածքում ինժեներական աշխատանքներ էին կատարում ՀՀ ԶՈՒ զինծառայողները: Գուցե այդ աշխատանքներն անխոչընդոտ շարունակվեին և օրն էլ ավարտվեր առանց պատահարի: Սակայն թշնամու ձեռագիրն անփոփոխ է: Եվ ահա տեսնում ենք, թե ինչպես է ադրբեջանական ավտոմեքենան մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր տղաներին ու դիմում սադրանքի: Րոպեներ անց՝ ժամը […]

̰
Արցախի իշխանությունները Բաքվի պատվիրակներին հրավիրում են բանակցելու

22:45 11.04.2023

Արցախի իշխանությունները հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին։ Ի՞նչ օրակարգով, որտե՞ղ:  10 օր առաջ էլ Բաքուն էր հանդիպում անցկացնելու առաջարկ ուղղել Արցախին: Ինչո՞ւմ են այս երկու առաջարկների տարբերությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արցախի իշխանություններն առաջարկում են այս հանդիպումն անցկացնել նույն այն վայրում, ուր կայացել էր ադրբեջանցիների հետ առաջին հանդիպումը: Խոսքը ռուս […]

̰
Տեսանյութում երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ բացում հայ զինծառայողների ուղղությամբ

20:35 11.04.2023

Սույն տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, սադրանքի նպատակով, մեքենայով մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, որից հետո կրակ բացում ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

̰
Մեր ռազմական պահանջարկի 90 տոկոսը Հնդկաստանը կարող է ապահովել. Արծրուն Հովհաննիսյան

18:55 11.04.2023

«Հորիզոնն» այսօր զրուցել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Անդրադարձ է եղել հնարավոր նոր էսկալացիայի վերաբերյալ տեղեկություններին, սահմանային իրավիճակին՝ հակառակորդի տեղաշարժերին և հայկական կողմի գործողություններին: Ռազմական փորձագետը խոսել է նաև Հայաստանի զինված ուժերի սպառազինության, հնարավոր նոր ձեռքբերումների՝ մասնավորապես Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության մասին, ինչի վերաբերյալ հնդկական մամուլում արդեն մի քանի հրապարակումներ են եղել: «Մեր ռազմական […]

̰
ԱԺ նիստը հետաձգվել է` պայմանավորված սահմանին տիրող իրավիճակով

18:46 11.04.2023

Ժամը 18.30-ին Աժ-ն շարունակելու էր իր աշխատանքները, սակայն սահմանային իրավիճակի լարվածության պատճառով նիստը հետաձգվել է։

̰
Սիրիա ուղարկված Հայաստանի օգնությունը փաստեց, որ երկու երկրները կիսում են թե՛ ցավը, թե՛ ուրախությունը. դեսպան

18:41 11.04.2023

«Ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կողմից Սիրիային ուղարկած օգնությունը փաստեց, որ երկու երկրները կիսում են թե՛ ցավը, թե՛ ուրախությունը»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասել է Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը: Նա նշել է, որ Սիրիայում երկրաշարժից տուժածների թիվ շատ մեծ է, այժմ այնտեղ վերականգնման աշխատանքներ են իրականացվում և դեսպանը կոչ է արել ՀՀ-ին նույնպես միանալ […]

̰
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:30 11.04.2023

Ապրիլի 10-ի երեկոյան պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Վարդենիկ գյուղում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք ստուգել են Վաղաշեն գյուղի 21-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2107»-ը։ Մեքենայում շուրջ 6 գրամ մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ կային։ 20-ամյա ուղևորի խոսքով՝ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է, հյուրասիրել էր վարորդին։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժին, […]

̰
Վեճ, ծեծկռտուք և դանակահարություն. Թումանյանի ոստիկանների բացահայտումը

17:14 11.04.2023

Ապրիլի 8-ին, ժամը 23.55-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել էր հաղորդում, որ որովայնի ծակած-պատռած վերքերով բուժօգնության է ընդունվել Դսեղ գյուղի 21-ամյա մի բնակիչ: Երիտասարդը հայտնել էր, թե վնասվածքն ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով: Նրա հայտնածը, սակայն, հավատ չներշնչեց ոստիկանության Թումանյանի բաժնից մեկնած օպերատիվ խմբին: Ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ, կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Թումանյանի քննչական […]

̰
Տանտիրոջ ուշադրությունը շեղելով՝ պահեստամասեր էին գողացել

16:17 11.04.2023

Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ մարտի 30-ին ոստիկանության Իջևանի բաժին էր հրավիրվել 64-ամյա մի տղամարդ: Նա հաղորդում էր տվել, որ մարտի 29-ին, ժամը 23-ի սահմաններում, ծանոթները՝ Թթուջուր բնակավայրի 26-ամյա և Ճամբարակ քաղաքի 18-ամյա երկու բնակիչ, «ՎԱԶ-2107»-ի՝ իրեն անծանոթ վարորդի հետ պահեստամասեր գնելու նպատակով եկել են իր տան բակ և շեղելով իր ուշադրությունը՝ մեքենայի բեռնախցիկն ավտոպահեստամասեր են դրել: […]

̰
Տեղեկություն ծանրամարտի ԵԱ-ի բացմանը ներկա լինել պատրաստվող երկրպագուների համար

20:02 10.04.2023

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա գտնվել ցանկացող երկրպագուները Մարզահամերգային համալիր պետք է ներկայանան ապրիլի 14-ին ժամը 18:00-ից՝ հերթերից խուսափելու համար։ Կազմակերպիչները տեղեկացնում են, որ համալիր մուտքը միայն գլխավոր դռներից է։ Ժամը 20։00-ին գլխավոր մուտքի դռները կփակվեն։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարչապետը Եղեգնաձորում ծանոթացել է համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին

18:50 10.04.2023

Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղեգնաձորում մարզային նոր հիվանդանոցի, թիվ 1 հիմնական դպրոցի եւ համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։

̰
Միջոցառումներ՝ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ

16:57 10.04.2023

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա ակտիվ պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ։ Հերթականը Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացահայտումն էր։ Ապրիլի 3-ին նրանք, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և Արտաշատի բաժին են տեղափոխել Մրգաշեն գյուղի 56-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման զանգվածով փաթեթ՝ […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ Սաղմոսով

18:50 08.04.2023

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ Սաղմոսով։

̰
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում հիմնվել է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակ

17:54 08.04.2023

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի շուրջ 12 հա զբաղեցնող այս տարածքն արդեն նոր խորհուրդ ունի՝ կյանքի, վերածննդի, սիրո ու հոգատարության խորհուրդ:  Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակը հիմնվում է հենց հերոսների ծնողների ձեռքերով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Քաղաքային իշխանության կարևոր այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար  աշխատանքներում ներգրավվեց համայնքային կառույցի մեծ թիմը: Մասշտաբային նախագծի շրջանակում այսօր […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մնաց մեկ շաբաթ. ԿԳՄՍՆ-ը հոլովակներ է հրապարակել

17:43 08.04.2023

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկին մնացել է ուղիղ մեկ շաբաթ։ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է առաջնությանը նվիրված պաշտոնական հոլովակները։ Հիշեցնենք՝ առաջնությունը տեղի է ունենալու մարզահամերգային համալիրում` ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը կայանալու է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի Օլիմպիական խաղերի համար։

̰
Վարչապետի տիկինը՝ պարեկային ծառայության մեջ կանանց ներգրավվածության մասին

14:37 08.04.2023

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ երեկ անցկացվել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողով: Հյուրերի շարքում են եղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզային իշխանությունների և ՏԻՄ ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների մայրեր, գործարար կանայք: Բացման խոսքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախ բոլոր […]

̰
Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

18:58 07.04.2023

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ: Մարտի 30-ին, ժամը 9.50-ին, Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին Ջրարբի գյուղի բնակիչ երեք տղամարդու: Անձնական խուզարկությամբ 18-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ: Երիտասարդը հայտնեց, որ թմրանյութն իրենն է՝ անձնական օգտագործման համար: Հետագա […]

̰
Տելեգրամով մարիխուանա էր ձեռք բերել. Ջերմուկի ոստիկանների բացահայտումը

18:32 07.04.2023

Ապրիլի 5-ի երեկոյան ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 2 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչ։ Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]

̰
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ

18:16 07.04.2023

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապրիլի 3-ին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 22-ամյա մի բնակչի: Երիտասարդի 22-ամյա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով հինգ փաթեթ: Նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. […]

̰
Երիտասարդների մոտ ատրճանակ, դանակներ ու դեղահաբեր են հայտնաբերվել

17:49 07.04.2023

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 4-ին, ժամը 04.00-ին, Մամիկոնյանց փողոցում հայտնաբերել, ապօրինի հրազեն ու սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխվել 23 և 21 տարեկան օտարերկրյա երկու քաղաքացիների: Անձնական խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և բարդ փականով ծալովի դանակ, իսկ 21-ամյա երիտասարդի անձնական […]

̰
Գարնանային ծառատունկին Երևանում շուրջ 6000 ծառ կտնկվի

16:59 07.04.2023

Երևանում այս տարի կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ 15 հեկտարով, կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց: Գարնանային ծառատունկին էլ շուրջ 6000 ծառ կտնկվի՝ 4000-ը «Եռաբլուրում», մնացածը՝ քաղաքի տարբեր հատվածներում: Ծառերի մեծ մասը արժեքավոր, երկարակյաց տեսակներ են՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, եղևնիներ, նաև 300՝ դեկորատիվ ծառեր կզարդարեն քաղաքի մայթեզրերն ու այգիները:

̰
ՆԳ նախարարը և փոխնախարարը կրթահամալիրում հետևել են պարեկային ծառայության դիմորդների հարցազրույցների ընթացքին

20:38 06.04.2023

Ապրիլի 6-ին ՆԳՆ ոստիկանության կրթահամալիր են այցելել ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Նրանք շրջայց են կատարել ոստիկանության կրթահամալիրում և տեղում ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնակցել են պարեկային ծառայության դիմորդների ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, միաժամանակ հավաստել, որ մասնակցությունը կրելու է շարունակական բնույթ։ ՆԳ Նախարարը վերահաստատել է, որ Ներքին գործերի նախարարության դիտակետում […]

̰
Ստամբուլում հինգ հարկանի շենք է փլուզվել

18:55 06.04.2023

  Թուրքիայի Ստամբուլի կենտրոնում փլուզվել է հինգհարկանի շենք։ Ապրիլի 6-ին DHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շենքում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Կառույցը, որը գտնվում է Քարաքյոյ կենտրոնական թաղամասում, հինգշաբթի առավոտյան սկսել է փլուզվել։ Նշվում է, որ փլուզման սպառնալիքի պատճառով առավոտյան դադարեցվել է տրամվայի շարժը, իսկ փողոցը, որի վրա գտնվում է շենքը, մասամբ արգելափակվել է։ Պատահարի հետևանքով զոհերի […]

̰
Թմրամիջոցներ իրացրած 39-ամյա տղամարդը կալանավորվել է

17:48 06.04.2023

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հետևողական պայքարի արդյունքում թմրամիջոցներ իրացնողի են հայտնաբերել: Համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 30-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տարել Էջմիածին քաղաքի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է անգույն հեղուկով պլաստմասսե տարա՝ «Մեթադոնային լուծույթ» և «Դեղաչափ 70 […]

̰
Գիշերային ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել

17:36 06.04.2023

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ ապրիլի 1-ին, ժամը 01.00-ին, Արշալույս գյուղի գիշերային ակումբի տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գիշերային ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքի 30-ամյա և Տանձուտ գյուղի 32-ամյա երկու երիտասարդների միջև: Նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, իսկ […]

̰
Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ իրացրած տղամարդուն. նա կալանավորվել է

17:18 06.04.2023

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են իրացրել Արմավիրի բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի գործընկերների հետ։ Նրանք ուժեղացված ծառայության ժամանակ Սարդարապատ գյուղում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Նորապատ գյուղի 20-ամյա երկու բնակչի: Երիտասարդներից մեկի մոտ մարիխուանայի նմանվող զանգված կար։ Իրավապահների տեղեկություններով՝ նա թմրամիջոցը ձեռք […]

̰
Գործադիրի որոշումներն ու օրենքներում կատարված փոփոխությունները՝ ռեպորտաժում

16:54 06.04.2023

2023 թ.-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 միլիարդ դրամով, կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ, ավելի քան 440 միլիոն դրամով Սյունիքում 40 կրթահամալիր կստեղծվի, աշնանն էլ պարեկային ծառայության մոդելը կներդրվի նաև Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ներկայացրել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, […]

̰
«Վարդանանք» կրթահամալիրում անցկացվել է «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» խորագրով աշխատաժողովը

21:40 05.04.2023

«Վարդանանք» կրթահամալիրում անցկացվել է «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» խորագրով աշխատաժողովը: Այն կազմակերպել է «Վարդանանք» կրթահամալիրը՝ համագործակցելով Շրջակա միջավայրի նախարարության և Հայկական պետական Մանկավարժական համալսարանի հետ: Աշխատաժողովին մասնակցել են 10 դպրոցի 7-12-րդ դասարանների աշակերտներ՝ ներկայացնելով գիտական հետազոտություններ, թեմատիկ ձեռագործ աշխատանքներ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
BACK_TO_TOP