19:43 05.04.2023
Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ բախում էտեղի ունեցել Իսրայելի ոստիկանության և տասնյակ պաղեստինցիների միջև։
Ոստիկանությունը հայտնել է, որ մարդիկ փայտերով և քարերով փակվել են մզկիթում:
Պաղեստինյան կողմի տվյալներով՝ 14 մարդ վիրավորվել է, քանի որ ոստիկանությունը նռնակներ ու ռետինե փամփուշտներ է արձակել՝ ամբոխը ցրելու համար, հաղորդում է BBC -ին։
Ավելի ուշ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ առնվազն ինը հրթիռ է արձակվել, իսկ Սդերոտ քաղաքում օդային հարվածների ազդանշաններ են հնչել:
Իսրայելական բանակը հայտնել է, որ հինգ հրթիռ է որսացել, ևս չորսն ընկել են բաց տարածքում:
Մինչ այժմ ոչ ոք չի ստանձնել գնդակոծության պատասխանատվությունը, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել Գազայի հատվածը վերահսկող արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման իմացությամբ:
Համասի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ-Աուրին սպառնացել է, որ «իսլամական սրբավայրերի վրա հարձակումը թանկ կարժենա»։ «Մենք այրելու ենք իսրայելցիների ոտքերի տակի հողը»,- խոստացել է նա։
Ավելի ուշ իսրայելական զինվորականները հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները գրոհել են զինյալների թիրախները։
Իսրայելի կողմից անեքսիայի ենթարկված արևելյան Երուսաղեմում բախումները սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ պաղեստինցի հավատացյալներ Ռամադան նամազից հետո պատնեշվել են մզկիթում:
Մզկիթից արված կադրերում երևում է, թե ինչպես են ցուցարարները հրավառություն անում: Իսրայելի ոստիկանությունը հայտնում է, որ աշխատակիցների վրա քարեր են նետել, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է: Մեկ այլ տեսանյութում երեւում է, թե ինչպես են իսրայելցի ոստիկանները մահակներով ծեծում պաղեստինցիներին։
Պաղեստինյան Կարմիր մահիկը ավելի ուշ հայտարարեց, որ իսրայելական ուժերը թույլ չեն տալիս բուժաշխատողներին մտնել մզկիթ:
Պաղեստինցի զինյալները նախկինում հորդորել էին մուսուլմաններին փակվել մզկիթներում այն լուրերի ֆոնին, որ հրեա հավատացյալները, իբր, ցանկանում են զոհաբերել մի երեխա Տաճարի լեռան վրա՝ չորեքշաբթի օրվանից սկսած Պասեքի համար:
Երուսաղեմի Հին քաղաքի բլրի գագաթը հուդայականության մեջ համարվում է ամենասուրբ վայրը, որի վրա գտնվել է Երուսաղեմի առաջին, իսկ հետո՝ երկրորդ տաճարը։ Մուսուլմանների համար սա երրորդ սուրբ վայրն է, որը նրանք անվանում են Հարամ ալ-Շարիֆ և հարգում են որպես վայր, որտեղից Մուհամեդը դրախտ է տեղափոխվել:
Բլրի վրա երկու մահմեդական սրբավայրեր են՝ Ալ-Աքսա մզկիթը և Ժայռի գմբեթը: Մուսուլմաններն ամբողջ համալիրը համարում են Ալ-Աքսա մզկիթ, վերջին բախումները տեղի են ունեցել հենց մզկիթի ներսում։
Հրեաներին և այլ ոչ մուսուլմաններին թույլատրվում է որոշակի ժամերի մուտք գործել համալիր, սակայն նրանց արգելվում է աղոթել: Միևնույն ժամանակ, պաղեստինցիները Տաճարի լեռ հրեական այցը դիտարկում են որպես փխրուն ստատուս քվոն փոխելու փորձ:
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...