Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան յոթ ընկերությունների նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան յոթ ընկերությունների նկատմամբ

23:40 27.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ամերիկյան յոթ ընկերությունների նկատմամբ՝ կապված Թայվանի իշխանություններին զենք վաճառելու և ռազմական օգնության հետ, գրում է Global Times-ը։

Պատժամիջոցների ցանկը ներառում է Insitu, Inc., Hudson Technologies Co.-ը, Saronic Technologies Inc-ը.; Raytheon Canada-ն և Raytheon Australia-ն, որոնք Raytheon ռազմարդյունաբերական ընկերության ստորաբաժանումներն են, և Aerkomm Inc. և Oceaneering International Inc.-ը, ինչպես նաև ղեկավարությունը: ՉԺՀ-ի իրավասության տակ գտնվող այս կառույցների և անհատների ողջ ունեցվածքը սառեցված է, իսկ Չինաստանում կազմակերպություններին և անհատներին արգելվում է գործի մեջ մտնել պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց հետ: Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 27-ից։

The Global Times-ը նշում է, որ ԱՄՆ-ի կողմից Թայբեյին զենք վաճառելը խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը։ Բացի այդ, 2025 ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանության բյուջեի մի շարք դրույթներ պարունակում են «Չինաստանի վերաբերյալ բացասական բաժիններ»։

Անցյալ շաբաթ Չինաստանը բողոք ներկայացրեց ԱՄՆ-ին՝ Թայվանին ռազմական օգնություն տրամադրելու նախագահ Ջո Բայդենի որոշման կապակցությամբ: Բայդենը հանձնարարել էր Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին 571,3 միլիոն դոլար հատկացնել Թայվանին պաշտպանության նախարարության պաշարներից պաշտպանական ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կրթության և ուսուցման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

12:52 22.05.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​​ Մարզերում մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 23-ին ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, […] ...

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

12:40 22.05.2025

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

Մայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի  գնահատման նպատակով

12:31 22.05.2025

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակով

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

12:13 22.05.2025

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

11:58 22.05.2025

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...

BACK_TO_TOP