Ադրբեջանում հայտարարել են, որ AZAL ինքնաթիռի կործանման նախնական գնահատականը կարող է վկայել արտաքին միջամտության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Ադրբեջանում հայտարարել են, որ AZAL ինքնաթիռի կործանման նախնական գնահատականը կարող է վկայել արտաքին միջամտության մասին

21:06 27.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բեկորներն ու վկաների ցուցմունքները հիմք են տալիս կարծելու, որ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մոտ կործանված AZAL ինքնաթիռի աշխատանքում արտաքին միջամտություն է եղել, ասել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը։

Նաբիևն ասել է, որ վիրավոր ուղևորները և ողջ մնացած բորտուղեկցորդուհիները հայտնել են, որ Գրոզնիում պայթյունի ձայն են լսել։

«Ինքնաթիռի թևի վրա հայտնաբերվել են անցքեր, իսկ օդանավի ներսում գրանցվել են ֆյուզելաժի վնաս և բեկորների հետքեր։ Տուժած Ռուսաստանի քաղաքացիները նաև հայտնել են, որ Գրոզնիում երեք պայթյուն են լսել: Նրանց խոսքով՝ դրսից պայթյունների ձայներ են լսվել, որից հետո ինչ-որ բան հարվածել է ինքնաթիռին»,- ընդգծել է նախարարը։

Նաբիևը խոսքով, Ղազախստանի պաշտոնյաները վկայակոչում են Ռոստովում դիսպետչերի կողմից առաջարկված ինքնաթիռում թթվածնի բալոնի պայթյունի վարկածը։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ստուգել այդ տեղեկատվության ճշգրտությունը»,- ասել է նա։

Նրա խոսքով, ինքնաթիռի թռիչքի երթուղին վերլուծելիս կարելի է տեսնել, որ այն Մախաչկալայով փոխել է ուղղությունը դեպի Ակտաու։ Բացի այդ, հետաքննությունը կպարզի, թե ինչու է օդաչուն որոշում կայացրել վթարային վայրէջք կատարել։ Պարզաբանման կարիք ունի նաեւ օդանավում GPS-ի անջատման հարցը։

Նաբիևը նշել է, որ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետները բարձր են գնահատել ինքնաթիռի անձնակազմի գործողությունները, ովքեր հերոսություն են ցուցաբերել և կատարել օպտիմալ վայրէջք, ինչի շնորհիվ հաջողվել է փրկել ինքնաթիռում գտնվող բազմաթիվ ուղևորների։

«Ադրբեջանը, օգտվելով իր իրավունքից, հետաքննության գործընթացում ներգրավել է միջազգային խորհրդատուների և արդեն կապ է հաստատել նրանց հետ»,- ընդգծել է նա։

Նախարարը հայտնել է, որ Embraer 190 ինքնաթիռի կործանումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Նրա անդամները մեկնել են Ակտաու՝ վթարի հանգամանքները մանրամասն ուսումնասիրելու համար։ Նրանք զննել են դեպքի վայրը և հանդիպել Ադրբեջանի և այլ երկրների տուժած քաղաքացիների հետ։

«Embraer»-ի երկու մասնագետներ դեպքի վայրում են և աշխատում են քննչական խմբի կազմում, հավելել է նա։ Շաբաթ օրը հետաքննությանը կմիանան Բրազիլիայի փորձագետները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

12:13 22.05.2025

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

11:58 22.05.2025

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

11:43 22.05.2025

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

11:38 22.05.2025

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվող ամառային դասընթացների: Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով: Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են: Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ սկանավորված տարբերակն ուղարկել [email protected] կամ [email protected]. էլեկտրոնային հասցեներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 29-ը` ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` […] ...

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

11:31 22.05.2025

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 20-ի առավոտյան ժամը 10-ին մայրաքաղաքի Ջահուկյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդու, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...

BACK_TO_TOP