13:49 04.12.2024
Հայաստանի չմասնակցելը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին որևէ կերպ չի անդրադառնում ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետությանը։ Այնուհանդերձ, ռազմաքաղաքական այդ դաշինքում հուսով են, որ Հայաստանի Հանրապետությունը որոշ ժամանակ անց դարձյալ կմիանա կազմակերպության աշխատանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 4-ի ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունների ներկայիս ձևաչափը ձևավորվել է ՀՀ ռազմաքաղաքան ղեկավարության […]
13:28 04.12.2024
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովը ամբողջությամբ արգելել է զինվորականների, ոստիկանների և ազգային պաշտպանության նախարարության աշխատակիցների այցելությունն իր շենք։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի քարտուղարության ղեկավար Կիմ Մին Գին։ «Ազգային ժողովի քարտուղարությունը լիարժեք արգելք է կիրառել այն զինծառայողների,ազգային պաշտպանության նախարարության, խորհրդարանի անվտանգության այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր ապօրինի մուտք են գործել տարածք», – գրում է «Չունան Իլբոն» թերթը՝ […]
13:01 04.12.2024
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ 22 մարդու են ձերբակալել։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ ՆԳՆ-ի՝ նրանք բոլորը վարչական կալանքի են ենթարկվել։ Ձերբակալվածները տեղափոխվել են քննչական մեկուսարաններ և կներկայանան դատարան։ Երեքշաբթի երեկոյան Վրաստանի խորհրդարանի մոտ հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունեցել։ Հանրահավաքը երկար ժամանակ խաղաղ է ընթացել, […]
12:42 04.12.2024
Դեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
12:38 04.12.2024
ՄԱԿ-ը խնդրել է 2025 թվականին տրամադրել 47 միլիարդ դոլարի օգնություն՝ հակամարտություններից և սովից տուժած մոտ 190 միլիոն մարդկանց օգնելու համար: Այնուամենայնիվ, այս տարվա կոչով նույնիսկ կիսով չափ չի ֆինանսավորվում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Թոմ Ֆլետչերը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով OCHA-ի հրապարակմանը։ ՄԱԿ-ը հույս ունի հաջորդ տարի օգնություն տրամադրել […]
12:25 04.12.2024
Իրանի իշխանությունները մտադիր չեն երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի դեռ Վաշինգտոնի նոր վարչակազմը հստակ չի մշակել իր քաղաքականությունը։ Այս մասին Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Այս պահին մենք մտադիր չենք երկխոսության գնալ, քանի որ նման երկխոսության հիմք չկա: Պետք է […]
12:03 04.12.2024
Ուկրաինան տարածքային զիջումների կգնա Ռուսաստանին՝ համաձայն հակամարտության կարգավորման ծրագրի, որը կարող է առաջարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ապագա ղեկավարին մոտ կանգնած աղբյուրներին՝ նշելով, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կկասեցվի, բայց չի հանվի օրակարգից, ինչպես մտածում է Ռուսաստանի ղեկավարությունը։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նորընտիր նախագահը դեռ պետք է […]
11:26 04.12.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չի բացառել, որ զինադադարի դեպքում գերմանական խաղաղապահ ուժեր կուղարկվեն Ուկրաինա։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը ՝ հղում անելով նախարարի հայտարարությունները Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Ըստ Բերբոքի՝ գերմանացի զինվորները կարող են օգտակար լինել խաղաղության ապահովման համար։ Նախարարը նաև կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության տեսքով անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ […]
10:57 04.12.2024
Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և վայր դնում Հաշվիչ հանձնախմբի անդամի լիազորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ այդ դեկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում էր կայացրել հեռացնել Հովիկ Աղազարյանին կուսակցության շարքերից։ «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին։ Նախ ուզում […]
10:52 04.12.2024
Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատակամ է աջակցելու Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին ահաբեկչության դեմ արդար և վճռական պայքարում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին: «Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին ճանաչում է Սիրիայի ինքնիշխան իրավունքը՝ պայքարելու ահաբեկչական խմբավորումների դեմ։ Իրանն իր խորը մտահոգությունն է հայտնում Սիրիայում իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Վերջին իրադարձությունները, հատկապես […]
10:38 04.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին առաջադրելու հնարավորությունը՝ նախկինում ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում առաջադրված Փիթ Հեգսեթի փոխարեն, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։ «Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին՝ որպես Պենտագոնի ղեկավար»,- գրում է Wall Street Journal-ը։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփը դիտարկում է կաբինետի […]
10:00 04.12.2024
Սիրիայի իշխանությունները բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն իրենց քաղաքացիներին պաշտպանելու և ահաբեկչությանը դիմակայելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Արաբական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քուսայ ալ Դահակը։ «Սիրիան կշարունակի իրացնել իր ինքնիշխան իրավունքը, ինչպես նաև իր սահմանադրական և իրավական պարտավորությունը՝ պայքարելու ահաբեկչության դեմ ամբողջ ուժով և վճռականությամբ, և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր քաղաքացիներին, հակազդելու ահաբեկչությունից […]
09:50 04.12.2024
ՄԱԿ-ում արաբական մի խումբ երկրներ դատապարտել են նոյեմբերի վերջին սիրիական Հալեպի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Արաբական երկրները նաև ընդգծել են «ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունն իր բոլոր ձևերով»: Նոյեմբերի 27-ի առավոտյան ծայրահեղական «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման կազմավորումները լայնածավալ հարձակում են իրականացրել Սիրիայի հյուսիսում։ Համաձայն հանրապետության զինված ուժերի հրամանատարության հայտարարության՝ ահաբեկիչները […]
09:42 04.12.2024
Պաղեստինյան «Քամալ Ադվան» բժշկական համալիրը, որը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսում, կրկին հարձակման է ենթարկվել իսրայելական զորքերի կողմից։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով հիվանդանոցի տնօրեն Հուսամ Աբու Սաֆիային։ Նրա խոսքով՝ Քամալ Ադվանը «հինգերորդ անգամ հարձակման է ենթարկվել իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից, որոնք ռումբեր են նետել շենքի վրա»։ «Ռմբակոծության հետևանքով […]
09:36 04.12.2024
ԱՄՆ-ը մոտենում է վիրտուալ սնանկացմանը. նման կարծիք է հայտնել միլիարդատեր Իլոն Մասկը։ «Ամերիկան շատ արագ է շարժվում դեպի սնանկություն»,- գրել է նա X-ի իր էջում։ Սպասվում է, որ Մասկը գործարար Վիվեկ Ռամասվամիի հետ կգլխավորի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կառավարության արդյունավետությունը բարելավելու նոր վարչությունը։ Նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ի պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցեց […]
09:31 04.12.2024
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հետաձգել է իր այցը Կորեա՝ Հարավային Կորեայի թերակղզում ռազմական դրության պատճառով, որը տևել է 6 ժամից պակաս։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Շվեդիայի կառավարության ղեկավարն իր այցը պետք է սկսեր դեկտեմբերի 5-ին։ Դեկտեմբերի 2-ին Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը ժամանել է Հարավային Կորեա։
09:26 04.12.2024
Ճապոնիայի կառավարությունն ուշադիր հետևում է իրավիճակին Հարավային Կորեայում, որտեղ նախագահ Յուն Սեոկ Յոլը նախօրեին ռազմական դրություն մտցրեց և մի քանի ժամ անց չեղարկեց այն խորհրդարանում համապատասխան քվեարկությունից հետո։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարության ղեկավար Գեն Նակատանին։ «Մենք հատուկ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին»,-Նակատանիի խոսքերը մեջբերում է Kyodo գործակալությունը։ Ավելի վաղ Kyodo-ի կառավարության աղբյուրը հայտնել […]
09:21 04.12.2024
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր չէ իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա։ Այս մասին Sky News-ին հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի ներկայացուցիչը։ «Նման պլաններ չկան»,- ասել է նա։ Ավելի վաղ եվրոպական մի շարք հրապարակումներ հայտնել էին, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան քննարկումներ են անցկացնում Ուկրաինա ռազմական կոնտինգենտներ ուղարկելու հնարավորության շուրջ՝ ապահովելու հրադադարի պահպանումը և երաշխավորելու […]
09:10 04.12.2024
Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատում Հարավային Կորեայում ռազմական դրության վերացումը և ակնկալում է, որ այս երկրի իշխանությունները վիճելի հարցերը կլուծեն խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները ուշադրությամբ հետևում է Կորեայի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին վերջին 24 ժամվա ընթացքում: Մենք ողջունում ենք նախագահ Յուն Սեոկ-Յոլի […]
08:48 04.12.2024
Առնվազն 280 զինծառայող Սեուլում դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը մտել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողով՝ ռազմական դրության միջոցներ կիրառելու համար, որը տևել է ոչ ավելի, քան վեց ժամ։ Այս մասին հայտնում է News1 գործակալությունը՝ խորհրդարանին հղումով։ Գործում էին 230 և 50 հոգանոց երկու առանձին խմբեր։ Առաջին խումբը փոխադրվել է ուղղաթիռով՝ օգտագործելով 24 թռիչք։ Նրանք զինված […]
08:30 04.12.2024
Սեուլում ամերիկյան դեսպանատունը դադարեցրել է հյուպատոսական ծառայությունները Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի կողմից երկրում ռազմական դրության մտցնելուց և դրան հաջորդած վերացումից հետո ստեղծված «անկայուն իրավիճակի» պատճառով։ Այս մասին ասված է դիվանագիտական առաքելության ծանուցման մեջ։ «Ռազմական դրության վերացման մասին նախագահի հայտարարությունից հետո իրավիճակը մնում է անկայուն»,- նշել են դեսպանությունից՝ կոչ անելով քաղաքացիներին նկատի ունենալ հնարավոր […]
08:15 04.12.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ երկրի տնտեսությունը թույլ կտա գոյատևել կառավարությանն անվստահություն հայտնելու և 2025 թվականի բյուջեի նախագծի վերանայման ժամանակ, և կոչ է անում բնակչությանը չվախեցնել ֆինանսական ճգնաժամով։ «Մենք չպետք է վախեցնենք մարդկանց նման բաներով, մենք ունենք հզոր տնտեսություն, կայուն իշխանության ինստիտուտներ և կայուն սահմանադրություն»,-Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ ֆրանսիացի լրագրողներին ասել է […]
23:54 03.12.2024
Հարավկորեական Hyundai Motor ավտոարտադրողը հետ է կանչում ԱՄՆ-ից ավելի քան 226 000 ավտոմեքենա, որպեսզի դրանցում փոխարինի հետևի տեսախցիկները՝ հնարավոր անսարքությունները վերացնելու համար, հայտնում է MarketWatch-ը։ Հետկանչը վերաբերում է 2021 և 2022 թվականների Santa Fe և Elantra մոդելներին: Փաստաթղթերում, որոնք Hyundai-ն ուղարկել է ԱՄՆ կարգավորող մարմիններին, ասվում է, որ զոդման միացումներում կարող են ճաքեր առաջանալ, որոնք […]
23:48 03.12.2024
Սիրիական բանակի ստորաբաժանումները ներկայումս զինված ահաբեկիչների դեմ կռվում են Համա քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը հայտնել էր, որ հանրապետության իշխանությունները Համա են ուղարկել մեծ թվով բանակային ուժեր՝ քաղաքը զինյալների կողմից գրավելու հնարավորությունը կանխելու համար։
23:40 03.12.2024
Վրաստանում զանգվածաբար փակվում են հրավառության պարագաներ վաճառող խանութներ, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ «Մտավարի Արխի» հեռուստաալիքը հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները սկսել են գալ հրավառության պարագաների առուվաճառքի տարածք և գույքագրել ապրանքը։ Խանութների մենեջերների և վաճառողների խոսքով, Եկամուտների ծառայության ներկայացուցիչներն ասել են, որ սահմանափակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ երկրում շարունակվում են […]
23:20 03.12.2024
Իրանը մտադիր է մինչև ֆինանսական տարվա վերջը (ավարտվում է 2025 թվականի մարտին) նավթի արդյունահանումը հասցնել օրական 3,85 միլիոն բարելի, հայտնում է Iran Petroleum արդյունաբերական ամսագիրը՝ վկայակոչելով նավթի նախարար Մոհսեն Փաքնեջադին։ Ներկայումս երկիրը արդյունահանում է օրական 3,4 մլն բարել: Նախարարությունը նախատեսում է արդյունահանումն ավելացնել օրական 400 հազար բարելով։ Գործող հորերի վերագործարկման և նորերը հորատելու աշխատանքները պահանջում […]
23:12 03.12.2024
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները վաղուց դուրս են զուտ վրացական շրջանակից: Արդեն քանի օր է իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ի՞նչ բնույթ ունեն իրադարձությունները և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ։ Այս հարցերին անդրադարձել է Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
23:02 03.12.2024
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին, ով վերջերս դարձավ 82 տարեկան, աստիճանին չսայթաքել օգնել է Անգոլայի առաջնորդ Ժուան Լորենսոն։ Կադրերում երևում է, որ երբ Բայդենտ պետք է բարձրանա ամբիոն, Լորենսոն բռնում է նրա ձեռքից և օգնում բարձրանալ աստիճանը։ Ներկայումս Բայդենը իր առաջին այցն է կատարում Աֆրիկա մայրցամաք որպես նախագահ: Այս ուղևորությունը կարող է լինել նրա վերջին […]
22:53 03.12.2024
ԱՄՆ գանձապետարանը Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում ներառել է 35 իրավաբանական անձ և նավ, որոնք կապված են իրանական նավթի փոխադրման հետ: «Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում 35 կազմակերպության և նավի նկատմամբ, որոնք կարևոր դեր են խաղում իրանական նավթի ապօրինի փոխադրման մեջ արտաքին շուկաներ»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների նախարարի տեղակալ Բրեդլի […]
22:43 03.12.2024
Deutsche Lufthansa-ը, որը հանդիսանում է Գերմանիայի ազգային ավիափոխադրողը և Եվրոպայի ամենամեծ ավիացիոն կոնցեռնը, հայտարարել է, որ իր ինքնաթիռները շարունակելու են Իսրայել չթռչել։ «Lufthansa խմբի բոլոր ավիաընկերությունները կերկարաձգեն դեպի Թել Ավիվ թռիչքների դադարեցումը մինչև 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ»,-ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ: Deutsche Lufthansa-ում ընդգրկված են Lufthansa-ն, Eurowings-ը, Swiss-ը, Austrian Airlines-ը և Brussels Airlines-ը: «Տուժած […]