23:28 04.12.2024
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում ծեծկռտուքի համար ձերբակալել են ընդդիմադիր, խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին։ Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։ Ըստ «Իմեդի»-ի՝ Էլիսաշվիլին մեղադրվում է Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրեսի ղեկավար Ալի Բաբաևի հետ քաղաքական հողի վրա ծեծկռտուքի մեջ։ Ծեծկռտուքից հետո Բաբաևը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն արդեն դուրս է գրվել։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են […]
23:24 04.12.2024
Ընդդիմադիր Սիրիական ազգային բանակը (SNA), որին աջակցում է Թուրքիան, գնալով ավելի է դիմագրավում քրդական աշխարհազորայիններին Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում, չորեքշաբթի հաղորդում է Hurriyet-ը։ «Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակը» ուժեղացնում է ջանքերը՝ թույլ չտալու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) ոտք դնել Մանբիջում, մինչդեռ ընդդիմադիր ուժերը շարունակում են անսպասելի […]
23:16 04.12.2024
Չորեքշաբթի Լատվիայի Սեյմը վերջնական ընթերցմամբ ընդունել է բանկերի ավելցուկային շահույթի հարկի մասին օրենքը (այսպես կոչված՝ համերաշխության վճարներ), որն ուժի մեջ կմտնի 2025-2027 թվականներին։ Ակնկալվում է, որ «համերաշխության վճարները» 2025 թվականի բյուջե կբերեն 96 միլիոն եվրո, 60,8 միլիոն եվրո՝ 2026 թվականին և 66 միլիոն եվրո՝ 2027 թվականին: Ակնկալվում է, որ վարկատու կազմակերպությունները կկատարեն այս հարկի եռամսյակային […]
23:08 04.12.2024
Միացյալ Նահանգները և նրա գործընկերները աշխատում են Սիրիայում «Իսլամական պետության» հզորության վերականգնումը կանխելու ուղղությամբ, չորեքշաբթի ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մենք մեծ շահագրգռվածություն ունենք Սիրիայում անվտանգության հարցում, մասնավորապես՝ ապահովելու, որ ԻՊ-ն ուժ չվերականգնի և չվերադառնա»,-ասել է նա մամուլի ասուլիսում։ Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել սիրիական Իդլիբ և Հալեպ նահանգներում։ Իր հերթին […]
23:00 04.12.2024
Վրացի ոստիկանները ստուգում են Ռուսթավելի պողոտա մեկնող մարդկանց, որտեղ երեկոյան ժամերին ցույցեր են անցկացվում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Մասնավորապես, ոստիկանները կանգնեցնում են մարդկանց մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանի մոտ, ստուգում են պայուսակներն ու փաթեթները։ Նշվում է, որ ոստիկանության գործողություններն առաջացրել են մի շարք քաղաքացիների դժգոհությունը, մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Իր […]
22:50 04.12.2024
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդուն՝ Ալեքսեյի նկատմամբ հայտարարվել է ազգային հետախուզում, հայտնում է Strana.ua-ն։ «Ալեքսեյ Պորոշենկոն հետախուզվում է զինվորական ծանուցումը ստանալուց հետո չներկայանալու պատճառով»,- ասվում է տեքստում։ Նշվում է, որ նա երկու անգամ՝ սեպտեմբերի 4-ին և հոկտեմբերի 21-ին, հրավիրվել է զինկոմիսարիատ, սակայն չի ներկայացել։ Ալեքսեյ Պորոշենկոն պահեստազորի լեյտենանտի կոչում ունի։
22:40 04.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր օդաչու և տիեզերագնաց Ջարեդ Այզեքմանին։ «Ջարեդի կիրքը տիեզերքի հանդեպ, տիեզերագնաց լինելու փորձը և հետախուզության սահմանները ճեղքելու, տիեզերքի առեղծվածները բացելու և նոր տիեզերական տնտեսություն զարգացնելու հանձնառությունը նրան դարձնում են NASA-ն նոր համարձակ դարաշրջանում ղեկավարելու իդեալական թեկնածու»,-ասել է Թրամփը:
22:32 04.12.2024
Օպերատիվ տեղեկատվության հիման վրա Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է վեց անձի, ովքեր մեղադրվում են խմբակային բռնության, բռնի գործողություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ, չորեքշաբթի հայտնել են գերատեսչությունից։ «Շտապ անհրաժեշտությունից ելնելով, դատարանի որոշման հիման վրա չորեքշաբթի օրը քննչական գործողություններ են իրականացվում «Ջիուտեբի» շարժման, «Դրոա», «Գիրչի» կուսակցություններում և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական կազմակերպության գրասենյակում»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ […]
22:24 04.12.2024
Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները խուզարկություններ են կատարել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Ոստիկանությունը կուսակցությունների ղեկավարներին թույլ չի տվել մտնել իրենց աշխատասենյակներ։ «Ոստիկանները ներխուժում են մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գրասենյակներ։ Սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- լրագրողներին ասել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան։ Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները կհանգեցնեն Վրաստանում բողոքի ցույցերի […]
22:16 04.12.2024
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ իսրայելական ավիացիան հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքի վրա, որը խախտում է Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարը։ «Այսօր զինվորականները հայտնաբերել են հրթիռահրետանային կայանք՝ Մաջդալ Զունում, որը գտնվում է հարավային Լիբանանում, դա Իսրայելի և Լիբանանի միջև պայմանավորվածությունների խախտում էր և սպառնալիք Իսրայել պետության համար, և օդային ուժերը հարձակվել են […]
21:53 04.12.2024
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) բժշկական իշխանությունները երկրի լավագույն մասնագետներին ուղարկել են Կվանգո նահանգ՝ տարածաշրջանում արագորեն տարածվող դեռևս անհայտ հիվանդության հարուցիչը արագ բացահայտելու համար։ Այս մասին հայտնում է ԿԴՀ առողջապահության նախարարությունը։ «Հանրային առողջության ազգային ինստիտուտի և Արտակարգ իրավիճակների առողջապահական գործառնությունների կենտրոնի մասնագետների խումբը ուղարկվել է Կվանգո՝ հիվանդներից թեստեր վերցնելու համար՝ խորը ուսումնասիրություններ անցկացնելու և հիվանդության բնույթը […]
21:40 04.12.2024
Հարավային Կորեայի ընդդիմությունը՝ Դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, երկրի խորհրդարան է ներկայացրել երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ այն պատճառով, որ նա խախտել է սահմանադրության նորմերը՝ մտցնելով ռազմական դրություն։ «Վեց ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ հինգշաբթի օրը Ազգային ժողովի քարտուղարություն են ներկայացրել համապատասխան միջնորդություն՝ ստորագրված 191 պատգամավորների կողմից»,- հայտնում է հարավկորեական Chosun Ilbo հրատարակությունը։ Պատգամավորները Յուն Սեոկ […]
21:24 04.12.2024
ԱՄՆ-ի տիեզերական ուժերի ստորաբաժանումը չորեքշաբթի օրը սկսել է աշխատանքը Ճապոնիայում՝ Տոկիոյի արևմտյան պրեֆեկտուրայի Յոկոտա ավիաբազայում, հայտնում է Kyodo գործակալությունը: «ԱՄՆ-ի տիեզերական ուժերը Ճապոնիայում կհանդիսանան հենակետը՝ համագործակցության խորացման և ԱՄՆ-ի և Ճապոնիայի ազգային անվտանգության ջանքերը համաժամանակացնելու համար»,-ասել է ԱՄՆ-ի Ինդո-Խաղաղօվկիանոսյան հրամանատարության տիեզերական ուժերի ղեկավար, բրիգադային գեներալ Էնթոնի Մաստալիրը: Միաժամանակ նա ասել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և […]
20:54 04.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պիտեր Նավարոյին առևտրի և արտադրության գծով ավագ խորհրդական նշանակելու մասին։ Նավարոն նախկինում Թրամփի վարչակազմում զբաղեցրել է Առևտրի ազգային խորհդի տնօրենի պաշտոնը։ «Իմ առաջին ժամկետի ընթացքում քչերն էին նույնքան արդյունավետ և համառ, որքան Պիտերը՝ իմ երկու սուրբ կանոնների կիրառման հարցում՝ գնել ամերիկյանը, վարձել ամերիկացիների»,-գրել է Թրամփը իր Truth սոցիալական […]
20:40 04.12.2024
Դեկտեմբերի 3-4-ը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել են Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանին հակազդելու միջոցառումները։ Այս մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով, արտգործնախարարները քննարկել են, թե ինչպես «լավագույնս աջակցել Ուկրաինային գալիք երկար ձմռանը» և ինչպես դիմակայել «Ռուսաստանի վնասակար գործողություններին ՆԱՏՕ-ի տարածքում»։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը մեղադրել է […]
19:48 04.12.2024
Չորեքշաբթի օրը վրացական ընդդիմության մի քանի հարյուր կողմնակից կրկին հավաքվել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ոստիկանությունը փակել է խորհրդարանի հարևանությամբ գտնվող փողոցի երթևեկությունը։ Միաժամանակ Ռուսթավելի պողոտայում ավտոմեքենաների երթևեկությունն արգելափակված չէ։ Ըստ տեղական հեռուստաընկերությունների՝ որոշ ընդդիմադիրներ հավաքվել են նաև ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում, որտեղ ոստիկանները խուզարկություններ են իրականացնում, և ոստիկանական բաժանմունքներում, որտեղ […]
19:42 04.12.2024
Չորեքշաբթի օրը սիրիական զինված ուժերը, ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ, մարտական շփման տարբեր հատվածներում ոչնչացրել են ավելի քան 300 ահաբեկչի, ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ «Մեր զինված ուժերը, որոնք տեղակայված են Համայի հյուսիսում, ճակատային գծի ամբողջ երկայնքով, առավոտից կատաղի մարտեր են մղում ահաբեկչական խմբավորումների դեմ: Սիրիայի և Ռուսաստանի հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ ոչնչացվել […]
18:47 04.12.2024
Կիևին ռազմական օգնությունը շարունակելը չի օգնի Ուկրաինային հաղթել, անհրաժեշտ է հակամարտության դիվանագիտական լուծում փնտրել, վստահ է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին: «Մենք բաց ենք խոսել Ուկրաինայի մասին։ Ես համաձայն եմ Լատվիայի նախագահի հետ, որ Ուկրաինային պետք է շարունակել օգնել: Բայց, մեր կարծիքով, պետք է օգնել այն առումով, որ Ուկրաինան ամուր դիրքեր ունենա ռազմական հակամարտության վերջնական ավարտի […]
18:41 04.12.2024
Դեկտեմբերի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) համատեղ առաքելության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի հետ համատեղ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Կապիտալի շուկայի զարգացման ծրագրին։ Կողմերը կարևորել են կապիտալի շուկայի զարգացմանը […]
18:11 04.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին և դրանց շուրջ ստեղծված իրավիճակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` օրերս հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին, քանի որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակում չի եղել։ […]
17:55 04.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Ռոբերտ Նիքոլսոնին և «Save Armenia» դաշինքի հիմնադիր, ամերիկահայ գործարար, բարեգործ Ջեյմս Թուֆենկյանին: Նախագահը ողջունել է հյուրերին նախագահական նստավայրում և բարձր գնահատել կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան առնչությունները, համագործակցության առկա բարձր մակարդակը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում […]
17:50 04.12.2024
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիային։ Այս մասին հայտնում է վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Գվարամիային բերման են ենթարկել այն բանից հետո, երբ իրավապահները խուզարկություն են կատարել նրա կուսակցության գրասենյակում։ Խուզարկություններից հետո Գվարամիան սկսել է բղավել իրավապահների վրա: Նա հրաժարվել է ենթարկվել իրավապահներին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։ […]
17:35 04.12.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ուկրաինայում մոբիլիզացիայի հարցը խիստ կարևոր է համարել: Ըստ նրա՝ Կիևը պետք է բարդ, բայց անհրաժեշտ որոշումներ կայացնի: «Մոբիլիզացիան չափազանց կարևոր է: Նույնիսկ ունենալով փող և զենք՝ առաջին գծում պետք է մարդիկ լինեն: Ուկրաինան ստիպված կլինի մոբիլիզացիայի վերաբերյալ բարդ որոշումներ կայացնել, բայց դրանք անհրաժեշտ որոշումներ են», – Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսին […]
17:28 04.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Համուդ Ալ Տովայային։ Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Խուդաթյանն ընդգծել է՝ Հայաստանը մեծապես կարևում է Օմանի Սուլթանության հետ հարաբերությունները: Առհասարակ՝ Արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Դեսպանը ևս շնորհավորել է նախարար […]
17:11 04.12.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ չի դիտարկում գերմանական զորքեր Ուկրաինա ուղարկելու տարբերակը։ «Մենք համաձայն ենք պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ, որ այս պատերազմը չպետք է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի վերածվի, հետևաբար, այս իրավիճակում ցամաքային զորքեր ուղարկելը չի դիտարկվում»,- ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։ Ըստ նրա՝ այժմ անիմաստ է […]
16:32 04.12.2024
Ռուսաստանը պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ինչ վերաբերում է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հետագա հեռանկարներին, ապա մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով այնքան, որքան պատրաստ է դրան Թբիլիսին»,- ասել է Զախարովան։
15:29 04.12.2024
Լիբանանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը թարմացրել է 2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի մեկնարկից ի վեր իսրայելական ռմբակոծությունների և հրետակոծությունների զոհերի տվյալները։ Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ իսրայելական հարձակումների հետեւանքով զոհերի թիվը կազմել է 4047, ավելի քան 16593-ը վիրավորվել են։ «Այս տարվա սեպտեմբերի 15-ից, երբ սկսվեցին Բեյրութի և այլ քաղաքների ինտենսիվ ռմբակոծությունները, […]
15:08 04.12.2024
Ուկրաինան ռազմական օգնության 99%-ը ստանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին։ «Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության 99%-ը տրվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին», – ասվում է հայտարարության մեջ: Բրիտանացի նախարարը կարծիք է հայտնել, որ դաշինքի անդամ երկրները պետք է շարունակեն օգնություն ցուցաբերել Կիևի իշխանություններին։ Լամմին նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայի […]
14:58 04.12.2024
Վրաստանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը երկրում, ընդդիմության փորձը՝ կազմակերպել «ազգային մայդան» ձախողվել է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ձախողված «ազգային մայդանից» հետո տեսնում եք, որ որոշակի ուժեր, բռնի խմբեր փորձեցին ինչ-որ կերպ վնասել մեր երկրի շահերը, այդ թվում՝ բիզնես գործունեությունը և այլն»,-ասել է «Կոբախիձեն։ Վարչապետը նաև ափսոսանք է հայտնել, որ ցուցարարների խմբերի […]
14:25 04.12.2024
Թուրքիայում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի տեղեկություններով՝ տեղական ժամանակով ժամը 12:09-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Միջերկրական ծովում՝ Գազիփաշա շրջանից 58,86 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 32,69 կմ խորության վրա։