Հարավային Կորեայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նախագահին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Հարավային Կորեայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նախագահին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ

21:40 04.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարավային Կորեայի ընդդիմությունը՝ Դեմոկրատական ​​կուսակցության գլխավորությամբ, երկրի խորհրդարան է ներկայացրել երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ այն պատճառով, որ նա խախտել է սահմանադրության նորմերը՝ մտցնելով ռազմական դրություն։

«Վեց ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ հինգշաբթի օրը Ազգային ժողովի քարտուղարություն են ներկայացրել համապատասխան միջնորդություն՝ ստորագրված 191 պատգամավորների կողմից»,- հայտնում է հարավկորեական Chosun Ilbo հրատարակությունը։

Պատգամավորները Յուն Սեոկ Յոլին մեղադրել են նախօրեին ռազմական դրություն հայտարարելու մեջ՝ անտեսելով դրա համար պահանջվող իրավական և սահմանադրական նախադրյալները։ Ավելին, դա հակասում է ազգային ինքնիշխանության հարգման, իշխանությունների տարանջատման, պետական ​​պաշտոնյաների քաղաքական չեզոքության և հիմնարար ազատությունների սկզբունքներին, ինչպիսիք են բնակավայրի ընտրությունը, տեղաշարժը, քաղաքական կուսակցությունների գործունեությունը և զբաղմունքի ընտրությունը:

«Ռազմական դրության հակասահմանադրական հայտարարությունը, որը զուգորդվում է դրա իրագործման ժամանակ դիվերսիոն գործողություններով, չի կարող հանդուրժվել, մենք հրատապ կերպով հանդես ենք եկել այս միջնորդությամբ՝ կանխելու ժողովրդավարության հետագա քայքայումը և պաշտպանելու մեր քաղաքացիների կյանքը»,-Դեմոկրատական ​​կուսակցության խոսնակ Կիմ Յոնգմինի խոեսքերն է մեջբերում  Chosun Ilbo-ը:

Քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն դեկտեմբերի 6-ին կամ 7-ին։

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ իմպիչմենտի քվեարկությունը պետք է տեղի ունենա առաջարկի ներկայացումից հետո 24-ից 72 ժամվա ընթացքում, հիշեցնում է պարբերականը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

21:30 27.05.2025

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

ԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

21:21 27.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

21:13 27.05.2025

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

Դանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...

Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

21:00 27.05.2025

Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ

20:55 27.05.2025

«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ

2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և, ըստ այդմ, այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է: Ի՞նչ նպատակ ունի այն և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող […] ...

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

20:43 27.05.2025

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...

BACK_TO_TOP