08:30 04.12.2024
Սեուլում ամերիկյան դեսպանատունը դադարեցրել է հյուպատոսական ծառայությունները Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի կողմից երկրում ռազմական դրության մտցնելուց և դրան հաջորդած վերացումից հետո ստեղծված «անկայուն իրավիճակի» պատճառով։ Այս մասին ասված է դիվանագիտական առաքելության ծանուցման մեջ։ «Ռազմական դրության վերացման մասին նախագահի հայտարարությունից հետո իրավիճակը մնում է անկայուն»,- նշել են դեսպանությունից՝ կոչ անելով քաղաքացիներին նկատի ունենալ հնարավոր […]
08:15 04.12.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ երկրի տնտեսությունը թույլ կտա գոյատևել կառավարությանն անվստահություն հայտնելու և 2025 թվականի բյուջեի նախագծի վերանայման ժամանակ, և կոչ է անում բնակչությանը չվախեցնել ֆինանսական ճգնաժամով։ «Մենք չպետք է վախեցնենք մարդկանց նման բաներով, մենք ունենք հզոր տնտեսություն, կայուն իշխանության ինստիտուտներ և կայուն սահմանադրություն»,-Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ ֆրանսիացի լրագրողներին ասել է […]
23:54 03.12.2024
Հարավկորեական Hyundai Motor ավտոարտադրողը հետ է կանչում ԱՄՆ-ից ավելի քան 226 000 ավտոմեքենա, որպեսզի դրանցում փոխարինի հետևի տեսախցիկները՝ հնարավոր անսարքությունները վերացնելու համար, հայտնում է MarketWatch-ը։ Հետկանչը վերաբերում է 2021 և 2022 թվականների Santa Fe և Elantra մոդելներին: Փաստաթղթերում, որոնք Hyundai-ն ուղարկել է ԱՄՆ կարգավորող մարմիններին, ասվում է, որ զոդման միացումներում կարող են ճաքեր առաջանալ, որոնք […]
23:48 03.12.2024
Սիրիական բանակի ստորաբաժանումները ներկայումս զինված ահաբեկիչների դեմ կռվում են Համա քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը հայտնել էր, որ հանրապետության իշխանությունները Համա են ուղարկել մեծ թվով բանակային ուժեր՝ քաղաքը զինյալների կողմից գրավելու հնարավորությունը կանխելու համար։
23:40 03.12.2024
Վրաստանում զանգվածաբար փակվում են հրավառության պարագաներ վաճառող խանութներ, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ «Մտավարի Արխի» հեռուստաալիքը հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները սկսել են գալ հրավառության պարագաների առուվաճառքի տարածք և գույքագրել ապրանքը։ Խանութների մենեջերների և վաճառողների խոսքով, Եկամուտների ծառայության ներկայացուցիչներն ասել են, որ սահմանափակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ երկրում շարունակվում են […]
23:20 03.12.2024
Իրանը մտադիր է մինչև ֆինանսական տարվա վերջը (ավարտվում է 2025 թվականի մարտին) նավթի արդյունահանումը հասցնել օրական 3,85 միլիոն բարելի, հայտնում է Iran Petroleum արդյունաբերական ամսագիրը՝ վկայակոչելով նավթի նախարար Մոհսեն Փաքնեջադին։ Ներկայումս երկիրը արդյունահանում է օրական 3,4 մլն բարել: Նախարարությունը նախատեսում է արդյունահանումն ավելացնել օրական 400 հազար բարելով։ Գործող հորերի վերագործարկման և նորերը հորատելու աշխատանքները պահանջում […]
23:12 03.12.2024
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները վաղուց դուրս են զուտ վրացական շրջանակից: Արդեն քանի օր է իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ի՞նչ բնույթ ունեն իրադարձությունները և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ։ Այս հարցերին անդրադարձել է Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
23:02 03.12.2024
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին, ով վերջերս դարձավ 82 տարեկան, աստիճանին չսայթաքել օգնել է Անգոլայի առաջնորդ Ժուան Լորենսոն։ Կադրերում երևում է, որ երբ Բայդենտ պետք է բարձրանա ամբիոն, Լորենսոն բռնում է նրա ձեռքից և օգնում բարձրանալ աստիճանը։ Ներկայումս Բայդենը իր առաջին այցն է կատարում Աֆրիկա մայրցամաք որպես նախագահ: Այս ուղևորությունը կարող է լինել նրա վերջին […]
22:53 03.12.2024
ԱՄՆ գանձապետարանը Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում ներառել է 35 իրավաբանական անձ և նավ, որոնք կապված են իրանական նավթի փոխադրման հետ: «Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում 35 կազմակերպության և նավի նկատմամբ, որոնք կարևոր դեր են խաղում իրանական նավթի ապօրինի փոխադրման մեջ արտաքին շուկաներ»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների նախարարի տեղակալ Բրեդլի […]
22:43 03.12.2024
Deutsche Lufthansa-ը, որը հանդիսանում է Գերմանիայի ազգային ավիափոխադրողը և Եվրոպայի ամենամեծ ավիացիոն կոնցեռնը, հայտարարել է, որ իր ինքնաթիռները շարունակելու են Իսրայել չթռչել։ «Lufthansa խմբի բոլոր ավիաընկերությունները կերկարաձգեն դեպի Թել Ավիվ թռիչքների դադարեցումը մինչև 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ»,-ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ: Deutsche Lufthansa-ում ընդգրկված են Lufthansa-ն, Eurowings-ը, Swiss-ը, Austrian Airlines-ը և Brussels Airlines-ը: «Տուժած […]
22:32 03.12.2024
Հարավային Կորեայի առաջատար ընդդիմադիր «Տոբուրո» Դեմոկրատական կուսակցության նախագահ Լի Չժե Մյոնը կոչ է արել զինվորականներին և ոստիկաններին չհնազանդվել նախագահ Յուն Սեոկ Յոլի «հակասահմանադրական և անօրինական» հրամաններին։ Այս մասին հայտնում է The Korea Herald թերթը։ «Վերադասի հակասահմանադրական և ապօրինի հրամանը կատարելը նաև հանցակից է դարձնում։ Հենց այս պահից ես կոչ եմ անում զինվորականներին և ոստիկաններին հնարավորինս […]
22:16 03.12.2024
Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Բաղդադը բոլոր ջանքերը կգործադրի իր երկրի և Սիրիայի անվտանգությունը պահպանելու համար։ Այս մասին հայտնում են երկրի կառավարության գրասենյակից։ «Վարչապետը Էրդողանին տեղեկացրել է, որ Իրաքը չի կանգնի և չի հետևի Սիրիայում տեղի ունեցող վտանգավոր իրադարձություններին և կգործադրի բոլոր ջանքերը իր և Սիրիայի […]
22:08 03.12.2024
Նախագահի կողմից մտցված ռազմական դրությունը չեղարկելու պատգամավորների որոշումից հետո հազարավոր ցուցարարներ են գտնվում Հարավային Կորեայի խորհրդարանի շենքին մոտ հրապարակում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Հրապարակում իրավիճակը հիմնականում հանգիստ է, տեղում ներկա են ոստիկանական պարեկային խմբեր և հեռուստատեսության ներկայացուցիչներ: Կուսակցական և արհմիությունների դրոշներով ակտիվիստները կարգախոսներ են հնչեցնում՝ կոչ անելով երկրի ղեկավարին հրաժարական տալ։ Չորեքշաբթի գիշերը Հարավային […]
21:50 03.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է արգելափակել ճապոնական Nippon Steel-ի կողմից պողպատ արտադրող ամերիկյան United States Steel Corp ընկերության գնման գործարքը: Nippon Steel-ը հայտարարել է, որ գնելու է իր ամերիկացի մրցակցին 14,1 միլիարդ դոլարով անցյալ տարվա դեկտեմբերին: Թրամփը երեքշաբթի օրը իր Truth Social-ում գրել է, որ դեմ է օտարերկրյա խաղացողի կողմից US Steel-ի գնմանը […]
21:40 03.12.2024
Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները հարվածներ կհասցնեն ոչ միայն «Հըզբոլլահ» շարժման, այլ ամբողջ լիբանանյան պետության դիրքերին, եթե հրադադարը խախտվի, գրում է The Times of Israel-ը։ «Եթե համաձայնագիրը չիրականացվի, ապա իրականությունը պարզ է, նախ՝ եթե վերադառնանք պատերազմին, մենք վճռականորեն կգործենք, կխորանանք Լիբանանի մեջ, և ամենակարևորը, որ նրանք պետք է իմանան, […]
21:32 03.12.2024
Ամերիկյան վարչակազմը մեծ մտահոգությամբ է հետևում Կորեայի Հանրապետությունում իրավիճակի զարգացմանը, որտեղ ռազմական դրություն է հայտարարված։ Վաշինգտոնը ձգտում է պահպանել կապը Սեուլի հետ բոլոր մակարդակներում։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի առաջին տեղակալ Քուրթ Քեմփբելը, ելույթ ունենալով Պետդեպարտամենտում։ «Մենք խորը մտահոգությամբ հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Կորեայի Հանրապետությունում: Մենք հավատարիմ ենք բոլոր մակարդակներում համագործակցելու […]
21:24 03.12.2024
Հութի ապստամբները հայտարարել են, որ իրանամետ զինյալների «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորման հետ միասին նոր հարձակումներ են իրականացրել իսրայելական օբյեկտների վրա: «Վերջին 48 ժամվա ընթացքում Եմենի զինված ուժերը Իրաքի իսլամական դիմադրության» հետ միասին երեք ռազմական գործողություններ են իրականացրել իսրայելական թշնամու դեմ»,-սոցցանցում ասել է Հութիի խոսնակ Յահյա Սարին և բոլոր երեք գործողություններն անվանել հաջողված: Մասնավորապես, Սարիի խոսքով, […]
20:42 03.12.2024
ՆԱՏՕ-ն չպետք է հատի կարմիր գծերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում, այդ թվում՝ դառնա հակամարտության մասնակից և մտնի Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Բրյուսելում մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գործընկերների հետ հանդիպմանը։ «ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում առանցքային […]
20:30 03.12.2024
Զինվորականները լքել են Հարավային Կորեայի խորհրդարանի շենքը, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Diet-ի խոսնակ Վու Վոն Սիկին։ Ավելի վաղ խորհրդարանը քվեարկել էր նախագահի կողմից սահմանած ռազմական դրությունը չեղարկելու օգտին: Ռազմական դրությունն արգելում է խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների աշխատանքը։ Չորեքշաբթի գիշերը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարեց ռազմական դրություն մտցնելու մասին՝ «հյուսիսկորեական զորքերը մաքրելու […]
19:50 03.12.2024
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարել է, որ Սեուլը կշարունակի կատարել իր պարտականությունները միջազգային ասպարեզում՝ չնայած ռազմական դրությանը։ Նրա ուղերձը հեռարձակել է YTN հեռուստաալիքը։ «Այս միջոցառումն անխուսափելի է ազատ Կորեայի Հանրապետության ամբողջականությունը պահպանելու համար: Արտաքին քաղաքականության հիմքում որևէ փոփոխություն չկա, Կորեայի Հանրապետությունը կատարում է իր պարտականությունները», – ասել է նախագահը: Նախագահ Յուն Սեոկ Յոլը […]
19:35 03.12.2024
Սիրիայում տեղակայված ԱՄՆ ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Արաբական Հանրապետության արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի տարածքին՝ ի աջակցություն, այսպես կոչված, Դեյր էզ Զորի ռազմական խորհրդի, որը կապված է քրդական Սիրիայի դեմոկրատական կուսակցության հետ: Այս մասին հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը։ Դրա տեղեկություններով՝ Թաբիաթ Ջազիրա գյուղի շրջանում բախումներ են տեղի ունենում սիրիական բանակի զինվորների և […]
19:28 03.12.2024
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլի հայտարարած ռազմական դրությունը առաջինն էր վերջին 44 տարվա ընթացքում։ Այս մասին նշում է The Korea Herald թերթը։ Դրա տեղեկություններով՝ վերջին անգամ ռազմական դրություն է հայտարարվել 1980 թվականի մայիսի 18-ին Հարավային Կորեայի ռազմական կառավարության դեմ ժողովրդավարական ապստամբությունից հետո։ Դեկտեմբերի 3-ին Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարեց «արտակարգ դրություն» մտցնելու […]
19:18 03.12.2024
Իսրայելը և Լիբանանը հրադադարի մեջ են, բայց պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ հյուսիսում անվտանգությունը չի վերականգնվել, և բնակիչները չեն վերադարձել իրենց տները, երեքշաբթի ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Մենք հիմա հրադադարի մեջ ենք, ես ընդգծում եմ, որ սա հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ, մենք ունենք հստակ նպատակ՝ վերադարձնել բնակիչներին և վերականգնել հյուսիսը։ […]
19:10 03.12.2024
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարել է «արտակարգ դրություն» մտցնելու մասին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ երկրի ղեկավարի վարչակազմին հղումով։ Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը դատապարտել են այս որոշումը։ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի շենքից մուտքն ու ելքը արգելափակված է։ Որպես պատճառ նախագահը մատնանշել է մի շարք դատախազների իմփիչմենթի ենթարկելու ընդդիմության փորձերը և կառավարության բյուջեի […]
18:45 03.12.2024
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ը։ Բայրամովը Մաշհադ քաղաքում մասնակցել է Տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ նիստին։
18:30 03.12.2024
Հալեպի մի շարք քաղաքային հիվանդանոցներ ամբողջությամբ կամ մասամբ դադարեցրել են ծառայությունները սարքավորումների և բժշկական անձնակազմի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է Sham FM ռադիոկայանը ՝ հղում անելով բժշկական աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ տասնյակ վիրավորներ չեն կարող լքել Հալեպը, իսկ բժիշկները «զինված խմբերին կոչ են անում բացել անվտանգ միջանցք բժշկական սարքավորումների ներմուծման և ծանր հիվանդ մարդկանց դուրս […]
18:24 03.12.2024
ՆԱՏՕ-ն այժմ քննարկում է զենք մատակարարել Ուկրաինա՝ խաղաղ բանակցություններում «իր դիրքերն ամրապնդելու» համար, ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի արտգործնախարարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք քննարկում ենք, թե ինչպես առավելագույն քանակությամբ զենք մղենք Ուկրաինա՝ խաղաղ բանակցություններում Կիևի ամուր դիրքերն ապահովելու համար»,- ասել է նա՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների հարցին Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու […]
18:20 03.12.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել է, որ դաշինքի արտգործնախարարները Բրյուսելում այս տարվա իրենց վերջին հանդիպմանը կքննարկեն ռուսական «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռով ռուսական հարվածը Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտին: «Մենք դա կքննարկենք»,- ասել է նա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։ Ռյուտեն կարծում է, որ այդ հրթիռի օգտագործումը չպետք է «ազդի Ուկրաինայի աջակցության վրա» […]
18:16 03.12.2024
Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը չափազանց տագնապալի է համարում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կոչը՝ ուղղված դպրոցականներին՝ մասնակցելու հակակառավարական ցույցերին։ Ինչպես նշվում է Facebook-ում հրապարակված պատրիարքարանի հայտարարության մեջ, վերջին օրերին Թբիլիսիում ցույցեր են անցկացվել, որտեղ իրավիճակը լարված է, անհայտ օբյեկտներ. հաճախ նետվում են անհայտ ուղղությամբ: «Նման պայմաններում Վրաստանի նախագահի կողմից դպրոցականներին և ընդհանրապես անչափահասներին խրախուսելուն ուղղված բոլոր […]
17:14 03.12.2024
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններ: Հիմնական թեմաներն են եղել արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը, իրավական փոխօգնության ոլորտի համագործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումները, ԵՄ վիզաների ազատականացման հարցերը: Նախարարը մանրամասնել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ դատաիրավական բարեփոխումներ, մարդու իրավունքների պաշտպանություն, քրեակատարողական […]