21:32 03.12.2024
Ամերիկյան վարչակազմը մեծ մտահոգությամբ է հետևում Կորեայի Հանրապետությունում իրավիճակի զարգացմանը, որտեղ ռազմական դրություն է հայտարարված։ Վաշինգտոնը ձգտում է պահպանել կապը Սեուլի հետ բոլոր մակարդակներում։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի առաջին տեղակալ Քուրթ Քեմփբելը, ելույթ ունենալով Պետդեպարտամենտում։
«Մենք խորը մտահոգությամբ հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Կորեայի Հանրապետությունում: Մենք հավատարիմ ենք բոլոր մակարդակներում համագործակցելու մեր հարավկորեացի գործընկերների հետ, ինչպես այստեղ, այնպես էլ Սեուլում: ԱՄՆ Նախագահը , Ազգային անվտանգության օգնականը, Պետքարտուղարը, բոլորն էլ տեղեկացված են զարգացումների մասին և տեղյակ են իրավիճակից», – ասել է նա:
Քեմփբելն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Հարավային Կորեային այս անորոշ ժամանակաշրջանում և հույս է հայտնել, որ «ցանկացած քաղաքական վեճեր կլուծվեն խաղաղ ճանապարհով և օրենքին համապատասխան»։ Նա հավելել է, որ ամերիկյան իշխանությունները կմեկնաբանեն Կորեայի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, երբ դրանք զարգանան։
Հարավային Կորեայի կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի ֆինանսական և արտարժույթի շուկաների վրա նախագահ Յուն Սեոկ Յոլի կողմից սահմանված ռազմական դրության ազդեցությունը մեղմելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Չոյ Սանգ Մոկը։
«Մենք բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկենք ֆինանսական և արտարժույթի շուկաները կայունացնելու համար, ներառյալ անսահմանափակ իրացվելիություն ապահովելու համար, որպեսզի հաղթահարենք երկրում ռազմական դրություն հայտարարելուց հետո հնարավոր շուկայի անկայունությունը», – մեջբերում է նրա խոսքերը Yonhap գործակալությունը:
Նախագահ Յուն Սեոկ Յոլը ռազմական դրություն մտցնելու իր որոշումը բացատրել է նրանով, որ ընդդիմությունը, որը վերահսկում է խորհրդարանում մեծամասնությունը, կաթվածահար է անում գործադիր իշխանության աշխատանքը՝ փորձելով իմպիչմենտի ենթարկել նրա ներկայացուցիչներին, այդ թվում՝ կառավարության առանցքային դեմքերին:
Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է երկրում ռազմական դրությունը չեղարկելու օգտին։ Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի Ազգային ժողովի խոսնակը։ Ըստ երկրի սահմանադրության՝ նախագահը պետք է չեղարկի հրամանագիրը քվեարկությունից հետո։
15:05 29.05.2025
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածումՄիջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածում։ 2.5կմ երկարությամբ նորոգվող հատվածը ձգվում է Սևան-Գավառ ճանապարհով։ Կապալառու կազմակերպության կողմից կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, որից հետո տեղադրվել է հարթեցնող շերտ, այժմ իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Ասֆալտապատումից հետո կկատարվի կողնակների հարթեցում, ուղղորդիչ սյուների տեղադրում։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հիշեցնենք, […] ...
14:50 29.05.2025
Ռոնալդուն կարիերայի շարունակության երկու տարբերակ ունիԿրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրից» կարող է տեղափոխվել «Ալ Հիլալ», հայտնում է Foot Mercato-ն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն այժմ կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի, որոնք ցանկանում է լրջորեն քննարկել։ 40-ամյա հարձակվողը կարող է մնալ «Ալ Նասրում» և ակումբի հետ կնքել նոր պայմանագիր, որի հարցում կողմերը բանավոր համաձայնություն ունեն։ Մյուս տարբերակն «Ալ Հիլալ» տեղափոխությունն է։ «Ալ Հիլալը» […] ...
14:38 29.05.2025
Ֆիդանը խոսել է Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հեռանկարների մասինՈւկրաինայում երկարաժամկետ զինադադարը իրատեսական լուծում է, Թուրքիան մի շարք բանաձևեր է կիսել կողմերի հետ, ասել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ Ֆիդանը մայիսի 25-27-ը այցով գտնվում էր Մոսկվայում, նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մի շարք բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների հետ։ «Այժմ կգնանք և կհանդիպենք ուկրաինացիների հետ: Եթե համեմատենք կողմերի դիրքորոշումները, ապա երկարաժամկետ […] ...
14:29 29.05.2025
Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն ԳրիգորյանՀայաստանը դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է և միակ […] ...
14:20 29.05.2025
Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ․ ԱնչելոտիԲրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել բրազիլացիների մասին: «Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ: Սա մեծ պատիվ է: Իմ առջև լուրջ խնդիր է դրվել՝ այնպես անել, որ Բրազիլիան կրկին դառնա աշխարհի չեմպիոն: Առաջ կգնանք միասին: Մեզ հարկավոր են բոլոր ֆուտբոլիստները»,- ասել է իտալացի մասնագետը: Անչելոտին նախորդ 4 […] ...