21:50 03.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է արգելափակել ճապոնական Nippon Steel-ի կողմից պողպատ արտադրող ամերիկյան United States Steel Corp ընկերության գնման գործարքը:
Nippon Steel-ը հայտարարել է, որ գնելու է իր ամերիկացի մրցակցին 14,1 միլիարդ դոլարով անցյալ տարվա դեկտեմբերին:
Թրամփը երեքշաբթի օրը իր Truth Social-ում գրել է, որ դեմ է օտարերկրյա խաղացողի կողմից US Steel-ի գնմանը և մտադիր է դրան աջակցել հարկային արտոնությունների և սակագների միջոցով՝ արդյունաբերական միության դիրքորոշմանը համապատասխան:
«Ես կտրականապես դեմ եմ, որ երբեմնի մեծ և հզոր US Steel-ը գնի օտարերկրյա ընկերություն, այս դեպքում՝ Nippon Steel։ Մի շարք հարկային արտոնությունների և մաքսատուրքերի միջոցով մենք US Steel-ը կրկին ուժեղ և մեծ կդարձնենք, և դա տեղի կունենա արագ: Որպես նախագահ ես արգելափակելու եմ այս գործարքը»,-գրել է Թրամփը։
US Steel-ը ստեղծվել է 1901 թվականին ֆինանսիստ Ջոն Պիերպոնտ Մորգանի և պողպատի արդյունաբերող Էնդրյու Քարնեգիի մասնակցությամբ և կարևոր դեր է խաղացել 20-րդ դարում Միացյալ Նահանգների արդյունաբերականացման գործում։ Այն այլևս ամերիկյան խոշորագույն ընկերություններից չէ, բայց մնում է պողպատի առաջատար արտադրողներից մեկը։ Նրա հիմնական հաճախորդներն են ավտոմոբիլային ընկերությունները, կենցաղային տեխնիկայի և սննդի փաթեթավորման արտադրողները։
Ինչպես ոլորտի մյուս արևմտյան ներկայացուցիչները, US Steel-ը դժվարություններ է ապրում համաշխարհային շուկայում չինական էժան պողպատի հայտնվելու հետևանքով։ 2024 թվականի 9-ը ամիսների ընթացքում նրա եկամուտը նվազել է 12%-ով՝ մինչև 12,1 մլրդ դոլար, իսկ մաքուր շահույթը նվազել է 51,5%-ով և կազմել է 473 մլն դոլար։
14:38 29.05.2025
Ֆիդանը խոսել է Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հեռանկարների մասինՈւկրաինայում երկարաժամկետ զինադադարը իրատեսական լուծում է, Թուրքիան մի շարք բանաձևեր է կիսել կողմերի հետ, ասել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ Ֆիդանը մայիսի 25-27-ը այցով գտնվում էր Մոսկվայում, նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մի շարք բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների հետ։ «Այժմ կգնանք և կհանդիպենք ուկրաինացիների հետ: Եթե համեմատենք կողմերի դիրքորոշումները, ապա երկարաժամկետ […] ...
14:29 29.05.2025
Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն ԳրիգորյանՀայաստանը դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է և միակ […] ...
14:20 29.05.2025
Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ․ ԱնչելոտիԲրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել բրազիլացիների մասին: «Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ: Սա մեծ պատիվ է: Իմ առջև լուրջ խնդիր է դրվել՝ այնպես անել, որ Բրազիլիան կրկին դառնա աշխարհի չեմպիոն: Առաջ կգնանք միասին: Մեզ հարկավոր են բոլոր ֆուտբոլիստները»,- ասել է իտալացի մասնագետը: Անչելոտին նախորդ 4 […] ...
14:11 29.05.2025
Մահվան ելքով վրաերթ Ներքին Գետաշեն գյուղումՄայիսի 27-ին` ժամը 21.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա Սերգո Գ.-ի, որը, մահացել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...
14:01 29.05.2025
Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԱրևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 29-ին կեսօրից հետո, 30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Երևանում մայիսի 29-ին և հունիսի 2-ին երեկոյան, 30-ին և հունիսի 3-ին […] ...
13:52 29.05.2025
1 զոհ, 4 վիրավոր. ճանապարհատրանսպորտային պատահար ՎանաձորումՄայիսի 29-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի բեռնատարին։ 21-ամյա ուղևոր Սեյրան Ն.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և երեք ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...