09:37 16.12.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գիշերը բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ուսանողների միջև։ Վնասվածքներ է ստացել մոտ 70 մարդ, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներ։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։ Ցուցարարների բազմությունը ցրելու համար ոստիկանությունը գործածել է ռետինե մահակներ և արցունքաբեր գազ։ Նշվում է, որ քաղաքում անկարգությունների էպիկենտրոնը եղել է Ջամիա Միլլիա Իսլամիա (JMI) համալսարանը, որտեղ […]
09:11 16.12.2019
U.S.News պարբերականը հրապարակել է 2019 թվականի արդյունքներով աշխարհի ամենահզոր երկրների վարկանշային աղյուսակը։ Այն կազմվել է BAV Group-ի և Փենսիլվանիայի համալսարանի Wharton դպրոցի վերլուծաբանների կողմից։ Հիմքում ընկած են եղել տնտեսությունների, քաղաքական դաշտի վրա ազդեցության, ռազմական հզորության, աշխարհում առաջատարության և միջազգային դաշինքների մասնակցության գնահատականները։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում՝ Ռուսաստանը, երրորդում՝ Չինաստանը։ Թոփ տասնյակում են ընդգրկվել նաև […]
08:46 16.12.2019
Ֆիլիպիններում կիրակի տեղի ունեցած 6․8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 37 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Manila Bulletin-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր 6-ամյա աղջնակի մահվան մասին։ Ոստիկանության փոխանցմամբ՝ բոլոր տուժածները գտնվել են Դավաո Դել Սուր նահանգում։ Նահանգում առկա են էլեկտրամատակարարման խափանումներ։ Ստորգետնյա ցնցումը մի քանի շենք է վնասել։ Էպիկենտրոնը գտնվել է Մագսայսայ բնակավայրից 5 […]
08:34 16.12.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական իշխանություններն ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք (Ադանա նահանգ) և Քուրեջիք (Մալաթիա նահանգ) ռազմաբազաների հասնելիությունը, եթե անհրաժեշտություն լինի (ԱՄՆ-ի կողմից հակաթուրքական պատժամիջոցների սահմանման դեպքում)։ Այս մասին հայտնում է Haberturk-ը։ Էրդողանի խոսքով՝ Անկարան ունի ամերիկացիների հասանելիությունն այդ երկու ռազմական օբյեկտներին չերկարացնելու իրավունք։ Պենտագոնն արձագանքել է սպառնալիքներին՝ նշելով, որ չնայած […]
08:20 16.12.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է պետական մակարդակով ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը Միացյալ Նահանգներում՝ ի պատասխան ԱՄՆ սենատի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման։ Այս մասին հայտնում է Haberturk-ը։ ԱՄՆ-ի բնիկների ոչնչացումը Թուրքիայի նախագահն անվանել է «ԱՄՆ-ի խայտառակություն»։ Նա նաև հիշեցրել է Ալժիրում զանգվածային սպանությունների և Սենեգալում ստրկավաճառության համար ֆրանսիացիների պատասխանատվության մասին։ «Մենք կասենք, որ […]
23:57 15.12.2019
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են Երկրի ամենախոր խոռոչը: Այն գտնվում է Արևելյան Անտարկտիդայում: Այս մասին հայտնում է ВВС-ն: Խոռոչի խորությունը կազմում է 3,5 կիլոմետր, լայնքն էլ 100 կմ է: Այն լցված է սառույցով: Այդ կետից ավելի խորը օվկիանոսային խոռոչներն են: Նշվում է, որ այդ բացահայտումը կարևոր է այն ուսումնասիրության համար, թե ինչպես կփոխվի Հարավային կիսագունդը:
23:30 15.12.2019
Ամերիկյան արագ սննդի ռեստորանների Popeyes ցանցը վաճառքի է հանել 120 հազար դոլար արժողության սենդվիչ, հաղորդում է Fox News-ը: Հասույթը կփոխանցվի բարեգործական ընկերության, որը կերակրում է աղքատներին: Հավով սենդվիչը ներկայացված է Մայամիի կերպարվեստի ցուցասրահում: Այն ինքնակպչուն ժապավենով փակցված է սպիտակ կտավին: Ընկերությունում հաստատում են, որ «Սենդվիչ» ինստալյացիան ժամանակակից արվեստի նմուշ է: Ձեռք բերել խոհարարական «շեդևրը» կարող […]
23:18 15.12.2019
Ամերիկացի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Սթիվեն Քվաստը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի հնարավորություն ստեղծելու այնպիսի տեխնոլոգիա, որը կարող է մարդուն հասցնել աշխարհի ցանկացած վայր մեկ ժամից պակաս ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Նա նշել է, որ այդպիսի տեխնոլոգիա այսօր կարելի է ստեղծել առանց արդեն իսկ գոյություն ունեցող զարգացումների: «Սա թույլ կտա յուրաքանչյուր մարդու հասցնել աշխարհի ցանկացած […]
22:53 15.12.2019
Ուռուցք ունենալու ռիսկը ուղղակիորեն կապված է ալկոհոլի օգտագործման հետ, գրում է Cancer պարբերականը: Հետազոտվել է մոտ 60 հազար ճապոնացի, որոնց մասին տեղեկություններ են հավաքվել 2005-2016թթ․-ը: Հաշվի է առնվել, թե նրանք օրական որքան ալկոհոլ են օգտագործել: Պարզվել է, որ որքան շատ է խմել հիվանդը, այդքան ավելի մեծ է եղել ուռուցքաբանի մոտ հայտնվելու հավանականությունը: Այն հիվանդները, որոնք […]
22:40 15.12.2019
Քիմ Քարդաշյան-Ուեստը իր հետևորդների հետ կիսվել է իր ծանր հղիության ու ծննդաբերության մանրամասներով, որից հետո ստիպված է եղել բազմաթիվ վիրահատությունների ենթարկվել: Քարդաշյանն իր ինստագրամյան էջում պատմել է․ «Ծննդաբերությունից հետո ընկերքը պետք է դուրս գա օրգանիզմից, բայց ինձ մոտ այդպես չեղավ։ «Դրա հետևանքով ծննդաբերության ժամանակ կանայք մահանում են»»։ Չնայած տխուր փորձին ՝ Քիմը ցանկանում է Քանյեի […]
22:00 15.12.2019
Եկատերինբուրգում ցուցադրության կազմակերպիչները նկարներում պատկերված կանանց ինտիմ հատվածներին կպչուն պիտակներ են ամրացրել: Այդ մասին գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը: Նա սոցցանցում կիսվել է նկարով ու գրել. «Աշխարհում է՛լ որտե՞ղ նման բան կտեսնես»: Իսկ կանանցից մեկի մերկությունը ոչ թե թղթով են քողարկել, այլ պարզապես ծածկել են կտորով: Ցուցադրության կազմակերպիչները այդչափ տարօրինակ փերֆոմանսը այսպես են բացատրել՝ մերկ […]
21:46 15.12.2019
Piper PA-34 օդանավը ԱՄՆ Ֆինիքս քաղաքի մայրուղիներից մեկում վթարային վայրէջք է կատարել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը։ https://youtu.be/FVzCSdylyN4 Ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքուղուց մոտ 3 կմ հեռավորությամբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռը, որում 2 մարդ է եղել, ընկել է տեղի ավտոպարկի մոտակայքում, որից հետո սահելով հասել է ծանրաբեռնված մայրուղի և կանգ առել ճանապարհի երթևեկելի հատվածի մեջտեղում: Աղբյուրի […]
21:31 15.12.2019
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Փինքը գլուխը սափրել է՝ մազերից ազատվելով: Իր լուսանկարը նա տեղադրել է Instagram-ում: Նկարում 40-ամյա հայտնի երգչուհին նստած է՝ սափրած գլուխը խոնարհած, իսկ ձեռքերում իր մազափունջն է: «Բաց եմ թողնում»,- լուսանկարն այդպես է վերնագրել: Երգչուհու հրապարակումը հավաքել է ավելի քան 720 հազար հավանում: Նշենք՝ առաջին անգամ չէ, որ Փինքը գլուխը սափրում է: […]
21:14 15.12.2019
ԱՄն-ում բնակվող ուկրաինուհին որոշել է աճուրդի հանել իր կուսությունը՝ կլորիկ գումարի դիմաց: Իր անմեղությունից աղջիկը պատրաստ է զրկվել 100 հազար եվրոյի դիմաց: Գրում է Типичная Украина Telegram-ալիքը: «Ողջույն, անունս Կատյա է: Ես 19 տարեկան եմ և Ուկրաինայից եմ: Ուզում եմ ճամփորդել, վայելել շքեղություն և ուղղակի ապրել: Դա իմ ընտրությունն է»,- հայտարարել է աղջիկը տեսանյութում, որը […]
20:56 15.12.2019
ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում անցկացվող բարեգործական մրցավազքի լուսաբանման ժամանակ WSAW-TV հեռուստաալիքի լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածած վազորդը ձերբակալվել է, հայտնում է The Guardian-ը: Պարզվել է, որ այդ տղամարդը երիտասարդության հարցերով նախարար, Սթեյթսբորոյի բնակիչ, 43-ամյա Թոմաս Քելևեյն է: Նա ձերբակալվել է սեռական բնույթի հարձակում գործելու և իրավախախտում կատարելու մեղադրանքով: Տղամարդը հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր […]
20:31 15.12.2019
ՌԴ Տյումենի պետական համալսարանի գիտնական Սերգեյ Երմիլովը նկարագրել է տիզերի նոր տեսակը, որը հայտնաբերվել է Մալայզիայում: Գիտնականները դրանք կոչել են Վիկտոր Ցոյի անունով, գրում է BioOne-ը: Մինչ օրս կար տզերի երկու տեսակ, իսկ Trachyoribates-ը դարձել է երրորդը: Գիտնականը ցանկացել է տզի անունը դնել Վիկտոր Ցոյի պատվին, քանի որ Ցոյի երաժշտությունը շարունակում է գիտական բացահայտումների հիմք […]
20:14 15.12.2019
Ամերիկացի Instagram-բլոգեր Ռոսսի Լորատիո Ադամսը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման այն բանի համար, որ ցանկացել է այլ օգտատիրոջից ուժով խլել դոմենը: Այս մասին հայտնում են ԱՄՆ արդարադատության նախարարությունից: Ադամսը համացանցում ուներ ավելի քան 1 միլիոն հետևորդ: Նա շատ էր ուզում ձեռք բերել doitforstate.com դոմենը, քանի որ ակտիվորեն օգտագործում էր #DoItForState հեշթեգը: Դոմենը պատկանում էր Այովայի […]
19:40 15.12.2019
Սլովակ լրագրողուհի Բարբորա Ժաչիկովան տափօղակի հարվածից դեմքի վնասվածք է ստացել, գրում է RT-ն: Նշվում է, որ տափօղակը դուրս է եկել սահադաշտից և հարվածել է աղջկան: Տուժածի մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում, դեմքի ոսկրի կոտրվածք և աչքի վնասվածք: Այս պահին բժիշկները պաjքարում են աղջկա տեսողությունը վերականգնելու համար: Նրան պետք է կատարեն նաև պլաստիկ վիրահատություններ:
19:12 15.12.2019
Ֆիլիպիններում 6.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 06:11-ին։ Էպիկենտրոնը գտնվում է Մագսայսայ բնակավայրից 5 կմ հյուսիս-արևելք՝ օջախի 8.2 կմ խորությամբ։ Մատանաո քաղաքում շենք է փլուզվել, որի փլատակներում մնացած 6-ամյա աղջիկը մահացել է, փոխանցում է Tass գործակալությունը։ Մատանաոյի քաղաքապետ Վինսենտ Ֆերնանդեսի խոսքերով՝ երկրաշարժը լուրջ վնաս է […]
19:03 15.12.2019
Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգում կոկորդիլոսը ձկնորսին 2 կես է արել, գրում է CNN-ը: 40-ամյա Սիդիկ Կամենսոն ընկերների հետ գնացել է ձուկ որսալու: Որսի ընթացքում ընկերները 2 նավ են վերցրել։ Որոշ ժամանակ անց Կամենսոյի մարմինը գտել են 2 կես եղած։ Տեղացիները ենթադրում են, որ ձկնորսը կոկորդիլոսի զոհ է դարձել, քանի որ այդ գետում շատ կոկորդիլոսներ են […]
18:16 15.12.2019
2019-ին Disney կինոստուդիայի ժապավենները համաշխարհային վարձույթում հավաքել են ռեկորդային 10 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Ընկերությունը բացարձակ ռեկորդ է սահմանել՝ հոլիվուդյան ընկերությունների շրջանում դառնալով առաջինը, որ անցել է տարեկան 10 միլիարդ դոլարի սահմանը: Նշվում է, որ մինչև տարեվերջ մեծ էկրաններին կհայտնվի «Star Wars»-ի իններորդ էպիզոդը: Ընկերության եկամուտների գրեթե մեկ երրորդը ստացվել […]
18:01 15.12.2019
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բակերի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ ընկերության համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Ողջունելով երկու բարեկամ երկրների միջև «Կատար Էյրվեյզ»-ի կողմից ուղիղ օդային կապի ապահովումն ու հաջող գործունեությունը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել չվերթների ավելացման, ինչպես […]
17:31 15.12.2019
Շատերի համար Փարիզը երազանքի քաղաք է. տարիներ շարունակ այն հայտնվում է այցելությունների թվով աշխարհի առաջատար քաղաքների շարքում: Փարիզին ֆիլմեր ու գրքեր են ձոնվում, զբոսաշրջիկներն այն իդեալականացնում են: Այդուհանդերձ, հայտնվելով Փարիզում, զբոսաշրջիկները հաճախ հիասթափվում են: Փարիզ մեկնել պատրաստվող զբոսաշրջիկներին անակնկալի գալուց փրկելու համար Adme.ru-ն առանձնացրել է իրական Փարիզի մասին մի քանի տեղեկություն: Փարիզն ամենևին էլ արևոտ […]
16:31 15.12.2019
99 մլն տարի առաջ դինոզավրերը տուժել են ոջիլներից, պարզել են ճապոնացի գիտնականները՝ Պեկինի մանկավարժական համալսարանից: Հետազոտությունը հրապարակել է Nature Communications ամսագիրը: Հետազոտողները Մյանմայից բերված սաթի բեկորում հայտնաբերել են շուրջ 99 մլն տարեկան տասնյակ մակաբույծներ: Նրանցում պահպանվել են դինոզավրերի և միջատների փետուրների բեկորներ, որոնք նման են եղել ժամանակակից ոջիլներին: Փետուրներից մեկում անգամ մնացել է ոջիլի հասցրած […]
16:15 15.12.2019
Աշխարհահռչակ դերասան Քոլին Ֆերտը բաժանվել է կնոջից՝ Լիվիա Ջուջոլիից, 22 տարվա ամուսնությունից հետո: 59-ամյա դերասանը հաստատել է այս լուրերը և հավելել է, որ ինքն ու արդեն նախկին կինը «պահպանում են ընկերական հարաբերությունները»: Այս մասին հայտնել է Fox News-ը: Նրանց խոսնակները համատեղ հայտարարություն են հրապարակել, որտեղ նշել են. «Նրանք պահպանում են իրենց ընկերական հարաբերությունները և երեխաների […]
16:00 15.12.2019
2021 թվականին ԱՄՆ Սիեթլ քաղաքում կբացվի աշխարհում առաջին Recompose գործարանը, որտեղ հաճախորդների դիերը կվերածվեն պարարտանյութի, հայտնում է ScienceAlert-ը: Մահացածին հողի վերածելու օրինական հնարավորությունը ստեղծվել է համապատասխան օրինագծի ընդունումից հետո: Վաշինգտոն նահանգն առաջինն էր Միացյալ Նահանգներում, որն ավանդական մեթոդներից զատ նման այլընտրանքային հնարավորություն տվեց: Օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի մայիսից: Մարմինը հողի վերածելու գործընթացը հիշեցնում […]
15:01 15.12.2019
Ամերիկյան Միչիգան նահանգի Գրանդ Ռապիդս քաղաքի մի բնակչուհի, որը ցանկացել է անանուն մնալ, պարզել է, որ նա տիրացել է ջեքփոթին, գրում է UPI- ն: Ամերիկուհին գնել է Lotto 47-ի տոմս: Խաղարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին, բայց կինը չի ստուգել արդյունքները: «Արդյունքների հրապարակումից հետո ես գիշերը մտա Facebook և իմացա, որ Քենթի մի բնակիչ տիրացել […]
14:30 15.12.2019
Հյուրանոցներում իջևանող զբոսաշրջիկները գողանում են գրեթե ամեն ինչ՝ սրճեփից մինչև հեռուստացույց ու զուգարանի թուղթ: Այդ մասին են վկայում անցկացված հետազոտության արդյունքները: Փորձագետները 1 160 եվրոպական հյուրանոցների շրջանում անցկացրել են հարցումներ և պարզել՝ ո՞ր հյուրանողների կողքով է, որ զբոսաշրջիկներն անտարբեր չեն անցնում: Պարզվել է, որ հյուրանոցից հիմնականում գողանում են սրբիչներ և խալաթներ: Հյուրանոցում հանգստացողներն իրենց հետ […]
14:00 15.12.2019
RR աճուրդի տունը վաճառել է Apple-ի հանգուցյալ համահիմնադիր Սթիվ Ջոբսի ստորագրությամբ սկավառակը՝ 84 115 դոլարով: Գրում է Cnet-ը: Լոտի նախնական գինը կազմել է 1000 դոլար: Սկավառակը թվագրված է 1988-ին: Վաճառողը նշել է, որ այն գտնվում է լավ վիճակում: Նա չի բացահայտել Ջոբսի՝ սկավառակը մակագրելու հանգամանքները:
13:47 15.12.2019
Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, որոնք կյանքի իմաստ ունեն, ավելի առողջ են և երկարակյաց, գրում է Journal of Clinical Psychiatry-ը: Փորձագետներն իրականացրել են եռամյա ուսումնասիրություն, որին մասնակցել է 21-100 տարեկան 1042 մարդ: Մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է նշեր, թե ինչ իմաստ ուներ իր օրը: Դրանից հետո փորձագետները գնահատում […]