17:07 14.12.2019
Սպիտակ տանը մեկնարկել են 2019 թվականի սուրբծննդյան տոնակատարությունները: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի տոնական լուսանկարը:
17:00 14.12.2019
43-ամյա Անաստասիա Վոլոչկովան հանրությանը ներկայացել է նոր իմիջով, գրում է Life-ը: Նախկին բալետիապարուհին ներկայացել է կապույտ զգեստով և նոր սանրվածքով: Հատկանշական է, որ դրանից մեկ ամիս առաջ Վոլոչկովան շորտերով և կարճ սանրվածքով էր ներկայացել իր ինստագրամյան հետևորդներին:
16:52 14.12.2019
Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Նա ողջունել է Սենատի քայլը և գրել. «Եթե մենք ամբողջությամբ չընդունենք անցյալը, ապա «այլևս երբեք» բառերը կկորցնեն իրնց իմաստը: Փաստերը պետք է լինեն նույնքան հստակ և ազդեցիկ, ինչպես ապագա սերունդների համար, այնպես էլ նրանց, որոնց հիշողությունները […]
16:39 14.12.2019
Շվեդ աշակերտուհի և էկոակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ արձակուրդ է վերցնում, քանի որ շրջակա միջավայրի պաշտպանության համար ու կլիմայի փոփոխության դեմ ամիսներ շարունակ տևած պայքարից հետո հանգստի կարիք ունի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը: «Սուրբ Ծննդյան տոնին ես տանն եմ լինելու, իսկ հետո արձակուրդ եմ վերցնելու, քանի որ անհրաժեշտ է հանգստանալ»,- հայտարարել է […]
16:30 14.12.2019
Մուրմանսկում գտնվող «Ծովակալ Կուզնեցով» հածանավում հայտնաբերել են ևս մեկ զոհի դի: Այս մասին Life-ին են հաղորդել շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրները: Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատվել է Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայության կողմից: Ստացվում է, որ հածանավում բռնկված խոշոր հրդեհը երկու մարդու մահվան պատճառ է դարձել: Առաջին զոհի մարմինը հայտնաբերվել է նախօրեին: Մեկ այլ անհետ կորած […]
16:00 14.12.2019
Գերմանիայի Բունդեսթագը դեկտեմբերի 13-ին օրինագիծ է հաստատել, որը խստացվում է զենք ձեռք բերելու կանոնները: Այդպիսով, ընդլայնվելու է զենք ձեռք բերողների ազգային ռեգիստրը: Այդկերպ Բունդեսթագի պատգամավորները ուզում են զերծ մնալ զենքը ծայրահեղականների ու ահաբեկիչների ձեռքն ընկնելուց: Արդյունքում նոր օրինագիծը պահանջում է, որ զենքի թույլտվություն ստանալուց հետո դրա ձեռք բերելու անհրաժեշտությունն ապացուցեն նախ` հինգ, ապա` տասը տարի […]
15:43 14.12.2019
Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Twitter-ում գրառում է կատարել։ «Վաղը` ժամը 18.00-ին, ես Instagram-ում ուղիղ եթերում կլինեմ`պատասխանելով ձեռնարկատիրության վերաբերյալ ցանկացած հարցի Shakmat կոնյակով լի բաժակով։ Միացեք ինձ»,- գրել է Ալեքսիս Օհանյանը։ SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր կողմից ստեղծված Shakmat կոնյակը: «Շախմատ»-ի յուրաքանչյուր շշի վաճառքից ստացված հասույթից որոշակի […]
15:28 14.12.2019
Գողերը կոշտ սկավառակ են հափշտակել «Ֆեյսբուքի»հաշվապահի մեքենայից, որում գտնվել են ընկերության 29 հազար աշխատակիցների բանկային տվյալները: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, անհետացման մասին հայտնի է դարձել նոյեմբերի 20-ին: Սակայն «Ֆեյսբուքն» այդ մասին աշխատակիցներին նախազգուշացրել է միայն դեկտեմբերի 13-ին: Կրիչների վրա պահպանվում էին փաստաթղթերը, որոնցում նշված […]
14:55 14.12.2019
Ամերիկյան թատրոնի պրիմա բալետապարուհի Միստի Կոուլենդը մեղադրել է Մոսկվայի «Մեծ թատրոնին» ռասիզմի մեջ: Դերասանուհու զարմանքն է առաջացրել Баядерка բալետում օգտագործվող գրիմը: Այդ մասին պարուհին գրել է իր ինստագրամյան էջում: Նա կարծում է, որ շագանակագույն գրիմը ռասիզմի դրսևորում է: https://www.instagram.com/p/B5zGh5cjbmI/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B6CDi3UDxHI/?utm_source=ig_web_copy_link
14:43 14.12.2019
Թուրքիայի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում խստորեն դատապարտել են ԱՄՆ Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ բանաձևը «խեղաթյուրում է պատմական փաստերը և խախտում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը»: Այնտեղ նաև նշվում է, որ […]
14:25 14.12.2019
Ֆրանսիայի հյուսիսային Գոնֆրևիլ Լ’ Օրշե քաղաքի նավթային ընկրություններից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Խոշոր հրդեհ է բռնկվել գործարանի այն հատվածում, որտեղ զտում են նավթը: Այս մասին հայտնել է France Info-ն: Փրկարարներն այժմ կրակը վերցրել են իրենց հսկողության տակ: Բարեբախտաբար, չկան զոհեր և վիրավորներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարանը դադարեցրել է օրական 253 հազար բարել նավթի արտադրությունն […]
14:07 14.12.2019
Նիգերիայի հյուսիս-արևելքում ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 25 մարդ է զոհվել, մեկ հոգի էլ լուրջ վնասվածքներ է ստացել: Այդ մասին հայտնում է Синьхуа-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: «Հինգշաբթի օրն ավտոբուսը, որում 22 մարդ կար, բախվել է 4 հոգու տեղափոխող մեքենայի: Հաստատվել է հիվանդանոց տեղափոխված 25 տուժածների մահը: Բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերում […]
13:51 14.12.2019
Ռուսաստանը կարող է քրեական պատասխանատվություն սահմանել թմրամոլների համար, ովքեր խուսափում են հարկադիր բուժումից: Այս մասին RT-ին ասել է Պետդումայի պատգամավոր Օլեգ Նիլովը, ով էլ մշակում է համապատասխան փոփոխությունների նախագիծը։ Ներկայիս օրենսդրության համաձայն՝ դատարանը կարող է թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց ուղարկել ստիպողական բուժման։ Այնուամենայնիվ, կան անձինք, որոնք փորձում են խուսափել բժշկական օգնությունից։ Հենց այդ քաղաքացիների համար […]
13:40 14.12.2019
Ուկրաինացի անիմատորները ստեղծել են անիմացիոն մուլտսերիալ, որում բոլոր կերպարներն ու դեկորները պատրաստված են պլաստիկե աղբից: Նպատակն է՝ երեխաներին հետաքրքիր ձևով պատմել պլաստիկով միջավայրի աղտոտման խնդրի մասին: Մանրամասները՝ տեսանյությում:
13:12 14.12.2019
Սպիտակ տունը սահմանափակել է այն մարդկանց թիվը, ովքեր կարող են լսել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցներն այլ երկրների ղեկավարների հետ: Այսպիսի որոշում է կայացվել՝ խուսափելու համար տեղեկատվական արտահոսքից: CNN-ի տվյալներով՝ հիմա Թրամփի հեռախոսազրույցները կարող են լսել միայն վարչակազմի այն բարձրաստիճան աշխատակիցները, ովքեր իրենց պաշտոններին են նշանակվել հենց Թրամփի կողմից: Այդ ցուցակը ստորագրվել է ԱՄՆ […]
12:55 14.12.2019
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում կիբերհարձակման պատճառով սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է քաղաքապետ Լատոյա Կանտրելը: A declaration of a state of emergency has been filed with the Civil District Court in connection with today’s cyber security event. pic.twitter.com/UtpGtu2aNm — Mayor LaToya Cantrell (@mayorcantrell) December 13, 2019 Նա […]
12:40 14.12.2019
Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Լոնդոնի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու օրերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ: Այս մասին հայտնել է Guardian News-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ: Հիշեցնենք, որ համաձայն վերջին տվյալների՝ ընտրություններում հաղթել է Պահպանողական կուսակցությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ: Ջոնսոնի կուսակցությունը ստացել է խորհրդարանի 650 տեղերից 365-ը, նրա գլխավոր մրցակից […]
12:16 14.12.2019
Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը 2020թ. հունվարից ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Փարիզ ու Լոնդոն: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Ենթադրվում է, որ թռիչքները կիրականացվեն Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: Լոուքոստերի՝ ավիափոխադրումների հայկական շուկա մուտք գործելու հետ կապված մանրամասների մասին Երևանում ասուլիսով հանդես կգա ընկերության ներկայացուցիչը: Wizz Air-ը հունգարական լոուքոստեր է, որը եվրոպական բյուջետային ավիափոխադրողներից […]
11:50 14.12.2019
Արդեն 2 օր է՝ հարազատները չգիտեն, թե որտեղ է ադրբեջանցի բլոգեր, քաղաքական ընդդիմադիր ակտիվիստ Էլվին Իսաևը։ Ուկրաինայում ապրող բլոգերին, ըստ հարազատների, գաղտագողի փախցրել ու հանձնել են Ադրբեջանի իշխանություններին։ Ադրբեջանում, ըստ նրա հարազատների, բլոգերը կարող է քաղաքական դրդապատճառներով խնդիրներ ունենալ։
11:49 14.12.2019
Պողոսյան հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է, որ Մոսկվայի Նոր Տրետյակովյանում (նախկինում՝ Նկարչի կենտրոնական տուն) դեկտեմբերի 19-ին կբացվի Գյոթե ինստիտուտի նախաձեռնած և սովետական մոդեռնիզմին նվիրված «Վաղվա քաղաքը» շարժական ցուցահանդեսը։ Այն այնտեղ կգործի մինչև հունվարի 20-ը։ Այնուհետ ցուցահանդեսը կշարժվի դեպի սովետական մոդեռնիզմի մյուս հինգ վայրերը՝ Երևան, Մինսկ, Նովոսիբիրսկ, Կիև […]
10:56 14.12.2019
Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) կոշտ արձագանք է եղել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Իր կոպիտ ելությով հատկապես աչքի է ընկել իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Էմին Աքբաշօղլուն։ Նա Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնել է օսմանյան պոետ Մեհմեթ Աքիֆ Էրսոյի «Թքեք» բանաստեղծությունից մի հատված […]
10:04 14.12.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անարդար է անվանել իր նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգի գործարկման մասին որոշումն ու մեղադրել դեմոկրատներին ատելության մեջ։ «Անարդար է, որ ինձ իմփիչմենթի տարան, երբ ես բացարձակապես ոչ մի վատ բան չեմ արել»,-գրել է Սպիտակ տան առաջնորդն իր թվիթերյան էջում։ Նա դեմոկրատներին անվանել է նաև «անբաններ» և ընդգծել, որ նրանք վերածվել են «ատելության կուսակցության» […]
09:50 14.12.2019
Բրիտանացի երաժիշտ Ջոն Լենոնի կլորավուն, ոսկե շրջանակով ակնոցն աճուրդում վաճառվել է 137․5 հազար ֆունտով (մոտ 183 հազար դոլար)։ Այս մասին ասվում է Sotheby’s աճուրդի տան կայքում։ Նշվում է, որ Լենոնը Oliver Goldsmith բրենդի ակնոցը ստացել էր այն ժամանակ, երբ պատրաստվում էր 1966 թվականին թողարկված Ռիչարդ Լեսթերի «Ինչպես հաղթեցի պատերազմը» ֆիլմում դերակատարման։ Որոշ ժամանակ անց ակնոցը […]
08:15 14.12.2019
2019 թվականի սկզբից աշխարհի 26 երկրներում սպանվել է ԶԼՄ-ների 75 աշխատակից։ Այս մասին ասվում է Press Emblem Campaign ՀԿ-ի կողմից դեկտեմբերի 13-ին Ժնևոuմ հրապարակված ամենամյա զեկույցում։ Ցուցանիշը ցածր է անցած տարվա համեմատ։ 2018 թվականին զոհվել էր ԶԼՄ-ների 113 ներկայացուցիչ։ Այս տարվա ցուցանիշը հուսադրող է, սակայն կազմակերպությունում նշում են, որ ավելի շատ ջանք է պետք գործադրել՝ […]
23:30 13.12.2019
Կինոքննադատների Հոլիվուդյան ասոցիացիան նշել է տասնամյակի լավագույն ռեժիսորի անունը: 2020-ի հունվարի 9-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ Դենի Վիլնյովը կստանա լավագույն ռեժիսորի մրցանակը: Նա նկարահանել է «Հրդեհներ», «Գերիներ», «Ժամանում», «Մարդասպան» և այլ ֆիլմեր: Ռեժիսորի «Ժամանում» ֆիլմը նոմինացվել են «Օսկարի», սակայն չի ստացել ոսկե արձանիկը: We at the HCA are proud to announce that Denis Villeneuve will receive […]
22:27 13.12.2019
ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վիճել են: Պատճառը կլիմայի փոփոխության խնդիրն է եղել: Մերկելը վիճել է նրա հետ, ինչի պատճառով հանդիպումը հետաձգվել է ավելի քան վեց ժամով: Կանցլերին միացել են նաև Չեխիայի, Լյուքսեմբուրգի և Ավստրիայի ներկայացուցիչները: Կլիմայի թեման դարձել է ԵՄ գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը: Միջոցառումից հետո Եվրախորհրդի […]
22:17 13.12.2019
Կիևի մարզում կինը հարձակվել է ոստիկանի վրա, որի հետևանքով տղամարդը ուղեղի ցնցում է ստացել: Այդ մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Հարձակումը տեղի է ունեցել Կիև-Օդեսա մայրուղու վրա՝ ոստիկանական անցակետում: Հերթապահը կանգնեցրել է մեքենան, որն ընթանում էր մեկ լուսարձակը միացրած: Վարորդի փաստաթղթերը ստուգել են և թույլատրել շարունակել ճանապարհը: Բայց մեքենայից դուրս է եկել հարբած ուղևորն […]
22:00 13.12.2019
Ռեալիթի շոուի ամերիկահայ աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Սուրբծննդյան բացիկ-2019 Ուեսթ-Քարդաշյան ընտանիքից»։
21:00 13.12.2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական տառարվեստի մասին պատմող տեսահոլովակ է պատրաստել: Տեսահոլովակը պատմում է հայկական տառերի զարգացման պատմությունը:
19:10 13.12.2019
The Hollywood Reporter պարբերականի կինոքննադատ Թոդդ Մակքարտնին կազմել է 2019 թվականի լավագույն ֆիլմերի վարկանշային աղյուսակը: Աղյուսակը գլխավորել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Լեոնարդո դի Կապրիոն և Բրեդ Փիթը: Կինոնկարը մեծ էկրան էր բարձրացել 2019-ի ամռանը: Երկրորդ հորիզոնականում Բեն և Ջոշ Սաֆդիների կրիմինալ թրեյլերն է: Երրորդ հորիզոնականում ռեժիսոր Գրետա Գերվիգի […]