TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ինչ է կանխատեսում աստղագուշակը Եվգենի Պետրոսյանին

12:15 15.12.2019

Հումորիստ Եվգենի Պետրոսյանի երկրպագուներն ակտիվորեն քննարկում են նրա ամուսնությունը երիտասարդ օգնականի՝ 30-ամյա Տատյանա Բուրխունովայի հետ: Բայց արհեստավարժ աստղագուշակ Պավսեկակիյ Բոգդանովը համոզված է՝ միությունը երկարատև ու ամուր չի լինելու և ավարատվելու է հերթական աղմկահարույց սկանդալով: Այդ մասին գրում  է ИА Nation News-ը: «Նրան ամուսնություն է սպասվում ու դա վերջին ամուսնությունն է, ընդ որում՝ մեկուկես տարուց նա […]

̰
Միակ բանը, որ հասցրել են անել նորապսակները հրաբխի ժայթքումից հետո՝ ձայնային հաղորդագրությունն է եղել

12:00 15.12.2019

Երիտասարդները Ռիչմոնդից ճանապարհորդության էին մեկնել Նոր Զելանդիա՝ չկասկածելով անգամ, թե ինչի է դա հանգեցնելու: Ուայթ կղզում հրաբխային ժայթքումից հետո նրանց հարազատներն իրենց «տեղը» չէին գտնում: Բանն այն է, որ զույգն անհետացել է ու կապի դուրս չի եկել Մեթթի՝ իր մորն ուղարկած աղիողորմ ձայնային հաղորդագրությունից հետո: Այդ մասին պատմել է Բարբարա Բարխամը՝ Լոռենի մայրը, The Washington […]

̰
Որքա՞ն ջնարակ, կոնֆետ ու բլիթ է ծախսվել Սպիտակ տան կոճապղպեղից պատրաստված այս տնակի վրա

11:44 15.12.2019

Սպիտակ տան կոճապղպեղից պատրաստված այս տնակի վրա ծախսվել է 2.7 կգ ջնարակ, 2.3 կգ բլիթներ, 0.5 կգ կոնֆետ և 12 կարամելային ձեռնափայտեր: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տորթի լուսանկարը։

̰
Նեպալում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը 500 մ բարձրությունից ընկել է․ կա առնվազն 14 զոհ

11:34 15.12.2019

Նեպալում ավտոբուսը 500 մ բարձրությունից ընկել է, որի հետևանքով առնվազն 13 հոգի մահացել է, կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է Himalayan Times-ը՝ հղում անելով իրավապահներին։ Հաղորդվում է, որ ավտոբուսը ուղևորվելիս է եղել Նեպալի մայրաքաղաք Կատմանդու։ Իրավապահների տվյալներով՝ ավտոբուսում հինդու ուխտավորներ են եղել։ 12-ը տեղում մահացել են, իսկ երկուսը՝ հիվանդանոցում։ Ենթադրաբար, վթարը տեղի է ունեցել այն […]

̰
Оգտակա՞ր է արդյոք ցերեկային քունը

11:00 15.12.2019

 Ցերեկային երկարատև քունը չի բարձրացնում կաթվածի զարգացման վտանգը, պարզապես երկար քնում են նրանք, ովքեր արդեն առողջական խնդիրներ ունեն: Այդ մասին հայտարարել է բժիշկ-սոմնոլոգ, Սեչենովի անվան համալսարանի քնի բժշկության ամբիոնի վարիչ Միխայիլ Պոլուէկտովը: «Եթե կեսօրին կարճ քնեն՝ 10, 20 կամ 30 րոպե, ապա սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը կնվազի, իսկ երկար քնի դեպքում վտանգը մեծանում է»,- РИА Новости-ին […]

̰
Հնդիկը կին է ձևացել մաքրուհու աշխատանք ստանալու համար

10:30 15.12.2019

Հնդկական Թամիլանդ նահանգի բնակիչ Ռաջը կին է ձևացել, որպեսզի աշխատանք գտնի: Գրում է The Star-ը: Աշխատանքի առումով 40-ամյա հնդիկին բախտը չի ժպտացել իր բնակավայրում: Տղամարդն անսպասելի քայլի է դիմել: Նա այնպիսի քաղաք է տեղափոխվել, որտեղ իրեն ոչ ոք չի ճանաչում, որպեսզի տեղավորվի մաքրությամբ զբաղվող ընկերությունում: Ռաջը կանացի հագուստ է հագել, ներկայացել կնոջ անունով՝ Ռաջատի և […]

̰
10 խորհուրդ, թե ինչպես ավելորդ քաշ չհավաքել

10:00 15.12.2019

Բրիտանացի դիետոլոգ Մայքլ Գրեգերը ցուցադրել է ավելորդ քաշի դեմ պայքարի համար արված հետազոտության արդյունքները: Նա վերամշակել է մոտ կես միլիոն գիտական հոդվածներ, գրում է Daily Mail-ը: Բժիշկը 10 խորհուրդ է տվել, թե ինչպես խուսափել ավելորդ քաշից: Պետք չէ հրաժարվել նախաճաշից, քանի որ առավոտյան նախաճաշ չանելու և քաշ գցելու միջև որևէ գիտական կապ չկա, Ընդունեք սնունդ […]

̰
58-ամյա մարզուհին նոկաուտի է ենթարկել 21-ամյա մրցակցին

23:57 14.12.2019

58-ամյա քիք-բռնցքամարտիկ Լաուրա Լի Ջոնսը նոկաուտի է ենթարկել 21-ամյա Ռեյ Օստեմպովսկուն Shamrock FC 326 մրցախաղում: Տեսանյութը հայտնվել է Twitter-ում: Մենամարտի երրորդ ռաունդում Ջոնսը Օստեմպովսկուն սեղմել է վանդակին ու բազմաթիվ հարվածներ հասցրել, որից հետո աղջիկը չի կարողացել ոտքի կանգնել: Ջոնսը հաղթանակ է տարել Shamrock FC հովանու ներքո առաջին իսկ մարտի ժամանակ:   https://twitter.com/Shamrock_FC/status/1203523445704646656

̰
Որո՞նք են աշխարհի ամենահզոր նավատորմերը

23:47 14.12.2019

The National Interest ամերիկյան ամսագիրը նշել է 5 երկիր, որոնք ունեն ամենահզոր նավատորմները: Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է ամերիկյան նավատորմը: Նշվում է, որ այն ավելի մեծ թվով նավեր և պատասխանատվության ամենամեծ գոտին ունեցողն է: «Ոչ մի այլ ռազմածովային նավատորմ այդքան մեծ տարածվածություն չունի, որքան ԱՄՆ ռազմածովային ուժերը, որոնք կանոնավոր կերպով աշխատում են Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական օվկիանոսներում, […]

̰
Ինչ նվեր է մատուցելու Ամանորին Քիմ Քարդաշյանի մայրը 85-ամյա տատին

23:35 14.12.2019

Ամերիկացի ձեռներեց և «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից Քրիս Ջենները պատմել է, թե իր 85-ամյա մորը՝ Մերի Ջո Քեմբելին Ծննդյան տոներին ինչ է նվիրելու: Հեռուստաաստղը մորը կնվիրի բոտոքսի պրոցեդուրաների հաճախման քարտ, գրում է Daily Mail-ը: 64-ամյա Ջենները նկարահանվել է Botox Cosmetic-ի գովազդում: Նկարահանումներից հետո կինը լրագրողներին պատմել է, որ ինքը ոչ մի վատ բան չի […]

̰
Թաիլանդում երկու գլխանի կատվի ձագ է ծնվել

23:21 14.12.2019

Թաիլանդում պարսկական կատուն լույս աշխարհ Է բերել  երկու գլխով ձագ, գրում  է Ria Novosti-ին: Նշվում է, որ կատվի ձագի մոտ շնչառական խնդիրներ կան, սակայն ձագերի տիրուհին ամեն բան կանի, որպեսզի փրկի դրանց կյանքը:

̰
Ինչպե՞ս է գիտակցությունը ծնվում ուղեղի մեջ

23:06 14.12.2019

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, թե ինչպես են ուղեղում ծնվում գիտակցական գործընթացները, այնպիսիք ինչպիսիք են մոտիվացիան, հետաքրքրությունը և անհանգստությունը, գրում է MedicalXpress-ը: Նրանք առնետների վրա գիտափորձ են անցկացրել ուսումնասիրելով նրանց ուղեղում առկա 485 նյարդային բջիջ: Պարզվել է, որ ուղեղը հրահանգ կատարելիս բաժանվում է մի քանի խմբի և ամեն խումբը մասնակցում է ինչ-որ հատկության արտահայտմանը: Այդ ամենը […]

̰
Սննդի պայուսակը՝ միջատներով լի տանը

23:00 14.12.2019

Կրասնոյարսկում վնասատուների դեմ պայքարի ծառայության աշխատակիցը տեսանկարահանել է Delivery Club  ընկերության սննդի մատակարարի  բնակարանը՝  ոչ սանիտարական պայմաններում: Այդ մասին հայտնում է «TVK Krasnoyarsk»-ը: Կադրերում է երևում է, որ մատակարարի տունն ուղղակի լի է միջատներով, ավելին այդ միջավայրում դրված է այն պայուսակը, որի մեջ տեղափոխվող սնունդն է: Ընկերությունից արձագանքել են՝ ասելով, որ այդ պայուսակն այլևս չի […]

̰
Դատարանի դահլիճից փախուստի փորձից հետո մեղադրյալը հայտնվել է հոգեբուժարանում

22:51 14.12.2019

Լեոնիդ Գրեիզերը, որ նախկինում փորձել է դատարանի դահլիճից փախուստի դիմել, հայտնվել է կալանավայրի հոգեբուժարանում: Հիշեցնենք, որ Գրեիզերը փախուստի փորձ է արել դեկտեմբերի 10-ին: Քրոջ սպանության մեջ մեղադրվող տղամարդը դատարանում դուրս է եկել մեկուսացված խցիկից: 18-ամյա տղան հայտնվել է ճաղերի հետևում, քանի որ փորձել է իր 21-ամյա քրոջ միջից հանել «դևերին» ու սպանել է նրան: Այնուհետև […]

̰
Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվն աճել է

22:25 14.12.2019

Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հիշեցնենք, որ հրաբուխն ակտիվացել էր դեկտեմբերի 9-ին։ Ժայթքման պահին հրաբխի շրջակայքում գտնվել է 47 մարդ, որոնց շարքում կային զբոսաշրջիկներ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Մալայզիայից և ԱՄՆ-ից:

̰
Շարապովան լուսանկար է հրապարակել հայտնի դերասանուհիների հետ

21:10 14.12.2019

Հայտնի ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան նկարահանումից լուսանկար է հրապարակել Ռիզ Ուիզերսփուի Ջենիֆեր Էնիսթոնի հետ «Սա իրական կախարդական նկարահանման փորձ է. «Առավոտյան շոու»՝ աշխատանքում երբևէ հանդիպած ամենաբարի կանանց»,- գրել է Շարապովան Instagram-ում- Շնորհակալ եմ Ռիզին և Ջենիֆերին: Եվ, իհարկե, ես իրավունք ստացա «Ոսկե գլոբուս»-ին մասնակցելու՝ իմ անկրկնելի խաղի համար»,- վերջում կատակել է Շարապովան: Նշվում է, որ […]

̰
Ջոն Տրավոլտան Քվենտին Տարանտինոյի վերջին ֆիլմում կիքս է բացահայտել

20:15 14.12.2019

Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան պատմել է ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի վերջին՝ «Մի անգամ Հոլիվուդում»  ֆիլմում կիքսի բացահայտման մասին: Գրում է The Wrap-ը: Ինչպես հայտնի է, տեսարանում գործողությունները տեղի են ունենում 1969-ին.: Ֆիլմում տեսարան կա, որտեղ հերոսը՝ Լեոնարդո դի Կապրիոն, Իտալիայից տուն է վերադառնում ինքնաթիռով: «Կադրից դուրս ձայնն ասում է՝ որ նա թռել է Boeing 747-ով: […]

̰
YouTube-ը հայտնել է տասնամյակի լավագույն տեսահոլովակները

20:00 14.12.2019

YouTube-ը հայտնել է 2010-2019թթ. լավագույն երգերը, հայտնում է  Forbes-ը: Առաջին հորիզոնականում է Despacito-ն է՝ 6,5 միլիոն դիտումով: Երկրորդ հորիզոնականում Էդ Շիրանի Shape of you երգն է: Երրորդ հորիզոնականում Ուիզա Խալիֆա և Չարլզ Պուտ զույգն է՝ See You Again երգի տեսահոլովակով: Քառյակում է ներառվել նաև PSY-ի Gangnam Style-ը:

̰
Թուրքիան սպասում է ԱՄՆ-ի պատասխանին «Patriot»-ի մատակարարման վերաբերյալ դիմումին

19:51 14.12.2019

Անկարան սպասում է Վաշինգտոնի արձագանքին «Պատրիոտ» ամերիկյան  հրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ իրենց դիմումին, Դոհայի ֆորումում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Թուրքիան հավատում է, որ ԱՄՆ-ը դեռ մեր դաշնակիցն է, և մենք մնում ենք նրա դաշնակիցը», – նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: Չավուշօղլուն շեշտել է, որ անհնար է չեղարկել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի […]

̰
Հյուսիսային Կորեան ևս մեկ խոշոր փորձարկում է անցկացրել Sohe տիեզերակայանում

19:27 14.12.2019

Դեկտեմբերի 13-ին Հյուսիսային Կորեան հերթական խոշոր փորձարկումն է անցկացրել Sohe տիեզերակայանում: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն` վկայակոչելով Հյուսիսային Կորեայի պաշտպանական գիտությունների ակադեմիային: Ակադեմիայի հայտարարության համաձայն` փորձարկումների արդյունքները ուղղված կլինեն Հյուսիսային Կորեայի միջուկային զսպման հուսալի ներուժի մակարդակի բարձրացմանը: Նշվել է, որ կատարված փորձարկումը ունի չափազանց կարևոր բնույթ։  

̰
Մահացել է LG կորպորացիայի պատվավոր նախագահը

19:05 14.12.2019

LG կորպորացիայի պատվավոր նախագահ Կու Չժա Գյոնը մահացել է 94 տարեկանում: 1925 թվականին ծնված Կու Չժա Գյոնը հորից ժառանգել էր LG-ի ղեկավարի պաշտոնը: Երկար տարիներ կորպորացիան ղեկավարելուց հետո նա դրա ղեկավարումը փոխանցել է որդուն՝ Կու Բոն Մուին, որն էլ մահացել էր 2018 թվականին:

̰
Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերակատարը

19:00 14.12.2019

Ամերիկացի դերասան Դաննի Այելոն, որը ավելի շատ հայտնի է որպես «Կնքահայրը» ֆիլմի Թոնի Ռոզատոյի դերակատար, 86 տարեկանում մահացել է, գրում  է The Hollywood Reporter -ը: Դերասանի ներկայացուցիչ Թրեյսի Միլլերը նշել է, որ Այելոն մահացել է հինգշաբթի երեկոյան, երկարատև հիվանդությունից հետո: Նա ուներ 4 երեխա: Դաննի Այելոն ծնվել էր Նյու Յորքում 1933թ.:  

̰
Ո՞ր մթերքներն են անքնություն առաջացնում

18:44 14.12.2019

Կոլումբիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ռաֆինացված ածխաջրերի բարձր մակարդակ պարունակող մթերքները անքնություն են առաջացնում: Գիտնականներն ուսումնասիրել են դաշտանադադարի փուլի գտնվող ավելի քան 50 հազար կանանց սննդակարգը: Հետազոտության ավարտին նրանք եկել են եզրահանգման, որ շաքար, սպիտակ հաց և բրինձ պարունակող մթերքները մեծացնում են օրգանիզմում շաքարի մակարդակը, ինչը անքնության պատճառ է դառնում: Արյան մեջ շաքարի մակարդակը […]

̰
Բելգիայի կառնավալը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկից հանվել է հակասեմիթականության պատճառով

18:33 14.12.2019

Բելգիական Ալստ քաղաքի փողոցային ավանդական կառնավալը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանել է Համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկից: Որոշումը կայացվել է Բոգոտայում՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստում. պատճառը հակասեմիթականության դրսևորումներն են: Այդ մասին հաղորդել են կազմակերպությունից: «Ռասիզմ ու հակասեմիթականություն պարունակող ներկայացումները պարբերաբար կրկնելը անհամատեղելի է  Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հիմնարար սկզբունքների հետ»,- ասվում […]

̰
ՌԴ-ում երեխայի ծնկների մեջ հնդկաձավար է ներաճել հաճախակի պատիժների պատճառով

18:14 14.12.2019

Օմսկում ութամյա տղայի ծնկների մեջ ներթափանցել է հնդկաձավար այն բանից հետո, երբ նրա խորթ հայրը ստիպել է ինը ժամ ծնկի գալ հնդկաձավարների վրա:  Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն:  Տղան պատժվել է դպրոցից հետո տուն ուշ հասնելու պատճառով: Երեխայի 27-ամյա մայրը չի միջամտել իր զուգընկերոջ «դաստիարակման» եղանակներին: Չկարողանալով դիմանալ տանջանքներին՝ երեխան փախել է հարևանների մոտ, […]

̰
Ծանոթությունների համար նախատեսված անվճար հավելվածները վտանգավոր են

18:00 14.12.2019

Վերլուծաբանները ուսումնասիրություններ կատարելուց հետո պնդել են, որ անվճար հավելվածներում չի ստուգվում օգտատերերի հնարավոր քրեական անցյալը, ինչը գրավում է տարատեսակ մոլագարներին: Այդ մասին վկայում են ամերիկյան ProPublica ոչ առևտրային կազմակերպության ուսումնասիրությունները: Ըստ վիճակագրության ՝ սեռական բռնության 150  դեպքերի պարագայում հանցագործներն իրենց զոհերի հետ ծանոթացել են անվճար հավելվածների միջոցով: Նրանք կանանց բռնության են ենթարկել հենց առաջին հանդիպման […]

̰
Հրապարակվել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի տեքստը

17:47 14.12.2019

Համացանցում է հայտնվել ԱՄՆ Սենատի ընդունած 150-րդ բանաձևի տեքստը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

̰
Էլթոն Ջոնի երգի սևագիր տարբերակը վաճառվել է 240 հազար դոլարով

17:44 14.12.2019

Էլթոն Ջոնը 1970-ին ընդամենը րոպեների ընթացքում երաժշտություն է ստեղծել Your Song կոմպոզիցիայի համար: Ինչպես հայտնում է Korrespondent-ը, բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի Your Song երգի տեքստի առաջին ձեռագիր սևագրությունը աճուրդի է դրվել 180 հազար ֆունտ ստեռլինգով (ավելի քան 240 հազար դոլար): Տեքստի հեղինակն է Բեռնի Տոպինը, որի հետ Էլթոն Ջոնը տարիներ շարունակ սերտորեն համագործակցել է: Ձեռագիրը […]

̰
Թաիլանդական մերսումը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն

17:30 14.12.2019

Nuad Thai-ը նպատակ ունի հավասարակշռել հիվանդի էներգիան և մարմնի կառուցվածքը` հիվանդություններ բուժելու նպատակով: Թաիլանդի ավանդական մերսումը ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Ըստ կազմակերպության մամուլի ծառայության` ևս 14 մշակութային երևույթ ստացել է նման կարգավիճակ: «Nuad Thai ավանդական մերսումը համարվում է ավանդական թաիլանդական բժշկության արվեստի և գիտության մաս: Որպես ոչ դեղորայքային դեղամիջոց և […]

̰
Սիրիայում հայաստանցի ականազերծողները 124 հազար քմ տարածք են վնասազերծել

17:26 14.12.2019

Հայաստանից հումանիտար առաքելությամբ Սիրիա մեկնած ականազերծողների երեք հերթափոխները միասին արդեն մաքրել են 124 հազար քառակուսի մետր տարածք։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի խոսնակ Նազելի Էլբակյանը։ Այս տարածքը պատկերացնելու համար մենք նույնքան տարածք նշեցինք Երևանի կենտրոնում․ արդյունքը՝ քարտեզում։ Փոքր կենտրոնի չափ տարածք, փաստորեն, այս ընթացքում մաքրվել, ստուգվել ու վերստուգվել է մետր […]

̰
BACK_TO_TOP