19:57 10.12.2019
Ֆրանսիայի մայրաքաղաքում արդեն 6 օր է՝ շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները ընդդեմ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների: Ի նշան բողոքի՝ Ֆրանսիայում հայտարարվել է համընդհանուր խոշոր գործադուլ: Հայտնի է, որ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը վաղն ամբողջությամբ կներկայացնի կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը: Ֆրանսիայում այժմ գործում են կենսաթոշակային տասնյակ համակարգեր: Մակրոնը ցանկանում է ստեղծել մեկ միասնական համակարգ՝ […]
19:25 10.12.2019
«Մենք աշխատում ենք բռնազավթման, Ռուսաստանի փափուկ ուժի դեմ և, իհարկե, մեր ծրագրերը չեն ներառում Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը որևէ ձևով Թբիլիսիում կամ Վրաստանի շրջաններում: Կցանկանայի 100 տոկոսով հավաստիացնել, որ կառավարության ոչ մի կառույց չունի նման ծրագիր»,- ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալկվաձեն` մեկնաբանելով Վրաստանում Ռուսաստանի մշակույթի կենտրոնի հնարավոր բացման վերաբերյալ տեղեկությունը: Նա հույս է հայտնել, […]
19:15 10.12.2019
Թուրքիայի գլխավոր շտաբում Հայաստանի դեմ ռազմական գործողությունների «Ալթայ» անվամբ ծրագրի առկայությունը ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը զարմանալի չի համարում: Նրա խոսքերով՝ զինված ուժեր ունեցող ցանկացած երկիր նախապատրաստվում է ռազմական գործողությունների, մշակում հարևանների հետ կապված ծրագրեր: «Կարծում եմ, որ այս տարածաշրջանի բոլոր երկրները միմյանց հետ կապված որոշակի ծրագրեր ունեն: Դժբախտաբար, տարածաշրջանը ամենախաղաղներից չէ, ուստի թուրքերի մոտ […]
19:04 10.12.2019
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Instagram-ի իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս բարեմաղթանքների համար: Վանեցյանը գրել է, որ բարձր է գնահատում նրա ընկերությունը: «Հարգելի Ռամզան Ահմատի, թանկագի´ն եղբայր: Շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար: Բարձր եմ գնահատում ձեր մարդկային, տղամարդկային ընկերությունը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել […]
19:00 10.12.2019
Զամբիայի և Զիմբաբվեի սահմանագծին գտնվող Վիկտորիա ջրվեժի համար ուժգին երաշտի շրջան է: Թափվող ջրի ծավալների փոփոխությունը նորմալ երևույթ է՝ ջրվեժը սնվում է չոր սեզոնին ծանծաղող գետերից: Այդուհանդերձ, Վիկտորիան այս մասշտաբով չի ցամաքել անցած 25 տարում: Արդյունքում` ջրվեժը, ունենալով 1,4-ից 14 հազար մ³/վ ջրի ծախս, կիսով չափ ծանծաղել է: Դա բազմաթիվ խնդիրներ է առաջացնում՝ սահմանային երկրների […]
18:56 10.12.2019
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը` ք. Հելսինկի) և նորանշանակ ռազմական կցորդ, մայոր Յան Պուկիլային (նստավայրը` ք. Մոսկվա): Պաշտպանության նախարարը շնորհավորել է մայոր Պուկիլային առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պաշտոնավարման ընթացքում: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆինլանդիայի երկկողմ և […]
18:28 10.12.2019
Ավստրալիայի արևելյան շրջաններում սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժեղ քամին և չոր եղանակը: BBC-ի փոխանցմամբ՝ ուժեղ քամին հարևան շրջաններից ծուխը քշել է Սիդնեյ, ինչի հետևանքով քաղաքն արդեն մի քանի շաբաթ պատված է ծխով: Քաղաքի որոշ հատվածներում օդի աղտոտվածության մակարդակը համարվում է վտանգավոր: Թանձր ծխի […]
18:12 10.12.2019
«Միսս Հայաստան-2019» Լիանա Ոսկերչյանը, որը մասնակցում է հեղինակավոր «Միսս աշխարհ-2019» գեղեցկության միջազգային մրցույթին, մրցութային փուլում աչքի է ընկել «Միսս աշխարհ. Տաղանդ» մրցութային փուլում: Կանադայի, Ճամայկայի, Մալթայի և Բրիտանական Վիրջինյան կղզիների ներկայացուցիչների հետ հայ գեղեցկուհին հայտնվել է մրցույթի տաղանդավորների հնգյակում: Հայաստանի 20-ամյա գեղեցկուհին քանոն է նվագել: «Կայացավ «Միսս աշխարհ. Տաղանդ» մրցույթի կիսաեզրափակիչը: Նախնական լսումների արդյունքում ավելի […]
17:46 10.12.2019
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020թ. մարտին: «Եվրոպա Նոստրան» Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության […]
17:40 10.12.2019
61 տարեկան հասակում մահացել է շվեդական աշխարհահռչակ Roxette խմբի մենակատար Մարի Ֆրեդրիքսոնը: Այս մասին հայտնում են շվեդական լրատվամիջոցները: «Մարի Ֆրեդրիքսոնը կյանքից հեռացել է դեկտեմբերի 9-ին՝ ծանր հիվանդության հետևանքով»,- հայտնել է երգչուհու մենեջերը: 2000-ականների սկզբին բժիշկները երգչուհու մոտ ախտորոշել էին քաղցկեղ: Նա երկար տարիներ պայքարում էր հիվանդության դեմ: Ֆրեդրիքսոնը ծնվել է 1958 թվականի մայիսի 30-ին՝ Էսշյո […]
17:17 10.12.2019
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը չեղարկել է իր Էստոնիա կատարելիք երկօրյա ուղևորությունը երկրի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգություն պատճառով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նշվում է, որ օրվա երկրորդ կեսին վարչապետը պետք է այցելի Օստրավա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Չեխիայի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի […]
16:51 10.12.2019
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը կհուղարկավորվի Նովոդևիչի գերեզմանատանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Մոսկվայի քաղաքապետի մամուլի քարտուղար Գյուլնարա Պենկովային: «Յուրի Լուժկովին կհուղարկավորեն Նովոդևիչի գերեզմանատանը: Հարազատները թաղման ամսաթիվը կհայտնեն ավելի ուշ»,- ասել է Պենկովան: Նա նաև նշել է, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Լուժկովի թաղումը կազմակերպելու համար: ՌԴ նախագահ […]
16:45 10.12.2019
Միասնական խորհրդարանի և միասնական արժույթի ստեղծումը չի քննարկվում ինտեգրման համար ճանապարհային քարտեզները համաձայնեցնելու շրջանակներում: Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության քարտուղար Գրիգորի Ռապոտանի այս հայտարարությունը փոխանցում է ТАСС-ը: Նրա խոսքերով ՝ ինտեգրման այս փուլում այս խնդիրներն արդիական չեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոչիում մի քանի ժամ տևած բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու […]
16:30 10.12.2019
Չիլիական C-130 Hercules ռազմական ինքնաթիռ է կործանվել Անտարկտիդա թռիչքի ժամանակ: Վթարի պահին ինքնաթիռում եղել է 38 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հայտնի է, որ ինքնաթիռն անհետացել էր ռադարներից և քանի որ մի քանի ժամ կապ չի հաստատվել անձնակազմի հետ, ինչը թույլ է տվել իրավապահներին ինքնաթիռը համարել կործանված: Չիլիի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև ազգային […]
15:09 10.12.2019
Մահացել է Ռաֆայել Հարությունյանը ՝ Ռուսաստանի և աշխարհի առաջատար գիտնականներից մեկը, միջուկային և ճառագայթային անվտանգության բնագավառի մասնագետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջուկային էներգիայի անվտանգ զարգացման ինստիտուտի ներկայացուցիչը, որտեղ աշխատել է Հարությունյանը: «Մենք ցավով ենք ձեզ տեղեկացնելու, որ դեկտեմբերի 9-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ անվանի գիտնական Ռաֆայել Հարությունյանը: Հրաժեշտի ժամանակը և […]
15:01 10.12.2019
Դոնեցկի ավելի քան 51 հազար բնակիչ 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ ստացել է ռուսական անձնագիր: Այս մասին հաղորդում է RT-ն՝ հղում անելով Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինին: Ըստ Պուշիլինի՝ ներկայումս Դոնեցկի Հանրապետության տարածքում գործում է միգրացիոն ծառայության 37 ստորաբաժանում, որոնք տրամադրում են անձնագրեր, ինչպես նաև ընդունում են փաստաթղթեր Ռուսաստանի քաղաքացու անձնագիր տրամադրելու համար: Նշվում է, որ նախատեսվում […]
14:55 10.12.2019
ԱՄՆ-ի Այովա նահանգի Դե Մոյն քաղաքի մերձակայքում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 մեքենա: Այդ մասին հայտնում է The Weather Channel-ը: Խոշոր վթարը տեղի է ունեցել վատ տեսանելիության պայմաններում, ճանապարհին ձնաբքի և մերկասառույցի պատճառով: Մինչ այժմ հայտնի է՝ մեկ մարդ ստացել է ծանր վնասվածք: Փրկարարները տեղում աշխատում են:
14:45 10.12.2019
Time ամսագիրը հրապարակել է «2019-ի մարդ» կոչման հավակնորդների ցուցակը: Թեկնածուների թվում քաղաքական գործիչներ են, մարզիկներ, գործարարներ, ակտիվիստներ, գրում է The Hill-ը: Այսպիսով՝ այս տիտղոսը կարող են ստանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկացի ֆուտբոլիստ Մեգան Ռապինոն, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը, Շվեդիայի դպրոցական էկո-ակտիվիստ Գրետա […]
14:20 10.12.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ադրբեջանական կուտակումներ ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում: Մեկնարկեց ԵԽԽՎ-ի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նիստը. օրակարգում է նաև Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին բանաձևի նախագծի ընդունման հարցը»:
13:52 10.12.2019
Առնվազն վեց մարդ է մահացել Չեխիայի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում կրակոցների հետևանքով: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխին: Ավելի վաղ, երկրի ոստիկանությունը հայտնել էր չորս զոհերի և երկու ծանր վիրավորի մասին: Հրաձգության հեղինակը որոնվում է: ČT: V ostravské nemocnici se střílelo. Na místě je zásahová jednotka. […]
13:45 10.12.2019
Ազգային ժողովի բոլոր երեք խմբակցություններից նիստին ներկա բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին երեկ քննարկված այն նախագծին, որով չեղարկվում է վիզային ռեժիմը Չինաստանի հետ։ Արդյունքում վավերացվեց այդ մասին ստորագրված համաձայնագիրը։ Դրանով նախատեսվում է, որ Հայաստանի քաղաքացիները սովորական անձնագրերով Չինաստան այցելելիս պարտավոր չեն վիզա ստանալ և հակառակը։ Նույնպիսի միաձայն քվեարկությամբ ընդունվեց նաև «ԵԱՏՄ և Վիետնամի միջև մաքսային տեղեկությունների […]
13:27 10.12.2019
83 տարեկան հասակում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: РЕН ТВ-ի փոխանցմամբ` Յուրի Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում: Լուժկովը զբաղեցրել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը 1992-2010 թվականներին:
13:09 10.12.2019
Ֆրանսիայում արդեն 5-րդ օրն է՝ շարունակվում է հասարակական տրանսպորտի աշխատակիցների համընդհանուր խոշոր գործադուլը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զանգվածային ակցիաները կաթվածահար են արել մայրաքաղաք Փարիզի և այլ քաղաքների երթևեկությունը: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Փարիզի մետրոյում: Նորմալ աշխատում է ընդամենը 2 գիծ, որոնց վրա գնացքները կառավարվում են էլեկտրոնային համակարգով և գործում են առանց վարորդների: Ֆրանսիայում զանգվածային բողոքի […]
13:05 10.12.2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորին 1200 եվրո վճարել, հայտնում է Tert.am-ը: Հայցվորը՝ Կարինե Համբարձումյանը, հայցը ներկայացրել է 2011թ. hունիսի 27-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման պնդումով: Նշվում է, որ Համբարձումյանը ՄԻԵԴ դիմելու ժամանակ իր պատիժն արդեն կրելիս […]
12:56 10.12.2019
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Բաքվում: Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել «Euro home» շինանյութերի շուկայում: Տուժել է 2 մարդ: Այս մասին հայտնել է այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է Բինագադիի շրջանում: RIA Novosti-ին ականատեսները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է շինանյութերի խանութներից մեկում, ինչից հետո կրակը տարածվել է շուկայի […]
12:54 10.12.2019
Հայ բռնցքամարտիկները մարզիչ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ այսօր առավոտյան մեկնել են Խանտի-Մանսիսկի Բելոյարսկ քաղաք՝ մասնակցելու բռնցքամարտի «Նավթային երկրների աշխարի գավաթ» միջազգային մրցաշարին։ Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 7 բռնցքամարտիկով՝ 5 տղա, 2 աղջիկ։
12:37 10.12.2019
Կոմիտասի երաժշտությամբ սկսվեց Նյու Յորքում, ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի առաքելության կողմից նախաձեռնված ցեղասպանությունների կանխարգելմանը և կրթությանը նվիրված համաժողովը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծում է. «Հայ ազգը Ցեղասպանության սարսափների միջով է անցել 20-րդ դարի սկզբում, ուստի, Հայաստանն ունի հատուկ պարտավորություն միավորելու ցեղասպանության հանցանքի կանխման ջանքերը»: Ցեղասպանության իրականացմանը նախորդում են իրադարձություններ, […]
12:35 10.12.2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Աղայանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորներին վճարել ընդհանուր առմամբ 242,000 եվրո։ Այս մասին հայտնում է Tert.am-ը: Նշվում է, որ գործը հարուցվել է 22 դիմումների (Սերգեյ Աղայանի և 21 այլ հայցվորների դիմումների) հիման վրա՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դատարանը գործը քննել է Մարդու իրավունքների […]
12:16 10.12.2019
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ղրիմի, Սևաստոպոլի և Ազովի ծովի ջրային ավազանի «Ռազմականացման խնդրի մասին» բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Կիևի կողմից ներկայացված այս բանաձևին կողմ է քվեարկել 63 երկիր: Հայաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որոնք դեմ են քվեարկել այս բանաձևի ընդունմանը: Հակառուսական բանաձևի ընդունման դեմ հանդես է եկել ևս 18 երկիր, որոնց […]
11:46 10.12.2019
Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն ՂՀ խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի Տնտեսական քաղաքականության, նորարարական զարգացման և ձեռնարկատիրության հարցերով կոմիտեի հրավերով հանդիպել է Կոմիտեի անդամներ, պատգամավորներ Ալիմժան Կուրտաևի, Էրիկ Սուլթանովի և Միխայիլ Բորտնիկի հետ: Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից: Քննարկվել են տրանսպորտի և լոգիստիկ ուղղության զարգացման խոչընդոտների նվազեցման և երկկողմ համագործակցության ուղղությունների հեռանկարներին առնչվող հարցեր: