11:42 10.12.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այս տարվա օգոստոսին Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին արյունարբու և դաժան զինյալ էր, որ մոսկովյան մետրոյում կազմակերպված ահաբեկչության կազմակերպիչներից է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Ռուսաստանի առաջնորդը նշել է՝ Խանգոշվիլին Կովկասում անջատողականների կողմից ակտիվորեն մասնակցում էր ռազմական գործողություններին և Ռուսաստանում հետախուզման մեջ չէր: ՌԴ նախագահը նաև հայտարարել […]
11:27 10.12.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում տեղի ունեցած «նորմանդյան ձևաչափով» բանակցություններից հետո մամուլի ասուլիսում անդրադարձել է համաշխարհային հակադոպինգային գործակալության որոշմանը: Համաձայն դրա՝ գործակալությունը ռուս մարզիկներին 4 տարով զրկել է խոշոր մարզական միջոցառումների մասնակցելու իրավունքից: Պուտինը այս որոշումը անվանել է օլիմպիական կանոնադրությանը հակասող, քանի որ համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեի կողմից կիրառված պատիժն ունի կոլեկտիվ բնույթ, ինչը […]
10:12 10.12.2019
CNBC-ն նշում է, թե ինչու է Instagram-ը թաքցնելու լայքերը: Դա հնարավորություն կտա մարդկանց ավելի շատ նոր լուսանկարներ և տեսանյութեր տեղադրել: Ընկերության երեք նախկին աշխատակիցներ, որոնք նախընտրել են անանուն մնալ, խոստովանել են, որ այդ կերպ մարդիկ ավելի շատ ժամանակ կսկսեն անցկացնել Instagram-ում և ավելի շատ գովազդ կդիտեն: Նշվում է, որ Քիմ Քարդաշյանը ողջունել է այս նախաձեռնությունը՝ […]
09:17 10.12.2019
Ավստրիայի ԱԳՆ նախկին նախարար Կարին Կնայսլը ՌԴ-ի համալսարաններից մեկի ուսանողների հետ կիսվել է իր հարսանիքին ՌԴ նախագահի հետ ունեցած պարից, գրում է РИА Новости-ին: Կնայսլը նշել է, որ Պուտինը շատ լավ է պարում. «Հաճելի է ջենթլմենի հետ գործ ունենալը, որն անցել է հին դպրոցը: Իհարկե, ես գիտակցում եմ, որ այդ պարը միանշանակ չի ընդունվել հասարակության […]
23:44 09.12.2019
Ազգությամբ ռուս Վլադիմիր Անիսկինը մետաղադրամի աշխարհի ամենափոքր պատճենն է ստեղծել: Այդ մասին միկրոմանրանկարչության վարպետը կիսվել է սոցցանցի իր էջում: «Ուռա, ինձ հաջողվեց մետաղադրամ ստեղծել: Մետաղադրամի ամենափոքրիկ պատճենը պատրաստ է: Տրամագիծը 3մմ է»,- նշել է Անիսկինը: Նա նաև ավելացրել է, որ աշխատանքը դժվար, բայց հետաքրքիր է եղել: «Սկսում եմ փաստաթղթեր նախապատրաստել (ապացույցների բազա)՝ Գինեսի ռեկորդների գրքի […]
23:36 09.12.2019
Յակուտիայի Հանրապետության քաղաքացին իր կոշիկները նետել էր օդափոխման հորանը, գրում է Korrespondent-ը: Տղամարդը փորձել է դրանք հանել, սակայն 10-րդ հարկից գլորվել է ներքև մինչև առաջին հարկ: Նրան մահից փրկել է այն, որ հորանը նեղանում էր դեպի ներքև: Նա 28 մետր ներքև է ընկել և ստացել է միայն վնասվածքներ: Փրկարարները տղամարդուն դուրս են բերել հորանից և […]
23:24 09.12.2019
«Стархит» հրատարակության հետ զրույցում Վլադիմիր Կոպիլովը նշել է, որ Դմիտրի Շեպելևը վատնել է ավելի քան մեկ միլիոն ռուբլի՝ Ժաննայի հարազատների դեմ հարուցված դատական գործի համար վճարելով փաստաբաններին, նաև դուրս է գրել 2.8 մլն ռուբլի երեխայի դպրոցական պարագաների համար: «6-ամյա տղայի՝ զրո դասարանում մեկ տարվա կրթության համար նա վճարել է կես միլիոն ռուբլի: Որտե՞ղ եք տեսել […]
23:12 09.12.2019
Հայազգի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում։ 2019 թ-ին հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Զաիլյանի սցենարով նկարահանել է «Իռլանդացին» ֆիլմը Netflix-ի պատվերով։ Ֆիլմը առաջադրվել է մի քանի անվանակարգում՝ այդ թվում որպես լավագույն ֆիլմ։ Ֆիլմում նկարահանվել են Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և […]
22:54 09.12.2019
Չինաստանում ծնվել են կապիկի և խոզերի հիբրիդները, գրում է Protein & Cell-ը: Թեև ձագերը սատկել են ծնվելուց մի քանի օր հետո, սակայն դա մեծ առաջընթաց է օրգանների աճեցման հարցում: Հետազոտողները ստեղծել են էմբրիոններ և դրանք տեղադրել են խոզերի արգանդների մեջ: Ավելի քան 4 հազար նմուշից մոտ 10-ն է բեղմնավորվել, լույս աշխարհ է եկել ընդամենը երկուսը […]
22:22 09.12.2019
Հայկական ծագմամբ ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կրտսեր դստեր՝ Չիկագոյի հետ: «Չիկագոն Տոկիում»,- այդպես է Քարդաշյանը մակագրել լուսանկարը:
21:58 09.12.2019
Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ն 1 տարվա վերջնաժամկետ էր տվել բանակցություններում իր դիրքորոշումը մեղմացնելու համար:
21:28 09.12.2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Եվրամիության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East – 3) ծրագրի թիմի ղեկավար Պետր Գլերումին և փորձագետ Ջորջ Քարասենին: Հանդիպման նպատակն էր ամփոփել և գնահատել PPRD East–2 փուլի արդյունքները և քննարկել հետագա համագործակցության ուղղությունները: Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց […]
20:55 09.12.2019
Ավստրալիայի ամենախիտ բնակեցված Նոր Հարավային Ուելս նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին հաղորդում է ABC-news-ը: Նահանգի արտակարգ իրավիճակների նախարար Դեվիդ Էլլիոտտը հայտարարել է, որ հնարավոր է՝ սա անտառային հրդեհի ամենավտանգավոր շաբաթն է: Նահանգի հյուսիս-արևելքում հրդեհը մի քանի օրվա ընթացքում երեք մարդու կյանք է խլել, ավերել է ավելի քան 150 տուն և […]
20:33 09.12.2019
Tesla-ի և SpaseX- ի հիմնադիր Իլոն Մասկն ընկերների հետ ռեստորան է ժամանել իր նոր ֆուտուրիստական Cybertruck էլեկտրական պիկապով: Տեղացիները լուսանկարել են ամերիկացի գործարարին և ներդրողին ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Մալիբու քաղաքում և նկարները տեղադրել են սոցիալական ցանցերում: Նշվում է, որ Մասկը մեքենան կայանել է ռեստորանի կողքին: Tesla-ի ղեկավարի հետ նրա ընկերներն էին: Ավտոմեքենան մեծ հետաքրքրություն է […]
19:30 09.12.2019
Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանայի ստեղծագործությունը, որը նման է պատին կպչուն ժապավենով փակցրած բանանի, համացանցում բուռն արձագանք է առաջացրել: Օգտատերերը ստեղծել են Instagram-ի օգտահաշիվ, որը կոչվում է cattelanbanana. միկրոբլոգում նրանք զվարճալի նկարներ են տեղադրում թեմայի վերաբերյալ: Այսպիսով, օգտվողները կպչուն ժապավենով պատին փակցրել են վարունգ, արքայախնձոր, երշիկ և այլ մթերք: Մյուսներն էլ կպչուն ժապավենով պատին փակցրել են […]
19:15 09.12.2019
Ռուսաստանի «Առաջին ալիքը» վավերագրական ֆիլմ է պատրաստել պետական «Էրմիտաժի» գլխավոր տնօրեն Միխայիլ Պյոտրովսկու մասին, որը դեկտեմբերի 9-ին դարձել է 75 տարեկան: «Պահապանը» («Хранитель») ֆիլմի նկարահանման մի մասը տեղի է ունեցել Երևանում, որտեղ 1944թ. ծնվել է անվանի ակադեմիկոսը: Ֆիլմում Պիոտրովսկին ցուցադրել է իր ծննդավայրը հին Երևանում: Նա խոսել է իր ընտանիքի մասին, որում միանգամից մի քանի […]
18:53 09.12.2019
Մինսկում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ն պետք է գիտակցի, որ զորավարժությունները կարելի է հաջողված անվանել, եթե դաշինքը հասկանա, որ Բելառուսը Ռուսաստանի դաշնակիցն է:
18:50 09.12.2019
Նկարիչ Դևիդ Դաթունան շոկի է ենթարկել Art Basel 2019-ի այցելուներին: Տղամարդը մոտեցել է Մաուրիցիո Կատելանի ցուցանմուշին և սկսել է ուտել այն բոլորի աչքի առաջ: Չմտածեք, որ նա կերել է ներկ կամ այլ նկարչական պարագա: Նրա ստամոքսում հայտնված միրգը բանան էր, որը կպչուն ժապավենով փակցված էր պատին: Ցուցանմուշը, որը կոչվում էր Comedian, վաճառվել էր 120 հազար […]
18:10 09.12.2019
United Airlines ավիաընկերության ինքնաթիռում կարիճը ուղևորին խայթել է: Այդ մասին հաղորդում է USA Today-ը: Չվերթը Սան Ֆրանցիսկոյից Ատլանտա ուղղությամբ է իրականացվել: Թռիչքի ժամանակ ուղևորներից մեկին ինչ-որ միջատ մի քանի անգամ ուժգին խայթել է: Որոշ ժամանակ անց նրա տաբատի միջից կարիճ է ընկել: Ինչպե՞ս է այն հայտնվել ինքնաթիռում, այդպես էլ գաղտնիք է մնացել: Ավիաընկերության ներկայացուցիչները նշել […]
18:00 09.12.2019
Հումորիստ Ելենա Ստեպանենկոն անդրադարձել է իր նախկին ամուսնու` Եվգենի Պետրոսյանի և նրա 30-ամյա ընկերուհու` Տատյանա Բրուխունովայի ամուսնության լուրին, գրում է Korrespondent-ը: Ստեպանենկոն ասել է, որ եթե այդ լուրերը ճիշտ են, ապա ինքը նորապսակներին երջանկություն է մաղթում: Եվգենի Պետրոսյանը և Ելենա Ստեպանենկոն ամուսնալուծվել են 2018-ին:
17:40 09.12.2019
Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-5-ը Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանն աշխատանքային այցով գտնվել է ՌԴ Արմավիր քաղաքում։ Այցի շրջանակում նա հանդիպել է ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև մտավորականների և երիտասարդների հետ, որի ընթացքում քննարկվել է հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ […]
17:30 09.12.2019
Комсомольская правда-ն հայտնում է, որ երգիծաբան Եվգենի Պետրոսյանը դեկտեմբերի սկզբին ամուսնացել է իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: 74-ամյա Պետրոսյանի և 30-ամյա Բրուխունովայի ամուսնության մասին հայտնել են զույգի շրջապատից: Պետրոսյանն ու Բրուխունովան հանդիպել են մի քանի տարի առաջ: Տուլայից եկած աղջիկը նախ` զբաղվում էր Պետրոսյանի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կայքով, իսկ հետո, հանդիպելով Պետրոսյանին, նա կայքի […]
17:21 09.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում: Նա, մասնավորապես, նշել է. «Ողջունում եմ բոլորիդ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ կազմակերպված այս միջոցառմանը: 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և […]
17:12 09.12.2019
Թուրքիայի իշխանությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 11 գրոհայինի են արտաքսել Ֆրանսիա: Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստակամ է Թուրքիայի բանտերում և Սիրիայի հյուսիսում պահվող գրոհայիններին վերադարձնել հայրենիք, գրում է Korrespondent-տ: Նա նշել է, որ Թուրքիան հյուրանոց չէ ահաբեկիչների համար: Նշվում է, որ վերջին տվյալներով` Թուրքիայի կողմից արտաքսվել է 71 գրոհային, որոնք […]
16:50 09.12.2019
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ համազգային գործադուլը, որը շարունակվում է նախորդ շաբաթվա կեսից, կշարունակվի ամենաուշը մինչև դեկտեմբերի 12-ը: Այդ մասին հաղորդում է Independent-ը: Գործադուլին մասնակցում են նաև տրանսպորտային միջոցների աշխատակիցները: Eurostar-ի կանխատեսմամբ` առաջիկա 4 օրվա ընթացքում` դեկտեմբերի 9-12-ը, երթևեկության խափանումներն ավելի շոշափելի կլինեն, ինչին կառնչվի շուրջ 30 հազար ուղևոր: Գործադուլն ազդել է նաև օդային տրանսպորտի վրա: […]
16:30 09.12.2019
Ցանցում հայտնվել է Նոր Զելանդիայի կղզում գտնվող հրաբխի ժայթքման տեսանյութը: Այս մասին հայտնում է RT-ն: Տեսանյութը նկարահանվել է զբոսաշրջիկների կողմից, որոնք լաստանավով անցնում էին մոտակայքով: Նշվում է, որ ակտիվ հրաբուխը աշխարհում զբոսաշրջիկների շրջանում ամենասիրվածներից մեկն է: Ըստ նախնական տվյալների՝ ժայթքման զոհ է դարձել հինգ մարդ: Ավելի քան 20 մարդ համարվում է անհետ կորած:
16:22 09.12.2019
Հայտնի են Ռուսաստանի՝ ամենից շատ ալկոհոլ օգտագործող շրջանները՝ 2019թ. տվյալներով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Հաղորդվում է, որ ցուցակը գլխավորում են Պրիմորիեի երկրամասը, Չուկոտկան և Նենեցյան ինքնավար շրջանը: Մոսկվան այս վարկանշային ցուցակում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը, Սանկտ Պետերբուրգը՝ 14-րդ: Ամենից սթափ շրջաններն են Չեչնիան, Ինգուշեթիան և Դաղստանը: Այս ցուցակի կազմման համար հիմք են ծառայել ալկոհոլային […]