23:58 12.12.2019
Հնդկաստանի բազմաէթնիկ հյուսիսարևելյան նահանգներում զորքեր են տեղակայվել, ինտերնետային կապն անջատվել է:
23:10 12.12.2019
«Սթորմին իմ Փսալմիին այնքան շատ է սիրում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հայկական ծագումով ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը: !
22:40 12.12.2019
Հեռուստալրագրողը, որը լուսաբանում էր ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում բարեգործական մրցավազքը, ցանկանում է դատի տալ այն մարդուն, որը սեռական ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ: Երկուշաբթի օրը Ալեքս Բոզարջյանը սեռական ոտնձգության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Սավաննայի բաժնում: Չորեքշաբթի օրը ոստիկանության բաժանմունքից NBC News-ին հայտնել են, որ գործը գտնվում է քննության փուլում: Բոզարջյանը շաբաթ օրն ուղիղ […]
22:27 12.12.2019
Դեկտեմբերի 7-10-ը Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Թբիլիսի էր մեկնել նաև Եվրանեսթում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը: Վեհաժողովի աշխատանքներն առանց ինտրիգների չեն անցել: Հայկական պատվիրակությանը «Եվրանեսթում» հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության հերթական հակահայկական նախաձեռնությունը: Հայկական պատվիրակությունն արդեն վերադարձել է, «Հորիզոն»-ի տաղավարում հյուրընկալվել է պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը:
21:55 12.12.2019
Ամերիկյան Մասսաչուսեթս նահանգի Պրովինսթաուն քաղաքի բնակիչ Ջոշուա Մենդեսը լողափով շրջելիս գտել է մի շիշ, որի մեջ գտնվել է անցյալ դարում գրված նամակ, հայտնում է Bangor Daily News-ը: Կոլայի ապակե շշի մեջ եղել է գրություն, որը գրել է 11-ամյա Ջենի Բրաունը: Աղջիկն իր հաղորդագրության վրա ամսաթիվ է դրել՝ 1983 թ. մայիսի 14: Երեխան գրել է, որ […]
21:43 12.12.2019
Առաջին հայկական ճակատի (FAF) ֆեյսբուքյան էջը հետևյալ գրառումն է արել. «Երվանդին արդարացրեցին: 1-2 օրվա ընթացքում նա կլինի Հայաստանում: Աչքներս լույս»: Հիշեցնենք, որ հայ երկրպագու Երվանդ Իսմայիլյանը հայտնվել էր ֆիննական բանտում՝ Ֆինլանդիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ գրանցված միջադեպից հետո՝ արմատներով թուրք երկրպագուի բողոքի հետևանքով: Հանդիպման ընթացքում ֆինն երկրպագուների կողմից սադրանքի արդյունքում մեր երկրպագուների նյարդերը տեղի էին տվել, […]
21:32 12.12.2019
Գերմանիայում սկսել են շահագործել հենց ճանապարհին լիցքավորվող հիբրիդային բեռնատարներ: Գաղափարի հեղինակները խոստանում են, որ տրանսպորտի այս տեսակը կլինի էկոլոգիապես ավելի մաքուր և արագ:
20:33 12.12.2019
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մոսկվան, առաջնորդվելով փոխադարձության սկզբունքով, որոշել է Ռուսաստանում Գերմանիայի դեսպանատան երկու աշխատակիցների հայտարարել ոչ ցանկալի անձ: Ռուսաստանի արտգործնախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ պաշտոնյաները պետք է լքեն երկիրը յոթ օրվա ընթացքում: Ավելի վաղ, Գերմանիայի արտգործնախարարությունը Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատողների էր հայտարարել անցանկալի անձ: Ըստ Գերմանիայի […]
19:30 12.12.2019
Եթե դուք դեռ չեք մտածել՝ որտեղ անցկացնել արձակուրդը, եկեք Հայաստան: Այս կոչով զբոսաշրջիկներին է դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը՝ տեղեկացնելով, որ ավելի քան 400 հազար ռուսաստանցիներ արդեն արել են դա: 2019թ. ինն ամիսների տվյալներով` Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքն աճել է 24 տոկոսով: Դրա շնորհիվ Հայաստանը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենից նախընտրելի ուղղությունների շարքում: Թոփ […]
18:51 12.12.2019
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ից 12-ը հերթական այցով Երևանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը:
18:42 12.12.2019
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ներառվել է ՌԴ կառավարությանը կից փորձագիտական խորհրդի նախագահության կազմի մեջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ՝ այսօր հաստատվել է փորձագիտական խորհրդի նախագահական կազմը. վերջինիս համակարգողն է դարձել ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: «Վոլոշինից բացի, խորհրդում ներառվել են ՌԴ կառավարության երեք նախկին ղեկավարներ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ […]
18:39 12.12.2019
Գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդեպ մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, լիազորությունների չարաշահման և խարդախության համար:
18:00 12.12.2019
Պակիստանում Կաննու Պիրադիտտան անունով վարժեցնողը ցանկացել է կերակրել սպիտակ առյուծին: Տղամարդը երկաթե ճաղերի արանքից մսի կտորներ է գցել, իսկ առյուծը հարձակվել է նրա վրա և վնասել ձեռքը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կրկեսի աշխատակիցը փորձում ազատվել առյուծի ճիրաններից: Հատկանշական է, որ տղամարդու գործընկերները նրա կողքին են և նրան չեն օգնում:
17:26 12.12.2019
Միջազգային լրահոսում առաջնային տեղում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ամերիկյան այցն է: Հանդիպումները բարձր մակարդակի էին` նախ` պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ապա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս այցը կայացավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում առկա լարվածության պայմաններում: Հատկապես Ուկրաինայում գործընթացներից ու Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո այդ հարաբերությունները բավական կոշտ դրսևորում ունեցան՝ պատժամիջոցների աճող տեմպերով: Բայց դեռ տարիներ […]
17:12 12.12.2019
Մուրմանսկում «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր նավի վրա հրդեհ է բռնկվել, գրում է Интерфакс-ը: Նշվում է, որ ավիակիրը գտնվում էր վերանորոգման փուլում: Նշվում է, որ հրդեհի հետևանքով 2 մարդ տարհանվել է, իսկ 1-ը համարվում է անհետ կորած: Ընդհանուր առմամբ, տուժել է 6 մարդ, նրանցից 1-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածները թունավորվել են այրվող ապրանքների արտանետումների հետևանքով: […]
16:41 12.12.2019
Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում վայրէջքի պատրաստվելիս վթարվել է զինված ուժերի Մի-28 հարվածային ուղղաթիռ, երկու օդաչուն էլ զոհվել են։ Այս մասին հայտնում է Razm.info-ն: Ուղղաթիռը բարձրացել էր օդ բարդ կլիմայական պայմաններում ուսումնական թռիչք անելու համար։ Փրկարարները հայտնաբերել են ուղղաթիռի սև արկղերը, դրանք վնասված չեն։ Ուժային կառույցներում գործակալության աղբյուրն ասել է, որ հիմնական վարկածները սխալ պիլոտաժը կամ տեխնիկական […]
16:29 12.12.2019
Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում, որից հետո կողմերը հանդես են եկել հակառակ հայտարարություններով: «Ես չէի ասի, որ մենք ինչ-որ կերպ ամրագրել ենք կողմերի հետագա երկխոսության մեջ մտնելու անհամեմատելիությունը կամ անկարողությունը: Ինձ թվում է, որ կողմերը չեն խոսել այդ մասին: […]
14:55 12.12.2019
Վերջին 5 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններն են անցկացվում:
14:34 12.12.2019
Դեկտեմբերի 9-ին Ուայթ Այլանդի հրաբխի ժայթքման հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել, 20 մարդ այրվածքներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
12:08 12.12.2019
Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը: «Ձեռք է բերվել պայմանավորվածութուն, որ այսուհետ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը կլինի մաքսային կցորդ, որը հնարավորություն կունենա ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում կամ լուծման առաջարկներ»: Դավիթ Անանյանի խոսքով՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից […]
11:00 12.12.2019
Վերջին 5 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններն են անցկացվում:
09:41 12.12.2019
Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետևանքով ևս 2 մարդ է զոհվել։ Նրանք վիրավորվել էին և տարհանվել։ Մահը վրա է հասել հիվանդանոցում։ Այսպիսով՝ հրաբխի զոհերի թիվը հասավ 8-ի։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Հրաբուխն ակտիվացել էր դեկտեմբերի 9-ին։ Ժայթքման պահին հրաբխի շրջակայքում գտնվել է 47 մարդ։ Նրանցից 8-ի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։
09:19 12.12.2019
Վիեննայում բժիշկները փոխպատվաստել են սիրտ, որը դադարել էր զարկել։ Այս մասին հայտնում է ТСН-ը։ Մինչ այս, աշխարհում նման բան չի եղել։ Համաձայն բժշկական կանոնների՝ դոնորից օրգանը փոխպատվաստել կարելի է, եթե դոնորի մահն արձանագրվել է, սակայն սիրտը դեռևս բաբախում է։ Որպես կանոն, բժիշկները դրա համար հաշված վայրկյաններ են ունենում։ Այս անգամ հնարավոր է եղել սիրտն աշխատեցնել […]
08:55 12.12.2019
Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) ինքնալուծարման մասին որոշում է ընդունել և 2020 թվականի մարտի 2-ին նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության հաղորդմամբ՝ 94 օրենսդիրներ կողմ են քվեարկել, ոչ ոք դեմ հանդես չի եկել։ Ընտրարշավը կդառնա 1 տարուց քիչ ժամանակահատվածում արդեն երրորդը, քանի որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ընդդիմության ղեկավար Բենի Գանցը չեն կարողացել […]